[ARM]     [RUS]     [ENG]

Ո­ԳԵ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՈՉ ԹԵ Ե­ԿԱՄ­ՏԻՑ, ԱՅԼ` ՆՈ­ՐԱՀ­ՐԱ­ՏԱ­ՐԱԿ ԳՐ­ՔԻՑ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ի՞նչ է հրա­տա­րակ­չու­թյու­նը: Բա­ռա­րա­նա­յին բա­ցատ­րու­թյամբ` տպա­գիր գոր­ծեր հրա­տա­րա­կող հիմ­նարկ կամ մաս­նա­վոր ձեռ­նար­կու­թյուն: Հրա­տա­րակ­չու­թյունն ինքն է ո­րո­շում ինչ գր­քեր հրա­տա­րա­կել, որ հե­ղի­նակ­նե­րին, ինչ տպա­քա­նա­կով և այլն: Բնա­կա­նա­բար, պետք է միա­ժա­մա­նակ կա­րո­ղա­նալ այն­պի­սի գր­քեր ընտ­րել, ո­րոնք մեծ գնո­ղու­նա­կու­թյուն կա­պա­հո­վեն, թույլ չեն տա ֆի­նան­սա­պես տու­ժել: 

Այս և հա­րա­կից հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք գրահ­րա­տա­րակ­չու­թյան ո­լոր­տում ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող` Երևա­նի ՙԷ­դիթ պրինտ՚-ի տնօ­րեն Մկր­տիչ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ հետ:

Մ. Կա­րա­պե­տյա­նը մաս­նա­գի­տու­թյամբ աստ­ղա­ֆի­զի­կոս է, սո­վո­րել է ԵՊՀ-ում, ա­պա` մոս­կո­վյան հայտ­նի ֆիզ­տեխ­հա­մալ­սա­րա­նում: Աշ­խա­տել է Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում` Վ. Համ­բար­ձու­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:1987-ին ա­վար­տել էր թեկ­նա­ծուա­կան թե­զը և պատ­րաստ­վում էր ա­տե­նա­խո­սու­թյու­նը պաշտ­պա­նե­լու: Այդ ըն­թաց­քում աշ­խա­տել է Հուն­գա­րիա­յի ԳԱ Դուբ­նա­յի աստ­ղա­դի­տա­րա­նում և պետք է մեկ­ներ ԳՖՀ` վե­ցամ­սյա գոր­ծուղ­ման, բայց ե­կավ 88-ը … Գի­տու­թյու­նը, աստ­ղա­դի­տա­րա­նը մղ­վե­ցին երկ­րորդ պլան: Գի­տու­թյան մար­դու հե­ռա­հար հա­յաց­քով կան­խա­տե­սե­լով ա­պա­գա­յի ա­ռա­ջըն­թա­ցում է­լեկտ­րո­նա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի դե­րը` նա ե­կավ Ար­ցախ և Աս­կե­րա­նի միջ­նա­կարգ դպ­րո­ցում բա­ցեց է­լեկտ­րո­նա­յին դա­սա­րան: Ցա­վոք, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դպ­րո­ցա­կան շեն­քը հր­թի­ռա­կո­ծու­մից հրի ճա­րակ դար­ձավ: Երևա­նում Մ. Կա­րա­պե­տյա­նը հիմ­նադ­րեց ՙԷ­դիթ պրինտ՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը: Ան­ցած ա­վե­լի քան քա­ռորդ դա­րում ըն­կե­րու­թյու­նը հրա­տա­րա­կել է շուրջ 10.000 ա­նուն գիրք ու ամ­սա­գիր: Հրա­տա­րակ­չա­կան գոր­ծու­նեու­թյու­նից բա­ցի ըն­կե­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ծրագ­րեր` միտ­ված ա­շա­կերտ­նե­րի ըն­թեր­ցո­ղա­կան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը: Հրա­տա­րակ­չու­թյու­նը պար­բե­րա­բար մաս­նակ­ցում է մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րի, մր­ցույթ­նե­րի ու տո­նա­վա­ճառ­նե­րի: Մր­ցա­նակ­նե­րը, ո­րոնք ստա­ցել է ՙԷ­դիթ պրինտ՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը, վկա­յում են հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում նրա բարձր վար­կա­նի­շի մա­սին:

- Պա­րոն Կա­րա­պե­տյան, Դուք գի­տու­թյու­նից ե­կաք գրահ­րա­տա­րակ­չու­թյուն, չե՞ք ափ­սո­սում, որ չշա­րու­նա­կե­ցիք ձեր գի­տա­կան ու­ղին: Թե՞ գր­քե­րի աշ­խարհն էլ տիե­զե­րա­կան իր սև անց­քերն ու­նի, որ­տեղ ընկ­նողն ան­վե­րա­դարձ մնում է գե­րի:
-Բնավ, ո­րով­հետև զբաղ­վում եմ մի գոր­ծով, ո­րը շատ կարևոր է մեր երկ­րի, ժո­ղովր­դի հա­մար: Գի­տու­թյունն օգ­նում է այս գոր­ծում ժա­մա­նա­կից ա­ռաջ անց­նել և, ինչ­պես նկա­տե­ցիք` ընկ­նել նոր աշ­խարհ, բա­ցա­հայ­տել նրա հրա­պու­րիչ կող­մե­րը, դրանք մա­տու­ցել հան­րու­թյա­նը, ժա­մա­նա­կին և ճիշտ ըն­կա­լել աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը: Շատ կարևոր գործ եմ հա­մա­րում աշ­խար­հով մեկ սփռ­ված հա­յու­թյա­նը հա­սու դարձ­նե­լը մեր կր­թա­կան, ու­սում­նա­կան, մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյունն ու ձեռք­բե­րում­նե­րը: Ես ինձ գի­տա­կան աս­պա­րե­զից դուրս չեմ հա­մա­րում:
- Այ­սօր Հա­յաս­տա­նում գոր­ծում են հա­րյու­րից ա­վե­լի հրա­տա­րակ­չու­թյուն­ներ: Ան­շուշտ, մեծ է մր­ցակ­ցու­թյու­նը: Ինչ­պե՞ս է Ձեզ հա­ջող­վում հաղ­թա­հա­րել մր­ցակ­ցա­յին դժ­վա­րու­թյուն­նե­րը:
- Այդ հար­ցը ինձ շատ են տա­լիս: Հրա­տա­րակ­չա­կան դաշ­տը շատ մեծ է, այն հա­մաշ­խար­հա­յին մշա­կույթ է: Ես մր­ցա­կից չու­նեմ: Մր­ցա­կից չու­նեմ ոչ թե այն պատ­ճա­ռով, որ մյուս­նե­րը լա­վը չեն, այլ այն­քա~ն շատ բան կա ա­նե­լու, որ մր­ցակ­ցու­թյան մա­սին խոսք լի­նել չի կա­րող: Ուղ­ղա­կի ա­մեն մե­կը պետք է զբաղ­վի իր գոր­ծով և չխան­գա­րի մյու­սին: Ե­թե մենք նույն բիզ­նե­սի մեջ ենք, պետք է մտա­ծենք ոչ թե որ­պես մր­ցա­կից­ներ, այլ` գոր­ծըն­կեր­ներ: Բո­լո­րը փոր­ձում են ինչ-որ բան ա­նել: Այս­տեղ հար­ցը ոչ թե ա­նելն է, այլ` ինչ­պես ա­նե­լը, ինչ ձևով ներ­կա­յաց­նե­լը: Այդ տե­սա­կե­տից ՙԷ­դիթ պրին­տը՚ երևի ա­ռա­ջա­տար է: Այն, ինչ տպագ­րում ենք, ա­նում ենք կոնկ­րետ մար­դու` ա­շա­կեր­տի, ու­սա­նո­ղի հա­մար: Մար­դիկ գրում են գր­քեր, ո­րոնք չեմ հաս­կա­նում` ում հա­մար են գրում, կամ ին­չի հա­մար են գրում: Հրա­տա­րա­կի­չը պետք է կա­րո­ղա­նա գտ­նել ճիշտ հե­ղի­նա­կին, մարդ­կանց, ո­րոնք ճիշտ ձևով կներ­կա­յաց­նեն հա­սա­րա­կու­թյա­նը:
Բիզ­նե­սի մեջ ա­մե­նա­ռա­ջին բանն է` եր­բեք չխա­բել: Մենք հրա­տա­րա­կում ենք բիզ­նե­սի մա­սին գր­քեր (Օ­րի­նակ` Սթի­վեն Քո­վի ՙՅոթ սո­վո­րու­թյուն­նե­րը՚, ո­րը ե­թե չեմ սխալ­վում` 40 մլն տպա­քա­նա­կով վա­ճառ­վել է Անգ­լիա­յում: Հա­յաս­տա­նում մենք ան­ցյալ տա­րի հա­յե­րեն ենք տպագ­րել, և ար­դեն 4 հա­զար օ­րի­նակ վա­ճառ­վել է), ո­րոնք սո­վո­րեց­նում են, թե ինչ ձևով պետք է ապ­րել: Մենք էլ պետք է կար­դանք նման գր­քեր, որ­պես­զի ճիշտ ապ­րենք, չխա­բենք մեկս մյու­սին:

Հրա­տա­րա­կել ենք Քըրք Քր­քո­րյա­նի մա­սին գիր­քը, ո­րի հե­ղի­նակն անգ­լիա­ցի է: ԱՄՆ-ում այդ գիր­քը դար­ձել է ազ­գա­յին բեսթ­սե­լեր: Մեր ժո­ղո­վուր­դը ծա­նո­թա­նում է իր մեծ զա­վա­կի հետ, ո­րը քիչ բան չի ա­րել հայ ազ­գի հա­մար: Հրա­տա­րա­կել ենք նաև մեծ բա­րե­րար Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նին նվիր­ված գիրք: Այս տա­րի կլի­նի Ալ. Ման­թա­շյան­ցի մա­սին գիր­քը, ո­րը 20-րդ դա­րաս­կզ­բին ար­դյու­նա­հա­նում էր Բաք­վի նավ­թի կե­սից ա­վե­լին: Ես ա­մեն ին­չի մո­տե­նում եմ գի­տա­կան ձևով: Մարդ­կանց թվում է, թե հրա­տա­րակ­չու­թյու­նը միայն տպա­րա­նա­կան գործ է: Հրա­տա­րակ­չու­թյու­նը ի­րա­կա­նում գի­տակր­թա­կան հիմ­նարկ է: Խոս­քը լուրջ հրա­տա­րակր­չու­թյան մա­սին է: Ու­նենք հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ, ո­րոնք ո­րո­շում են, թե որ գիր­քը պի­տի թարգ­մա­նել ու տպագ­րել: Տար­վա մեջ մենք հրա­տա­րա­կում ենք 25-30 ա­նուն թարգ­մա­նա­կան գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյուն: Մեր պա­րա­գա­յում դա քիչ չէ:
-Որ­պես Հա­յաս­տա­նի հրա­տա­րա­կիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, ի՞նչ կա­սեիք տպագ­րա­կան գոր­ծի զար­գաց­ման մի­տում­նե­րի և, առ­հա­սա­րակ, գր­քի շու­կա­յի մա­սին:
- Հա­յաս­տա­նում վեր­ջին տա­րի­նե­րին տպագ­րա­կան գոր­ծի դր­ված­քը բա­րե­լավ­վել է: 2000թ. սկզբ­նե­րին երբ մաս­նակ­ցում էինք ար­տա­սահ­մա­նյան ցու­ցա­հան­դես­նե­րի, զար­մա­նում էինք, թե ինչ հա­ջո­ղու­թյու­նե­րի են հա­սել եվ­րո­պա­ցի­նե­րը: Հի­մա ոչ մի բա­նից չենք զար­մա­նում, քա­նի որ մեր հրա­տա­րա­կած գր­քե­րը նրանց ոչն­չով չեն զի­ջում: Իմ կար­ծի­քով, Հա­յաս­տա­նում ա­վե­լին լավ բո­վան­դա­կու­թյուն է ստեղծ­վում, քան աշ­խար­հում:
- Ձեր բո­լոր գր­քերն ու­նեն է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րակ: Տեխ­նո­լո­գիա­կան մեծ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կող­քին տպա­գիր գիր­քը պա­հանջ­վա՞ծ է:
- Տե­սեք ինչ է կա­տար­վում ամ­բողջ աշ­խար­հում: Սկզբ­նա­կան շր­ջա­նում մե­ծա­ցավ է­լեկտ­րո­նա­յին գր­քի նկատ­մամբ պա­հան­ջար­կը: Հի­մա գնում է հա­կա­ռակ գոր­ծըն­թա­ցը. մար­դիկ վե­րա­դառ­նում են սո­վո­րա­կան գր­քին: Նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով նպա­տա­կա­հար­մար է ստեղ­ծել մաս­նա­գի­տա­կան գր­քե­րը, ու­սուց­չի ձեռ­նարկ­նե­րը, ու­սա­նող­նե­րի հա­մար գր­քե­րը, հատ­կա­պես` տեխ­նի­կա­կան ուղղ­վա­ծու­թյան, որ հնա­րա­վոր լի­նի ա­նընդ­հատ նյու­թե­րով հարս­տաց­նել: Մեր հրա­տա­րակ­չու­թյան հետ աշ­խա­տում են Հա­յաս­տա­նի լա­վա­գույն ման­կա­վարժ­նե­րը, դա­սա­խոս­նե­րը, ճա­նաչ­ված գիտ­նա­կան­ներ: Գրե­թե ա­մեն օր հրա­տա­րակ­չու­թյուն գա­լիս են դպ­րո­ցա­կան­ներ, ո­րոնց հետ փոր­ձար­կում ենք տրա­մա­բա­նա­կան- ու­սու­ցո­ղա­կան խա­ղեր, որ­պես­զի տես­նենք հե­տաքր­քի՞ր են նրանց, թե՞ ոչ: Հան­դի­պում­ներ ենք ու­նե­նում ման­կա­վարժ­նե­րի հետ, նոր նա­խագ­ծե­րի կա­պակ­ցու­թյամբ նրանց հա­մար վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ անց­կաց­նում: Ըն­թեր­ցող­նե­րի հետ հե­ղի­նակ­նե­րի հան­դի­պում ենք կազ­մա­կեր­պում, գր­քե­րի շնոր­հան­դես­ներ: Այդ բո­լո­րը կա­տար­վում է հրա­տա­րակ­չու­թյան հաշ­վին:
- Երևի հենց այդ աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ էլ ձեզ հա­ջող­վել եր­կար տա­րի­ներ մնալ հրա­տա­րակ­չա­կան բիզ­նե­սում:
-Հա­յաս­տա­նում շատ դժ­վար է մեծ հրա­տա­րակ­չու­թյուն պա­հե­լը: Տն­տե­սա­գի­տա­կան մի փոք­րիկ հաշ­վարկ ներ­կա­յաց­նեմ, որ­պես­զի պատ­կե­րաց­նեք հրա­տա­րակ­չա­կան գոր­ծի ռիս­կե­րը: Գիր­քը հա­յե­րեն թարգ­մա­նե­լու հա­մար նախ պետք է այդ ի­րա­վուն­քը ձեռք բե­րել (գր­քի ար­ժե­քի 10 տո­կո­սը այն հրա­տա­րակ­չու­թյանն է, ո­րից գնում ենք տպագ­րե­լու ի­րա­վուն­քը): 500-է­ջա­նոց գիր­քը թարգ­մա­նե­լու հա­մար յու­րա­քան­չյուր է­ջը բազ­մա­պատ­կեք 5 հա­զար դրա­մով (թարգ­ման­չի հո­նո­րա­րը): Գու­մա­րած` տպագ­րա­կան մյուս ծախ­սե­րը: Եվ այդ գիր­քը, որ վա­ճառ­վում է 5 հա­զար դրա­մով, հրա­տա­րակ­չու­թյա­նը օ­գուտ է բե­րում հա­զար օ­րի­նակ վա­ճառ­վե­լուց հե­տո, քա­նի որ ինք­նար­ժե­քը շատ բարձր է: Կրկ­նու­թյուն չթ­վա` հրա­տա­րակ­չու­թյու­նը յու­րա­տե­սակ գի­տա­կան հաս­տա­տու­թյուն է: Ին­չո՞ւ եմ ես 15 տա­րի ա­ռաջ ներդ­րել նոր տեխ­նո­լո­գիա­նե­րը, ոով­հետև գի­տեի, որ այդ օ­րը գա­լու է, որ­պես­զի պատ­րաստ լի­նենք: Գր­քի քա­րոզ­ման պե­տա­կան ծրա­գիր պետք է լի­նի: Ի դեպ, Ար­ցա­խում այդ­պի­սի ծրագ­րի շնոր­հիվ բո­լոր դպ­րոց­նե­րի գրա­դա­րան­նե­րը ստա­ցել են հայ գրող­նե­րի գր­քե­րը` 50 դա­սա­կան գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Լավ կլի­նի, որ Հա­յաս­տա­նում էլ նման նա­խա­գիծ գոր­ծի: Ա­սեմ նաև, որ նոր սե­րունդն ըն­թեր­ցում է:
Գրահ­րա­տա­րակ­չու­թյու­նը նաև մշա­կու­թա­յին գործ է , իսկ մշա­կու­թա­յին բիզ­նե­սը շատ դժ­վար է կա­յա­նում:
Այս բո­լոր տա­րի­նե­րին իմ ա­ռաջ ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­ցել եմ, ո­րով­հետև ես սի­րում եմ իմ գոր­ծը, ինձ ա­վե­լի շատ ոգևո­րում է ոչ թե ստաց­ված ե­կա­մու­տը, այլ ա­մեն մի նոր հրա­տա­րակ­ված գիր­քը: Ես որ­պես Հա­յաս­տա­նի հրա­տա­րա­կիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ` այս բո­լոր հար­ցե­րը միշտ բարձ­րաց­րել եմ: Բայց երևի պե­տու­թյու­նը շատ ա­վե­լի կարևոր հար­ցեր ու­նի: Չնա­յած, իմ կար­ծի­քով, սրանք ևս կարևոր հար­ցեր են: Կարևոր է դպ­րո­ցը, ու­սու­ցու­մը, գիր-գրա­կա­նու­թյու­նը: Մենք հա­զա­րա­վոր տա­րի­ներ որ մնա­ցել ենք որ­պես ազգ` մեզ օգ­նել է մեր մշա­կույ­թը: