Logo
Print this page

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Հունվարի 22-ին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նախարարության նիստերի դահլիճում հրավիրեց մամլո ասուլիս, որտեղ ներկայացրեց 2019 թվականին ոլորտի ճյուղերում կատարված աշխատանքները, պատմեց 2020 թվականին նախատեսված ծրագրերի մասին և պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին: Մամլո ասուլիսին ներկա էին փոխնախարարներ Մելանյա Բալայանը և Գայանե Գրիգորյանը:

Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, հնարավորինս համառոտ ներկայացրեց գերատեսչության տարբեր ճյուղերի 2019 թ. կատարած աշխատանքը:
Նախարարը մեծ տեղ հատկացրեց զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին` բավականությամբ մատնանշելով առկա բավականին շոշափելի արդյունքները: Այսպես` 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Արցախ է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ? գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (28588) 13375-ով, կամ 46 տոկոսով: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 29-ով, կազմելով 92 օբյեկտ? 1930 մահճակալ-տեղով: Վերջին տասը տարիների ընթացքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը մեծացել է 5,3 անգամ? 17-ից հասնելով 92-ի: Այս ոլորտի զարգացմանն են ուղղված նաև Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և զարգացման բաժնում կատարված աշխատանքները:
Արցախյան մշակույթն ու արվեստը պատշաճ մատուցելու, հասարակության մեջ մշակութային ճաշակ ձևավորելու, ազգային մշակույթի հանդեպ սեր արմատավորելու, տոնական օրերին հասարակության ժամանցը նպատակային ու հետաքրքիր կազմակերպելու նպատակով Արցախում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, տոնական միջոցառումներ, հոբելյանական երեկոներ և այլն:
Արցախյան մշակույթի հանրահռչակման և տարածման, մշակութային հաղորդակցման նպատակով կազմակերվել են ԱՀ մշակութային համույթների, խմբերի, արվեստագետների, տաղանդավոր երաժիշտների հյուրախաղեր օտարերկրյա պետություններում, ապահովվել է նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին, փառատոններին և այլ մշակութային միջոցառումներին:
Նախարար Լ. Հովհաննիսյանի ելույթի մանրամասները կարդացեք թերթի հաջորդ համարում:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.