[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐ­ԾՈՒ­ՂՈՒՄ՝ ՆԱ­ՎԻ ՎՐԱ

Ա­շոտ ԳԱ­ՐԵ­ԳԻ­ՆՅԱՆ

 Մեր ա­կա­նա­վոր հայ­րե­նակ­ցի` նկա­րիչ Հով­հան­նես Այ­վա­զովս­կու ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյանն առ­նչ­վող ո­րոշ նոր աս­պեկտ­ներ հայտ­նա­բեր­վել են, բա­ռի բուն ի­մաս­տով, ծո­վի հա­տա­կին: Այդ գաղտ­նի­քը 120 տա­րուց ա­վե­լի պահ­պա­նել է Սև ծո­վը` հենց այն նույ­նը, ո­րը աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կա­նը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ նկա­րել է, ան­մա­հաց­նե­լով, կա­րե­լի է ա­սել, իր կտավ­նե­րում:

Ռու­սաս­տա­նյան ՙԳո­վո­րիտ Մոսկ­վա՚ ռա­դիո­կա­յա­նի հա­ղորդ­մամբ` Այ­վա­զովս­կու վրձ­նին պատ­կա­նող ա­վե­լի քան տա­սը կտավ հայտ­նա­բեր­վել են ՙԳե­նե­րալ Կո­ցե­բու՚ խոր­տակ­ված շո­գե­նա­վում: Նկար­ներն այն­տեղ գտել է ստորջ­րյա հե­տա­զո­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող ՙՆեպ­տուն՚ ար­շա­վա­խում­բը:
-Վար­կածն այն մա­սին, որ դրանք Այ­վա­զովս­կու նկար­ներն են, հաս­տա­տում են ան­գամ Թեո­դո­սիա­յում Այ­վա­զովս­կու թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը: ՙԳե­նե­րալ Կո­ցե­բու՚ նավն ա­ռա­ջին­նե­րից մեկն է բա­ցել Սուե­զի ջրանց­քով ան­ցու­մը, և հա­տուկ այս պատ­մա­կան փաս­տը պատ­կե­րե­լու հա­մար նավ էր գոր­ծուղ­վել Հով­հան­նես Այ­վա­զովս­կին (նկա­րիչն իր հետ տա­րել էր կրտ­սեր դուստր Ժան­նա­յին - Ա.Գ.):
Նա նկա­րել է Սուե­զի ջրանց­քով ՙԿու­ցե­բուի՚ և Ե­գիպ­տո­սում բո­լոր մնա­ցյալ նա­վե­րի ան­ցու­մը: Սա հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն է: Պատ­մա­բան­նե­րը մեզ ա­սում են, որ, երբ Այ­վա­զովս­կին նա­վով ինչ-որ ուղևո­րու­թյան էր գնում, նա հա­ճախ անձ­նա­կազ­մին նվի­րում էր իր նկար­ներն ու ուր­վան­կար­նե­րը՚,- ՙԳո­վո­րիտ Մոսկ­վա՚-ն մեջ­բե­րում է ՙՆեպ­տուն՚ ար­շա­վախմ­բի ղե­կա­վար Ռո­ման Դու­նաևին:
Նրա խոս­քով` ծո­վի հա­տա­կից նկար­չի կտավ­նե­րը վեր բարձ­րաց­նե­լու աշ­խա­տանք­նե­րը կսկս­վեն հու­նի­սից ոչ շուտ և կա­րող են եր­կու ա­միս տևել: Ըն­թա­ցիկ տա­րում ՙՆեպ­տուն՚ ար­շա­վա­խում­բը նա­խա­գա­հա­կան դրա­մաշ­նորհ­նե­րի հիմ­նադ­րա­մին հայտ է ներ­կա­յաց­րել: Ակն­կալ­վում է, որ Հիմ­նադ­րա­մը վերջ­նա­կան ո­րո­շում կկա­յաց­նի հու­նի­սին:
Ընդ ո­րում նա­վը ծո­վի հա­տա­կից դուրս բե­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, նշում է Դու­նաևը: Փո­խա­րե­նը կա­րե­լի է ու պետք է այն ցան­ցե­րից ու աղ­բից մաք­րել: ՙՊետք է տիղ­մը մաք­րել ու տես­նել` ինչ գտա­ծո­ներ կա­րող են պահ­պան­ված լի­նել տիղ­մի տակ: Տիղ­մը պաշտ­պա­նիչ հատ­կու­թյուն ու­նի, ուս­տի ո­րոշ կտավ­ներ կա­րող են պահ­պան­ված լի­նել՚,- նշում է ՙՆեպ­տուն՚ ար­շա­վախմ­բի ղե­կա­վա­րը: Ըստ էու­թյան նա­վի վրա տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի հա­մար, ինչ­պես են­թադր­վում է, մոտ եր­կու ա­միս կպա­հանջ­վի, ե­թե ե­ղա­նա­կը թույլ տա: Այդ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մաս­նա­գետ­նե­րը մտա­դիր են ամ­բողջ տիղ­մը մաք­րել` պար­զե­լու հա­մար նկար­նե­րի պահ­պան­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը: Ա­ռայժմ, Դու­նաևի խոս­քով, երևում են միայն շր­ջա­նակ­նե­րի գլ­խա­մա­սե­րը:
ՙԳե­նե­րալ Կո­ցե­բու՚ եր­կու տախ­տա­կա­մած ու­նե­ցող ապ­րան­քա­մար­դա­տար ան­վա­վոր շո­գե­նա­վը կա­ռուց­վել է 1866թ. նա­վագ­նա­ցու­թյան և առևտրի ռու­սա­կան ըն­կե­րու­թյան (ՀԿկՌՁ) պատ­վե­րով Նյու­քասլ-ա­փոն-Թայն բրի­տա­նա­կան քա­ղա­քում` “C.Mitchell & Co” նա­վա­շի­նա­րա­նում: Նավն ան­վան­վել է հետևա­կա­զո­րի գե­նե­րալ ու գե­նե­րալ-ա­դյու­տանտ Պա­վել Կո­ցե­բուի պատ­վին (1801-1884թթ., ա­կա­նա­վոր գեր­մա­նա­ցի թա­տե­րա­գիր, վի­պա­սան ու թարգ­մա­նիչ Ավ­գուստ ֆոն Կո­ցե­բուի 18 ե­րե­խա­նե­րից մեկն էր), ով այդ տա­րի­նե­րին Նո­վո­ռո­սիս­կի և Բե­սա­րա­բիա­յի գե­նե­րալ-նա­հան­գա­պետն էր, հան­դի­սա­նում էր Օ­դե­սա­յի ռազ­մա­կան օկ­րու­գի զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րը, ինչ­պես նաև Պե­տա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րի կազ­մում էր:
Շո­գե­նա­վի պատ­մու­թյան մեջ ա­մե­նաա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կը դար­ձավ Սուե­զի ջրանց­քի բա­ցու­մը: ՙԳե­նե­րալ Կո­ցե­բուն՚ դար­ձավ 1869թ. նո­յեմ­բե­րի 4-ին (17-ին) ջրանցք մուտք գոր­ծած ա­ռա­ջին ռու­սա­կան շո­գե­նա­վը: Իսկ այն խոր­տակ­վել է 1895թ. ապ­րի­լի 16-ին` Սևծո­վյան նա­վա­տոր­մի ՙՊեն­դե­րակ­լիա՚ փո­խադ­րա­նա­վին բախ­վե­լու հետևան­քով: Շո­գե­նա­վը հայտ­նա­բեր­վել է 2015թ. 40 մետր խո­րու­թյան վրա, Ղրի­մի թե­րակղ­զու արևմուտ­քում` Թար­խան­կուտ հր­վան­դա­նից 12 մղոն հե­ռու:
Այդ­կերպ, մեծ ծո­վան­կա­րիչ Հ. Այ­վա­զովս­կու ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գու­թյու­նը կա­րող է շատ շու­տով ար­վես­տի ու­շագ­րավ գոր­ծե­րով հա­մալր­վել, ո­րոնք ա­վե­լի վաղ կորս­ված էին հա­մար­վում: Ան­շուշտ, սա կա­րե­լի է միայն ող­ջու­նել:

www.russia-armenia.info