[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՆԵՁՈՆ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ, Շու­շիի բեր­դա­պա­րիսպ­նե­րի ներ­քո կա­յա­ցել է ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ Սեր­գեյ Սա­ֆա­րյա­նի անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուի շնոր­հան­դե­սը։ Գր­քի լույս ըն­ծայ­մանն ա­ջակ­ցել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ար­ցա­խի մաս­նա­ճյու­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ Մի­շել Տանկ­րե­զը։


Ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի ա­ռաջ­նե­կի՝ ՙԻնք­նու­թյան դաշտ՚-ի շնոր­հան­դե­սը՝ բեր­դա­քա­ղա­քի պա­րիսպ­նե­րի տակ։ Խոր­հր­դան­շա­կան է։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին տևա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո թե­յախ­մու­թյուն, ե­րաժշ­տու­թյուն, գրա­կան մշա­կու­թա­յին մի­ջա­վայր։ Ա­վագ գր­չըն­կեր, Ա­զատ Ար­ցախ հան­րա­պե­տա­կան թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյա­նը ող­ջու­նել է ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար­ձակ քայլն ու մուտ­քը.
- Բա­րի գա­լուստ, գրա­կան աշ­խարհ…
Ի՞նչն է ներ­շն­չում ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կին, ով իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ստո­րագ­րում է Նեմ­րութ. ռո­ման­տի՞զ­մը . հայտ­նի լի­նե­լու հե­ռան­կա­րը ի­րա­տե­սա­կան չէ, գրում է, ո­րով­հետև չի կա­րող չգ­րել.

-Չեմ կա­րող չգ­րել, երբ հա­սու­նա­նում է ներ­քին կու­տա­կում­նե­րը թղ­թին հան­ձե­լու պա­հը, -ա­սում է։
- Բա­ռը գու­նա­զար­դե­լու հա­տուկ ջան­քեր չի գոր­ծադ­րում։- Այս­պես է բնո­րո­շում Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Վար­դան Հա­կո­բյանն ու ա­վե­լաց­նում«- մա­քուր, գրե­թե ման­կա­կան աշ­խար­հա­յացք ու­նի Սեր­գեյ Սա­ֆա­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Միա­ժա­մա­նակ խոր­քա­յին ու տրա­մադ­րող։ Բա­նաս­տեղ­ծը պետք է կա­րո­ղա­նա ստեղ­ծել իր աշ­խար­հը, նաև այս տես­նա­կյու­նով է Վար­դան Հա­կո­բյանն արժևո­րում ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն։
- Սեր­գեյ Սա­ֆա­րյանն իր դրա­մա­տիկ ժա­մա­նա­կի դի­մա­պատ­կերն ար­տա­ցո­լում է թարմ գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյամբ,- նշում է գր­քի խմ­բա­գիր, բա­նաս­տեղ­ծու­հի Ժան­նա Բեգ­լա­րյա­նը։ Նրան ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կի մտ­քի և հույ­զի հա­սու­նու­թյունն է տպա­վո­րել։ Հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից խմ­բա­գի­րը դժ­վա­րու­թյամբ է ընտ­րու­թյուն կա­տա­րել նրա բա­նաս­տեղ­ծա­կան ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուի հա­մար։
-Յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծող պետք է պատ­րաստ լի­նի ա­ռա­ջին հեր­թին քն­նա­դա­տու­թյան,- հա­մոզ­ված է Ս. Սա­ֆա­րյա­նը։ Մտա­վա­խու­թյուն չու­նի, որ իր գիր­քը մի օր կփո­շոտ­վի գրա­դա­րակ­նե­րում։
- Նախ գրո­ղը պի­տի պատ­րաստ լի­նի քն­նա­դա­տու­թյան։ Մե­ծա­թիվ ըն­թեր­ցող­ներ ու­նե­նա­լու հույ­սեր փայ­փա­յելն էլ ա­ռան­ձա­պես ի­րա­տե­սա­կան չէ։ Այ­դու­հան­դերձ, նկա­տե­լի է, որ մար­դիկ աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում են գր­քին։
Գի­նե­ձո­նից հե­տո էլ շա­րու­նակ­վում էին քն­նար­կում­նե­րը գր­քի ու գրա­կա­նու­թյան շուրջ։ Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը վա­ղուց չէին հան­դի­պել՝ այն էլ Շու­շիում, այն էլ՝ գր­քի շնոր­հան­դե­սի ա­ռի­թով։

Нет описания.

Нет описания.