[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՆՁԱՍԱՐԻ ԲԱՆԱԼԻՆ

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Մեր ժո­ղովր­դա­կան այս հա­վա­տա­լի­քին անդ­րա­դառ­նա­լու ա­ռի­թը ԱՀ նո­րաս­տեղծ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան, սպոր­տի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան վեր­ջերս հայ­տա­րա­րած ՙԶբո­սաշր­ջու­թյունն Ար­ցա­խում՚ թե­մա­յով մր­ցույթն է: Հա­մա­ձայն մր­ցույ­թի կա­նոն­նե­րի՝ ներ­կա­յաց­ված նյու­թե­րը կա­րող են ընդ­գր­կել Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րը, ագ­րո­տու­րիզ­մը, է­կո­տու­րիզ­մը, ար­կա­ծա­յին տու­րիզ­մը, տո­նե­րը, փա­ռա­տո­նե­րը և ընդ­հա­նուր տու­րիզ­մի ցան­կա­ցած ո­լորտ:

Իմ կար­ծի­քով` մր­ցույ­թի նպա­տա­կը գո­վե­լի է մի շարք ա­ռում­նե­րով: Ա­մե­նից ա­ռաջ այն Ար­ցա­խում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տող նոր հաս­ցե­ներ է ակն­կա­լում, ո­րոնք կա­րող են մշ­տա­կան գրան­ցում ու­նե­նալ մեր երկ­րի տու­րիս­տա­կան հայ­տագ­րում: Հիմ­նա­կա­նում բո­լո­րիս հայտ­նի ուղ­ղու­թյուն­նե­րով են կազ­մա­կերպ­վում ար­շավ­նե­րը, ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րը, պար­զա­պես այ­ցե­լու­թյուն­նե­րը՝ պատ­մա­կան հու­շար­ձան­ներ, տե­սար­ժան վայ­րեր: Միա­ժա­մա­նակ, բո­լորս գի­տենք թե Ար­ցա­խում որ­քան շատ են աչ­քից և պատ­շաճ ու­շադ­րու­թյու­նից հե­ռու մնա­ցած հե­տաքր­քիր վայ­րեր, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան ար­ժեք ու­նե­ցող շի­նու­թյուն­ներ, սր­բա­տե­ղի­ներ: Դրանք սփռ­ված են մեր երկ­րով մեկ, և յու­րա­քան­չյու­րի ան­վան շուրջ կան ա­վան­դա­պա­տում­ներ, լե­գենդ­ներ՝ ժո­ղովր­դի կող­մից հյուս­ված և բա­նա­վոր սեր­դե­սե­րունդ փո­խանց­ված: Նաև այս ա­ռու­մով է ու­շագ­րավ վե­րո­հի­շյալ մր­ցույ­թի նպա­տա­կի մի են­թա­շեր­տը: Եր­կար տա­րի­ներ զբաղ­վել եմ բա­նա­հա­վաք­չու­թյամբ, և այ­սօր էլ այդ դյու­թիչ աշ­խա­տան­քի նկատ­մամբ չմա­րող հե­տաք­րք­րու­թյամբ կա­րող եմ ա­սել, որ հենց ա­ռա­ջին հեր­թին մեզ հա­մար է կարևոր որ­պես հայ­րե­նա­ճա­նա­չո­ղու­թյուն՝ տե­ղե­կա­նալ նոր աս­պա­րեզ հան­ված տե­ղա­նուն­նե­րի, հու­շար­ձան­նե­րի մա­սին ամ­փո­փագ­րե­րին: Ներ­քին տու­րիզ­մը մեզ հա­մար ևս կլի­նի հե­տաքր­քիր ճամ­փոր­դու­թյուն՝ մեր ազ­գա­յին նկա­րագ­րին մեր­ձի­մոտ ծա­նո­թա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Յու­րա­քան­չյուր հու­շար­ձան, սր­բա­վայր ու­նի ինչ­պես գի­տա­կան, այն­պես էլ ժո­ղովր­դա­կան ստու­գա­բա­նու­թյամբ ստեղծ­ված անձ­նա­գիր: Ան­շուշտ, զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի, ա­ռա­վել կոնկ­րետ՝ զբո­սա­վար­նե­րի խոսքն ա­ռա­վել տպա­վո­րիչ կլի­նի, ե­թե նրանք տվյալ վայ­րի, հու­շար­ձա­նի մա­սին հայտ­նի պատ­մա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­մե­մեն դրանց շուրջ հյուս­ված ժո­ղովր­դա­կան ա­վան­դազ­րույ­ցով: Աշ­խար­հի չորս ծա­գե­րից մեր եր­կիր ե­կած հյու­րե­րին ներ­կա­յաց­վող ա­վան­դա­կան զբո­սաշր­ջա­յին հաս­տա­տուն ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը այ­ցե­լու­թյունն է միջ­նա­դա­րյան հիաս­քանչ կո­թող Գան­ձա­սար: Սա­կայն շատ քչե­րին է հայտ­նի Գան­ձա­սա­րի շուրջ հյուս­ված նույն­քան հիաս­քանչ ժո­ղովր­դա­կան զրույց­նե­րից իմ ա­ռանձ­նաց­րա­ծը: Հի­շում եմ՝ տատս մեր ազ­գա­կա­նի թլ­վատ, դժ­վա­րա­խոս ե­րե­խա­յի մո­րը խոր­հուրդ էր տա­լիս տղա­յին տա­նել Գան­ձա­սար և վան­քի բա­նա­լին անց­կաց­նել նրա բե­րա­նով... Հա­վա­տա­ցեք, այդ­պես էլ վար­վել են ծնող­նե­րը: Պար­զա­պես հե­տաք­րք­րու­թյան հա­մար շա­րու­նա­կեմ այս պատ­մու­թյու­նը. հի­մա այդ ե­րե­խան չա­փա­հաս տղա­մարդ է, ըն­տա­նի­քի տեր, ծա­ռա­յում է մեր բա­նա­կում, խոսքն էլ՝ ան­թե­րի: Ե­թե ու­զում եք ժպ­տալ՝ կմիա­նամ ձեզ, բայց նկա­տենք, որ այս հա­վա­տա­լիքն ան­ցել է դա­րե­րով և չի կորց­րել իր կեն­սու­նա­կու­թյու­նը: Ա­սել է թե՝ մարդ­կանց ան­սահ­ման հա­վա­տի ու­ժով վան­քը մաս է կազ­մել իր շուրջն ապ­րող­նե­րի կյան­քին, կեն­ցա­ղին, մար­դա­ցել ու նաև այս­կերպ ար­ժա­նա­նա­լով պատ­կա­ռան­քի: Գան­ձա­սա­րի վե­հու­թյու­նից հոր­դող հույս ու հա­վա­տը մարդ­կանց մտա­պատ­կե­րում նոր ելևէջ­ներ է բա­ցել և դա­րե­րի փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րա­ծի իր ներ­կա­յու­թյամբ տրա­մադ­րել, որ միշտ զո­րեղ է ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րին ի հան­դի­ման և գրի, դպ­րու­թյան, ի­մա­ցու­թյան տա­ճա­րի հրաշ­քով կա­րող է բա­ցել ան­գամ փակ լե­զու­նե­րը՝ իր դու­ռը բա­ցող բա­նա­լու պես...
Դժ­վար թե Խա­չե­նի ձո­րա­կում հայտ­նի ժո­ղովր­դա­կան հա­վա­տա­լի­քին տե­ղյակ լի­նեն օ­տար­նե­րը, ին­չու չէ՝ նաև մեր հայ­րե­նա­կից­նե­րը, այս­տեղ բե­րող էքս­կուր­սա­վա­րը։ Բայց հա­վա­տում եմ, որ բո­լո­րի հի­շո­ղու­թյան մեջ կմ­նա այս ա­վան­դազ­րույ­ցը՝ մեր­ված կո­թո­ղի հո­յա­կերտ նկա­րագ­րին: Սա իմ գրա­ռած բա­նա­հյու­սա­կան նմուշ­նե­րից մեկն է« և հի­մա Գան­ձա­սա­րի բա­նա­լու հրաշ­քով իմ հո­գում արթ­նա­ցել ու հա­րա­զա­տի պես ինձ են նա­յում իմ ծնն­դա­վայր Շահ­մա­սու­րի ՙԴըդ­վե­րեն /դա­տա­վո­րի/ խա­չը՚, ՙԾաղ­կա­մա­նուց խա­չը՚, ՙՍու­լուլ քա­րը՚, ՙՀն­ձա­նեն հո­ղը՚, Չլդ­րա­նի ՙՍըռ­նա­տո­նը՚, ՙԿըմ­բռ­նա­տեն/գու­բեռ­նա­տո­րի/ աղ­բյու­րը՚... Ես ա­մե­նայն սի­րով ու եր­կյու­ղա­ծու­թյամբ եմ գրա­ռել այս ա­նուն­նե­րի շուրջ հյուս­ված հյու­թեղ ու ժո­ղովր­դա­կան ի­մաս­տուն մտ­քի թռիչ­քը սլաց­քում պա­հող զրույց­նե­րը, ո­րոնք հառ­նում են ի­րա­կա­նի ու հո­րին­ված­քի ներ­դաշ­նա­կու­թյամբ: Իսկ նման փոք­րիկ աս­քեր ա­րար­վել են Ար­ցա­խի բո­լոր ան­կյուն­նե­րում, ու հե­տաքր­քիր է՝ դրանք որ չա­փով տեղ կգտ­նեն ար­ցա­խյան տու­րիզ­մի զար­գաց­մա­նը միտ­ված այս մր­ցույ­թին ներ­կա­յաց­ված նյու­թե­րում:
Ի վեր­ջո՝ օ­տար­նե­րին ա­մե­նա­շատ գրա­վում են տվյալ ժո­ղովր­դի կեն­ցա­ղի, սո­վո­րու­թյուն­նե­րի, խո­հա­նո­ցի, նիս­տու­կա­ցի, մշա­կույ­թի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, ո­րոն­ցով և ամ­բող­ջա­նում է ազ­գա­յին կո­լո­րի­տը: Այս ա­ռու­մով մեր ազ­գա­յին նկա­րագ­րի ա­մե­նազ­գա­յուն նյարդն ի­րենց մեջ ամ­փո­փող ա­վան­դազ­րույց­նե­րը, լե­գենդ­ներն ու աս­քե­րը, որ­քան էլ աչք փա­կենք՝ գնա­հա­տե­լով դրանք որ­պես ո­չինչ չա­սող հնա­բա­նու­թյուն­ներ, շա­րու­նա­կում են սնու­ցել մեր միտ­քը, երևա­կա­յու­թյու­նը, շա­րու­նա­կում են լի­նել ի­մաս­տուն խոր­հր­դա­տու, շա­րու­նա­կում են օգ­նել, որ չհե­ռա­նանք ինք­ներս մեզ­նից, ա­սել է թե՝ շա­րու­նա­կում են դա­րեր ա­ռաջ սկ­սած զրույ­ցը՝ մեզ հետ ու մեր մա­սին:
Այս ա­մե­նի մա­սին է վկա­յում նաև իմ ծնն­դա­վայ­րի սնա­րը հան­դի­սա­ցող Հկե­ղան սա­րի ստո­րո­տում գտն­վող ՙԿաս­րա /կա­րաս՚ լճի շուրջ բո­լո­րը հս­կող ե­ղեգ­նե­րի շատ խոր­հր­դա­վոր սո­սա­փյու­նը: Տա­րի­ներ ա­ռաջ ցա­մա­քած լճի ե­ղեգ­նե­րը զար­մա­նա­լիո­րեն շա­րու­նա­կում են դա­լար մնալ՝ ի­րենց պա­հա­պան լճի հի­շո­ղու­թյամբ ու կա­րո­տով: Ա­սես ջու­րը ոչ թե սպառ­վել, այլ ան­ցել է ընդ­հա­տակ՝ չդա­դա­րե­լով շունչ տալ ի­րեն հո­գա­ծու շուրջ­կա­լի մեջ ա­ռած ե­ղեգ­նե­րին, որ դրանք շա­րու­նա­կեն ի­րենց չլ­ռող ձայ­նով ար­թուն պա­հել լճի՝ մի օր կր­կին հառ­նե­լու ե­րա­զան­քը...