[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԻՆԵՐԸ ԺՈՂՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ան­դարձ հե­ռա­ցող տա­րի­նե­րը քաղցր ա­նուրջ­նե­րի հո­գե­թե­լե­րով ապ­րում են մար­դու մեջ մինչև հան­գր­վան ու հա­ճախ ներ­սում` հո­գու խոր­քում պա­տե­պատ զարկ­վե­լով, մտ­քե­րը ՙխտուտ՚ տա­լով ստի­պում գրիչ վերց­նել... Ա­պա­ցույ­ցը՝ բազ­մա­վաս­տակ ման­կա­վարժ Ա­լեք­սանդր (Շու­րա) Հաս­րա­թյա­նի նո­րահ­րա­տակ ՙԿար­մի­րա­վան՚ և ՙԿար­մի­րա­վան­ցի Ա­ռա­քել ա­պա­յի ար­կած­նե­րը՚ գր­քե­րը։ Հե­ղի­նա­կի հա­մար վրա է հա­սել հե­ռա­ցող տա­րի­նե­րը ժո­ղո­վե­լու ժա­մա­նա­կը։ Նրա ա­ռա­ջին գր­քի մա­սին խոսք ա­սել ենք, իսկ երկ­րոր­դի մա­սին (որն օ­րերս ան­ձամբ խմ­բագ­րու­թյուն բե­րեց ծե­րու­նա­զարդ հե­ղի­նա­կը), կխո­սենք ստորև...

Գր­քի գլ­խա­վոր հե­րո­սը՝ ողջ կյան­քում ոտ­քը հայ­րե­նի Կար­մի­րա­վան գյու­ղից դուրս չդ­րած Ա­ռա­քել ա­պան, զվար­ճա­խո­սի համ­բավ ու­ներ ոչ միայն գյու­ղում, այլև ողջ շր­ջա­նում ու նրա սահ­ման­նե­րից դուրս։ Ա­ռայ­սօր էլ նրա ի­րա­կան, կեն­դա­նի զվար­ճա­պա­տում­նե­րը բեր­նե­բե­րան են անց­նում՝ խինդ ու ծի­ծաղ պարգևե­լով ուն­կն­դիր­նե­րին։ Նրա պա­տում­նե­րը լե­ցուն են ոչ միայն խն­դու­թյամբ, այլև ժա­մա­նա­կի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյան կնիքն են կրում, և ա­մե­նա­կարևորն ու վա­րա­կի­չը զվար­ճա­պա­տում­նե­րի ան­կեղ­ծու­թյունն է՝ պարզ ու զու­լալ գյու­ղա­կան կո­լո­րի­տով, բառ ու բա­նով, բնա­կան, զերծ հնա­րո­վի, շին­ծու հնարք­նե­րից։ Զվար­ճա­խո­սի կնոջ՝ Սի­րա­նի կեր­պա­րը ևս տի­պիկ ար­ցա­խյան է... Ողջ կյան­քում ըն­տա­նի­քին ու ա­մուս­նուն նվիր­ված, նրա չար ու բա­րի կա­տակ­նե­րի հետ հա­մա­կերպ­ված կի­նը լրաց­նում է իր կո­ղակ­ցին՝ որ­պես տի­պա­կան կեր­պար տի­պա­կան հան­գա­մանք­նե­րում։
Դյու­րա­հա­վատ ու միա­միտ Ա­ռա­քե­լի ար­կա­ծա­պա­տում­ներն այ­սօր էլ ար­դիա­կան են, հիշ­վում, պատմ­վում ու թար­մաց­վում են ու­րախ սե­ղան­նե­րի, հա­վա­քույթ­նե­րի, քեֆ-ու­րա­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Ժո­ղովր­դա­կան զվար­ճա­խո­սը հու­մոր­նե­րի ու ա­նեկ­դոտ­նե­րի շտե­մա­րան էր։ Իր հա­մով ի­րա­պա­տում­նե­րով նա ար­ժա­նա­ցել էր հա­մերկ­րա­ցի­նե­րի սի­րուն ու հար­գան­քին և ոչ-ոք նրա սրամ­տու­թյուն­նե­րից չէր նե­ղա­նում, նույ­նիսկ հայ­րե­նի գյու­ղի ու շր­ջա­նի ղե­կա­վար­նե­րը։ Բա­ցի կա­տա­կա­սի­րու­թյու­նից, նա նաև սր­տա­բաց էր, հյու­րա­սեր, գյուղ ե­կած օ­տա­րա­կա­նին մինչև տուն չտա­ներ, չհյու­րա­սի­րեր, սիր­տը չէր հո­վա­նա։ Կեր­տե­լով ժո­ղովր­դա­կան հա­նաք­չու կեր­պա­րը` Ալ. Հաս­րա­թյանն ան­մա­հաց­րել է նրան ոչ միայն նրան ճա­նա­չող­նե­րի, այլև սե­րունդ­նե­րի սր­տե­րում, հըն­թացս ու հա­րա­կից կեր­տե­լով նաև իր հե­րո­սի շր­ջա­պա­տի, նրա հա­րա­զատ­նե­րի ու ժա­մա­նա­կի ղե­կա­վար­նե­րի կեր­պար­նե­րը։ Ար­դյուն­քում ըն­թեր­ցող­նե­րի սե­ղա­նին է Ար­ցա­խյան զվար­ճա­պա­տում­նե­րի հա­մու­հո­տով հա­գե­ցած մի գր­քույկ, որն աշ­խույժ տրա­մադ­րու­թյուն սեր­մա­նե­լուց զատ, նաև արցախցու նիս­տու­կա­ցի, նրա հո­գե­բա­նու­թյան ու հո­գե­կերտ­ված­քի հա­մեստ ա­սո­ղիկն է, որն իր տո­ղե­րում, հա­ճախ էլ տո­ղա­տա­կե­րին ու ա­սե­լի­քի խոր­քում, կրում է ժո­ղովր­դա­կան փի­լի­սո­փա­յու­թյան ա­ռա­քյալ սեր­մը` նպա­տակ ու­նե­նա­լով ան­խոնջ հե­ղի­նա­կի ձե­ռամբ սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյա­նը պահ տա­լու ժա­մա­նա­կի բազ­մա­թիվ զվար­ճա­խոս­նե­րից ևս մե­կի կա­տա­կա­խառն պա­տում­նա­շա­րե­րը։ Հե­տաք­րք­րու­թյամբ են ըն­թերց­վում նաև Ա­ռա­քել ա­պա­յի՝ հարևան ադր­բե­ջան­ցի­նե­րի գլ­խին խա­ղա­ցած օ­յին­բա­զու­թյուն­նե­րի մա­սին զվար­ճա­պա­տում­նե­րը։
Գր­քի հե­ղի­նա­կը ժո­ղո­վել է ոչ միայն ժո­ղովր­դա­կան մար­դու զվար­ճա­խո­սու­թյուն­նե­րը, այլև հայ­րե­նի գյու­ղի ու նրա մարդ­կանց ապ­րած դառն ու ա­նուշ տա­րի­նե­րը՝ դյու­թե­լով ըն­թեր­ցո­ղի սիր­տը. ՙՓունջ մը ժպի­տով, քու­րա մը խոս­քով...՚