[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՙԱՐՄԱԹ՚ ԱՐՑԱԽՈՒՄ

 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հուն­վա­րի 21-ին տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն էր տի­րում Ստե­փա­նա­կեր­տի Ա. Սա­խա­րո­վի ան­վան հ. 8 միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցում: Այս­տեղ բաց­վեց Ար­ցա­խում հեր­թա­կան ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիան: Այն կյան­քի է կոչ­վել ՀՀ ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյան միու­թյան/ԱՏՁՄ/ նա­խա­ձե­ռու­թյամբ և Բաք­վի ջար­դե­րը վե­րապ­րած, ա­մեր­կաբ­նակ հայ գրող Ան­նա Աստ­վա­ծատ­րյան- Թեր­քո­տի հո­վա­նա­վո­րու­թյամբ:

Հի­շար­ժան ի­րա­դար­ձու­թյան կա­պակ­ցու­թյամբ դպ­րոց են այ­ցե­լել ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, ԱՏՁՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հո­վա­նա­վո­րը, ո­րոնց դի­մա­վո­րել են աղ ու հա­ցով: Հյու­րե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին Ար­ցա­խյան գո­յա­մար­տում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­տախ­տա­կին: Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ լա­բո­րա­տո­րիա­յի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը: Բաց­ման խոսք ա­սաց դպ­րո­ցի տնօ­րեն Լյո­վա Գևոր­գյա­նը` նշե­լով, որ տեխ­նի­կա­կան նո­րա­գույն մի­ջոց­նե­րով հա­գե­ցած ու կա­հա­վոր­ված ին­ժե­նե­րա­կան ու­սում­նա­կան լա­բո­րա­տո­րիան կխ­թա­նի տեխ­նո­լո­գիա­կան կր­թու­թյու­նը, կու­ժե­ղաց­նի դպ­րո­ցում տեխ­նի­կա­կան կր­թու­թյան բա­զան, կն­պաս­տի ե­րե­խա­նե­րի մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­մա­նը: Ըստ նրա` ՙԱր­մա­թը՚ մեծ դեր կու­նե­նա տեխ­նի­կա­կան կր­թու­թյան մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տուժ պատ­րաս­տե­լու գոր­ծում, ին­չը կարևոր պայ­ման է տն­տե­սու­թյան ար­դի պա­հանջ­նե­րի լուծ­ման հա­մար: Դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան և ա­շա­կեր­տա­կան հան­րույ­թի ա­նու­նից նա ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց ԱՏՁՄ-ին և հո­վա­նա­վոր Ան­նա Աստ­վա­ծատ­րյա­նին` նման նվե­րի հա­մար:
- 21-րդ դա­րի դպ­րո­ցը դժ­վար է պատ­կե­րաց­նել ա­ռանց տեխ­նի­կա­կան կր­թու­թյան: Եվ ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­յի մուտ­քը շատ կարևոր փո­փո­խու­թյուն­ներ է բե­րում դպ­րոց՚,-ա­սաց կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նա­խա­րա­րի խոս­քով` 27-րդ ՙԱր­մա­թը՚ բաց­վեց Ար­ցա­խում: Դրան­ցից 5-ը Ստե­փա­նա­կեր­տում է, 22-ը` շր­ջան­նե­րում, ընդ ո­րում, 15-ը` գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի դպ­րոց­նե­րում,: ՙԴա նշա­նա­կում է, որ նա­խա­րա­րու­թյունն ան­չափ կարևո­րում է տեխ­նի­կա­կան կր­թու­թյան հա­սա­նե­լու­թյու­նը բո­լո­րի հա­մար և փոր­ձում է չկենտ­րո­նա­նալ միայն Ստե­փա­նա­կեր­տի վրա՚,-ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը` հա­վե­լե­լով, որ դրանք բո­լո­րը կյան­քի են կոչ­վել ԱՏՁՄ-ի հետ նա­խա­րա­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում և բա­րե­րար­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Մյուս ՙԱր­մաթ՚-նե­րը տե­ղադր­վել են Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան, Յու­նի­բան­կի, ՙԲեյզ Մե­թըլս՚ ըն­կե­րու­թյան, ՙԱր­ցախ­բան­կի՚, ՙՇեն՚ կազ­մա­կեր­պու­թյան, ան­հատ բա­րե­րար­նե­րի օգ­նու­թյամբ և Կով­սա­կա­նում` ՀՀ նա­խա­գա­հի կող­մից: Նա­խա­րա­րը վս­տա­հու­թյուն հայտ­նեց, որ այս ա­նուն­նե­րի շար­քը դեռ կլ­րաց­վի և լա­բո­րա­տո­րիա­ներ կտե­ղադ­վեն նաև մյուս դպ­րոց­նե­րում: Ն. Ա­ղա­բա­լյա­նը հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ա. Աստ­վա­ծատ­րյա­նին, ո­րը հա­յե­րի նկատ­մամբ ադր­բե­ջան­ցի­նե­րի վայ­րա­գու­թյուն­նե­րի պա­տաս­խանն այս ձևով է տա­լիս` վե­րա­հաս­տա­տե­լով, որ հա­յը ոչ միայն այս տա­րա­ծաշր­ջա­նում, ոչ միայն Ար­ցա­խում շա­րու­նա­կում է ապ­րել, այլև նա­յում է ա­ռաջ և քայ­լում է աշ­խար­հի մարդ­կու­թյան հետ հա­մա­քայլ:

Իր հեր­թին Ան­նա Աստ­վա­ծատ­րյանն ա­սաց, որ ջար­դե­րից փրկ­ված և ար­տերկ­րում հաս­տատ­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րը պատ­րաստ են բա­րո­յա­պես և ֆի­նան­սա­պես ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել Ար­ցա­խին: Բաք­վի հա­յե­րի ջար­դե­րի 30-ր տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ ին­քը Թա­լի­նում ան­տառ է հիմ­նել` ի հի­շա­տակ զո­հե­րի: ՙԵս ցան­կա­ցա նմա­նա­տիպ մի ծրա­գիր ա­նել Ար­ցա­խում և քա­նի որ Ար­ցա­խում ան­տա­ռի կա­րիք չկա, ցան­կա­ցա փաս­տել նրա ա­պա­գան, իսկ ա­պա­գան ե­րե­խա­ներն են՚: Դրա­նում ի­րեն ուղ­ղոր­դել է Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը, որն ա­ռա­ջար­կել է այդ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նել հ. 8 դպ­րո­ցում, ո­րը ժա­մա­նա­կին ըն­դու­նել է Բաք­վի փախս­տա­կան­նե­րին: ՙԵս տես­նում եմ, որ այս­տեղ խաչ­վում են ան­ցյալն ու ա­պա­գան և շատ ու­րախ եմ տես­նել այս­տեղ շատ շնոր­հա­լի ե­րե­խա­նե­րի՚,-ա­սաց Ա. Աստ­վա­ծատ­րյա­նը` վս­տա­հեց­նե­լով, որ շա­րու­նա­կե­լու է ա­ջակ­ցել Ար­ցա­խին ին­չով կա­րող է:
Լա­բո­րա­տո­րիա­յի բո­վան­դա­կու­թյու­նը ներ­կա­նե­րին ծա­նո­թաց­րեց ԱՏՁՄ ծրագ­րի ղե­կա­վար Սեդ­րակ Վար­դա­նյա­նը: Սար­քա­վո­րում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս աշ­խա­տել ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով` հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րա­վո­րում, ռո­բո­տա­շի­նու­թյուն և ե­ռա­չափ մո­դե­լա­վո­րում: Նրա խոս­քով` դա 575-րդ ՙԱր­մաթ՚-ն է, որ ի­րենք ներդ­րում են: Մոտ օ­րերս ԱՏՁՄ-ն 2000 լա­բո­րա­տո­րիա կբա­ցի Հնդ­կաս­տա­նում, և շա­րու­նակ­վե­լու է այդ ըն­թաց­քը: Ըստ նրա տե­ղե­կու­թյուն­նե­րի` այս պա­հի դրու­թյամբ` ՙԱր­մաթ՚ հա­ճա­խում են 14 հա­զա­րից ա­վե­լի ե­րե­խա­ներ: Ար­դեն կան ար­դյունք­նե­րը: Մի­ջազ­գա­յին առևտրա­կան կազ­մա­կեր­պու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով` ՙԱր­մաթ՚ 2 տա­րուց ա­վե­լի հա­ճա­խած ե­րե­խա­նե­րի 88 տո­կո­սը ըն­դուն­վել է բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, ո­րոնց 44 տո­կո­սը և՜ աշ­խա­տում է և՜ սո­վո­րում: Այ­սինքն` այդ ե­րե­խա­նե­րը 1-2-րդ կուր­սից ար­դեն ուս­ման ծախ­սե­րի բե­ռը ի­րենց ծնող­նե­րից վերց­րել են ի­րենց վրա: Իսկ Վա­նա­ձո­րում այ­սօր 40 ե­րե­խա ե­ռա­չափ մո­դե­լա­վոր­ման գծով աշ­խա­տում է Շվեյ­ցա­րիա­յից ե­կած պատ­վե­րի վրա և աշ­խա­տե­լով օ­րա­կան 4 ժամ` վաս­տա­կում են ամ­սա­կան 75-80 հա­զար դրամ: Այ­սինքն` դեռ դպ­րո­ցը չա­վար­տած` ե­րե­խա­նե­րը կա­րող են գու­մար վաս­տա­կել և ստա­նալ ա­պա­գա­յի ի­րենց մաս­նա­գի­տու­թյու­նը: ՙԱր­մա­թը՚ ա­պա­գա­յի ալ­գո­րիթմն է, ձեր բա­րե­կե­ցիկ կյանքն ա­պա­հո­վե­լու ծրա­գիրն է, բա­նա­կի հզո­րու­թյան, մեր պաշտ­պա­նու­նա­կու­թյան մե­ծաց­ման գրա­վա­կանն է՚,-ե­րաշ­խա­վո­րեց ծրագ­րի ղե­կա­վա­րը:
Եվս մի կրևոր տե­ղե­կատ­վու­թյուն: ԱՏՁՄ և ԿԳՍՆ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ
այս տա­րի Ար­ցա­խի օդ­նա­վա­կա­յա­նում կանց­կաց­վի ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի 3-րդ մր­ցույ­թը, որ­տեղ հան­դես կգան և պրո­ֆե­սիո­նալ­նե­րը և ար­մաթ­ցի­նե­րը: