[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈ­ՐԵԿ

 

ԻՆՔ­ՆԱՍ­ՊԱ­ՆՈւ­ԹՅՈւՆ

Ինք­նաս­պա­նու­թյու­նից ա­ռաջ ե­րի­տա­սարդ գե­նե­րա­լը
զին­վո­րա­վա­րի փայ­լեց­րեց եր­բեք չկ­րա­կած
ատր­ճա­նա­կը,
նույ­նիսկ փամ­փուշտ­նե­րը մաք­րեց բծախ­նդ­րո­րեն,
սափր­վեց ու լո­ղա­ցավ տղա­յա­վա­րի,
ինչ­պես տա­րի­ներ ա­ռաջ սո­վո­րա­բար ա­նում էր
ժա­մադ­րու­թյան գնա­լուց ա­ռաջ...
հե­տո մտ­քում, հենց այն­պես, ուղ­ղա­կի
պա­տա­հա­կա­նո­րեն,
նե­րեց բո­լոր ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծած­նե­րին,
ան­գամ նրանց,
ով­քեր դեռ շա­րու­նա­կե­լու են ի­րենց նե­տել
բարձր-բարձր կա­մուրջ­նե­րից,
ամ­պե­րից կախ­ված շեն­քե­րի կտուր­նե­րից,
կամ էլ, ա­ռանց հա­տուկ պատ­րաս­տու­թյան,
կրա­կե­լու են սե­փա­կան ճա­կա­տին...

Ե­րի­տա­սարդ գե­նե­րա­լը, ինք­նաս­պա­նու­թյու­նից
վայր­կյան­ներ ա­ռաջ,
եր­բեք չկ­րա­կած ատր­ճա­նա­կը զին­վո­րա­վա­րի
փայ­լեց­նե­լիս էլ հաս­կա­ցավ,
որ ին­քը եր­բեք, եր­բեք չի ու­նե­ցել
ապ­րե­լու այդ­պի­սի ան­զուսպ ցան­կու­թյուն...

ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻՑ ՀԵ­ՏՈ

Ես է՜լ ոչ մե­կին չեմ փոր­ձե­լու հա­մո­զել,
որ վեր­ջին օր­հա­սա­կան պա­տե­րազ­մից
վե­րա­դար­ձող չի ե­ղել...
ո­րով­հետև վե­րա­դար­ձող­նե­րից ոչ մե­կը չի հի­շում,
որ ին­քը վա­ղուց,
ար­դեն ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րում մի քա­նի ան­գամ
հե­րո­սա­բար զարկ­վել է
հեր­թա­կան բնա­կա­վայ­րը ա­զա­տագ­րե­լիս...

ԳԵ­ՂԵ­ՑԻԿ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ

Վեր­ջում, այն ա­մե­նա­վեր­ջում,
երբ օ­րե­րը սկ­սեն ա­րագ-ա­րագ ծե­րա­նալ
տնե­րի կար­կա­տած տա­նիք­նե­րին,
եր­բեք չբաց­ված դռ­նե­րի ա­ռաջ, ծա­ռե­րի մռայլ
ճյու­ղե­րին, խրա­մատ­նե­րի չսափր­ված եզ­րե­րին
ու ճմռթ­ված գետ­նատ­նակ­նե­րում,
մենք ոչ մի տեղ, նույ­նիսկ ա­մե­նա­պա­րապ
ու ձանձ­րա­ցող բա­կե­րում չենք գտ­նի մե­կին,
ով կկա­րո­ղա­նա սուտ-սուտ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նել
պա­տե­րազ­մի մա­սին,
իսկ մենք՝ պա­տե­րազմ չտե­սած­ներս էլ,
սկ­սենք դժ­գո­հել, որ պա­տե­րազ­մը
եր­բեք այդ­քան գե­ղե­ցիկ չի լի­նում...

Իսկ ա­ռանց ու­սա­դիր­նե­րի ու շքան­շան­նե­րի
փո­ղո­ցում հայ­տն­ված գե­նե­րա­լը
դեռ կշա­րու­նա­կի զար­մա­նալ,
որ ի­րեն ոչ մե­կը չի ճա­նա­չում..

Ա­ՌԱ­ՎՈՏ

Իմ այ­գու մեծ ու փոքր ծա­ռերն ա­ռա­վո­տյան
ա­ռա­ջին ան­գամ արթ­նա­ցան
ծաղ­կա­բույր ու թա­փան­ցիկ շա­պիկ­նե­րով,
նույ­նիսկ տա­րի­ներ շա­րու­նակ բող­բոջ չտե­սած
կի­սա­չոր խն­ձո­րե­նին,
ում ո­րո­շել էի նվի­րել ձմ­ռան ցր­տե­րին միայն
բու­րա­վետ փայ­տով
իր տնա­կը տա­քաց­նող քե­ռի Ա­վե­տի­սին...
Եվ ես միայն հե­տո հաս­կա­ցա,
որ եր­կին­քը եր­բեք այդ­քան դա­տարկ ու ա­վեր­ված
չի ե­ղել,
ինչ­պես այդ ա­ռա­վոտ...

Ա­ԶԱՏ ԱՆ­ԿՈՒՄ

Վա­ղը, ինչ­պես տա­րի­ներ ա­ռաջ, ա­միս­ներ
ու օ­րեր ա­ռաջ, ես կր­կին կհագ­նեմ
իմ ա­մե­նա­գե­ղե­ցիկ ու չհ­նա­ցող շո­րե­րը
և կարևոր մի հան­դիպ­ման
գնա­ցո­ղի ա­ճա­պա­րան­քով դուրս կգամ փո­ղոց...
ու երբ տես­նեմ փո­ղո­ցի երթևե­կը վար­պե­տո­րեն
կար­գա­վո­րող ոս­տի­կա­նին,
որ­պես­զի ամ­բողջ քա­ղա­քը զավ­թած սգո թա­փո­րը
ա­նար­գել ու ա­ռանց պա­տա­հար­նե­րի հան­գու­ցյա­լին
հասց­նի գե­րեզ­մա­նոց,
կհաս­կա­նամ, որ է­լի տեղ չու­նեմ գնա­լու,
ինչ­պես տա­րի­ներ, ա­միս­ներ ու օ­րեր ա­ռաջ...

ՎԵՐ­ՋԻՆ ՀԵ­ՔԻԱ­ԹԸ

Երբ հեր­թա­կան հե­քիա­թը պատ­մե­լուց հե­տո
մայրս կր­կին ու­րախ-ու­րախ բա­ժա­նում էր
եր­կն­քից ըն­կած
փայ­լփ­լուն խն­ձոր­նե­րը,
ես հրա­ժար­վում էի ու­տել իմ բա­ժին կե­նա­րար պտու­ղը...
ո­րը ա­մե­նա­հա­մեղն էր ու ա­մե­նա­շող­շո­ղու­նը...
և միայն հի­մա եմ լսում այն օ­րե­րին եր­կինքն ի վեր
հո­սող մորս ար­ցունք­նե­րի
անմ­խի­թար հա­ռա­չան­քը...
երբ վա­ղուց ար­դեն չո­րա­ցել են եր­կն­քի
բո­լոր խն­ձո­րե­նի­նե­րը...

ԿՏԱԿ

Այ­սօր երևի չեմ հասց­նի...
Վա­ղը, լու­սա­բա­ցից մի քիչ էլ կա­նուխ,
ա­րա­գո­րեն կհա­վա­քեմ ի­րերս,
թե­պետ ա­ռանձ­նա­հա­տուկ ո­չինչ էլ չկա
ինձ հետ վերց­նե­լու,
ե­րես ա­ռած ման­չու­կի նման ինձ ա­վե­լի ու ա­վե­լի
չար­չա­րող քո բա­ցա­կա­յու­թյու­նից բա­ցի...
և ինձ ան­պայ­ման կու­ղեկ­ցի իմ ծե­րա­ցող գել­խեղ­դը,
նա ար­դեն մի քա­նի ան­գամ հաս­կաց­րել է,
որ ու­զում է մեռ­նել հե­ռու ու ան­ծա­նոթ մի տեղ՝
հա­րա­զատ­նե­րի ու մտե­րիմ­նե­րի աչ­քե­րից հե­ռու...

ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՑ ՊԱՀՄ­ՏՈ­ՑԻ

Ինձ փնտ­րե­լը վա­ղուց, վա­ղուց ար­դեն զվար­ճա­լի
ու անպ­տուղ չար­չա­րանք է,
ո­րով­հետև մինչև հի­մա ոչ մե­կին, ոչ մե­կին չի հա­ջող­վել
գտ­նել նրան,
ով ծն­վե­լու է մի հա­զար տա­րի հե­տո,
երբ բո­լո­րը լի­նե­լու են քնած`
այդ ո­րո­նում­նե­րից հոգ­նած ու ան­տար­բեր...

ԾՆ­ՎԵ­ԼՈՒՑ Ա­ՌԱՋ

Երբ հա­րա­զատ­ներս, իմ լույս աշ­խարհ գա­լուց
ա­միս­ներ ա­ռաջ,
մեր փոք­րիկ, պա­տե­րը սպի­տա­կեց­րած
տա­նը հա­վաք­ված,
փոր­ձում էին ի­մա­նալ հե­ղի­նա­կա­վոր կար­ծիքս՝
իմ ծնն­դյան օր­վա ու տար­վա ե­ղա­նա­կի հետ կապ­ված,
ես ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու բա­ցատ­րում էի,
որ ուշ աշ­նան ա­ռա­ջին օ­րե­րից բա­ցի
ես մի ու­րիշ օր ծն­վե­լու ո՜չ ցան­կու­թյուն ու­նեմ,
ո՜չ էլ, բնա­կա­նա­բար, տրա­մադ­րու­թյուն,
ո­րով­հետև տա­րի­ներ, շա՛տ-շատ տա­րի­ներ հե­տո,
հենց ուշ աշ­նան ա­ռա­ջին օ­րե­րին եմ հաս­կա­նա­լու,
որ ըն­դա­մե­նը մի քա­նի օր ապ­րե­լու հա­մար
ծն­վե­լը պար­զա­պես ան­հե­թե­թու­թյուն է...

ԱՂՈԹՔ

Ես վա­ղը բարձ­րա­նա­լու եմ ՍԱ­ՐԸ,
թե­պետ ա­մենևին էլ չգի­տեմ
այն­տե­ղից ինչ եմ բե­րե­լու ինձ հետ...
և է­լի նա­խան­ձե­լու եմ փոք­րիկ­նե­րին,
որ կա­րո­ղա­նում են լա­ցել ա­ռանց ա­մա­չե­լու...