[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԻ­ՍԻ՞ ԵՐ­ԿԻՐ ԵՆՔ ԹՈՂ­ՆԵ­ԼՈՒ ՄԵՐ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻՆ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ՙՄիտք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ա­ռաջ­նորդ­վում է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վե­րա­կան­գն­ման ու պահ­պան­ման նպա­տակ­նե­րով, այս տա­րի իր գոր­ծու­նեու­թյու­նը նշա­նա­վո­րել է Հաղ­թա­նա­կի ե­ռա­տո­նին ըն­դա­ռաջ կազ­մա­կերպ­ված ՙԱ­րիու­թյան դաս՚-ե­րով , ո­րին հրա­վիր­վում են Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­ներ։

Հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակ­նե­րի ու ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցել ենք ՀԿ նա­խա­գահ Ար­ման ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։

- Ե՞րբ է սկ­սել իր գոր­ծու­նեու­թյու­նը ՙՄիտք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։ Ինչ­պե՞ս ա­ռա­ջա­ցավ մտահ­ղա­ցու­մը և ո՞ւմ կող­մից։
- Կազ­մա­կեր­պու­թյունն իր գոր­ծու­նեու­թյու­նը սկ­սել է 2019թ. նո­յեմ­բե­րի 5-ին։ Գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­նե­րով զրու­ցում և քն­նար­կում էինք մեր երկ­րի ներ­կա վի­ճա­կի, օ­րե­ցօր ոտ­նա­հար­վող և մո­ռաց­վող ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, սե­րունդ­նե­րի՝ ար­մատ­նե­րից հե­ռա­նա­լու, հե­րոս­նե­րին ոչ լիար­ժեք գնա­հա­տե­լու և արևմուտ­քի ՙբար­քե­րով՚ լց­վող երկ­րի խն­դիր­նե­րի մա­սին։ Ո­րո­շե­ցինք ստեղ­ծել կազ­մա­կեր­պու­թյուն՝ փոր­ձե­լով թի­մա­յին աշ­խա­տան­քով մեր ներդ­րու­մը բե­րել վե­րոն­շյալ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։
-Ի՞նչ ծրագ­րե­րով, նպա­տակ­նե­րով և ա­սե­լի­քով եք հայտ ներ­կա­յաց­րել։
-Թի­մի ան­դամ­նե­րը միշտ ակ­տիվ են ե­ղել՝ տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ու­սա­նո­ղա­կան խոր­հուրդ­նե­րի կազ­մում և հա­սա­րա­կա­կան դաշ­տում։ Ուս­տի, մեր կազ­մա­կեր­պու­թյան կազ­մում նրանց գոր­ծու­նեու­թյու­նը նո­րա­մուտ հա­մա­րել չի կա­րե­լի։ ՙՄԻՏՔ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակ­ներն ու ա­սե­լի­քը ընդ­գր­կուն են և չեն սահ­մա­նա­փակ­վում միայն կոնկ­րետ ծրագ­րե­րի շր­ջա­նա­կով։ Մենք ե­կել ենք վե­րա­կանգ­նե­լու և պահ­պա­նե­լու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը։ Մեր ու­ժե­րի սահ­մա­նում ա­նե­լու ենք հնա­րա­վո­րը՝ այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար։
-Ձեր գլ­խա­վոր նպա­տակ­նե­րից եք հա­մա­րում ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը։ Ար­դյո՞ք խն­դի­րը հա­սու­նա­ցել է և այժ­մեա­կան եք հա­մա­րում։
-Այ­սօր ապ­րում ենք դա­րա­կազ­միկ մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ մեր ան­գոր­ծու­թյան հա­մար վա­ղը չենք կա­րո­ղա­նա­լու պա­տաս­խա­նել ե­կող սե­րունդ­նե­րին՝ ին­չո՞ւ և ինչ­պի­սի՞ եր­կիր ենք թող­նում նրանց։ Մեր խո­րին հա­մոզ­մամբ, ա­վագ սե­րունդն այլ տես­լա­կա­նով է կռ­վել ու զո­հեր տվել, պայ­քա­րել ու հաղ­թել մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մում։ Պետք է այն­պես ապ­րել ու գոր­ծել, որ հու­շա­հա­մա­լիր այ­ցե­լե­լու ժա­մա­նակ կա­րո­ղա­նանք նա­յել հու­շա­քա­րե­րից մեզ նա­յող նա­հա­տակ­նե­րի աչ­քե­րին։

-Ո՞րն եք հա­մա­րում ձեր կազ­մա­կեր­պու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծում, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ քիչ չեն այն ՀԿ-նե­րը, ո­րոնք նույն­պես այդ նպա­տակն են նա­խան­շել ի­րենց ծրագ­րե­րում։
-Ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ թի­մում մե­ծա­մա­սամբ ե­րի­տա­սարդ­ներ են ընդգրկված։ Ող­ջու­նե­լի է, երբ ազ­գա­յի­նի պահ­պան­ման հա­մար պայ­քա­րում է հենց ե­րի­տա­սարդ սե­րուն­դը։ Մեզ հա­ջող­վել է ստեղ­ծել ու­ժեղ, ստեղ­ծա­րար և գա­ղա­փա­րա­կից թիմ, որն ազ­գա­յի­նը վեր է դա­սում անձ­նա­կա­նից։ Ի դեպ, հե­տաքր­քր­վող­նե­րը շատ են, սա­կայն հա­մալր­ման հար­ցում շեշ­տադ­րու­մը կա­տա­րում ենք անձ­նա­կան ո­րակ­նե­րի, այլ ոչ թե թվա­կազ­մի վրա։
-Ինչ­պի­սի՞ քայ­լե­րով եք ձգ­տում հաս­նել ձեր նպա­տա­կին և ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ եք հասց­րել ի­րա­գոր­ծել այս ըն­թաց­քում։
-Նախ և ա­ռաջ պետք է ու­նե­նալ ու­ժեղ թիմ և ա­ռողջ մթ­նո­լորտ, ին­չը մեզ հա­ջող­վել է ար­դեն։ Այս եր­կու գոր­ծոն­նե­րի առ­կա­յու­թյամբ, ա­ռա­վել քան վս­տահ եմ, որ մեզ հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի բար­ձունք­ներ չեն լի­նի։ Գոր­ծու­նեու­թյան այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հասց­րել ենք կազ­մա­կեր­պել և ի­րա­գոր­ծել այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ, ինչ­պի­սիք են հա­սա­րա­կու­թյան տար­բեր շր­ջա­նակ­նե­րում սոց­հար­ցում­նե­րը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տա­րե­լի­ցի՝ ապ­րի­լի 24-ի և Հաղ­թա­նա­կի ե­ռա­տո­նի՝ մա­յի­սի 9-ի կա­պակ­ցու­թյամբ տե­սա­հո­լո­վակ­նե­րի պատ­րաս­տու­մը, ՙԱ­րիու­թյան դաս՚-ե­րը՝ ազ­գա­յին հե­րոս­նե­րի և ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
-Ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ եք նա­խա­տե­սում ա­ռա­ջի­կա­յում։
-Այս պա­հին աշ­խա­տում ենք մի քա­նի ծրագ­րե­րի վրա, ո­րոնք եր­կար սպա­սեց­նել չեն տա։ Մաս­նա­վո­րա­պես՝ ար­ցախ­ցի մա­նուկ­նե­րի և պա­տա­նի­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­սա­նյութ ենք պատ­րաս­տում, որ­տեղ նրանք կխո­սեն հայ­րե­նա­սի­րու­թյան ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին։ Բա­ցի այդ, նա­խա­տե­սում ենք Ար­ցա­խի մի շարք բնա­կա­վայ­րեր բարձ­րա­դիր հատ­ված­նե­րում գրել դրանց հայ­կա­կան ա­նուն­նե­րը։ Այս նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­գոր­ծե­լու դեպ­քում ՝ ար­բա­նյակ­նե­րից կա­տար­վող տե­սան­կա­րա­հա­նում­նե­րի կամ դի­տում­նե­րի ժա­մա­նակ տե­սա­նե­լի կլի­նեն մեր բնա­կա­վայ­րե­րի հայ­կա­կան ա­նուն­նե­րը՝ հա­կադ­րե­լով ադր­բե­ջա­նա­կա­նին, ո­րը տար­բեր մի­ջոց­նե­րով մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը մա­տու­ցում է ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը։