[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՐԱ­ԶԱՏ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՄՇԱ­ԿԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Պայ­ծառ ա­նուն ու բա­վա­կա­նին մեծ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն է թո­ղել Ար­ցա­խի լա­վա­գույն մտա­վո­րա­կան­նե­րից մե­կը՝ մշա­կույ­թի գոր­ծիչ Սու­րեն Կա­րա­պե­տյա­նը։ Նրա կյանքն ու աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը մի լու­սա­վոր հե­տա­գիծ է…

Ծն­վել է 1916թ. օ­գոս­տո­սի 13-ին՝ Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյան Ե­լի­զա­վետ­պոլ նա­հան­գի Շու­շիի գա­վա­ռի Մա­շա­դի­շեն՝ ներ­կա­յիս Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն գյու­ղում՝ գյու­ղա­ցու ըն­տա­նի­քում։ 1939թ. Բաք­վի Լե­նի­նի ան­վան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տուտն ա­վար­տե­լուց հե­տո« 1939-1944թթ. ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կի շար­քե­րում։ Մաս­նակ­ցել է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին։ 1944թ. վի­րա­վոր­վել ու վե­րա­դար­ձել է հայ­րե­նի ե­զերք՝ հաշ­ման­դա­մի կար­գա­վի­ճա­կով։ Աշ­խա­տել է նախ որ­պես ման­կա­վարժ, ա­պա՝ կո­մե­րիտ­միու­թյան շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար, այ­նու­հետև գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լել պե­տա­կան ու կու­սակ­ցա­կան տար­բեր աշ­խա­տանք­նե­րում։ Քսան­մեկ տա­րի ե­ղել է Մ. Գոր­կու ան­վան մար­զա­յին գրա­դա­րա­նի (ներ­կա­յում՝ Մ. Մաշ­տո­ցի ան­վան հան­րա­պե­տա­կան), այ­նու­հետև՝ Ար­ցա­խի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի տնօ­րե­նը։ Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին ե­ղել է մար­զա­յին հնու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեի պետ (մա­հա­ցել է 1983 թ. մար­տի 5-ին)։
Ս. Կա­րա­պե­տյա­նի գր­չին են պատ­կա­նում ՙԼեռ­նա­յին երկ­րա­մա­սի քա­ջա­րի զա­վակ­նե­րը՚, ՙԼՂԻՄ Մ. Գոր­կու ան­վան մար­զա­յին գրա­դա­րա­նում՚ գր­քե­րը, ո­րոնք մեծ ար­ձա­գանք են գտել խոր­հր­դա­յին երկ­րի տար­բեր մա­սե­րում։ Ժա­մա­նա­կին այն սի­րով են ըն­կա­լել ըն­թեր­ցող­նե­րը։ Բա­վա­կա­նին մեծ թվով ան­տիպ գր­քեր կան, ո­րոնք տեղ են գտել կենտ­րո­նի գրա­դա­րա­նում (ՙԼՂ ան­վա­նի մար­դիկ՚, ՙԼՂ գիտ­նա­կան­նե­րը՚, ՙՀե­ղա­փո­խա­կան պայ­քա­րի մար­տիկ­նե­րը՚ և բազ­մա­թիվ ձե­ռա­գիր գր­քեր)։ Դրանց մի մա­սը« ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան վե­րամ­շա­կե­լուց հե­տո, հա­վա­նա­բար, կտ­պագր­վի։ Եր­կար տա­րի­ներ Ս. Կա­րա­պե­տյա­նը ժրա­ջա­նո­րեն հա­վա­քել ու հա­մա­կար­գել է Ար­ցա­խի պատ­մու­թյա­նը, բա­նա­հյու­սու­թյա­նը, ազ­գագ­րու­թյա­նը և մշա­կույ­թին վե­րա­բե­րող տա­րա­տե­սակ նյու­թեր։ Այդ օ­րի­նա­կե­լի նա­խա­ձեռ­նու­թյու­նը նա հղա­ցել էր, երբ տա­կա­վին ե­րի­տա­սարդ էր և մար­զա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն։ Ըստ բա­նա­հա­վաք Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նի, ով ժա­մա­նա­կին աշ­խա­տել է նրա հետ, 10 հա­զար նա­մակ, հա­րյուր հա­տոր փաս­տաթղ­թեր, վա­վե­րագ­րեր, հոդ­ված­ներ և 50-ից ա­վե­լի լու­սան­կար­չա­կան ալ­բոմ­ներ ու­ներ։ Այս ա­մե­նը, խոս­տո­վա­նենք, հա­վա­քե­լու և հա­մա­կար­գե­լու հա­մար հս­կա­յա­կան աշ­խա­տանք ու ջան­քեր են պա­հանջ­վել։ Նաև ան­ձն­վի­րու­թյուն ու հա­վատ՝ սկ­սած գոր­ծի նկատ­մամբ։ Եվ այդ ան­մահ գոր­ծով նա գտն­վել է մտա­վո­րա­կա­նի իր բարձ­րու­թյան վրա։ Նրա հա­րա­զատ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես դս­տե­րը՝ Էլ­մի­րա­յին« հա­ջող­վել է փր­կել աշ­խա­տու­թյուն­նե­րից յոթ տաս­նյա­կը և մեկ լու­սան­կար­չա­կան ալ­բոմ՝ նվիր­ված ԼՂԻՄ կազ­մա­վոր­ման 50-ա­մյա­կին։ Այդ գոր­ծե­րը 2014թ. վեր­ջին հան­ձն­վե­ցին ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նին։

Այ­սօր էլ նրա ՙՂա­րա­բա­ղի նշա­նա­վոր մար­դիկ՚ գիր­քը թեր­թե­լով կա­րե­լի է անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­ներ քա­ղել ար­ցախ­ցի գիտ­նա­կան­նե­րի, գրող­նե­րի, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի ու ար­վես­տա­գետ­նե­րի մա­սին։ Ս. Կա­րա­պե­տյա­նը ձգ­տել է տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քել ար­ցա­խից սե­րող՝ ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­ներ ներ­կա­յաց­նող 15 ա­կա­դե­մի­կոս­նե­րի, գի­տու­թյուն­նե­րի 150 դոկ­տոր­նե­րի, 45 գրող­նե­րի, 16 եր­գա­հան­նե­րի, 24 ժո­ղովր­դա­կան և 30 վաս­տա­կա­վոր ար­տիստ­նե­րի, նկա­րիչ­նե­րի ու քան­դա­կա­գործ­նե­րի և այլ նշա­նա­վոր մարդ­կանց մա­սին։
Մեծ հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում Ս. Կա­րա­պե­տյա­նի և նախ­կին Խոր­հր­դա­յին միու­թյան տար­բեր ծայ­րե­րում ապ­րող մեր նշա­նա­վոր հայ­րե­նա­կից­նե­րի հետ նա­մա­կագ­րու­թյու­նը։ Այդ նա­մակ­նե­րից շա­տերն այ­սօր սկզբ­նաղ­բյու­րա­յին նշա­նա­կու­թյուն են ձեռք բե­րել։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ՙՄար­տիկ՚ թեր­թը ՙԱյս­պես էին սի­րում ու պաշտ­պա­նում հայ­րե­նի­քը՚ խո­րագ­րի տակ տպագ­րել է Սու­րեն Կա­րա­պե­տյա­նի և Սմ­բատ Ա­վա­գյա­նի կող­մից հա­վաք­ված մեր հե­րոս­նե­րի նա­մակ­ներն ու խոս­քե­րը՝ որ­պես օ­րի­նակ այ­սօր­վա զին­վո­րի հա­մար։
Ներ­կա­յում Ս. Կա­րա­պե­տյա­նի հա­վա­քած նյու­թե­րը գտն­վում են Շու­շիի ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նում։ Տնօ­րեն Մհեր Հա­րու­թյա­նյա­նի հա­վաստ­մամբ՝ դրանք միան­գա­մայն ա­պա­հով և ար­ժա­նի վայ­րում են, և ի­րենք հնա­րա­վոր ա­մեն ինչ կա­նեն՝ դրանք տպագ­րե­լու, տա­րա­ծե­լու և մար­դու կա­տա­րածն ըստ ար­ժան­վույն գնա­հա­տե­լու հա­մար։
Ս. Կա­րա­պե­տյա­նի դուստ­րը՝ Էլ­մի­րա Կա­րա­պե­տյա­նը, ով եր­կար տա­րի­ներ Ստե­փա­նա­կեր­տի ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րենն է ե­ղել, հո­րից շատ բան է ժա­ռան­գել, այդ թվում՝ ար­վես­տի, մշա­կույ­թի հան­դեպ սե­րը։ ՙՉա­փա­զանց բա­րի, ազ­նիվ ու ա­ռա­քի­նի մարդ էր հայրս,- ա­սում է տի­կին Էլ­մի­րան։- Սի­րում էր ըն­տա­նի­քը, հա­րա­զատ­նե­րին, ըն­կեր­նե­րին։ Այն­քան մար­դա­սեր էր, որ եր­բեմն այս կամ այն փա­ռա­տո­նի կամ որևէ այլ մի­ջո­ցառ­ման հա­մար դր­սից ժա­մա­նած­նե­րին, ով­քեր մնա­լու տեղ չու­նեին, բե­րում էր տուն՝ մեր մեկ սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նը։ Ին­քը քնում էր` գլու­խը սե­ղա­նին դրած, բայց հյու­րին դր­սում չէր թող­նում՚։
Տի­կին Էլ­մի­րան ցա­վով է հի­շում, թե ինչ­պես է Կևոր­կո­վը նրան ա­զա­տել թան­գա­րա­նի տնօ­րե­նի պաշ­տո­նից այն պատ­ճա­ռով, որ նա թան­գա­րա­նում պա­հում էր Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի, Բոգ­դան Ջա­նյա­նի և այ­լոց նկար­նե­րը։ Այդ մա­սին Կևոր­կո­վին հայտ­նել է թան­գա­րա­նը վե­րա­նո­րո­գող­նե­րից մե­կը, իր կար­ծի­քով՝ ճար­տա­րա­պե­տը։ Ազ­նիվ ու նր­բան­կատ մար­դը ծանր է տա­րել իր հան­դեպ կա­տար­վա­ծը։ Սիր­տը չի դի­մա­ցել ա­նար­դա­րու­թյա­նը« և կարճ ժա­մա­նա­կում կն­քել է մահ­կա­նա­ցուն՝ թող­նե­լով մեծ ժա­ռան­գու­թյուն, բա­րի ա­նուն…