[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՐՍ ՄՆԱ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿՈՂ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Նո­րին գե­րա­զան­ցու­թյուն Ժա­մա­նա­կը որ­քան մեզ հե­ռաց­նում է մեր ման­կու­թյու­նից, այն­քան մենք ա­վե­լի հա­ճախ ենք վե­րա­դառ­նում ման­կութ ե­րա­զանք­նե­րի օր­րա­նը... Հան­ճա­րեղ Ա. Էք­զյու­պե­րիին թե ուն­կն­դիր լի­նենք, բո­լորս գա­լիս ենք մեր ման­կու­թյու­նից, այլ բան է, երբ գա­լիս է մի տա­րիք, կա­մա, թե ա­կա­մա ետ ես նա­յում, փոր­ձում հաշ­վե­տու լի­նել՝ ա­րա՞ծդ է շատ, թե՞ չա­րածդ... Ու ծնն­դա­վայ­րի հան­դեպ պարտ­քի, ե­րախ­տա­գի­տու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը մեկն ար­տա­հայ­տում է չա­փա­ծո տո­ղե­րով, մյու­սը ե­կե­ղե­ցի է կա­ռու­ցում, եր­րոր­դը՝ տուն ու ճա­նա­պարհ։ Յու­րա­քան­չյու­րը մի հնար­քով իր լու­ման է բե­րում հա­րա­զատ բնօր­րա­նի շե­նաց­մա­նը։

Բա­նա­սեր-լրագ­րող Վարդ­գես Գրի­գո­րյանն իր տնա­վեր-բնա­վեր ծնն­դա­վայ­րի յու­րա­տիպ հու­շար­ձանն է կեր­տել, ու այն կեր­տել է նախ իր հո­գում ու մտ­քում ու նոր միայն թղ­թին հանձ­նել։ Ան­զեն աչ­քով էլ նկա­տե­լի է, որ. ՙԱր­ցա­խի Ղա­զան­չի գյու­ղի պատ­մու­թյու­նը հին դա­րե­րից մինչև մեր օ­րե­րը՚ գիր­քը եր­կար տա­րի­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյունք է։ Միջ­նա­դա­րյան ա­նա­նուն հե­ղի­նա­կի՝ ՙՁեռս գնա, դառ­նա ի հող, գիրս մնա հի­շա­տա­կող...՚ տո­ղերն իր հա­մար ու­ղե­նիշ դարձ­րած հե­ղի­նա­կը, ան­կեղծ զրույ­ցի նս­տե­լով իր ըն­թեր­ցող­նե­րիի հետ (ո­րոնք ա­ռա­ջին հեր­թին աշ­խար­հով մեկ սփռ­ված իր հա­մա­գյու­ղա­ցի­ներն են ), հու­գու դառ­նու­թյամբ է նշում, որ չկա ա­վե­լի ծանր ող­բեր­գու­թյուն ու վիշտ՝ քան ծնն­դա­վայ­րի կա­րո­տը, և չկա ա­վե­լի մեծ ցավ, քան երբ մար­դուց խլում են նրա ման­կու­թյան օր­րա­նը, որ­տեղ ան­ցյա­լի հու­շեր են ու ա­պա­գա­յի ե­րազ­ներ։ Նա փա­փա­գում է, որ իր հե­ղի­նա­կած գիր­քը հաս­նի յու­րա­քան­չյուր ղա­զան­չե­ցու ու դառ­նա նրա սե­ղա­նի գիր­քը, ո­րը գու­ցե թե նրանց խոր­հել տա մարդ­կա­յին վեհ ա­րարք­նե­րի, ա­պու­պա­պե­րի ա­րած-թո­ղա­ծի մա­սին և նոր ու ա­պա­գա սե­րունդ­նե­րի մեջ արթ­նաց­նի հի­շա­տա­կի ու հայ­րե­նա­սի­րու­թյան զգա­ցում­ներ։
Իսկ իր ճա­նա­չո­ղա­կան-ազ­գագ­րա­կան ու­սում­նա­սի­րու­թյան մեջ նա ըն­թեր­ցո­ղի հի­շո­ղու­թյանն է պահ տա­լիս ծնն­դա­վայ­րի սո­վո­րու­թյուն­ներն ու ա­վան­դույթ­նե­րը, տե­ղա­նուն­ներն ու սր­բա­վայ­րե­րը, Մեծ Հայ­րե­նա­կա­նի ու Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րի, ան­հայտ կո­րած­նե­րի ու վի­րա­վոր­նե­րի, գի­տու­թյան, մշա­կույ­թի ե­րախ­տա­վոր­նե­րի ա­նունն ու սխ­րան­քը։ Հե­ղի­նա­կի աչ­քից չի վրի­պել ո­չինչ և ոչ-ոք... Ա­մե­նայն խնամ­քով ու ման­րա­մաս­նու­թյամբ են ներ­կա­յաց­ված ոչ միայն պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բնու­թագ­րիչ­նե­րը, այլև գյու­ղի հա­մեստ ու նվի­րյալ մար­դիկ՝ ա­ռա­ջին կոշ­կա­կա­րը, հյուս­նը, վար­սա­վի­րը, կոմ­բայ­նա­վա­րը, և այլք։ Մեծ հե­տաք­րք­րու­թյամբ, սա­կայն սր­տի կս­կի­ծով է ըն­թերց­վում Ղա­զան­չին պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին, գյու­ղի աշ­խար­հա­զո­րա­յին­ներն ու կա­մա­վո­րա­կան­նե­րը, վասն հայ­րե­նյաց նա­հա­տակ­ված ղա­զան­չե­ցի­նե­րի մա­սին պա­տու­մա­շա­րերն ու հի­շա­տա­կու­թյուն­նե­րը։ Վե­րըն­ձյուղ­վող Նոր Ղա­զան­չին իր քա­ղա­քա­տիպ ՙԿի­լի­կիա՚ թա­ղա­մա­սով նոր հույ­զեր ու հու­շեր է արթ­նաց­նում ըն­թեր­ցող­նե­րի մոտ, իսկ հա­յոց մե­ծե­րից ու ար­ցա­խյան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րից ըն­տր­ված չա­փա­ծո տո­ղե­րը լրաց­նում ու նոր ե­րանգ­ներ են հա­ղոր­դում ա­սել­քին։
Գր­քի վեր­ջա­բա­նում հե­ղի­նա­կը խոս­տո­վա­նում է, որ ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ ե­ղել է ԱՀ, ՀՀ և ՌԴ տար­բեր շր­ջան­նե­րի, մար­զե­րի ու երկ­րա­մա­սե­րի տաս­նյակ բնա­կա­վայ­րե­րում, զրու­ցել հա­րյու­րա­վոր մարդ­կանց հետ, պար­զա­բա­նել բազ­մա­թիվ հան­գա­մանք­ներ՝ ունկ­նդ­րե­լով տա­րեց մարդ­կանց պատ­մու­թյուն­նե­րը, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին այդ պատ­մու­թյուն­նե­րը լսել էին ի­րենց նախ­նի­նե­րից։ Նրան օգ­նել են նաև գյու­ղա­մերձ կի­սա­վեր հան­գս­տա­րան­նե­րը, տա­պա­նա­քա­րե­րը՝ մշակ­ված ու կի­սամ­շակ­ված խաչ­քա­րե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րի մա­սունք դար­ձած ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը և այլն։ Օգտ­վել է նաև բազ­մա­թիվ հե­ղի­նակ­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րից, հան­րա­գի­տա­րան­նե­րից, տար­բեր գր­քե­րից ու թեր­թե­րից, պատ­մա­վա­վե­րագ­րա­կան հոդ­ված­նե­րից և ար­խի­վա­յին այլ փաս­տաթղ­թե­րից։
Ազ­գագ­րու­թյունն այն միակ բնա­գա­վառն է, ո­րը ներ­կա­յաց­նում է ժո­ղովր­դի կեն­ցա­ղը, սո­վո­րու­թյուն­նե­րը, ծա­գու­մը, տա­րաբ­նա­կե­ցու­մը, էթ­նի­կա­կան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը, պատ­մամ­շա­կու­թա­յին առն­չու­թյուն­նե­րը և այլն։
Ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջան­նե­րին ներ­կա­յաց­ված ու ճա­նա­չո­ղա­կան նշա­նա­կու­թյամբ ա­ռանձ­նա­ցող գիրքն ազ­գագ­րա­կան-հան­րա­գի­տա­րա­նա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն է ՙի՞նչ ենք ու­նե­ցել և ի՞նչ ու­նենք՚ հար­ցի պա­տաս­խա­նը գտ­նե­լու հա­վեր­ժա­կան փնտր­տու­քի ճա­նա­պար­հին։

;