[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼԸ` ՉԱՓՈՐՈՇԻՉ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Վար­դան ՀԱԿՈԲՅԱՆՆ Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից է։ Հա­մազ­գա­յին շարժ­ման ղե­կա­վար մարմ­նի` ՛՛Կռուն­կ՛՛-ի ստեղծ­ման օ­րից, նա ստանձ­նեց նա­խա­գա­հի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը։ 1980-ա­կան­նե­րին Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին միաց­նե­լու մա­սին նա­մա­կի նա­խա­ձեռ­նող­նե­րից ու հե­ղի­նակ­նե­րից է։ Այ­նու­հետև, Վ. Հա­կո­բյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, ար­ցախ­ցի մտա­վո­րա­կան­նե­րի պատ­վի­րա­կու­թյու­նը մեկ­նում է Մոսկ­վա՝ Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին միաց­նե­լու պա­հան­ջով։ Նա­խա­ձեռ­նող խմ­բի հանձ­նա­րա­րու­թյամբ, Վ. Հա­կո­բյա­նը հա­մա­կար­գել է ԼՂ մար­զա­յին խոր­հր­դի (1988թ. փետր­վա­րի 20) պատ­մա­կան նս­տաշր­ջա­նի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով Վ. Հակոբյանին շնորհվել է վաստակավոր գիտնականի կոչում: 

Բա­նաս­տեղ­ծի հետ մեր հար­ցազ­րույ­ցը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման տո­նի, ան­կա­խու­թյան ու ա­զա­տու­թյան խոր­հր­դի շուրջ է։

-1991 թ., 2 սեպ­տեմ­բե­րի, ԼՂՀ հռ­չա­կում, և Դուք դրա ան­մի­ջա­կան մաս­նա­կիցն էիք։ Տե­սա­նե­լի՞ էր անց­նե­լիք ճա­նա­պար­հը։

- Դա մեր պատ­մու­թյան, այս­պես ա­սած, չհո­րին­ված պահն էր, ո­րը են­թադ­րում էր մեր հո­գե­կերտ­ված­քից ե­կող տրա­մադ­րու­թյուն­ներ ու ապ­րում։ Այդ շր­ջա­նը գնա­հա­տում եմ ժո­ղովր­դի ան­հատ­նե­րի մի­ջո­ցով ինք­նաո­րոն­ման, ինք­նա­հայտ­նա­բեր­ման և ինք­նա­մաքր­ման ազն­վա­ցու­մի այն­պի­սի երևույթ, ո­րը նո­րից ու կր­կին ոտ­քի է կանգ­նեց­նում ազ­գին։ Եվ, ի­հար­կե, հա­վատ­քը շատ խորն էր անց­նե­լիք Ճա­նա­պար­հի նկատ­մամբ, ո­րով­հետև անց­նե­լիք ճա­նա­պար­հը մեր ոտ­քի տակ էր, և ար­դեն ա­ռա­ջին քայլն ար­վել էր ու ա­ռա­ջին քայ­լով ճա­նա­պար­հի համն ար­դեն զգում, ապ­րում և վա­յե­լում էինք։ Ի­հար­կե, հնա­րա­վոր չէ տես­նել ա­պա­գան։ Ա­պա­գան ա­ռա­ջին ճիշտ քայ­լի մեջ է ա­վե­լի շատ երևում, քան թե ա­պա­գա­յի ար­վե­լիք քայ­լե­րի մեջ։ Եվ հի­մա, երբ տա­րի­նե­րի հեռ­վից ես նա­յում, զգում ես, որ յու­րա­քան­չյուր քայլ պետք է դառ­նա չա­փո­րոո­շիչ՝ ա­պա­գա ձեռ­նար­կում­նե­րի հա­մար, ո­րով­հետև ցան­կա­ցած վայր­կյան ոչ ցան­կա­լի սպր­դում­նե­րի հար­թակ­ներ է տրա­մադ­րում։ Հետևա­պես՝ յու­րա­քան­չյուր քայլ պետք է ու­ժե­ղա­նա ի­րեն հա­ջոր­դող քայ­լե­րով և նա­խոր­դած քայ­լե­րի ու­ժը պետք է ու­նե­նա իր մեջ։ Այս ա­մե­նը մեկ բա­ռով կա­րե­լի է կո­չել ո­գի։ Ո­գին մեր մեջ արթ­նա­ցավ ու մեզ արթ­նաց­րեց։ Ո­գու հաղթ­նակն էր, որ ա­պա­գա­յի հան­դեպ հույս էր թե­լադ­րում, հույս էր տա­լիս, ո­րով­հետև ա­ռանց հույ­սի ո­չինչ չի լի­նում։ Ե­թե հույ­սը կտ­րում ենք ար­մա­տից, իսկ ար­մա­տը քո ձեռ­նար­կումն է, քո շար­ժումն է, քո պա­րապ չնս­տելն է, մա­քա­ռումն է, գլուխդ քա­րե­քար գցելն է, ինք­նա­զո­հու­թյան պատ­րաստ լի­նելն է։ Երբ մենք ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­ներ ու նվա­ճում­ներ ու­նե­ցանք, Աստ­ծո տված մե­ծա­գույն շնորհն ա­սեմ, նվե­րը, թե՝տուր­քը, դա Ա­ԶԱ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ է։ Ե­թե մարդ հան­դուր­ժում է ա­նա­զա­տու­թյու­նը, ին­քը դառ­նում է վտան­գա­վոր,ա­յո, որ­պես երևույթ դառ­նում է վտան­գա­վոր, ո­րով­հետև սա ար­դեն այն պա­րա­գան է, երբ ազ­նիվ ե­րակ­նե­րը սկ­սում են ցա­մա­քել, և դրա փո­խա­րեն գլուխ են հա­նում մո­լա­խո­տե­րը, ցա­մա­քած աղ­բյուր­նե­րի փո­խա­րեն ի հայտ են գա­լիս անձրևաջ­րե­րից ծն­ված հոս­քեր, ո­րոնք աղ­բյուր­նե­րի պատ­րանք­ներ են ստեղ­ծում։ Ստեղծ­վում է մի այն­պի­սի քաո­սա­յին վի­ճակ, երբ դու չես կա­րող մտա­ծել ճշ­մա­րիտ քայ­լի և ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հի մա­սին, բայց մենք մեր պատ­մու­թյան հետ էինք, մեր պատ­մու­թյու­նը մեր մեջ էր։ Մենք կա­րո­ղա­ցանք մեր հո­գե­կերտ­ված­քով, այս­պես ա­սած, կրկ­նա­կը դառ­նալ այն բնու­թյան, ո­րից մենք ծն­վել ենք որ­պես հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի մարդ և մեր Եր­կի­րը, մեր Հա­յոց աշ­խար­հը իր բո­լոր լա­վա­գույն բա­ղադ­րա­տա­րե­րը այդ շր­ջա­նում ա­սես արթ­նաց­րել էր յու­րա­քան­չյու­րիս մեջ, և մե­զա­նից յու­րա­քա­նյու­րը մտա­ծում էր, որ ի­րե­նից է կախ­ված գոր­ծի հա­ջո­ղու­թյու­նը, իր գոր­ծո­ղու­թյու­նից, իր նվի­րու­մից, իր ինք­նա­զո­հու­թյու­նից։ Եվ այս­պես ա­մեն մեկս, կար­ծես, պատ­րաստ էինք դրան։ 

-Ու այս­պես ե­կավ 1991-ը։
- Ա­յո։ Դա սո­վո­րա­կան տա­րե­թիվ չէր, դա շատ դժ­վար ստեղծ­վեց, ինչ­պես նա­խորդ տա­րեթ­վերն էին։ Դրանք չէին գլոր­վում ժա­մա­նա­կի անս­պառ տա­րա­ծու­թյան մեջ։ Մենք յու­րա­քան­չյուր վայր­կյան քր­տին­քով ստեղ­ծում էինք և նույ­նիսկ ուղ­ղու­թյուն էինք տա­լիս նրա սլաց­քին և սպա­սում­ներ ու­նեինք ե­կող վայր­կյա­նից։ Փոր­ձե­ցինք մեր ձեռք բե­րած նվա­ճու­մը մարդ­կու­թյան ան­ցած ճա­նա­պար­հի չա­փո­րո­շիչ­նե­րով գնա­հա­տել։ Ե­թե մենք հա­սել ենք դրան, ու­րեմն ժա­մա­նակն է, որ ձևա­վոր­վի պե­տու­թյուն, իսկ պե­տու­թյունն ու­նի իր խոր­հր­դա­նի­շե­րը, ա­ռանց ո­րոնց պե­տու­թյու­նը գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող։
- 1992թ. ԼՂՀ-ն ՙԱ­զատ ու ան­կախ Ար­ցախ՚ վեր­նագ­րով օրհ­ներգ ու­նե­ցավ, ո­րի հե­ղի­նա­կը Դուք եք։ Ե­րաժշ­տու­թյու­նը գրել է Ար­մեն Նա­սի­բյա­նը, գոր­ծի­քա­վո­րու­մը կա­տա­րել է Օ­հան Դու­րյա­նը։ Ինչ­պե՞ս ծն­վեց Ար­ցա­խի օրհ­ներ­գը։

-Այս ամ­բողջ հա­մա­պատ­կե­րը, կար­ծես, յու­րա­քան­չյուր բա­ռի մեջ ելք էր փնտ­րում, պար­զա­պես պե­ղող էր փնտ­րում։ Այդ շր­ջա­նում իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում հե­տաքր­քիր ա­նակն­կալ­ներ ե­ղան ինձ հա­մար։ Ար­ցա­խի օրհ­ներգն իմ ան­ցած ճա­նա­պար­հի լա­վա­գույն պսակ­նե­րից մեկն եմ հա­մա­րում։ Մր­ցույ­թին ներ­կա­յաց­ված ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյունս չհա­մա­պա­տաս­խա­նեց օրհ­ներ­գի կա­նո­նե­րին։ Ես խո­րը ու­սում­նա­սի­րե­ցի մեծ տե­րու­թյուն­նե­րի հիմ­նե­րի ստեղծ­ման պատ­մու­թյու­նը։ Օրհ­ներ­գի պա­հանջն այլ էր. հան­դի­սա­վոր երգ պետք է լի­նի ազ­գա­յին պե­տա­կան խոր­հր­դա­նի­շը, 2-3 քա­ռա­տո­ղում պետք է ներ­կա­յաց­նես ոչ միայն քո երկ­րի պատ­մու­թյու­նը, այլ աշ­խար­հագ­րու­թյու­նը, հո­գե­բա­նու­թյու­նը, մա­քա­ռում­նե­րը, բնու­թյու­նը, հա­սա­րա­կա­կան ըն­դվ­զում­նե­րը, տրա­մադ­րու­թյուն­նե­րը, այ­սինքն՝ հե­րո­սա­կան այն ճա­նա­պար­հը, որ ան­ցել է քո ժո­ղո­վուր­դը։ Հենց ադ ա­մե­նը պետք է օրհ­ներ­գում ար­տա­ցոլ­վի։ Այս­տեղ պետք չեն պատ­կեր­ներ, մտա­ցա­ծին ար­տա­հա­տու­թյուն­ներ։ Հիմ­նը են­թադ­րում է պարզ բա­ռեր։ Ու ես գրե­ցի։ Մար­դիկ դեռ նկուղ­նե­րում էին ապ­րում։ Ար­մեն Նա­սի­բյա­նը տան ի­րե­րից միայն դաշ­նա­մուրն էր նկուղ ի­ջեց­րել, և նման պայ­ման­նե­րում էլ ծն­վեց ե­րաժշ­տու­թյու­նը։ Եր­գի ա­ռա­ջին կա­տա­րումն էլ, բնա­կա­նա­բար, հն­չեց մեկ տա­նի­քի տակ ծվա­րած մարդ­կանց շուր­թե­րից։
Աշ­խար­հում շատ եր­գեր կան, շատ ջեր­մա­գին, զգաց­մուն­քա­յին, բայց ե­թե չու­նես քո հիմ­նը, ոչ մի երգ քո­նը չէ, քո­նը չէ ան­գամ քո ձայ­նը, բայց հիմ­նը քեզ տի­րա­վոր է դարձ­նում քո հո­ղի վրա և քո հո­ղը քեզ հետ դառ­նում է ան­հաղ­թե­լի.
Ա­սում են՝ ստեղ­ծա­գոր­ծո­ղը ոչ մե­կից այն­քան չի սո­վո­րում, ինչ­քան ինքն իր ան­ցած ճա­նա­պար­հից կամ սխալ­նե­րից։ Եվ թե ինչ եմ կա­րո­ղա­ցել ա­նել կամ ինչ չեմ կա­րո­ղա­ցել ա­նել, դա թող­նում եմ մի կողմ և բա­վա­րար­վում եմ նրա­նով, որ մշ­տա­պես ձգ­տել եմ ա­նել ա­վե­լին և ա­վե­լի ա­վե­լին։ Գու­ցե ինչ-որ տեղ դա ինձ հա­ջող­վել է։