Logo
Print this page

…ԵՎ ՀՆ­ՉՈՒՄ Է ՈՐ­ՊԵՍ Ա­ՂՈԹՔ ԱՐ­ՔԱ­ՅԱ­ԿԱՆ ՔՈ ԼԵ­ԶՈՒՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Փետր­վա­րի 9-ը հայ մեծ բա­նաս­տեղծ Վա­հան Տե­րյա­նի ծնն­դյան օրն է: Այս տա­րի նշ­վում է նրա 135-ա­մյա­կը: 

Հաշ­վի առ­նե­լով, որ 88-ի ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը նաև մայ­րե­նիի հաս­տատ­ման հա­մար էր, որ փետր­վար ամ­սին է նաև Մայ­րե­նիի մի­ջազ­գա­յին օ­րը, և այդ կա­պակ­ցու­թյամբ մեր հան­րա­պե­տու­թյու­նում հայ­տա­րար­վում է Մայ­րե­նիի միամ­սյակ, Վա­հան Տե­րյա­նին անդ­րա­դառ­նանք որ­պես մեր ոս­կե­ղե­նիկ մայ­րե­նիի մեծ հարս­տաց­նո­ղի ու պեր­ճաց­նո­ղի, որ­պես հայ գրա­կան լեզ­վի հիմ­նա­դի­րի:

Ան­ժխ­տե­լի է ինք­նու­թյան պահ­պան­ման և պե­տա­կա­նաս­տեղծ­ման գոր­ծում լեզ­վի` իբրև մշա­կույ­թի ա­մե­նա­մեծ կրո­ղի դե­րը: Մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Դա­վիթ Մու­րա­դյա­նի ձևա­կերպ­մամբ` ե­թե մար­դը չի ապ­րում իր մշա­կույ­թի ամ­բողջ բո­վան­դա­կու­թյան, ար­ժե­հա­մա­կար­գի ի­դեալ­նե­րի և ի­րո­ղու­թյուն­նե­րի մեջ, նա բա­ցար­ձա­կա­պես ան­տուն է, ան­հան­գր­վան: Այդ առն­չու­թյամբ ար­ժեն­շե­լի է 20-րդ դա­րի գեր­մա­նա­ցի փի­լի­սո­փա Մար­տին Հայ­դե­գե­րի հայտ­նի ա­ֆո­րիզ­մը` լե­զուն կե­ցու­թյան տուն է: Ա­վե­լի ուշ, սփյուռ­քա­հայ բա­նաս­տեղծ Մու­շեղ Իշ­խա­նը պի­տի ա­սեր` ՙՀա­յոց լե­զուն տունն է հա­յոց…՚: Լե­զուն է, որ տա­րան­ջատ­ված ժո­ղովր­դին դարձ­նում է մեկ ժո­ղո­վուրդ: Այն ձևա­վո­րում է ո­րո­շա­կի մեն­թա­լի­տետ և ըստ այդմ` սե­րունդ, հա­սա­րա­կու­թյուն, ժո­ղո­վուրդ, ազգ, ի վեր­ջո` պե­տու­թյուն: Պե­տա­կա­նաս­տեղծ­ման գոր­ծում լեզ­վի դե­րի մա­սին Դ. Մու­րա­դյա­նը որ­պես պեր­ճա­խոս վկա­յու­թյուն մատ­նա­շում է Վա­հան Տե­րյա­նի` 1908թ. լույս տե­սած ՙՄթն­շա­ղի ա­նուրջ­ներ՚ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Ա­սում է` հայ­տն­վեց այդ գր­քով մի լե­զու, ո­րով մինչ այդ հայ ժո­ղո­վուր­դը չէր խո­սում: (Հի­մա հա­կա­ռակ երևույթն է, գրում են այն լեզ­վով, ո­րով խո­սում է փո­ղո­ցը): Նույ­նիսկ հայ գրա­կա­նու­թյան մե­ծե­րը` Ի­սա­հա­կյա­նը, Թու­մա­նյա­նը, այդ լեզ­վով չէին գրում: Նրանց լե­զուն գնում էր դե­պի պարզ աշ­խա­տա­վոր մար­դու աշ­խար­հազ­գա­ցում­նե­րը: Տե­րյա­նը ու­րիշ ա­ռա­քե­լու­թյուն էր վերց­րել իր վրա. ՙՄայ­րա­քա­ղաք չու­նե­ցող երկ­րին 1908թ. նա տվեց մայ­րա­քա­ղա­քի` ազն­վա­կա­նա­կան լե­զու: Դա շատ հա­մար­ձակ քայլ էր, դրա մեջ կար մայ­րա­քա­ղաք­նե­րի պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը` Ար­տա­շա­տի, Ա­նիի, Կի­լի­կիո թա­գա­վո­րու­թյան: Տե­րյա­նը բար­բառ­նե­րով տա­րան­ջատ­ված լեզ­վին տվեց մի լե­զու և նրա­նով գր­ված գիր­քը դար­ձավ ե­րի­տա­սարդ­նե­րի սի­րե­լի գիր­քը: ՙՄթն­շա­ղի ա­նուրջ­ներ՚ ժո­ղո­վա­ծուի լեզ­վի շուրջ ձևա­վոր­վեց նոր դա­րի հա­յը, և 1918թ. ձևա­վոր­վեց Հա­յաս­տա­նի 1-ին հան­րա­պե­տու­թյու­նը՚:
Հայտ­նի են Վ. Տե­րյա­նի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը Ռու­սաս­տա­նում, նրա տվայ­տանք­նե­րը ազ­գա­յին հար­ցի հետ կապ­ված և մայ­րե­նին` որ­պես նրա վհատ օ­րե­րի սփո­փանք լի­նե­լը.

Վտա­րան­դի, երկ­րում ա­ղոտ ,
Լու­սեղ քեզ եմ ե­րա­զում,
Եվ հն­չում է որ­պես ա­ղոթք
Ար­քա­յա­կան քո լե­զուն:
Վ. Տե­րյա­նը ան­թե­րի էր տի­րա­պե­տում ռու­սե­րե­նին, այն­քան կա­տա­րե­լա­պես, որ Մաք­սիմ Գոր­կին նրան ա­ռա­ջար­կել էր ստեղ­ծա­գոր­ծել ռու­սե­րեն.ՙԵ­թե ռու­սե­րեն գրեիք, ձեր լսա­րա­նը հա­րյու­րա­պա­տիկ կմե­ծա­նար, Ռու­սաս­տա­նը մեծ եր­կիր է…՚,-ա­սել էր ռուս գրո­ղը` ակ­նար­կե­լով նաև դրա­նից բխող` հայ պոե­տի սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­վու­մը: Բայց դրան ի պա­տաս­խան Վ. Տե­րյա­նը գրել է.

Չեմ դա­վա­ճա­նի իմ Նվար­դին
Որ­քան էլ դյու­թես, օ~,
Շա­մի­րամ…՚

Հայտ­նի են նաև լեզ­վի մա­սին Վ. Տե­րյա­նի մտ­քե­րը. ՙԼե­զուն ժո­ղովր­դի հո­գու, բնա­վո­րու­թյան ար­տա­հայ­տիչն է: Կուլ­տու­րա­կա­նու­թյան ա­ռա­ջին պայ­մա­նը զար­գա­ցած, հա­րուստ ու ճոխ լե­զուն է: Լե­զուն ազ­գի հո­գին է: Կեն­դա­նի է այդ հո­գին, կեն­դա­նի է և ազ­գը՚:
Մեր մե­ծե­րը բարձր են գնա­հա­տել Տե­րյա­նի լեզ­վա­շի­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: ՙՏե­րյա­նի պոե­զիան նաի­րյան խոս­քե­րի գան­ձա­րան է՚ (Չա­րենց), ՙՏե­րյա­նը …ազ­նիվ մե­տա­ղի պես փայլ տվեց մեր ար­քա­յա­կան լեզ­վին՚(Պ. Սևակ):
Մինչև օրս ոչ մեկն այն­պի­սի կա­տա­րե­լու­թյան չի հասց­րել հա­յե­րե­նը, որ­քան` Տե­րյա­նը: Նրա լե­զուն ա­նա­ղար­տու­թյան չա­փա­նիշ էր հա­մա­րում Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի հա­յոց լեզ­վի մեր դա­սա­խոս, եր­ջան­կա­հի­շա­տակ Ռա­ֆա­յել Իշ­խա­նյա­նը, ո­րը քն­նու­թյան ժա­մա­նակ ու­սա­նող­նե­րից պա­հան­ջում էր ար­տա­սա­նել Տե­րյա­նից մի քա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն, ո­րից հե­տո էր թույ­լատ­րում տոմս քա­շել:
Տե­րյա­նը լոկ իր ժա­մա­նա­կի հա­մար չէր ծն­վել, նա ներ­կա­յի ու ա­պա­գա­յի բա­նաս­տեղծն է և լեզ­վա­շի­նա­րա­րը, ո­րի շնոր­հիվ հա­յոց ո­գե­ղեն տու­նը միշտ կան­գուն կմ­նա:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.