[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱ­ԼԻ­ՔԻ ՄԵՐ ԽՈՐ­ՀՈՒՐ­ԴԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 1` Գրի ու դպ­րու­թյան օր, նոր ու­սում­նա­կան տար­վա մեկ­նարկ: 2020-2021 ուս­տա­րին հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում է սկս­վում: Կր­թա­կան գե­րա­տես­չու­թյան և ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով անց­կաց­ված քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում կա­յաց­վել են հա­մար­ձակ ո­րո­շում­ներ՝ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում դա­սապ­րո­ցեսն սկ­սե­լու վե­րա­բե­րյալ:

Այն հա­մընդ­հա­նուր կսկս­վի սեպ­տեմ­բե­րի 14-ին: Բայց Սեպ­տեմ­բե­րի 1-ը` որ­պես մեր պե­տա­կան տո­նա­ցույ­ցում ամ­րագր­ված տոն, իր ան­փո­փոխ նշա­նա­կու­թյունն ու­նի, ո­րի խոր­հր­դան­շող­ներն այս տա­րի Ար­ցա­խում նախ­նա­կան տվյալ­նե­րով ա­վե­լի քան 2450 ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­ներն են, ո­րոնք դպ­րո­ցի բա­կում կազ­մա­կերպ­ված տո­նին հա­րիր մի­ջո­ցա­ռու­մով դպ­րո­ցա­կան ա­ռա­ջին զան­գի հն­չյուն­նե­րի ներ­քո ա­ռա­ջին ու­սուց­չու­հու ու­ղեկ­ցու­թյամբ ոտք են դնում դպ­րո­ցի շե­մին: Ոչ մի հան­գա­մանք չպետք է խա­թա­րի նրանց ու­րա­խու­թյու­նը, Ա­ռա­ջին զան­գի հետ կապ­ված տրա­մադ­րու­թյու­նը որ­պես գե­ղե­ցիկ հուշ պետք է ու­ղեկ­ցի նրանց ողջ կյան­քում. այս­պի­սի ո­րո­շում է կա­յաց­ված: Սա­կայն դա ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է բո­լո­րիս ա­ջակ­ցու­թյունն ու բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
Սեպ­տեմ­բե­րի 1-ի առ­թիվ նույն­պի­սի նա­խա­պատ­վու­թյուն է տր­ված նաև բու­հե­րի ա­ռա­ջին կուր­սե­ցի­նե­րին:
Գի­տե­լիքն ու դպ­րու­թյու­նը բազ­մա­դա­րյա պատ­մու­թյուն ու­նե­ցող հայ ժո­ղովր­դի հա­մար ե­ղել են գո­յատևման հիմ­նա­կան պայ­ման: Մաշ­տո­ցյան գրի և հայ քա­ջա­րի մար­տիկ­նե­րի բազ­կի զո­րու­թյամբ սե­րունդ­նե­րը եր­կիր են պա­հել: Մեր գրի­չը թուր է դար­ձել դա­րե­րի ըն­թաց­քում, գիր­քը` վա­հան, դպ­րո­ցը` ա­նա­ռիկ բերդ: Հենց այս զեն­քով ու հա­վա­տամ­քով էլ հա­սել ենք հա­յոց պե­տա­կա­նու­թյան վե­րա­կերտ­մա­նը: Այ­սօր ու­նենք մեկ հայ­րե­նիք, եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն և« ան­շուշտ, Միա­վոր­ման հա­մազ­գա­յին մեծ ե­րա­զանք, որ աս­տի­ճա­նա­բար ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում:
Խոր­հր­դան­շա­կան է, որ ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կը հա­մընկ­նում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման տո­նին: Գրի ու դպ­րու­թյան օր­վա առ­թիվ մեր խան­դա­վա­ռու­թյանն ա­վե­լա­նում է նաև ան­սահ­ման հպար­տու­թյու­նը` հան­դեպ Ար­ցա­խի ան­կախ պե­տա­կա­նու­թյան: Այն ձեռք է բեր­վել մեր հայ­րե­րի ու եղ­բայր­նե­րի անձ­նու­րաց պայ­քա­րով: Հայ դպ­րոցն իր ա­ռա­քե­լու­թյու­նը բարձր է կա­տա­րում: Վկան` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը, ապ­րի­լյան քա­ռօ­րյան, ի­րենց մար­մի­նը վա­հան դարձ­րած մեր հե­րոս տղա­նե­րը, տա­վու­շյան դեպ­քե­րը, այ­սօր սահ­մա­նին բաց­ճա­կատ կանգ­նած մեր զին­վոր­նե­րը, ո­րոնք թրծ­վել են հայ դպ­րո­ցի հայ­րե­նա­սի­րու­թյան քու­րա­յում:
Հայ­րե­նա­սի­րու­թյան դարբ­նո­ցը ե­ղել ու մնում է դպ­րո­ցը: Հենց այս­տեղ է ձևա­վոր­վում հայ­րե­նի­քի ա­պա­գա պաշտ­պա­նը, նրա վս­տա­հե­լի թի­կուն­քը հան­դի­սա­ցող գիտ­նա­կա­նը, շի­նա­րարն ու ման­կա­վար­ժը: Իսկ դրան հաս­նե­լու ճշ­մա­րիտ ու­ղին բարձ­րա­կարգ ու­սումն է, գրին ու դպ­րու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնա­լը: Այդ­պես են մեզ սո­վո­րեց­րել հա­յոց դա­րե­րը, և դա է գա­լի­քի մեր խոր­հուր­դը:

;