Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հակառակորդը բավական զգալի կորուստներ ունի. Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց: News.am

Երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը  12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս եւ սկսում են շարժվել դեպի մեր դիրքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 «Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որն իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան, ադրբեջացի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է:

Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3.30-ից մինչեւ 5.30: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում են դիպուկահար կրակոցով, որի արդյունքում հկառակորդն ունի բավականին զգալի կորուստներ:

Մեր զինված ուժերը եը համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է»,-ասաց նախարարը:

Փաշինյանի հարցին, թե գուցե ցանկացել են վերադարձնել ավտոմեքենան, դրա համար են նման գործողությունների դիմել, Դավիթ տոնոյանը պատասխանեց, որ եթե նման մտադրություն ունենային, ինչ-որ ձեւով կապի դուրս կգային, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն: