[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույ­թի 2019թ. հա­մեր­գա­յին ծրա­գի­րը բա­վա­կա­նին հա­գե­ցած է ե­ղել։ Հա­մույթն ան­ցյալ տա­րի հյու­րա­խա­ղե­րով ե­ղել է ՌԴ տաս­նյակ քա­ղաք­նե­րում։ Ար­դեն ա­վան­դույթ են դար­ձել ՙՄենք ենք, մեր սա­րեր՚-ի հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյուն­նե­րը հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րում և ՊԲ զո­րա­մա­սե­րում։ Հա­մույ­թի տնօ­րեն, ԱՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սլա­վա ԱՊՐԵՍՅԱՆԻ հետ զրու­ցել ենք ան­ցյալ տար­վա ձեռք­բե­րում­նե­րի և ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի, ինչ­պես նաև այս տա­րի նա­խա­տես­վող մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լու նպա­տակ­նե­րի վե­րա­բե­րյալ.

-Պա­րոն Ապ­րե­սյան, ինչ­պի­սի՞ն էր 2019 թվա­կա­նը Ձեր ղե­կա­վա­րած հա­մույ­թի հա­մար։
- 2019 թվա­կա­նը ար­գա­սա­բեր տա­րի էր. հա­մեր­գա­յին բազ­մա­թիվ ծրագ­րե­րով հան­դես ենք ե­կել ինչ­պես Ար­ցա­խի և մայր Հա­յաս­տա­նի մի շարք բնա­կա­վայ­րե­րում, զո­րա­մա­սե­րում, այն­պես էլ՝ եր­կու ան­գամ հյու­րա­խա­ղե­րի ենք մեկ­նել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն և մեկ ան­գամ` Աբ­խա­զիա։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ու­նե­ցել ենք 52 հա­մերգ, ընդ ո­րում, ե­ղել են ինչ­պես շա­հույթ հե­տապն­դող, այն­պես էլ՝ բա­րե­գոր­ծա­կան ե­լույթ­ներ և Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից նա­խա­տես­ված պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­ներ։
-Իսկ ար­տա­սահ­մա­նյան հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյուն­նե­րը Ձեր նա­խա­ձեռ­նու­թյամբ հյու­րա­խա­ղե՞ր էին, թե՞ մաս­նակ­ցել եք մի­ջո­ցա­ռում­նե­րի։
-Բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ­ներ էին, ո­րոնք Ար­ցա­խի ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան կող­մից նա­խա­տես­վել էին Սփյուռ­քի հայ հա­մայ­նք­նե­րի հա­մար։ Հիմ­նա­կա­նում հան­դես ենք ե­կել ՌԴ Սա­րա­տո­վի, Ռոս­տո­վի մար­զե­րի, Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի և Թա­թարս­տա­նի շուրջ 10 քա­ղաք­նե­րում։ Ա­մե­նա­կարևոր նպա­տա­կադ­րումն այն էր, որ­պես­զի մեր ազ­գագ­րա­կան, ժո­ղովր­դա­կան և հայ­րե­նա­սի­րա­կան երգն ու պա­րը ներ­կա­յաց­նենք տե­ղի մեր հայ­րե­նա­կից­նե­րին։ Նրանք միշտ ոգևո­րու­թյամբ են ըն­դու­նում մեզ, ո­գեշ­նչ­վում հա­մեր­գի ըն­թաց­քում և կա­րո­տով սպա­սում հա­ջորդ մեր այ­ցին։ Մենք, ի­հար­կե, ըն­դա­ռա­ջե­լով Սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հրա­վեր­նե­րին, ձգ­տում ենք պար­բե­րա­բար մեկ­նել և հա­մերգ­ներ ու­նե­նալ։ Մինչ այդ, նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ ենք տա­նում մեր ծրա­գի­րը հա­մալ­րե­լու նոր եր­գե­րով ու պա­րե­րով։
-Ան­ցած տա­րի հա­մույ­թի եր­գա­ցան­կը հա­մալր­վե՞լ է։
-Ա­յո։ Մենք ու­նենք, ինչ­պես ա­սում են, ոս­կե ֆոնդ, ո­րի հի­ման վրա ծրա­գիրն ա­մեն տա­րի թար­մաց­վում է նոր եր­գե­րով և, ի­հար­կե, դրանց ու­ղեկ­ցող պա­րե­րով։ Այդ հար­ցում մեծ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյու­նը։ Ա­մեն տա­րի մեր եր­գա­ցանկն ըստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մալր­վում է 6-10 նոր երգ ու պա­րով։ Ու­նենք ինչ­պես ազ­գագ­րա­կան ժան­րով, այն­պես էլ հայ­րե­նա­սի­րա­կան թե­մա­տի­կա­յով եր­գեր։ Այ­դու­հան­դերձ, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կա­նը գե­րակշ­ռում է։
- Ընդ­հան­րա­պես, ի՞նչ եք նա­խա­տե­սել 2020 թվա­կա­նին։ Որ­քա­նով տե­ղե­կա­ցանք, ցան­կա­նում եք մաս­նակ­ցել Ազ­գագ­րա­կան երգ ու պա­րի եվ­րո­պա­կան մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին։
- Ա­յո, խոս­քը այս տար­վա հու­լի­սին Լիտ­վա­յում նա­խա­տես­վող մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի մա­սին է, ո­րին ար­դեն իսկ մաս­նակ­ցու­թյան հայտ ենք ներ­կա­յաց­րել։ Ի դեպ, մենք շուրջ 12 տա­րի ա­ռաջ մաս­նակ­ցել ենք այդ փա­ռա­տո­նին՝ ներ­կա­յաց­նե­լով ար­ցա­խյան ազ­գագ­րա­կան երգն ու պա­րը։ Երբ այս տա­րի հայտ ներ­կա­յաց­րինք կր­կին մաս­նակ­ցե­լու հա­մար, փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րը մեծ ոգևո­րու­թյամբ և ու­րա­խու­թյամբ ըն­դու­նե­ցին այն, ին­չը, թերևս, վկա­յում է նա­խորդ մաս­նակ­ցու­թյան ժա­մա­նակ մեր գրան­ցած տպա­վո­րիչ հա­ջո­ղու­թյան մա­սին։ Ներ­կա­յում դի­մել ենք մեր նա­խա­րա­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում այս մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին մեր մաս­նակ­ցու­թյա­նը ա­ջակ­ցե­լու հա­մար։ Նշեմ, որ հա­մույ­թի այս տար­վա եր­գա­ցան­կը նա­խա­տե­սում ենք թար­մաց­նել 10 նոր եր­գով։ Ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­ջի­կա մյուս ծրագ­րե­րին, ա­պա տե­ղե­կաց­նեմ, որ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույթն ար­դեն իսկ հրա­վեր­ներ է ստա­ցել Կիպ­րո­սից և Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից։ Տար­վա ըն­թաց­քում շա­րու­նա­կե­լու ենք մեր հա­մեր­գա­շարն՝ Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի և ՊԲ զո­րա­մա­սե­րի հա­մար։