[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԸ՝ ՊԵՐ­ՍԵՎ­ՍՅԱՆ ՎԱ­ՀԱՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, գրող, կի­նո­գետ, պրո­ֆե­սոր Դա­վիթ Մու­րա­դյա­նը ոչ ֆոր­մալ կր­թու­թյան ծրագ­րով հա­ճա­խա­կի է հյու­րըն­կալ­վում Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, որ­տեղ նա հան­դես է գա­լիս հե­տաքր­քիր դա­սա­խո­սու­թյուն­նե­րով: Նրա հետ յու­րա­քան­չյուր հան­դի­պում պե­տա­կա­նաս­տեղծ­ման գոր­ծում մշա­կույ­թի դե­րի շուրջ մտո­րում­նե­րի ա­ռիթ են: Սույն հար­ցազ­րույ­ցում ամ­փո­փել ենք այդ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ հար­ցադ­րում­նե­րից բխած Դա­վիթ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԻ դիր­քո­րո­շում­նե­րը:

-Եր­կի՞րն է ստեղ­ծում մշա­կույթ, թե՞ մշա­կույ­թը` եր­կիր:
- Շա­տե­րի կար­ծի­քով` տրա­մա­բա­նա­կան է, որ նախ եր­կիրն է լի­նում, հե­տո` մշա­կույ­թը: Ըստ իս` մշա­կույթն է տվյալ երկ­րի ներ­սում մթ­նո­լորտ ձևա­վո­րում, ըստ այդ մշա­կույ­թի էլ ձևա­վոր­վում է եր­կի­րը: Հայ մար­դու մի­ջից հա­նում ենք Թու­մա­նյան, ստա­նում ենք ու­րիշ հայ: Էթ­նի­կա­պես` ա­յո՜, հայ, բայց բո­լո­րո­վին ու­րիշ հայ: Մեր պատ­մա­հո­գե­բա­նա­կան հի­շո­ղու­թյան մի­ջից հա­նում ենք Զվարթ­նո­ցը, Գան­ձա­սա­րը, դար­ձյալ ստա­նում ենք ու­րիշ ժո­ղո­վուրդ, ո­րով­հետև սերն­դե­սե­րունդ ձևա­վոր­վե­լով Գան­ձա­սա­րի և Զվարթ­նո­ցի շուրջ, ու­նե­նա­լով դրանց մտա­պատ­կե­րը` որ­պես հոգևոր գոր­ծու­նեու­թյան վայր, ար­դեն այլ ժո­ղո­վուրդ է ձևա­վոր­վում:
Թա­մա­նյա­նի ստեղ­ծած օ­պե­րա­յի շենքն այն կարևո­րա­գույն գոր­ծոն­նե­րից է, ո­րը ձևա­վո­րեց 20-րդ դա­րի հայ մար­դուն: Ժո­ղովր­դի աչ­քի ա­ռաջ օր օ­րի բարձ­րա­նում էր մի շենք, ո­րը տես­նե­լու հա­մար մար­դը պետք է գլու­խը բարձ­րաց­ներ: Այս շեն­քի բա­ցա­կա­յու­թյամբ հա­յը մեկ մարդ էր, նրա ներ­կա­յու­թյամբ` մեկ այլ: Հե­տո դրան գու­մար­վեց Մա­տե­նա­դա­րա­նը և նույն դե­րա­կա­տա­րու­թյու­նը վերց­րեց իր վրա: Մի ժո­ղո­վուրդ, որ կռա­ցել էր պատ­մու­թյան ծան­րա­գույն հար­ված­նե­րի տակ, սկ­սեց գլու­խը բարձ­րաց­նել, մեջքն ուղ­ղել: Թա­մա­նյանն ի­րա­կա­նաց­նում է ոչ թե ճար­տա­րա­պե­տա­կան, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք, այլ ազ­գա­յին հոգևոր ծրա­գիր: Դրան նպաս­տել են մի շարք այլ գոր­ծոն­ներ: Վ. Տե­րյա­նը դեռևս ան­կախ պե­տու­թյուն չու­նե­ցած ժա­մա­նակ­նե­րում, այդ խա­ռը բեկ­ման` Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի և ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում գրեց ՙՀոգևոր Հա­յաս­տան՚ իր ծրագ­րա­յին հոդ­վա­ծը, որ­տեղ նկա­րագ­րում է իր տես­լա­կա­նը, թե որ դեպ­քում հայ ժո­ղովր­դին հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել ընդ­հա­նուր ազ­գա­յին նպա­տա­կի, գա­ղա­փա­րի շուրջ, որ­պես­զի կա­րո­ղա­նա ի­րեն 20-րդ դա­րում վե­րագտ­նել:
Եվ հա­յոց մշա­կույ­թը 20-րդ դա­րում կա­տա­րեց մի դեր, որ պատ­մու­թյան կող­մից զարկ­ված ժո­ղովր­դին նո­րից դարձ­րեց պատ­մու­թյան հետ հա­վա­սար քայ­լող ժո­ղո­վուրդ: Մեր ազ­գա­յին գո­յա­մար­տում հաղ­թա­նակ են տա­րել ոչ միայն հայ զին­վո­րը, հայ շի­նա­կա­նը, հայ բան­վո­րը, այդ պա­տե­րազ­մում հաղ­թել են նաև Մա­տեն­դա­րա­նը, Գան­ձա­սա­րը, ՙՌանչ­պար­նե­րի կան­չը՚ վե­պը, Շի­րա­զի, Սևա­կի պոե­զիան, Մեր­գե­լյան ինս­տի­տու­տը, մեր ազ­գա­յին եր­գե­րը:
-Ի՞նչն է ձևա­վո­րում, ամ­րապն­դում մեր ինք­նու­թյու­նը և մեր ինք­նու­թյան, ինք­նա­ճա­նաչ­ման ո՞ր բա­ղադ­րիչ­ներն են այ­սօր կա­ղում:

- Քա­ղա­քակր­թու­թյան մր­ցակ­ցու­թյան սահ­մա­նագլ­խին ապ­րե­լը կո­փում, թր­ծում է: Դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան մեծ պա­շար­նե­րը նույ­նիսկ պե­տա­կա­նու­թյան կորս­տի պայ­ման­նեում են ա­ռա­ջա­նում: Հա­յոց այ­բու­բե­նը ստեղծ­վեց պե­տա­կա­նու­թյու­նը կորց­նե­լուց հե­տո` որ­պես պա­տաս­խան պատ­մու­թյան մար­տահ­րա­վե­րին: Մար­տահ­րա­վե­րին պա­տաս­խա­նում ես ինք­նու­թյունդ ամ­րապն­դե­լով: Ստեղ­ծում ես գիր, այդ գրով` մշա­կույթ, այդ լեզ­վով ա­ղո­թում ես, Սուրբ Գիրքդ այդ լեզ­վով է դառ­նում, այ­սինքն` պե­տա­կա­նու­թյան կորս­տին պա­տաս­խա­նում ես հա­կընդ­դեմ մար­տահ­րա­վե­րով: Որ­պես­զի ազգդ չտար­րա­լուծ­վի ու վե­րա­նա, ստեղ­ծում ես մշա­կու­թա­յին ա­ռանցք:
Իսկ ի՞նչն է խան­գա­րում: Նույն հան­գա­ման­քը: Ինք­նու­թյու­նը ամ­րապն­դե­լուն խան­գա­րում է թե­րի­մա­ցու­թյու­նը: Երբ մարդ լավ է տի­րա­պե­տում իր ու­նե­ցա­ծին, հեշտ է լի­նում, երբ չի տի­րա­պե­տում, կորց­նում է: Միշտ ոգևո­րող է պատ­մու­թյան այս դր­վա­գը. Սա­հակ Պարթևի, Մես­րոպ Մաշ­տո­ցի ի­մաս­տուն հե­ռա­տե­սու­թյամբ 20-22 տա­րե­կան յոթ ե­րի­տա­սարդ` Խո­րե­նա­ցին, Կո­րյու­նը, մյուս պատ­միչ­ներն ու­ղարկ­վե­ցին Ա­լեք­սանդ­րիա­յի հա­մալ­սա­րան: Յոթ տա­րի սո­վո­րե­լուց հե­տո նրանք վե­րա­դար­ձան, և նրան­ցից սկս­վեց հայ գրա­կա­նու­թյան ոս­կե­դա­րը:
Աշ­խար­հում կա­րո­ղա­նում են գո­յատևել այն ազ­գե­րը, ո­րոնք մար­տահ­րա­վե­րին պա­տաս­խա­նում են մար­տահ­րա­վե­րով: Ե­թե ազ­գը գտ­նում է տվյալ ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վե­րի պա­տաս­խա­նը, հաղ­թա­հա­րում է այդ ճգ­նա­ժա­մը և գնում դե­պի ա­պա­գա: Այս ի­մաս­տով Ար­ցա­խյան շար­ժու­մը մար­տա­հար­վեր էր: Եվ այդ մար­տահ­րա­վե­րով մենք կա­րո­ղա­ցանք մտ­նել մեր պատ­մու­թյան հա­ջորդ փուլ: Ի դեպ, ա­սեմ, որ 88-ից 25 տա­րի ա­ռաջ այդ հա­վա­քա­կա­նու­թյան և մեկ գա­ղա­փա­րով ապ­րող ազ­գի կեր­պա­րը նշ­մար­վեց, երբ Տիգ­րան Պետ­րո­սյա­նը խա­ղում էր աշ­խար­հի գա­հի հա­մար: Հայ ժո­ղո­վուրդն սկ­սեց հա­վաք­վել օ­պե­րա­յի բա­կում, ո­րով­հետև այն­տեղ քայ­լերն էին ցույց տա­լիս: Գա­լիս էին ու նա­յում, ո­րով­հետև հայ մար­դը դուրս էր ե­կել աշ­խար­հի հետ չափ­վե­լու: Վա­ղուց այդ­պի­սի բան հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ չէր ե­ղել, երբ հայ մար­դը ձեռ­նոց է նե­տում աշ­խար­հին: Վի­լյամ Սա­րո­յա­նը, Ռու­բեն Մա­մու­լյա­նը, Շառլ Ազ­նա­վու­րը, Ա­րամ Խա­չատ­րյա­նը Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն ըն­դար­ձա­կող երևույթ­ներ են: Դու քո ֆի­զի­կա­կան սահ­ման­նե­րից ա­վե­լի մեծ ժո­ղո­վուրդ ես դառ­նում քո աշ­խար­հա­տա­րածք մշա­կույ­թով: Գի­տու­թյու­նը նույն­պես մշա­կույթ է: Այն, ին­չը մարդն ա­վե­լաց­նում է ի­րա­կա­նու­թյա­նը` որ­պես սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, մշա­կույթ է` մար­դու հա­վե­լու­մը ի­րա­կա­նու­թյա­նը:
- Մշա­կույթ, հայ­րե­նիք. թվում է հո­մա­նիշ բա­ռեր են…
- Մշա­կույ­թը հայ­րե­նի­քի շա­րու­նա­կու­թյունն է, հայ­րե­նի­քի լրա­ցումն է, ե­թե կու­զեք, հայ­րե­նի­քին բո­լո­րո­վին նոր չա­փում, բո­վան­դա­կու­թյուն տվո­ղը: Մշա­կույ­թը ՙմշա­կել՚ բա­ռից է, չէ՞: Որ­պես­զի հայ­րե­նիք դառ­նա, հո­ղը նախ պի­տի մշա­կես: Քոչ­վոր ցե­ղե­րը ին­չո՞ւ հայ­րե­նիք չու­նեին, ո­րով­հետև նրանք հող չէին մշա­կում: Այն հո­ղը, որ դու մշա­կում ես, կա­մաց-կա­մաց դառ­նում է հայ­րե­նիք: Այն հո­ղը, երբ փո­րե­լուց սկ­սում ես եր­գել, այ­սինքն` ծնում է իր եր­գը, այն հո­ղը, որ­տեղ դու տա­ճար ես կա­ռու­ցում, և այն­տեղ սկ­սում ես ա­ղո­թել, այդ հո­ղը, որ ծնում է լե­գենդ, կոչ­վում է հայ­րե­նիք:
Ե­րա­զը նույն­պես ապ­րեց­նում է ազ­գը: Ո­րով­հետև միայն ի­րա­կա­նու­թյա­նը նա­յե­լը մե­դու­զա­յի աչ­քե­րի մեջ նա­յե­լու պես բան է: Հի­շո՞ւմ եք ա­ռաս­պե­լը, մե­դու­զա­յի աչ­քե­րի մեջ նա­յո­ղը տե­ղում մոխ­րա­նում էր: Պերսևսը ինչ­պե՞ս հաղ­թեց մե­դու­զա­յին: Նա ար­ծա­թա­փայլ վա­հան պատ­րաս­տել տվեց և մե­դու­զա­յի հետ մե­նա­մար­տե­լիս ար­տա­ցո­լան­քին էր նա­յում, ոչ թե մե­դու­զա­յի աչ­քե­րին: Մշա­կույթն ա­հա այդ­պի­սի պերսևսյան վա­հան է` դր­ված ի­րա­կա­նու­թյան պատ­րան­քի, ռեալ ի­րա­կա­նու­թյուն­նե­րի և մարդ­կա­յին, ազ­գա­յին ձգ­տում­նե­րի միջև:
- Հի­մա մենք մտել ենք սահ­մա­նագ­ծա­յին ժա­մա­նա­կի մեջ: Մեր մշա­կույ­թը պատ­մա­կա­նո­րեն իր դե­րը կա­տա­րեց. ստեղ­ծեց 20-րդ դա­րի 2-րդ կե­սի Հա­յաս­տան, նա­խա­պատ­րաս­տեց, որ մտ­նենք 21-րդ դար, այժմ է՞լ կա­տա­րում է իր դե­րը:
-Այն իր ի­ներ­ցիա­յի ու­ժով դեռ ո­րոշ ժա­մա­նակ մեզ պա­հում է, բայց անհ­րա­ժեշ­տու­թյուն կա այս դա­րի լեզ­վով, այս դա­րի գա­ղա­փար­նե­րով, մտա­ծո­ղու­թյամբ, նոր շար­ժում­նե­րով 21-րդ դա­րի հայ մար­դու և 21-րդ դա­րի Հա­յաս­տա­նի կեր­պա­րը տալ և ըստ այդ կեր­պա­րի ևս մի հա­րյուր տա­րի ժո­ղովր­դին ա­ռաջ­նոր­դել, ինչ­պես որ ա­րեց հայ մշա­կույ­թը 20-րդ դա­րի ա­մե­նաս­կզ­բից և նույ­նիսկ ստա­լի­նիզ­մի մի­ջով անց­նե­լով` նա կա­րո­ղա­ցավ իր ժո­ղովր­դին բե­րել 21-րդ դար` աս­տի­ճա­նա­բար արթ­նաց­նե­լով և նրա մեջ ձևա­վո­րե­լով ազ­գա­յին ինք­նու­թյան, ազ­գա­յին և բա­րո­յա­կան ար­ժե­հա­մա­կար­գի մի գի­տակ­ցու­թյուն, որն այդ­քան տար­բեր­վեց խոր­հր­դա­յին ստան­դար­տից: Անդ­րեյ Բի­տո­վը ՙՀա­յաս­տա­նի դա­սե­րը՚ մեզ հա­մար չգ­րեց, նա գրեց խոր­հր­դա­յին ըն­թեր­ցո­ղի հա­մար, որ­պես­զի ցույց տա, որ խոր­հր­դա­յին ստան­դար­տի պայ­ման­նե­րում կա մի ժո­ղո­վուրդ, ո­րը կա­րո­ղա­նում է իր ար­ժե­հա­մա­կար­գով ապ­րել, կա­րո­ղա­նում է ստեղ­ծել իր ար­վես­տը պաշ­տո­նա­կան` խոր­հր­դա­յին ար­վես­տից այդ աս­տի­ճան տար­բեր­վող:
Ու­րեմն, ա­հա­վա­սիկ ե­կել է այդ սահ­մա­նագ­ծա­յին ժա­մա­նա­կը, որն ա­ռայժմ հար­ցա­կան­ներ ա­վե­լի շատ է տա­լիս մեզ մշա­կու­թա­յին այ­սօր­վա, վաղ­վա և ար­ժե­հա­մա­կար­գի կա­պակ­ցու­թյամբ, բայց հու­սանք, որ պա­տաս­խան­ներն էլ չեն ու­շա­նա: