[ARM]     [RUS]     [ENG]

ՖՈՒԵ­ԳՈ ԵՎ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Պա­րը` մարմ­նի և հո­գու յու­րա­տե­սակ ար­տա­հայտ­չա­մի­ջոց
Նո­յեմ­բե­րի 23-ին Ստե­փա­նա­կեր­տում նա­խորդ տար­վա­նից գոր­ծող ՙՖուե­գո՚ պա­րա­յին ստու­դիա­յի սա­նե­րը Պա­րի մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յում ա­ռա­ջին պատ­վա­վոր հո­րի­զո­նա­կանն են զբա­ղեց­րել։ Կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու գրա­վա­կա­նի, պա­րար­վես­տում ստու­դիա­յի ներ­կա­յաց­րած հայ­տի, բազ­մաոճ պա­րե­րի ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ զրու­ցել ենք պա­րու­սույց, ՙՖուե­գո՚ պա­րա­յին ստու­դիա­յի տնօ­րեն Լա­րի Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԻ հետ.

- Ող­ջու՛յն, Լա­րի։
-Ող­ջույն:
-Նախ շնոր­հա­վո­րում ենք Ձեր սա­նե­րի հաղ­թա­նա­կի կա­պակ­ցու­թյամբ, ո­րը բա­վա­կա­նին ու­րա­խա­լի և ող­ջու­նե­լի նո­րու­թյուն էր։
-Շնոր­հա­կա­լու­թյուն։ Իս­կա­պես, սա մեծ հաղ­թա­նակ էր։ Ճա­նա­պարհ­նե­րի ա­նան­ցա­նե­լիու­թյան պատ­ճա­ռով մոտ 2 ժամ քայ­լե­ցինք` մինչև Երևան հա­սանք։ Ձյունն ՙիր երգն էր եր­գում՚, իսկ իմ սա­նե­րը պար բռ­նած ա­ռաջ էին շարժ­վում` հաղ­թա­կան տրա­մադ­րու­թյամբ։
-Ինչ­պի­սի՞ կազ­մով և պա­րա­յին ո­ճով ներ­կա­յա­ցաք մր­ցույ­թում։
-Նախ ա­սեմ, որ Երևա­նում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին “Aliance” օ­լիմ­պիա­դա­յին մաս­նակ­ցում էին մեր ա­վագ խմ­բի այն սա­նե­րը, ով­քեր ըն­դա­մե­նը 6 ա­միս է, ինչ հա­ճա­խում են պա­րա­յին ստու­դիա­յի դա­սըն­թաց­նե­րին: Իս­կա­պես, հպար­տա­նա­լու ա­ռիթ էր, որ այդ կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում մեր պա­տա­նի­նե­րը կա­րո­ղա­ցան ձեռք բե­րել բա­վա­կա­նա­չափ փորձ և գի­տե­լիք­ներ՝ նմա­նա­տիպ հար­թակ­նե­րում պատ­վով ներ­կա­յա­նա­լու հա­մար: Տա­րին հո­բե­լյա­նա­կան էր “Aliance” մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յի հա­մար, ո­րի 10-րդ օ­լիմ­պիա­դան այս տա­րի կա­յա­ցավ Երևա­նի Հա­կոբ Պա­րո­նյա­նի ան­վան թատ­րո­նի բե­մում։ Մենք ներ­կա­յա­ցել էինք 14 հո­գուց բաղ­կա­ցած կազ­մով` 2 տղա և 12 աղ­ջիկ: Օ­լիմ­պիա­դա­յում մեր հայ­տը ՙՅու­նիոր՚ կար­գում էր` ո­ճա­վոր­ված ՙԺո­ղովր­դա­կան պար՚ ան­վա­նա­կար­գում: Տար­բեր եր­կր­ներ ներ­կա­յաց­նող տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի թի­վը մեծ էր։ Բնա­կա­նա­բար, մր­ցակ­ցա­յին ո­գին նույն­պես բարձր էր։ Այ­դու­հան­դերձ, ար­հես­տա­վարժ ժյու­րիի ու­շադ­րու­թյանն ու բարձ­րա­գույն գնա­հա­տա­կա­նին ար­ժա­նա­ցավ հենց մեր պա­րա­յին կա­տա­րու­մը։ Դա բա­վա­կա­նին բարդ աշ­խա­տանք էր, որ մեր սա­նե­րը ներ­կա­յաց­րին մեծ նվի­րու­մով ու սի­րով:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս մր­ցույ­թի մաս­նակ­ցու­թյու­նը, բա­ցի գլ­խա­վոր մր­ցա­նա­կից։
-Մր­ցա­նա­կից բա­ցի կարևոր էր այս­տեղ կա­տար­ված ծա­վա­լուն աշ­խա­տան­քը, մեր սա­նե­րի միաս­նա­կա­նու­թյու­նը:
-Լա­րի, հե­տաքր­քիր է նաև` ինչ­պե՞ս սկ­սե­ցիք Ձեր գոր­ծու­նեու­թյու­նը պա­րար­վես­տում։
-Դեռ 4 տա­րե­կան աղջ­նակ էի, երբ պա­րու­սույց մայ­րի­կիս մոտ դա­սե­րի էի հա­ճա­խում: Ար­վես­տի այս ճյու­ղի հան­դեպ սերն այս­տե­ղից է սկզբ­նա­վոր­վել։ Պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նում սո­վո­րե­լու տա­րի­նե­րից ման­կա­կան ե­րա­զանքս էր ու­նե­նալ պա­րա­յին դպ­րոց։ Այդ ե­րա­զանքն ինձ ու­ղեկ­ցեց ընդ­հուպ մինչև Երևա­նի Կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տում սո­վո­րե­լու տա­րի­նե­րը, երբ այն վե­րած­վեց նպա­տա­կի։ Այդ ժա­մա­նակ դեռ լավ չէի պատ­կե­րաց­նում բա­վա­կա­նին լուրջ մտահ­ղա­ցումն ի­րա­գոր­ծե­լու ճա­նա­պար­հը։ Այ­սօր ար­դեն սա­նե­րիս հետ վա­յե­լում եմ հա­ջո­ղու­թյան ա­ռա­ջին պտուղ­նե­րը։
-Ե՞րբ ստեղծ­վեց ՙՖուե­գո՚ պա­րա­յին ստու­դիան։
-Պա­րա­յին ստու­դիան նախ ստեղծ­վել է իմ մտ­քում, ա­պա ի­րա­գործ­վել 2018 թվա­կա­նին։ Այդ գոր­ծում մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց Ստե­փա­նա­կեր­տի ՙՍո­ֆիա՚ առևտրի և ժա­ման­ցի կենտ­րո­նի տնօ­րի­նու­թյու­նը։
“Fuego” իս­պա­նե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է կրակ, բոց, հուր: Հա­ճախ այս տեր­մի­նը օգ­տա­գործ­վում է իս­պա­նա­կան “Flamenco” պա­րա­յին ո­ճում: Նա­խընտ­րում եմ է­մո­ցիո­նալ պա­րա­յին ո­ճե­րը: Դա է նաև պատ­ճա­ռը, որ ստու­դիա­յի ան­վան ընտ­րու­թյան հար­ցում եր­կար փնտր­տու­քի հարկ չեմ ու­նե­ցել:
-Ի՞նչն է ա­ռանձ­նա­հա­տուկ Ձեր պա­րա­յին ստու­դիա­յին։ Այս ըն­թաց­քում ի՞նչ հա­ջո­ղու­թյուն­ներ եք ու­նե­ցել։
-Նախ մեր գլ­խա­վոր ա­ջակ­ցի շնոր­հիվ պա­րու­սուց­ման հա­մար բա­վա­կա­նին հար­մա­րա­վետ տա­րածք ու­նե­ցող ստու­դիան աչ­քի է ընկ­նում խե­լա­ցի կա­հա­վոր­մամբ: Ինչ վե­րա­բե­րում է մյուս ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, ա­պա իմ սկզ­բուն­քը սա է` պար­տա­դիր չէ, որ ե­րե­խան բեմ բարձ­րա­նա­լու բերկ­րանքն ապ­րի 7-9 տա­րի պա­րե­լուց և ու­սա­նե­լուց հե­տո միայն։ Ե­թե կա տա­ղանդ և ցան­կու­թյուն՝ ինչ­պես մաս­նա­գե­տի, այն­պես էլ՝ սա­նի դեպ­քում, կա­րե­լի է կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում սո­վո­րո­ղին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել պա­րար­վես­տը զգալ և գնա­հա­տել հենց բե­մից:
Ըստ պա­րա­յին ո­ճե­րի` ստու­դիան բա­ժան­ված է եր­կու ճյու­ղե­րի, ո­րոնք ի­րենց հեր­թին տար­բեր են­թա­ճյու­ղեր են ներ­կա­յաց­նում: Սպոր­տա­յին պա­րեր և աշ­խար­հի տար­բեր ազ­գե­րի պա­րեր: Այս­տեղ սո­վո­րում են 3-18 տա­րե­կան պար­մա­նի­ներ ու պար­մա­նու­հի­ներ: Յու­րա­քան­չյուր ճյուղ, ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի, ընդ­գր­կում է 5 դա­սա­րան: Մաս­նա­վո­րա­պես, մեր 0 դա­սա­րա­նում սո­վո­րում են 3-4 տա­րե­կան ե­րե­խա­ներ,1-ին դա­սա­րա­նում՝ 5-6, և այդ­պես շա­րու­նակ։ Ա­վագ խմ­բի մեր 16-18 տա­րե­կան սա­նե­րը սո­վո­րում են 5-րդ դա­սա­րա­նում։
Մեր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ու­նե­ցել ենք մի շարք տո­նա­կան և բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ­ներ: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տար­բեր մր­ցույթ­նե­րում հա­ջո­ղու­թյուն­ներ ենք ար­ձա­նագ­րել նաև սպոր­տա­յին պա­րե­րում: Ներ­կա­յումս ժա­մա­նա­կա­կից պա­րա­յին ո­ճե­րի մեր դա­սա­րան­նե­րը պրո­ֆե­սիո­նալ բե­մա­հար­թակ­նե­րում հայտ ներ­կա­յաց­նե­լու նե­րուժ ու­նեն:
-Ի՞նչ է պա­րը Լա­րիի հա­մար։
-Պա­րը կյան­քիս ա­մե­նա­բարդ ու հե­տաքր­քիր գր­քե­րից է, որն ա­մեն ան­գամ ըն­թեր­ցե­լիս նոր բա­ցա­հայ­տում­ներ եմ կա­տա­րում։ Կյան­քի յու­րա­քան­չյուր փու­լում էլ պա­րը կա­րող է բու­ժել, թևեր տալ, նոր է­մո­ցիա­ներ ու հե­տաք­րք­րու­թյուն­ներ հա­ղոր­դել: Պա­րը մարմ­նի և հո­գու յու­րա­տե­սակ ար­տա­հայտ­չա­մի­ջոց է, ո­րի շնոր­հիվ կա­րե­լի է բա­ցատ­րել և փո­խան­ցել այն, ին­չը եր­բեմն բա­ռե­րով անհ­նար է ար­տա­հայ­տել։