Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ԲԵ­ՄԻՆ ՀԱՆ­ԴԵՍ ԳԱ­ԼԸ ՄԵԾ ՊԱ­ՏԻՎ Է՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում տե­ղի ու­նե­ցավ Կո­մի­տա­սի ան­վան ազ­գա­յին քա­ռյա­կի հա­մեր­գը` նվիր­ված Կո­մի­տա­սի ծնն­դյան 150-ա­մյա­կին: Սիր­ված կո­լեկ­տի­վին ունկ­նդ­րե­լու էին ե­կել մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր­ներ, քո­լե­ջի դա­սա­տու­ներ ու ու­սա­նող­ներ: Ներ­կա էր ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը:

Հա­մեր­գի սկզ­բում հն­չեց Դ. Շոս­տա­կո­վի­չի Կվար­տե­տը` լա­րա­յին քա­ռյա­կի հա­մար, ա­պա ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ նվիր­վեց Կո­մի­տա­սին: Մեծ սի­րով ու վար­պե­տու­թյամբ ե­րա­ժիշտ­նե­րը նվա­գե­ցին Սար­գիս Աս­լա­մա­զյա­նի` լա­րա­յին քա­ռյա­կի հա­մար մշակ­ված Կո­մի­տա­սի եր­գե­րը` ՙԿռունկ՚, ՙԳա­րուն ա՚, ՙՔե­լեր, ցո­լեր՚, ՙԱլ այ­լուխս՚, ՙՎա­ղար­շա­պա­տի պար՚, ՙՀաբր­բան՚, ՙՔե­լե, քե­լե՚, ՙՉի­նար ես՚, ՙԵր­կինքն ամ­պել է՚ և այլ գո­հար­ներ: Դահ­լի­ճը պար­զա­պես կա­խարդ­ված էր մեծ վար­պետ­նե­րի անկ­րկ­նե­լի կա­տա­րում­նե­րից: Բուռն ծա­փա­հա­րու­թյուն­ներն ու ՙԲրա­վո՚, ՙԲիս՚ վան­կար­կում­ներն էին հն­չում ի պա­տաս­խան ա­մեն մի ե­լույ­թի: Յու­րա­քան­չյուր հան­դի­պում սիր­ված կո­լեկ­տի­վի հետ մեծ պարգև է ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի հա­մար, խոս­տո­վա­նում են հան­դի­սա­տես­նե­րը և խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նում ե­րա­ժիշտ­նե­րին:
Խմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Է­դուարդ Թադևո­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար ու խոս­տո­վա­նեց, որ Ար­ցա­խից հրա­վե­րը մշ­տա­պես ըն­դու­նում են մեծ ոգևո­րու­թյամբ: ՙԱր­ցա­խյան բե­մին հան­դես գա­լը պա­տիվ է մեզ հա­մար,- ան­կեղ­ծո­րեն ա­սաց նա:- Մենք այս­տեղ գա­լիս ենք ոչ պարտ­քի զգա­ցու­մով: Մենք գա­լիս ենք մեծ սի­րով, քա­նի որ այս­տեղ ապ­րում են հե­րո­սա­կան մար­դիկ: Մենք Երևա­նում հան­գիստ ապ­րում ենք` քաջ գի­տակ­ցե­լով, որ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն այս­տեղ պա­հում են ան­սա­սան: Մար­դիկ սի­րում են ի­րենց քա­ղա­քը, այն­քան շատ են սի­րում, որ պա­հում են մա­քուր, ինչ­պես ի­րենց տու­նը: Այս­տեղ ապ­րում են մար­դիկ, ով­քեր շատ են սի­րում ունկ­նդ­րել լավ ե­րաժշ­տու­թյուն, ապ­րում են ե­րաժշ­տու­թյամբ: Մեծ սի­րով ենք գա­լիս և պատ­րաստ ենք ա­վե­լի հա­ճախ գալ՚:
Ի դեպ, օր ա­ռաջ Կո­մի­տա­սի ան­վան ազ­գա­յին քա­ռյա­կը ե­լույթ ու­նե­ցավ Տաթևի վա­նա­կան հա­մա­լի­րում` Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը կազ­մա­կեր­պել էին ՙԱվ­րո­րա՚ ֆո­րու­մի հիմ­նա­դիր­նե­րը: Հա­ջորդ օր­վա ա­ռա­վո­տյան Քա­ռյա­կի ե­րա­ժիշտ­նե­րը` Է­դուարդ Թադևո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, հան­դի­պում ու­նե­ցան ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի հետ: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վե­ցին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րեր: Ըստ խմ­բի ղե­կա­վա­րի, նշ­ված ծրագ­րի ըն­թաց­քում Քա­ռյա­կի ան­վա­նի ե­րա­ժիշտ­նե­րի կող­մից կանց­կաց­վեն վար­պե­տաց դա­սեր, կի­րա­կա­նաց­վեն այ­ցեր Ար­ցա­խի շր­ջան­ներ, կտր­վեն հա­մերգ­ներ:
Հե­տա­գա ծրագ­րե­րի մա­սին խո­սե­լով, մաեստ­րո Թադևո­սյա­նը նշեց, որ խմ­բի հա­ջորդ հա­մեր­գը կկա­յա­նա նո­յեմ­բե­րի 9-ին Երևա­նում: Իսկ նո­յեմ­բե­րի 16-ին Երևա­նի Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան ֆիլ­հար­մո­նիկ մեծ դահ­լի­ճում շու­քով կնշ­վի Կո­մի­տա­սի ան­վան քա­ռյա­կի հիմ­նադր­ման 95-ա­մյա­կը: Այս կարևոր տա­րե­դար­ձի հետ միա­սին կնշ­վեն ևս եր­կու հո­բե­լյան­ներ` Էդ­վարդ Թադևո­սյա­նի 50-ա­մյա և Ա­լեք­սանդր Կո­սե­մյա­նի 30-ա­մյա գոր­ծու­նեու­թյու­նը քա­ռյա­կում: Երևա­նում կա­յա­նա­լիք այս եր­կու հա­մերգ­նե­րից հե­տո աշ­խար­հահռ­չակ խում­բը հա­մեր­գա­շա­րով կմեկ­նի Բեյ­րութ` ա­վար­տե­լով այս տար­վա հա­մերգ­նե­րի շար­քը: