[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐ­ԳԵՅ ՓԱ­ՐԱ­ՋԱ­ՆՈ­ՎԻ ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵՍՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Փետր­վա­րի 7-ին ՙԵվ­րո­պա՚ հյու­րա­նո­ցի ճե­մաս­րա­հում կա­յա­ցավ ՙՍեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի աշ­խար­հը. Ար­վեստն ա­ռանց սահ­ման­նե­րի՚ լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ, ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյուն:

Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցել է ԱՀ զբո­սաշր­ջու­թյան եւ մշա­կույ­թի զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյան տնօ­րեն Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը, ով ցու­ցա­հան­դե­սի նա­խա­ձեռ­նողն է: Նրա խոս­քով` գա­ղա­փա­րը ծն­վել է տա­րի­ներ ա­ռաջ`1989թ., երբ ճա­կա­տագ­րի բե­րու­մով հայ­տն­վել է Թբի­լի­սիում, ըն­կեր­նե­րի մի­ջո­ցով ծա­նո­թա­ցել Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի հետ և այն­քան տպա­վոր­վել, որ, թե­կուզև տա­րի­ներ անց, ի խո­նար­հումն նման մե­ծու­թյան հի­շա­տա­կի, նա­խա­ձեռ­նեց կազ­մա­կեր­պել այս ցու­ցա­հան­դե­սը:
Ներ­կա­յաց­ված ո­րոշ գոր­ծե­րի (լու­սան­կար­ված) մա­սին պատ­մեց Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի տնօ­րեն, նրա ըն­կեր ու անձ­նա­կան լու­սան­կա­րիչ Զա­վեն Սարգ­սյա­նը: Նրա խոս­քով` ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­նե­լու հա­մար ընտ­րել են հիմ­նա­կա­նում մատ­չե­լի գոր­ծեր, որ­պես­զի մարդ ա­ռա­ջին հա­յաց­քից ա­րագ ըն­կա­լի ար­վես­տա­գե­տի գա­ղա­փա­րը: Ցու­ցան­մուշ­նե­րի մեծ մա­սը Փա­րա­ջա­նո­վի բան­տա­յին տա­րի­նե­րի գոր­ծերն էին: Ներ­կա­յաց­ված էին նաև ի­րեն բնո­րոշ ան­սահ­ման երևա­կա­յու­թյան հայտ­նի գե­ղան­կա­րիչ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րատ­պու­թյուն­նե­րի և ինք­նա­դի­ման­կար­նե­րի գոր­ծե­րից, ինչ­պես և մեկ բնա­գիր: Զա­վեն Սարգ­սյա­նը շեշ­տեց. ՙՈւ­րախ եմ, որ Ստե­փա­նա­կեր­տում բաց­վել է այս ցու­ցա­հան­դե­սը: Այն պատ­կե­րա­ցում է տա­լիս Փա­րա­ջա­նո­վի և նրա ար­վես­տի մա­սին: Դա, հիմ­նա­կա­նում, մարդ­կանց մոտ մեծ հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­նում, որ­պես­զի ա­վե­լի լայն ճա­նա­չեն հե­ղի­նա­կին: 27 տա­րի­նե­րի ըն­թաց­քում թան­գա­րա­նը կազ­մա­կեր­պել է 64 ցու­ցա­հան­դես 30-ից ա­վե­լի եր­կր­նե­րում, այդ թվում` Կան­նում, Սա­լո­նի­կում, Մոսկ­վա­յում, Կիևում, Հռո­մում, Լոն­դո­նում, Լոս Ան­ջե­լե­սում, Թեհ­րա­նում, Պե­կի­նում, Փա­րի­զում, Բրա­զի­լիա­յում, Կա­նա­դա­յում, Վիլ­նյու­սում, և այ­լուր: Հույս ու­նեմ` սա ա­ռիթ կլի­նի, որ մար­դիկ այ­ցե­լեն նրա թան­գա­րա­նը››:
Սեր­գեյ (Սար­գիս) Փա­րա­ջա­նո­վը ման­կուց նկա­րել է, ջու­թակ և դաշ­նա­մուր նվա­գել: Դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին հա­ճա­խել է բա­լե­տի ստու­դիա և դրա­մա­տի­կա­կան խմ­բակ: 1942-45թթ. սո­վո­րել է Թբի­լի­սիի կոն­սեր­վա­տո­րիա­յի եր­գե­ցո­ղու­թյան բաժ­նում, 1951թ. ա­վար­տել է Մոսկ­վա­յի կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի ինս­տի­տու­տը (Ի­գոր Սավ­չեն­կո­յի ար­վես­տա­նոց): Դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քը ՙՄոլ­դո­վա­կան հե­քիաթ՚ ֆիլմն է ե­ղել: 1949թ. Կիևի Ա. Դով­ժեն­կո­յի ան­վան կի­նոս­տու­դիա­յում ռե­ժի­սո­րի ա­սիս­տենտ էր, 1952-ից՝ բե­մադ­րող-ռե­ժի­սոր: 1964թ. նկա­րա­հա­նում է ՙՄո­ռաց­ված նախ­նի­նե­րի ստ­վեր­նե­րը՚ ֆիլ­մը, ո­րը նրան բե­րում է հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման: Այդ ժա­մա­նակ­նե­րից էլ սկս­վում են հե­տապն­դում­նե­րը: 1965-ին նա սկ­սում է նկա­րա­հա­նել ՙԿիևյան որմ­նան­կար­ներ՚ հա­կա­պա­տե­րազ­մա­կան ֆիլ­մը, ո­րը շու­տով ար­գել­վում է իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից:
1966թ-ին նրան հրա­վի­րում են Հա­յաս­տան: Փա­րա­ջա­նովն ա­ռա­ջար­կում է նկա­րա­հա­նել ՙՍա­յաթ-Նո­վա՚ ֆիլ­մը: Նա շր­ջում է Հա­յաս­տա­նով, ծա­նո­թա­նում նրա ճար­տա­րա­պե­տու­թյա­նը և ար­վես­տին: Մեծ ոգևո­րու­թյամբ նկա­րա­հա­նում է այդ ֆիլ­մը, ո­րը դժ­վա­րու­թյուն­նե­րով, կտր­տած դուրս ե­կավ էկ­րան՝ ՙՆռան գույ­նը՚ ա­նու­նով: Ան­գամ նման կտրտ­ված ձևով ֆիլ­մը, հատ­կա­պես Արևմուտ­քում, գնա­հատ­վում է շատ բարձր: Ի­տա­լա­կան հայտ­նի կի­նո­ռե­ժի­սոր Ֆե­դե­րի­կո Ֆե­լի­նին այս­պես է բնու­թագ­րել. ՙՆռան գույ­նով՚ Փա­րա­ջա­նո­վը կի­նոն մի քա­նի տաս­նա­մյակ ա­ռաջ մղեց՚:
Դրա­նից հե­տո Փա­րա­ջա­նո­վը 15 տա­րի վտար­վեց կի­նո­յից. ա­վե­լին՝ նրան եր­կու ան­գամ բանտ նե­տե­ցին՝ 1974-1978թթ. Ուկ­րաի­նա­յում և 8 ա­միս Թբի­լի­սիում՝ 1982թ.: Այդ դա­ժան վե­րա­բեր­մուն­քի ի­րա­կան պատ­ճա­ռը նրա ՙխենթ՚ երևա­կա­յու­թյունն էր, որն ան­հաս­կա­նա­լի էր չի­նով­նիկ­նե­րի հա­մար, ա­զատ ար­տա­յատ­վելն էր և ար­վես­տը, ո­րը չէր գո­հաց­նում իշ­խա­նու­թյա­նը:
Այդ տա­րի­նե­րին, երբ Փա­րա­ջա­նո­վը զրկ­ված էր ֆիլմ նկա­րե­լուց, իր ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­վյունն ուղ­ղեց գծան­կար­նե­րի, կո­լաժ­նե­րի, տիկ­նիկ­նե­րի, գլ­խարկ­նե­րի և այլ ար­վես­տի գոր­ծե­րի ստեղծ­մա­նը: Նա ա­սում էր. ՙԻնձ չէին թող­նում ֆիլ­մեր նկա­րել, ես սկ­սե­ցի կո­լաժ­ներ ա­նել: Կո­լա­ժը դա սեղմ­ված ֆիլմ է՚:
1983-88 թթ-ին Փա­րա­ջա­նովն աշ­խա­տել է Վրաց­ֆիլ­մում. 1984թ. նկա­րա­հա­նել է ՙԼե­գենդ Սու­րա­մի բեր­դի մա­սին՚ (կի­նո­ռե­ժի­սոր Դա­վիդ Ա­բա­շի­ձեի հետ), 1986-ին՝ ՙԱ­րա­բեսկ­ներ Փի­րոս­մա­նիի թե­մա­նե­րով՚ (կար­ճա­մետ­րաժ), 1988թ.՝ ՙԱ­շուղ Ղա­րիբ՚ (ՌԴ ՙՆի­կե՚ մր­ցա­նակ՝ 1999 թ., հետ­մա­հու) կի­նոն­կար­նե­րը: Փա­րա­ջա­նո­վի վեր­ջին՝ ՙԽոս­տո­վա­նանք՚ ինք­նա­կեն­սագ­րա­կան ֆիլմն ա­նա­վարտ է մնա­ցել հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով (նյու­թերն ամ­բող­ջու­թյամբ օգ­տա­գոր­ծել է Մի­քա­յել Վար­դա­նովն իր ՙՓա­րա­ջա­նով՚, ՙՎեր­ջին գա­րուն՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մում, 1992 թ.): Նա վախ­ճան­վեց Երևա­նում, 1990 թվա­կա­նին:
2005թ. հայ­կա­կան ՙՈս­կե ծի­րան՚ կի­նո­փա­ռա­տո­նը սահ­մա­նել է Փա­րա­ջա­նո­վի ան­վան մր­ցա­նակ՝ ՙՓա­րա­ջա­նո­վյան Թա­լեր՚ (այդ մե­տա­ղադ­րա­մի օ­րի­նա­կը նա բան­տում մած­նի շշի կա­փա­րի­չի վրա քե­րել է ե­ղուն­գով):
Հա­վե­լենք, որ հայտ­նի կի­նո­ռե­ժի­սոր, սցե­նա­րիստ, ՀԽՍՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ եւ նկա­րիչ, ուկ­րաի­նա­կան ԽՍՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վը միշտ ըն­դգ­ծում էր. ՙԵս ու­նեմ ե­րեք հայ­րե­նիք. ծն­վել եմ Վրաս­տա­նում, աշ­խա­տել եմ Ուկ­րաի­նա­յում և կմեռ­նեմ Հա­յաս­տա­նում՚: a
Նշենք նաև, որ ցու­ցա­հան­դե­սը գոր­ծե­լու է եր­կու շա­բաթ: