[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ՙՎալ­լեքս Գար­դեն՚-ի կի­նո­դահ­լի­ճում նո­յեմ­բե­րի 18-ին կա­յա­ցավ ՙՀետևան­քը? ար­տե­ֆակտ՚ խո­րագ­րով ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը և հա­մա­նուն ֆիլ­մի պրե­միե­րան: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, նա­խագ­ծի մաս­նա­կից­ներ, հյու­րեր:

ՙՀետևան­քը՝ ար­տե­ֆակտ՚ նա­խա­գի­ծը, տե­ղե­կաց­նում են հա­մա­հե­ղի­նակ­ներ` լու­սան­կա­րիչ Ա­րեգ Բա­լա­յա­նը և ար­վես­տա­գետ Է­դիկ Պո­ղո­սյա­նը, ի­րա­կա­նաց­վել է 2019 թվա­կա­նի ըն­թաց­քում: Փնտ­րել և ընտ­րել հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված նյու­թա­կան վկա­յու­թյուն­ներ և վե­րա­փո­խել դրանք ար­վես­տի գոր­ծե­րի. սա էր հե­ղի­նակ­նե­րի գա­ղա­փա­րը: Նա­խա­գի­ծը կարևոր է և մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի շա­տե­րի հա­մար, հա­մոզ­ված է Ա­րեգ Բա­լա­յա­նը: ՙՊա­տե­րազ­մի օ­րոք խար­խլ­ված շեն­քե­րից հա­վա­քած մե­տա­ղա­կան բե­կոր­նե­րի հա­մադ­րու­թյու­նը հա­կա­մար­տու­թյան գո­տում բնակ­վող­նե­րի լու­սան­կար­նե­րի հետ, կա­ռուց­ված է պատ­մա­կան հետ­քե­րի ու ներ­կա ի­րա­կա­նու­թյան բարդ փո­խառն­չու­թյուն­նե­րի շուրջ: Լու­սան­կա­րել եմ պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին այն­պես, ինչ­պես նրանք կան ի­րա­կա­նում? չխու­սա­փե­լով ի ցույց դնել նրանց սար­սա­փե­լի սպի­ներն ու վնաս­վածք­նե­րը: Պատ­մա­կան հետ­քերն ու ժա­մա­նա­կա­կից ի­րա­կա­նու­թյու­նը միա­հյու­սե­լով? լու­սան­կար­նե­րը ՙհան­դես են գա­լիս՚ որ­պես պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քի մնա­յուն բե­ռի վկա­յու­թյուն՚,-ա­սում է նա:
ՙՆա­խա­գի­ծը փորձ է,-բաց­ման իր խոս­քում ա­սաց հա­մա­հե­ղի­նակ, ի­րա­նա­հայ նկա­րիչ-դի­զայ­ներ Է­դիկ Պո­ղո­սյա­նը,- այ­լընտ­րան­քա­յին տե­սան­կյու­նով քն­նել հա­կա­մար­տու­թյու­նը? ի ցույց դնե­լով ոչ թե քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան կամ սո­ցիա­լա­կան հետևանք­նե­րը, այլ շփ­ման գծին մեր­ձա­կա տա­րած­քում առ­կա հետ­քե­րը: Եվ դրանք` հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված նյու­թա­կան վկա­յու­թյուն­նե­րը, վե­րա­փո­խել ար­վես­տի գոր­ծե­րի: ՙՀետևան­քը? ար­տե­ֆակտ՚ ֆիլ­մի ռե­ժի­սորն է Հրայր Սարգ­սյա­նը, ով խոս­տո­վա­նեց, որ ձգ­տել է իր բա­ժին աշ­խա­տան­քով լիար­ժեք ար­տա­ցո­լել հե­ղի­նակ­նե­րի գա­ղա­փա­րը:
ՙՄեկ տա­րի աշ­խա­տել ենք այս նա­խագ­ծի վրա,-խոս­տո­վա­նում են հա­մա­հե­ղի­նակ­նե­րը: -Ցու­ցա­հան­դե­սի և ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյան մեկ­նար­կը տր­վել է Ստե­փա­նա­կեր­տում, քա­նի որ մեր բո­լոր հե­րոս­ներն ար­ցախ­ցի են ու մեր լու­սան­կար­չա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­րել ենք Ար­ցա­խում: Ի սկզ­բա­նե մեր նպա­տակն էր նյու­թա­կան վնաս­նե­րի հետևանք­նե­րը դարձ­նել ար­վես­տի գոր­ծեր, ինչ­պես նաև հա­կա­մար­տու­թյան հետևան­քով մարդ­կա­յին պատ­մու­թյուն­նե­րը մի­ջազ­գայ­նաց­նել՚,-ա­վե­լաց­րել է Էդ. Պո­ղո­սյա­նը, նշե­լով, որ նա­խա­տե­սում են ցու­ցադ­րու­թյուն կազ­մա­կեր­պել նաև Թիֆ­լի­սում, Երևա­նում, աշ­խար­հի այլ վայ­րե­րում:
Նշենք` ՙՀետևան­քը` ար­տե­ֆակտ՚ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վում է Եվ­րո­պա­կան միու­թյան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ` ՙԽա­ղա­ղա­րա­րու­թյան ամ­րապն­դում կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման և հան­րա­յին մաս­նակ­ցու­թյան մի­ջո­ցով՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում:
Ֆիլ­մում նկա­րա­հան­ված հե­րոս­նե­րը խոս­տո­վա­նում են, որ նա­խագ­ծին մաս­նակ­ցե­լու հա­մար ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը տվել են, քա­նի որ ա­սե­լի­քը շատ է, իսկ ի­րենց կյան­քի պատ­մու­թյուն­նե­րին հան­րու­թյան ծա­նոթ լի­նե­լը՝ կարևոր: Բնա­կան է, որ նրանք ցա­վով են վեր­հի­շում բո­լոր այն ակն­թարթ­նե­րը, ո­րոնք ապ­րել, զգա­ցել ու խոր հետևանք­ներ են թո­ղել: ՙՏա Աստ­ված, այլևս պա­տե­րազմ չլի­նի՚,-մաղ­թում են նրանք:
Ցու­ցա­հան­դե­սը տևեց մինչև նո­յեմ­բե­րի 21-ը: