[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Դեռևս 2017 թվա­կա­նին Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նում մտահ­ղաց­վել է բա­ցա­ռիկ մի նա­խա­գիծ՝ պատ­րաս­տել և հրա­տա­րա­կել գր­քե­րի շարք- ծնուն­դով պատ­մա­կան Ար­ցա­խից հայտ­նի մարդ­կանց մա­սին։ Նա­խա­տես­վում էր դրան­ցում ընդ­գր­կել երկ­րա­մա­սի պատ­մա­կան շր­ջան­նե­րից սեր­ված բո­լոր ան­վա­նի գոր­ծիչ­նե­րին։

Եվ ա­հա Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի գիտ­խոր­հր­դի ե­րաշ­խա­վոր­մամբ օ­րերս լույս տե­սավ նա­խագ­ծի՝ ՙԱր­ցախ­ցի ան­վա­նի գոր­ծիչ­ներ՚ գր­քի 1-ին մա­սը, ո­րը նվիր­ված է ՙաշ­խար­հի տե­րե­րի՚ քա­ղա­քա­կան կոմ­բի­նա­ցիա­նե­րի հետևան­քով 20-րդ դա­րի սկզ­բին Հա­յաս­տա­նից, այ­նու­հետև նաև՝ Ար­ցախ-Ղա­րա­բա­ղից պոկ­ված Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի՝ Գյու­լիս­տա­նի և կից հայ­կա­կան պատ­մա­կան շր­ջան­նե­րի հայտ­նի մարդ­կանց (ռազ­մա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, գի­տու­թյան, ար­վես­տի և սպոր­տի գոր­ծիչ­ներ)։
Գիր­քը կազ­մել են Կենտ­րո­նի գի­տաշ­խա­տող­ներ Ստե­փան Դա­դա­յա­նը (ղե­կա­վար), Լիա­նա Միր­զո­յա­նը և Նա­րի­նե Ա­վա­գի­մյա­նը։
Ստ. Դա­դա­յա­նի խոս­քով՝ նման ժո­ղո­վա­ծուի լույս ըն­ծա­յու­մը Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի հա­մար որ­պես պարտ­քի զգա­ցում ու բա­րո­յա­քա­ղա­քա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ ՙԶրկ­վե­լով աշ­խար­հով մեկ սփռ­ված զա­վակ­ներ ու­նե­ցող Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րից, Հա­յաս­տա­նը կորց­րեց մի օ­ջախ, ո­րը ծնունդ է տվել մե­ծա­նուն մարդ­կանց, և ո­րոն­ցից շա­տերն, ի­րա­վամբ, հա­մար­վում են հայ ազ­գի հպար­տու­թյու­նը՚,- ա­սաց Ստե­փան Դա­դա­յա­նը։ Որ­պես ժո­ղո­վա­ծուի հե­ղի­նակ, նա իր նե­րո­ղամ­տու­թյունն է հայ­ցում ըն­թեր­ցող­նե­րից՝ հնա­րա­վոր բաց­թո­ղում­նե­րի հա­մար, ինչ­պես նաև խնդ­րում է՝ ե­թե կան չհի­շա­տակ­ված նոր ա­նուն­ներ՝ դրանք ներ­կա­յաց­նել Գի­տա­կան կենտ­րո­նին։
Գր­քի խմ­բա­գիր, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վահ­րամ Բա­լա­յա­նը, կարևո­րե­լով նման աշ­խա­տու­թյան լույս ըն­ծա­յու­մը, մաս­նա­վո­րա­պես ա­սաց. ՙՀատ­կան­շա­կան է, որ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին ազ­գա­յին խտ­րա­կա­նու­թյան և բազ­մա­պի­սի բռ­նու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում ան­գամ մեր ժո­ղովր­դի այդ հատ­վա­ծը կա­րո­ղա­ցավ պահ­պա­նել ազ­գա­յին ո­գին, ապ­րել հա­յի կյան­քով, գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ հայ ի­րա­կա­նու­թյան գի­տա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին կյան­քի ան­ցու­դար­ձին։ Հայ­կա­կան այդ բնա­կա­վայ­րե­րից սեր­ված ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րի բազ­մա­թիվ ան­վա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ մե­ծա­պես նպաս­տե­ցին հայ ժո­ղովր­դի հոգևոր մշա­կույ­թի զար­գաց­մա­նը, կու­տա­կե­ցին հա­րուստ ժա­ռան­գու­թյուն՝ ա­նու­րա­նա­լի հետք թող­նե­լով պատ­մու­թյան մեջ։ Նրանց կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քը հա­յոց հայ­րե­նի­քի բռ­նա­զավթ­ված մի հատ­վա­ծի պատ­մու­թյան ան­քակ­տե­լի մասն է, և սույն աշ­խա­տանքն այն պահ­պա­նե­լու մի փորձ է։ Նկա­տենք նաև, որ աշ­խա­տու­թյու­նը Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի ան­վա­նի գոր­ծիչ­նե­րին հա­մա­հա­վաք կեր­պով ներ­կա­յաց­նե­լու ա­ռա­ջին փորձն է և« ան­կաս­կած, կլի­նեն ա­նուն­ներ, ո­րոնք դուրս են մնա­ցել ներ­կա­յաց­ված նյու­թի շր­ջա­նակ­նե­րից։ Մեր կար­ծի­քով, ա­մե­նախս­տա­պա­հանջ ըն­թեր­ցողն ան­գամ կա­րող է դի­տար­կել որ­պես դրա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն։ Հու­սով եմ՝ Գի­տա­կան կենտ­րո­նի կող­մից տպագ­րու­թյան կներ­կա­յաց­վեն նաև պատ­մա­կան Ար­ցա­խի մյուս շր­ջան­նե­րը ներ­կա­յաց­նող ժո­ղո­վա­ծու­նե­րը՚։
Նշենք, որ աշ­խա­տու­թյան 2-րդ մա­սը, որ նվիր­ված կլի­նի Մար­տա­կեր­տի շր­ջա­նին, պատ­րաստ է տպագ­րու­թյան։ Հե­տա­գա­յում լույս կըն­ծայ­վեն բո­լոր շր­ջան­նե­րի ան­վա­նի գոր­ծիչ­նե­րին նվիր­ված գր­քեր։ Այդ ա­ռու­մով Կենտ­րո­նում ստեղծ­ված աշ­խա­տան­քա­յին խում­բը՝ Ստե­փան Դա­դա­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, հա­ճախ է լի­նում հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում։ ՙԱյդ մարդ­կանց մա­սին գրելն ու նրանց հի­շա­տա­կը վառ պա­հե­լը հատ­կա­պես կարևոր է այ­սօր, երբ հա­յու­թյու­նը լծ­վել է Հայ­րե­նի օ­ջա­խի վե­րած­նն­դի գոր­ծին։ Ղա­րա­բա­ղի շատ զա­վակ­ներ հայ­րե­նի ե­զեր­քից հե­ռու են ա­րա­րել, ո­րոնց ա­նուն­նե­րը տար­բեր պատ­ճառ­նե­րով հայտ­նի չէին հան­րու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րին։ Բայց որ­տեղ էլ որ նրանք ա­րա­րել են, ան­ջն­ջե­լի հետք են թո­ղել՝ որ­պես խո­շոր մաս­նա­գետ, գիտ­նա­կան կամ ար­տադ­րու­թյան կազ­մա­կեր­պիչ։ Նրանք երբևէ չէին էլ պատ­կե­րաց­րել, որ կա­րող է փլուզ­վել Սո­վե­տա­կան Միու­թյուն կոչ­վող խո­շոր եր­կի­րը, և հպարտ էին, որ ղա­րա­բաղ­ցի են... Ազ­գի հա­րատևման ու գո­յակց­ման բա­րո­յա­կան հիմ­քը ե­ղել է և կմ­նա հի­շո­ղու­թյու­նը՝ հա­րա­զատ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը կեր­տող մարդ­կանց հան­դեպ՚,-ա­սաց Ստե­փան Դա­դա­յա­նը։
Հա­մոզ­ված ենք՝ գիր­քը բազ­մա­թիվ ըն­թեր­ցող­ներ կու­նե­նա և կհե­տաք­րք­րի շա­տե­րին՝ ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում։

;