[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՂ­ԾԱ­ԳՈՐ­ԾԵ­ԼՈՒ ՊԱ­ՀԱՆՋ՝ ՈՂՋ ԿՅԱՆ­ՔԻ ԸՆ­ԹԱՑ­ՔՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում Հադ­րու­թի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը մշա­կու­թա­սեր ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին ներ­կա­յաց­րեց ի­րենց սա­նե­րի` տար­վա կտր­ված­քով կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը: Ցու­ցադ­րու­թյու­նը նվիր­ված էր Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վան:

ՄՊՍԿ-ի գոր­ծու­նեու­թյան, ձեռք­բե­րում­նե­րի, նպա­տակ­նե­րի մա­սին խոսք ա­սաց տնօ­րեն Ի­րի­նա Թամ­րա­զյա­նը: Նա ըն­դգ­ծեց, որ Կենտ­րո­նը, կարևո­րե­լով ե­րե­խա­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի բա­ցա­հայ­տումն ու զար­գա­ցու­մը, ձգ­տում է հնա­րա­վո­րինս շատ մաս­նա­ճյու­ղեր բա­ցել շր­ջա­նի տար­բեր գյու­ղե­րում. ե­թե որևէ գյու­ղում կա հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ, պե­տա­կան մի­ջոց­նե­րով կամ բա­րե­րար­նե­րի օգ­նու­թյամբ մաս­նա­ճյու­ղը գոր­ծում է: Այ­սօր­վա դրու­թյամբ ՄՊՍԿ-ում գոր­ծում է 38 խմ­բակ` նկար­չու­թյան, բրու­տա­գոր­ծու­թյան,գոր­գա­գոր­ծու­թյան, ա­սեղ­նա­գործ գոր­գի, կար­պե­տա­գոր­ծու­թյան, գո­բե­լե­նի, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան, ու­լուն­քա­գոր­ծու­թյան, մաք­րա­մեի, պա­րի, դհո­լի… Հա­ճա­խում է 466 ե­րե­խա: Տնօ­րե­նը, որ­պես վեր­ջին տար­վա կարևոր նվա­ճում, ըն­դգ­ծեց սահ­մա­նա­պահ Մե­խա­կա­վա­նում մաս­նա­ճյու­ղի բա­ցու­մը, որ­տեղ ար­դեն գոր­ծում է 8 խմ­բակ` 110 ե­րե­խա­յի ընդգրկմամբ:
Ի­րի­նա Թամ­րա­զյա­նը գո­հու­նա­կու­թյամբ նշեց, որ ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հա­մար միշտ գտն­վում է հո­վա­նա­վոր` ըն­դգ­ծե­լով, որ վեր­ջին տա­րի­նե­րին գոր­ծին օգ­նում է նաև հա­մա­ցան­ցը: Նա մեծ ե­րախ­տա­պար­տու­թյամբ նշեց Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի ներդ­րու­մը, ում ա­րագ ար­ձա­գանք­մամբ ու հո­վա­նա­վո­րու­թյամբ Մեծ Թա­ղեր գյու­ղում հիմն­վել է գոր­գա­գոր­ծա­կան ար­հես­տա­նոց, և սեպ­տեմ­բե­րի 1-ին նա­խա­տես­վում է նոր մաս­նա­ճյու­ղի բա­ցու­մը, որ­տեղ կգոր­ծեն գոր­գա­գոր­ծու­թյան, կար­պե­տա­գոր­ծու­թյան խմ­բակ­ներ: Տնօ­րե­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` Մեծ Թա­ղե­րը հայտ­նի է ե­ղել գոր­գա­գոր­ծու­թյան վար­պետ­նե­րով, ո­րոնք այ­սօր էլ կան և կն­պաս­տեն ար­վես­տի այդ ճյու­ղի զար­գաց­մա­նը: Նա մեծ խան­դա­վա­ռու­թյամբ ցու­ցա­հան­դե­սին ներ­կա բա­րե­րար Գ. Գաբ­րիե­լյան­ցին նվի­րեց ե­րե­խա­նե­րի գոր­ծած ՙԿե­նաց ծառ՚ հու­շան­վեր գոր­գը, ո­րը հան­դի­սա­նում է Կենտ­րո­նի խոր­հր­դա­նի­շը: Ի. Թամ­րա­զյա­նը գո­հու­նա­կու­թյամբ նշեց նաև ՙԱ­րա­րիչ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ղե­կա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյան մա­սին, ում վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը գտել են հա­մա­ցան­ցում, առ­ցանց դի­մել են օգ­նու­թյան խնդ­րան­քով, որ­պես­զի կա­րո­ղա­նան մաս­նակ­ցել ՙՎե­րած­նունդ՚ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին: Բո­լոր խն­դիր­ներն ա­րագ լուծ­վել են, և ՄՊՍԿ-ի սա­նե­րից ո­րոշ­նե­րը ՙՎե­րած­նունդ՚ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին գրա­վել են մր­ցա­նա­կա­յին տե­ղեր:
Նա բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռեց Կենտ­րո­նում գոր­ծող հա­գուս­տի մո­դե­լա­վոր­ման խմ­բակ հա­ճա­խող սա­նե­րի վրա, ո­րոնք ցու­ցադ­րե­ցին ի­րենց աշ­խա­տանք­նե­րը` ազ­գա­յին տա­րա­զի փոքր-ինչ ար­դիա­կա­նաց­ված տար­բե­րա­կով:
Մի­ջո­ցառ­ման վեր­ջում խնդ­րե­ցինք ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նին կիս­վել տպա­վո­րու­թյուն­նե­րով:
-Բարձր եմ գնա­հա­տում թե՜ մի­ջո­ցա­ռու­մը, թե՜ ցու­ցադ­րու­թյան հա­նած աշ­խա­տանք­նե­րը, քան­զի դրան­ցում տես­նում ենք ե­րե­խա­նե­րի նե­րաշ­խար­հը: Դա սե­րունդ­նե­րի դաս­տիա­րակ­ման լա­վա­գույն է մե­թոդ­նե­րից է, ո­րի ար­դյուն­քում կու­նե­նանք մշա­կու­թա­սեր ե­րի­տա­սար­դու­թյուն: Դա հատ­կա­պես ար­դիա­կան է այ­սօր, երբ գրե­թե բո­լո­րը մտել են քա­ղա­քա­կան մր­ցա­վազ­քի մեջ` մո­ռա­նա­լով այն պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին, ո­րը պետք է կրենք ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րակ­ման հան­դեպ: Մշա­կույ­թը սո­վո­րեց­նում է ստեղ­ծա­գոր­ծել, ո­րի պա­հան­ջը զգաց­վում է ողջ կյան­քի ըն­թաց­քում:

;