ՆԵՐ­ԴԱՇ­ՆԱԿ՝ Ա­ՍԵ­ԼԻՔՆ ՈՒ Ա­ՆԵ­ԼԻ­ՔԸ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 22-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կա­յա­ցավ ա­զա­տա­մար­տիկ, ան­վա­նի եր­գիչ-եր­գա­հան Դա­վիթ Ա­մա­լյա­նի մե­նա­հա­մեր­գը:

Ա­վե­լի քան 60 եր­գի հե­ղի­նակ, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Դա­վիթ Ա­մա­լյա­նի եր­գար­վես­տում հա­վա­սա­րա­պես ներ­դաշ­նակ են կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ ամ­րապ­նդ­ված ա­սե­լիքն ու մե­ղե­դին։ Նրա յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն յու­րօ­րի­նակ ու­ղերձ է։ Ա­մա­լյա­նա­կան եր­գաշ­խար­հի բնա­կի­չը ան­կոտ­րում ո­գով մարդն է՝ իր ապ­րում­նե­րով. սեր, կա­րոտ, ափ­սո­սանք, հա­վատն առ կյանք ...
Աշ­նա­նա­յին այս ցուրտ օ­րե­րին Ար­ցա­խի և Սյու­նի­քի մի շարք բնա­կա­վայ­րե­րում նա­խա­տես­ված ջեր­մա­շունչ հա­մեր­գա­շա­րը Դա­վիթ Ա­մա­լյա­նը մեկ­նար­կել է Մար­տա­կեր­տից, Հադ­րու­թից, որ­տեղ նա ե­լույթ­ներ է ու­նե­ցել ա­մե­նաոգևո­րիչ հան­դի­սա­տե­սի՝ ՊԲ զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար։ Ար­ցա­խյան բե­մում երգ­չի անմ­նա­ցորդ նվի­րումն ու ներ­շն­չանքն ա­ռա­վել քան զգա­լի էր։ Դ. Ա­մա­լյա­նի ար­ցա­խյան ա­ռա­ջին մե­նա­հա­մեր­գը 2015 թվա­կա­նին էր։

Էու­թյամբ մարդ եմ, բնույ­թով` հայ...


-Նախ ա­սեմ, որ, չնա­յած, ար­մատ­նե­րով ա­լաշ­կերտ­ցի-ար­թիկ­ցի հոր և սյու­նե­ցի մոր ծնունդ եմ, այ­դու­հան­դերձ, ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րը` նկա­տի ու­նե­նա­լով իմ ա­մուր կապ­վա­ծու­թյունն ու սերն առ հող հայ­րե­նին, հա­ճախ կար­ծում են, որ Սի­սիա­նից եմ կամ` Ար­ցա­խից։ Եր­կուսն էլ հայ­րե­նյաց հո­գե­հա­րա­զատ օ­ջախ­ներ են։ Հե­ղի­նա­կա­յին եր­գե­րիս կա­տար­մամբ սա Ար­ցա­խում երկ­րորդ մե­նա­հա­մերգս էր՝ չնա­յած այս բե­մում ե­լույթ ու­նե­նա­լու ա­ռի­թը եր­բեք բաց չեմ թո­ղել։ Տար­բեր մշա­կու­թա­յին, տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում բազ­միցս ար­ցախ­ցի հան­դի­սա­տե­սի հա­մար եր­գե­լու պա­տիվ ու­նե­ցել եմ։ Երևա­նյան մեծ մե­նա­հա­մեր­գից հե­տո նա­խա­տե­սել ենք հա­մեր­գա­շա­րով հան­դես գալ Ար­ցա­խում, Սյու­նի­քում, նաև` Շի­րա­կի դաշ­տա­վայ­րի բնա­կա­վայ­րե­րում։ Այս­տե­ղի հան­դի­սա­տե­սից ստա­ցած լից­քե­րն ինձ մղում են նոր ա­րա­րում­նե­րի։

Պա­տիվ ու­նեմ...


Պա­տե­րազմն, իս­կա­պես, փո­խում է մար­դուն, նրա ապ­րե­լա­կեր­պը, ըն­կա­լում­ներն ու մտո­րում­նե­րը։ Հայ­րե­նա­սի­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներս ծն­վե­ցին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին…
Դեռ 16-ա­մյա պա­տա­նի էի, երբ ՙԱզ­գա­յին լե­գեոն՚ ջո­կա­տի կազ­մում, Մա­տա­ղի­սի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լիս զոհ­վեց մար­տա­կան ըն­կերս: Այդ օ­րե­րի խռո­վա­հույզ մտ­քե­րիցս եր­կունք­վեց ՙՑու­լի եր­գը՚, ո­րը սկզ­բում հն­չեց Լեյ­լա Սա­րի­բե­կյա­նի, ա­պա` Մկր­տիչ Մկրտ­չյա­նի կա­տար­մամբ։ Այ­սօր մեր եր­գար­վես­տի մի շարք ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ նույն­պես հա­ջո­ղու­թյամբ կա­տա­րում են այս եր­գը։ Այդ տա­րի­նե­րին զոհ­ված մար­տա­կան ըն­կեր­նե­րիս նվիր­ված ևս մի քա­նի երգ ու քայ­լերգ գրե­ցի։
Ապ­րի­լյան օ­րե­րին կր­կին ա­ռաջ­նագ­ծում էի՝ հայ զին­վո­րի կող­քին։ Նո­րից ապ­րե­ցի ու զգա­ցի այն տա­ռա­պանքն ու ցա­վը, ո­րոնք այն­քան խորն էին, որ... երգ չծն­վեց։ Չնա­յած միշտ չէ, որ ապ­րում­նե­րիցս հայ­րե­նա­սի­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ են ծն­վում, սա­կայն կյան­քի ու մահ­վան սահ­մա­նագ­ծին ծն­ված եր­գերս ու­րույն տեղ ու­նեն իմ եր­գա­ցան­կում։

Եր­գը ապ­րում­նե­րի ծնունդ է, բայց միշտ չէ, որ ծն­վում է…


Ընդ­հան­րա­պես, կար­ծում եմ, որ ար­ժե­քա­վոր եր­գար­վես­տը պետք է հա­վա­սա­րա­պես ներ­դաշ­նա­կի ա­սե­լիքն ու մե­ղե­դին։ Մար­դու ծնուն­դը ստեղ­ծա­գոր­ծա­կան սկիզբ է։ Նո­րած­նի ա­ռա­ջին ճիչն ինք­նին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, հե­տո ինչ, որ մենք ի զո­րու չենք այն մեկ­նել կամ ըմ­բռ­նել` ինչ­պես որ հարկն է։ Միշտ մե­ղե­դա­յին պրպ­տում­նե­րի մեջ եմ ե­ղել, եր­գել եմ, բայց եր­բեք չեմ մտա­ծել, որ կա­րող եմ նաև գրել։ Ա­ռա­ջին ե­րաժշ­տու­թյու­նը գրե­ցի 6-րդ դա­սա­րա­նում, Պ. Դու­րյա­նի ՙԼճակ՚ բա­նաս­տեղ­ծու­թյան հի­ման վրա։ Այդ ժա­մա­նակ նա­խընտ­րում էի ջա­զա­յին ե­րաժշ­տու­թյու­նը։ Այդ պատ­ճա­ռով սկզ­բում սո­վո­րել եմ Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նի ջա­զա­յին բաժ­նի դաշ­նա­մու­րի դա­սա­րա­նում, այ­նու­հետև ա­վար­տել Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի ՙԺո­ղովր­դա­կան նվա­գա­րան­ներ՚ բա­ժի­նը...
Եր­գը` հո­գու հն­չյուն…
ՙՀո­գու հն­չյուն՚ բա­նաս­տեղ­ծու­թյան ա­ռանց­քում սի­րո պատ­մու­թյուն է։ Գրե­ցի, նվա­գե­ցի այն, ինչ այդ պա­հին զգում էի։ ՙՀո­գու հն­չյուն՚-ը իմ եր­գա­ցան­կում էր դեռևս 1996 թվա­կա­նին։ Ար­դեն 5 տա­րի անց կյան­քի կոչ­վե­ցին նաև հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­վո­րումն ու ձայ­նագ­րու­մը։ Սի­րում էի եր­գել, ապ­րում­ներս հա­ղոր­դել ե­րաժշ­տու­թյա­նը, ստեղ­նե­րին, սա­կայն մտ­քովս եր­բեք չէր ան­ցել, որ կեր­գեմ մեծ բե­մում։
Այս եր­գը ներ­կա­յաց­րել էի ՙՍա­յաթ-Նո­վա՚ եր­գի հա­մա­հայ­կա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյա­նը, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, նրանք, ով­քեր պետք է կա­տա­րեին ՙՀո­գու հն­չյուն՚-ը, այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մեկ­նում են երկ­րից։ Իմ հե­ղի­նա­կած եր­գը կա­տա­րում եմ ինքս։ Այս­պի­սին էր ա­ռա­ջին բե­մա­կան փորձս եր­գար­վես­տի աշ­խար­հում։

Վեր­ջա­բա­նի փո­խա­րեն.


- Ի վեր­ջո, Դ. Ա­մա­լյա­նը հան­դի­պե՞ց ՙՀո­գու հն­չյուն՚-ի և 22-ա­մյա ապ­րում­նե­րից ծն­ված ՙԿա­րոտ՚-ի ո­գեշ­նչ­ման հե­րո­սու­հուն:
(Շփոթ­ված ժպ­տում է)…
-Հե­տաքր­քիր հարց է։ Թույլ տվեք չպա­տաս­խա­նել ...