[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԵՐԱԾՆՎԱԾԸ՚. ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆՈՐ ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Հայտ­նի կի­նո­ռե­ժի­սոր, մեր հա­մերկ­րա­ցի Ջի­վան Ա­վե­տի­սյա­նը կր­կին Ար­ցա­խում է։ Աշ­խա­տում է ՙՎե­րածն­վա­ծը՚ կի­նո­նա­խագ­ծի վրա և պատ­րաստ­վում է ֆիլ­մի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րում ու նկա­րա­հա­նում­նե­րում ներգ­րա­վել ար­ցախ­ցի կա­մա­վո­րա­կան­նե­րի՝ ինչ­պես դա ար­վել էր ՙԴրախ­տի դար­պա­սը՚ և նրա հե­ղի­նա­կած այլ ֆիլ­մե­րում։

Նա հան­դի­պել է կի­նո­յով հե­տաքր­քր­ված ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, ո­րոն­ցից ակն­կա­լում է թիմ ձևա­վո­րել՝ ա­ռա­ջի­կա աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով. կի­նո­ռե­ժի­սո­րը տե­ղում թիմ ու­նե­նա­լու գոր­ծո­նը շատ կարևոր է հա­մա­րում։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշել է նա, այդ փոք­րիկ հան­դի­պում­նե­րը և ֆիլ­մե­րում ե­րի­տա­սարդ­նե­րի ներգ­րավ­ման գոր­ծըն­թացն ա­վե­լի հե­ռա­հար նպա­տակ ու­նեն. Ար­ցա­խում կի­նոար­տադ­րու­թյան հիմ­քե­րը պի­տի դր­վեն։ Ջի­վա­նի կար­ծի­քով, այս­տեղ դրա հա­մար կան բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը։ ՙԱր­ցա­խը կա­րող է դառ­նալ կի­նոար­տադ­րու­թյան ո­լոր­տի ա­մե­նա­վառ եր­կր­նե­րից մե­կը,-ա­սաց նա։ - Ու­նենք լավ բնու­թյուն, ու­նակ, խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում ա­րագ կողմ­նո­րոշ­վող, թի­մա­յին մտա­ծո­ղու­թյամբ մարդ­կա­յին նե­րուժ։ Կի­նոն կո­լեկ­տիվ ար­վեստ է, և այս ո­րակ­ներն ան­չափ կարևոր են ֆիլ­մի ստեղծ­ման պրո­ցե­սում։ Ֆիլմ դի­տել բո­լորն են սի­րում, բայց թե ինչ­պի­սի ան­հա­վա­նա­կան բարդ, բայցև հե­տաքր­քիր ճա­նա­պարհ է անց­նում այն մինչև էկ­րա­նին հաս­նե­լը՝ քչե­րը գի­տեն։ Թող Ար­ցա­խում լի­նեն ֆիլ­մի ստեղծ­ման կա­խար­դան­քին հա­ղոր­դակց­վող մար­դիկ՚։
Թի­մի հետ ռե­ժի­սո­րը փոր­ձում է նպաս­տել Ար­ցա­խում կի­նո­յի զար­գաց­մա­նը՝ հենց նման քայ­լե­րով։ Պետք է խոս­տո­վա­նել, որ ար­դյունք­ներ ար­ձա­նագր­վում են, քա­նի որ յու­րա­քան­չյուր ֆիլ­մից հե­տո այս­տեղ մնում են մար­դիկ, ո­րոնք շա­րու­նա­կում են աշ­խա­տան­քը, և ո­րոնց ար­դեն հա­ջորդ նա­խագ­ծե­րում միա­նում են նո­րե­րը։ ՙՄենք Ար­ցա­խի մա­սին մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մար­ժեք ֆիլ­մեր նկա­րե­լու հա­վակ­նու­թյուն­ներ ենք ու­նե­ցել և ու­նենք, ու հետևո­ղա­կան քայ­լե­րով փոր­ձել ենք պատ­մել Ար­ցա­խի մա­սին՝ մի­ջազ­գա­յին հար­թա­կում։ Կար­ծում եմ, այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեզ, չնա­յած դժ­վա­րու­թյուն­նե­րին, դա հա­ջող­վել է՚,-ա­սում է ռե­ժի­սո­րը։
Ի­րոք, Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի նա­խորդ ֆիլ­մե­րը՝ ՙՂա­րա­բաղ՝ թաքն­ված գանձ՚, ՙԹևա­նիկ՚, ՙԸնդ­հատ­ված ման­կու­թյուն՚, ՙՎեր­ջին բնա­կի­չը՚, ՙԱնն­կատ կյանք՚, ՙԴրախ­տի դար­պա­սը՚ հասց­րել են սիր­վել և ի­րենց տեղն ու­նե­նալ մի­ջազ­գա­յին կի­նոար­տադ­րու­թյան աս­պա­րե­զում։
ՙՎե­րածն­վա­ծը՚ ֆիլ­մի նախ­նա­կան ան­վա­նումն է։ Նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են ար­դեն եր­կու տա­րի՝ մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Ներ­կա պա­հին աշ­խա­տում են սցե­նա­րի զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ։ Հա­մա­վա­րա­կը, Ջի­վա­նի խոս­քով, օ­ժան­դա­կել է, որ ա­ռա­վել շատ ժա­մա­նակ տրա­մադ­րեն սցե­նա­րին։ Ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րը տե­ղի են ու­նե­նա­լու չորս երկ­րում, ո­րոն­ցից մե­կը Հա­յաս­տանն է։ Հա­յաս­տա­նյան նկա­րա­հա­նում­նե­րի մի մասն ըն­թա­նա­լու է Ար­ցա­խում։ Ֆիլ­մը տար­բեր մի­ջա­վայ­րե­րում, տար­բեր ազ­գու­թյան, կրո­նի մարդ­կանց մա­սին է, ո­րոնք, կար­ծես, կապ չու­նեն ի­րար հետ, բայց նուրբ թե­լե­րով կապ­ված են ի­րար և փո­խազ­դում են մի­մյանց ճա­կա­տագ­րե­րի վրա։ Դեպ­քե­րը ֆիլ­մում տե­ղի են ու­նե­նում 1993 թվա­կա­նին՝ Տիգ­րա­նա­կեր­տի հով­տում, բայց թի­թե­ռի է­ֆեկ­տով ա­լիք են տա­լիս՝ տա­րած­վե­լով դե­պի մեր ժա­մա­նակ­նե­րը, ազ­դե­լով հե­րոս­նե­րի ճա­կա­տագ­րե­րի վրա։ Ֆիլ­մի մի­ջո­ցով ա­սե­լիքն այն է, որ որ­քան էլ հե­ռու լի­նես պա­տե­րազ­մից, ե­թե այն աշ­խար­հում կա, չի կա­րող ներ­գոր­ծու­թյուն չու­նե­նալ քեզ վրա և չվ­տան­գել քեզ։ Այ­սինքն՝ իմ ու թո պա­տե­րազմ չկա, քա­նի որ մենք բո­լորս ապ­րում ենք նույն մո­լո­րա­կի վրա։ Նկա­րա­հա­նում­նե­րը նա­խա­տե­սում են սկ­սել 2021 կամ 2022 թվա­կա­նին։
Հի­շեց­նենք, որ ռե­ժի­սո­րի վեր­ջին՝ ՙԴրախ­տի դար­պա­սը՚ ֆիլ­մը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին նվիր­ված լիա­մետ­րաժ ֆիլմ է, ո­րը նկա­րա­հան­վել է 2018 թվա­կա­նին։ Հա­յաս­տա­նյան պրե­միե­րան տե­ղի էր ու­նե­ցել ան­ցյալ տա­րի։ Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ ֆիլ­մի մի շարք կարևոր ցու­ցադ­րու­թյուն­ներ հե­տաձգ­վել են առն­վազն մեկ տա­րով։ Դրա հաղ­թա­հա­րու­մից հե­տո պլա­նա­վոր­վում է ֆիլ­մի ա­մե­րի­կյան պրե­միե­րան։ Այն կցու­ցադր­վի Ա­մե­րի­կա­յի, Կա­նա­դա­յի, այլ եր­կր­նե­րի բազ­մա­թիվ խո­շոր քա­ղաք­նե­րում։
;