[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՄԵ­ԹՈ­ԴԱ­ԿԱՆ ՆՈՐ ՁԵՌ­ՆԱՐԿ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի ման­կա­վար­ժի գրա­դա­րա­նը հա­մալր­վեց ևս մեկ ու­սում­նա­մե­թո­դա­կան ձեռ­նար­կով: ՙԳրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ու­սուց­ման և ո­րա­կի բարձ­րաց­ման մի քա­նի հար­ցեր՚. այս վեր­տա­ռու­թյունն ու­նի գիր­քը, ո­րը հե­ղի­նա­կել է բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­մա­լա­յա Գրի­գո­րյա­նը: Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նում, ո­րի գի­տա­կան և ո­րա­կի ա­պա­հով­ման կենտ­րոն­նե­րի տնօ­րենն է հե­ղի­նա­կը, տե­ղի ու­նե­ցավ գր­քի շնոր­հան­դե­սը:

Բաց­ման իր խոս­քում հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը նշեց, որ ու­սում­նա­մե­թո­դա­կան այս ձեռ­նարկն ար­դիա­կան է ա­ռա­ջին հեր­թին իր ար­ծար­ծած խն­դիր­նե­րով: Դպ­րոց­նե­րում անց­կաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի հի­ման վրա հե­ղի­նա­կը գրա­կա­նու­թյան ու­սուց­մանն առ­նչ­վող մի շարք հար­ցեր է բարձ­րաց­րել` ու­սուց­ման մե­թո­դի ընտ­րու­թյուն, նե­րա­ռար­կա­յա­կան և մի­ջա­ռար­կա­յա­կան կա­պե­րի կարևո­րու­թյուն, գրա­կան եր­կե­րի ու­սուց­ման հիմ­նախն­դիր­ներ, բուհ-դպ­րոց կապ և այլն:
Ռեկ­տո­րի խոս­քով` գր­քի հրա­տա­րա­կու­թյունն ա­ռա­ջըն­թա­ցի մեկ կարևոր քայլ է նաև բու­հի հա­մար: Ինչ­պես հայտ­նի է, Ար­ցա­խում գոր­ծող բու­հե­րը հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թա­ցում են, և վերջ­նա­ժամ­կետ է նշ­ված մինչև ըն­թա­ցիկ դեկ­տեմ­բե­րի վեր­ջը: Հա­վա­տար­մագր­ման չա­փա­նիշ­նե­րից մեկն էլ հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­նե­րի հրա­տա­րա­կած գի­տա­կան աշ­խա­տանք­ներն են:
Մի­ջո­ցառ­մա­նը Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նին շնոր­հա­վո­րե­լու ա­ռիթ­նե­րը մի քա­նիսն էին: Հի­շյալ գր­քի հա­մար նրան ԲՈԿ-ի կող­մից շնորհ­վել է դո­ցեն­տի կո­չում, իսկ ՙՆա­րե­կա­ցու՚ հանձ­նա­ժո­ղովն ար­ժա­նաց­րել է հա­մալ­սա­րա­նի ՙՏար­վա լա­վա­գույն գի­տա­կան աշ­խա­տանք՚ մր­ցա­նա­կին:
Շնոր­հան­դե­սին ե­լույթ ու­նե­ցավ գր­քի գրա­խոս, ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Էլ­լա­դա Բաղ­դա­սա­րյա­նը, ո­րը նշեց, որ կր­թու­թյան բա­րե­փո­խում­նե­րի ո­լո­րապ­տույ­տում ա­ռա­ջա­վոր ու­սու­ցիչ­նե­րի փոր­ձը վեր հա­նելն այդ բա­րե­փո­խում­նե­րը կյան­քի կո­չե­լու քայ­լե­րից է:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էր Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Թե­րե­զա Կա­րա­խա­նյա­նը: Նրա խոս­քով` հե­ղի­նա­կը շնոր­հա­կալ գործ է կա­տա­րել` մաս­նակ­ցե­լով ման­կա­վար­ժա­կան փոր­ձու­սու­ցում­նե­րին և ի մի բե­րե­լով մայ­րա­քա­ղա­քի ու­սու­ցիչ­նե­րի ա­ռա­ջա­վոր փոր­ձը: Ու­սու­ցիչ­նե­րը նման ձեռ­նար­կի կա­րիք ու­նեն:
Շնոր­հան­դե­սին բո­լոր ե­լույթ ու­նե­ցող­նե­րը կարևո­րե­ցին ձեռ­նար­կի դե­րը կր­թա­կան հա­մա­կար­գում` որ­պես օգ­նու­թյուն ման­կա­վար­ժա­կան փոր­ձու­սուց­մա­նը մաս­նակ­ցող ու­սա­նող­նե­րին, ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ­նե­րին: