[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԳ­ԼԵ­ՐԵՆ ԼԵ­ԶՈՒ ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱՐ ՄՐ­ՑՈՒՅԹ ԿԱ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

 

 Հու­լի­սի 2-ի` ա­ռա­ջին օր­վա միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ար­դեն հրա­պա­րակ­վել են: Ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԱՀ ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նը, դրանք փակց­ված են քն­նա­կան կենտ­րոն­նե­րում և ու­ղարկ­վել կր­թու­թյան բա­ժին­ներ: Ինչ­պես հայտ­նի է, դի­մորդ­նե­րը քն­նու­թյուն են հանձ­նել անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և ռու­սաց լե­զու ա­ռար­կա­նե­րից: Ինչ­պես և կան­խա­տես­վում էր, անգ­լե­րեն լե­զու ա­ռար­կա­յից դի­մորդ­նե­րը ստա­ցել են բարձր միա­վոր­ներ: 96 դի­մոր­դից ան­բա­վա­րար ար­դյունք է գրան­ցել 8-ը: 20 հո­գի ստա­ցել է 7,5-13,75 միա­վոր, 30 հո­գի` 14-17,75 միա­վոր և 38 հո­գի` 18-20 միա­վոր, ո­րից մե­կը` Մե­րի Բաղ­դա­սա­րյա­նը` 20 միա­վոր: Ար­ցա­խի պետ­հա­մալ­սա­րա­նի ՙԱնգ­լե­րեն լե­զու՚ և ՙԹարգ­ման­չա­կան գործ՚ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րին հատ­կաց­ված 55 տե­ղի հա­մար դի­մել է 70 դի­մորդ և« ինչ­պես ցույց են տա­լիս ար­դյունք­նե­րը, նրանց միջև մր­ցույթ կանց­կաց­վի: 

ՙՖրան­սե­րեն լե­զու՚ մաս­նա­գի­տու­թյուն դի­մած եր­կու դի­մորդ­ներն էլ դրա­կան են ստա­ցել, իսկ ա­հա ՙՌու­սաց լե­զու՚ մաս­նա­գի­տու­թյան հա­մար լրա­ցու­ցիչ մր­ցույթ կանց­կաց­վի. 25 տե­ղի հա­մար քն­նու­թյա­նը մաս­նակ­ցած 18 դի­մոր­դից ան­բա­վա­րար է ստա­ցել 10-ը: