[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք՝ խոր­հր­դա­րա­նում շա­րու­նակ­վում են 2018թ. պե­տա­կան բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նին առ­նչ­վող տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ո­լոր­տա­յին քն­նար­կում­նե­րը։ Մա­յի­սի 27-ին հրա­վիր­վել էր ԱԺ գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան և սպոր­տի հար­ցե­րի և ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին ու տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, ո­րը վա­րում էին գլ­խա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ար­մեն Սարգ­սյանն ու Ա­րամ Գրի­գո­րյա­նը։ Ներ­կա էր ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը։

ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի ո­լորտ­նե­րում 2018թ. պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րի կա­տար­ման մա­սին հաշ­վետ­վու­թյամբ հան­դես ե­կավ նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը։ Նշ­ված ո­լորտ­նե­րին, ըստ գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի, հաշ­վե­տու տա­րում հատ­կա­ցում­նե­րը նա­խա­տես­ված են ե­ղել 15 մլրդ 48 մլն 604 հա­զար դրա­մի չա­փով, ճշտ­ված պլա­նը կազ­մել է 15 մլրդ 118 մլն 155 հա­զար դրամ, ո­րից 11 մլրդ 203 մլն 379 հա­զա­րը տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­վող բյու­ջե­տա­յին ծախ­սերն են, 3 մլրդ 914 մլն 776 հա­զար դրա­մը` նա­խա­րա­րու­թյան մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վող ծախ­սե­րը։ Ե­րեք ո­լորտ­նե­րի ծախ­սե­րը միա­սին կազ­մել են 14 մլրդ 744 մլն 538 հա­զար դրամ, կամ ճշտ­ված պլա­նի 95,7 %-ը։ Ծախ­սե­րի 82 %-ը՝ մոտ 12 մլրդ դրամ, կազ­մում են աշ­խա­տա­վար­ձե­րը։ Գի­տա­կան գոր­ծու­նեու­թյանն ուղղ­վել է 33 մլն դրամ։ Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը հե­տաքր­քր­վեց. որ­քա­նո՞վ են ար­դյու­նա­վետ ֆի­նան­սա­վոր­ված գի­տա­կան թե­մա­նե­րը։ Պա­տաս­խա­նե­լով հար­ցին՝ Ն. Ա­ղա­բա­լյանն ա­սաց, որ աշ­խա­տանք­ներ են տար­վում այդ թե­մա­նե­րի կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյան ու­սում­նա­սիր­ման ուղ­ղու­թյամբ։ ՙԱր­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի հետ միա­սին քն­նար­կում ենք գի­տա­կան ար­դյուն­քի առևտրայ­նաց­ման հար­ցը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­պա­հո­վել թե­մա­նե­րի կի­րա­ռա­կան ար­դյուն­քը՚,- ա­սաց նա­խա­րա­րը։
Հարց հն­չեց ար­տերկ­րում պետ­պատ­վե­րով սո­վո­րող­նե­րի վե­րա­բե­րյալ. թե նրան­ցից քա­նիսն են վե­րա­դառ­նում Ար­ցախ՝ պատ­գա­մա­վոր Ար­պատ Ա­վա­նե­սյա­նին է մտա­հո­գում։ ՙԵ­թե մենք ա­ռաջ­նորդ­վենք միայն այն սկզ­բուն­քով, որ բո­լո­րը պետք է ան­պայ­ման վե­րա­դառ­նան Ար­ցախ, կար­ծում եմ, ճիշտ չի լի­նի։ Նրան­ցից ո­մանք կա­րող են աշ­խա­տել ար­տերկ­րում, բայց ի­րենց նպաս­տը բե­րել Ար­ցա­խին, ինչ­պես, օ­րի­նակ, ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կում կամ տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նե­րում՚,- ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը։
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան 2018թ. պե­տա­կան բյու­ջեով հատ­կաց­ված գու­մա­րը կազ­մել է 1 մլրդ 556 մլն 896,8 հա­զար դրամ (ճշտ­ված բյու­ջեն՝ 1 մլրդ 628 մլն 431,8 հա­զար դրամ), կա­տա­րո­ղա­կա­նը՝ 1մլրդ 550 մլն 581,9 հա­զար դրամ, կամ 95,7%։ Նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով՝ նշ­ված գու­մա­րից գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տա­կազ­մի հաս­տատ­ված բյու­ջեն կազ­մել է 222 մլն 185,7 հա­զար դրամ, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի­նը՝ 105 մլն 500 հա­զար դրամ (կա­տա­րո­ղա­կա­նը՝ 105 մլն 325,3 հա­զար դրամ)։ Ե­րի­տա­սար­դա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է ե­ղել 36 մլն դրամ, փաս­տա­ցի կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 36 մլն 205,7 հա­զար դրամ։ Հու­շար­ձան­նե­րի վե­րա­կան­գն­ման և պահ­պան­ման ծախ­սե­րի հա­մար նա­խա­տես­ված 100 մլն դրա­մի փո­խա­րեն կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 75 մլն 645 հա­զար դրամ, իսկ կենտ­րո­նաց­ված կար­գով գույ­քի, ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի և բե­մա­կան հա­գուս­տի ձեռք­բեր­ման հա­մար հատ­կաց­ված 120 մլն դրա­մի դի­մաց կա­տա­րո­ղա­կա­նը՝ 115 մլն 442,6 հա­զար դրամ։
Մշա­կու­թա­յին միաս­նա­կան պոր­տա­լի ստեղծ­ման և պահ­պան­ման ծախ­սե­րի կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 3 մլն դրամ, հրա­տա­րակ­չա­կան ծախ­սե­րի­նը՝ 4 մլն 500 հա­զար դրամ։ Տո­նա­կան օ­րե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի փաս­տա­ցի ծախ­սե­րը կազ­մել են 43 մլն 206 հա­զար դրամ, ար­տա­սահ­մա­նյան պաշ­տո­նա­կան գոր­ծու­ղում­նե­րի­նը՝ 390 մլն 373 հա­զար դրամ։ Պա­հուս­տա­յին ֆոն­դի կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 17 մլն 431 հա­զար դրամ (ճշտ­ված բյու­ջեով նա­խա­տես­ված է ե­ղել 23 մլն 203 հա­զար դրամ)։
Պատ­գա­մա­վոր Ռո­մե­լա Դա­դա­յա­նին մտա­հո­գում է գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի՝ մաս­նա­վո­րա­պես, բեմ ու­նե­նա­լու խն­դի­րը։ Պատ­գա­մա­վո­րի՝ նա­խա­րա­րին ուղղ­ված հարցն ա­մե­նից ա­ռաջ ա­ռա­ջար­կու­թյուն էր. գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում կա­ռուց­վող հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րը պետք է ու­նե­նան հա­մա­պա­տաս­խան դահ­լիճ՝ բե­մով, որ­պես­զի թա­տե­րա­կան խմ­բերն ու հա­մույթ­նե­րը կա­րո­ղա­նան հա­ճա­խա­կի հան­դես գալ շր­ջան­նե­րում։ Այն, որ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րը նման մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­րիքն ու­նեն, բայց բե­մի բա­ցա­կա­յու­թյու­նը խան­գա­րում է գոր­ծին, հա­վաս­տե­ցին պատ­գա­մա­վոր­նե­րից ևս մի քա­նի­սը։
Գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը պա­տաս­խա­նե­ցին նաև պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից հն­չեց­ված մի շարք այլ հար­ցե­րի։