[ARM]     [RUS]     [ENG]

Դժ­վա­րը ի­րե­նից հա­սուն լի­նելն է

Իր հի­սու­նա­մյա­կին Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն ա­սել է. ՙԳրա­կա­նու­թյուն մտա մո­րե­մերկ՚: Ի­րա­կա­նու­թյան փոք­րիկ գու­նա­զար­դում է: Պի­տի ա­սեր. ՙԿյանք մտա մո­րե­մերկ՚: Դա­ժան ճշ­մար­տու­թյու­նը դա է, որ տե­ւել է տաս­նա­մյակ­ներ: Ու­նե­ցել է ոչ միայն գե­ղար­վես­տա­կան ու հան­րա­յին, այ­լեւ զուտ կեն­սա­կան ա­պա­հո­վու­թյան ձեռք­բե­րում­ներ, բայց նրա գոր­ծի ու կեն­սա­կեր­պի վրա ա­նընդ­մեջ ծան­րա­ցած էր որ­բու­թյան, ան­պաշտ­պան­վա­ծու­թյան, մե­կու­սիու­թյան, ե­թե չա­սեմ՝ ի­րա­կա­նու­թյան հետ խռո­վու­թյան մշ­տա­կան զգա­ցու­մը: 

Մեկ ան­գամ՝ 1960-ա­կան­նե­րին, հա­մար­ձակ­վել է լի­նել հե­ղա­փո­խա­կան, երբ հե­ղի­նա­կել է 13-ի նա­մա­կը: Հա­կա­հար­վածն այն­քան հուժ­կու էր, որ ու­ղիղ եր­կու տաս­նա­մյակ ամ­փոփ­վել է ինքն իր մեջ: Հար­կա­դիր լռու­թյան այդ ծանր տաս­նա­մյակ­նե­րին, սա­կայն, ի­րա­կա­նու­թյու­նից վրի­պած ոչ մի տող չի գրել, դի­ֆե­րամ­բի նո­տա չի հն­չեց­րել: Գրա­կա­նու­թյուն է բե­րել կյան­քից առ­հա­սա­րակ չա­րա­ցած, բայց ազ­գա­յին ինք­նա­գի­տակց­մամբ աշ­խա­տան­քով սր­բա­գործ­վող գյու­ղա­ցի մարդ­կանց: Դա ծանր, բայց ար­ժա­նա­հա­վատ եւ ապ­րեց­նող գրա­կա­նու­թյուն է՝ հար եւ նման իր կյան­քին:
Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նին բնու­թագ­րե­լու ա­մե­նա­հար­մար ձե­ւա­կեր­պու­մը, ե­րե­ւի, ռուս բա­նաս­տեղ­ծի ա­սածն է՝ դժ­վարն ի­րե­նից հա­սուն լի­նելն է, որ հաս­կաց­վում է այն­պես, թե մար­դուս ա­մե­նա­մեծ ար­ժա­նի­քը պա­տաս­խա­նատ­վու­թյունն է: Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը պա­տաս­խա­նա­տու էր կյան­քում, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, երկ­րի ճա­կա­տագ­րի մա­սին խո­կում­նե­րում: Պա­տաս­խա­նա­տու էր գրա­կա­նու­թյան եւ հրա­պա­րա­կա­խո­սու­թյան մեջ: Նույ­նիսկ՝ օ­րախն­դիր ժուռ­նա­լիս­տի­կա­յում: Ոչ մի տեղ կեղծ նո­տա չէր հան­դուր­ժում: Եր­բեք չա­փա­զան­ցու­թյուն­նե­րի չէր տր­վում, ե­թե ան­գամ դա կե­րու­խու­մի սե­ղա­նի կե­նաց խոսք էր: Ա­վե­լի հա­ճախ լռում էր, ո­րով­հե­տեւ գի­տեր բա­ռի ար­ժե­քը: Բա­ցա­ռիկ դի­տո­ղու­նա­կու­թյուն ու­ներ: Մար­դուն ճա­նա­չում էր խոր­քից: Եւ զար­մա­նա­լիո­րեն կա­րո­ղա­նում էր չվի­ճել: Ա­ռանձ­նա­հա­տուկ գուր­գու­րանք էր տա­ծում գյու­ղի մտա­վո­րա­կա­նի հան­դեպ, գրե­թե բո­լո­րին ան­ձամբ գի­տեր:
Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի հա­յացքն ընդ­գր­կում էր ամ­բող­ջա­կան Ար­ցա­խը, թեեւ մին­չեւ վերջ էլ մնաց պա­պե­նա­կան գյու­ղի նվի­րյա­լը: Վեր­ջերս ա­ռիթ ու­նե­ցա կար­դա­լու նրա հար­ցազ­րույց­նե­րը: Դրանք ու­սու­ցո­ղա­կան մտո­րում­ներ են: Ո­րակ, որ, ցա­վոք, կորց­նում ենք: Այլ պայ­ման­նե­րում Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը կդառ­նա՞ր ծանր ճա­կա­տագ­րի գրող: Ան­պա­տաս­խան հարց: Բո­լոր հե­ռան­կար­նե­րից նա գե­րա­դա­սել է գրե­թե գյու­ղա­կան՝ Մու­րա­ցան ի­րենց փո­ղո­ցի մի­ջա­վայրն ու մարդ­կանց: Շքա­հան­դես­նե­րից՝ պարզ­սիրտ սե­ղա­նը: Մե­ծա­րանք­նե­րից՝ իր գոր­ծը հաս­կաց­ված տես­նե­լու հա­ճույ­քը: Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն ազն­վա­կան մարդ էր: ՙՄենք ՙմեն­քին՚ ա­սում ենք ՙմունք՚՚՝ նրա բա­նա­ձե­ւումն է: Ղա­րա­բաղ­ցին իր մա­սին հոգ­նա­կի է խո­սում՝ հու՞, մու՞նք: Այդ գե­ղար­վես­տա­կան գյու­տի հե­ղի­նակն է Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը: Դա նաեւ ինք­նաբ­նու­թագ­րում է: Ո­րին հա­սել է ի­րե­նից հա­սուն լի­նե­լու դա­սե­րով: Ո՞վ է այդ ժա­ռան­գու­թյան վաղ­վա տե­րը:

Վահրամ Աթանեսյան