[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈԲԵՐՏ ՂԱՀ­ՐԱ­ՄԱ­ՆՅԱՆ

 

Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյու­նը ծանր կո­րուստ կրեց։ Սեպ­տեմ­բե­րի 21-ին կյան­քից հե­ռա­ցավ ար­ձա­կա­գիր, բա­նա­հա­վաք, ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյան ան­դամ 1988-ից, Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ան­դամ 1994-ից Ռո­բերտ Մի­քա­յե­լի Ղահ­րա­մա­նյա­նը։

Ծն­վել է 1937-ին, Ստե­փա­նա­կեր­տի շր­ջա­նի Դաշ­բու­լաղ (այժմ՝ Աստ­ղա­շեն) գյու­ղում։ Գյու­ղի միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վել է Ստե­փա­նա­կեր­տի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կում և ա­վար­տել 1957-ին։ Բարձ­րա­գույն կր­թու­թյունն ստա­ցել է Բաք­վի Վ. Ի. Լե­նի­նի ան­վան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան հե­ռա­կա բաժ­նում։ Ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում: Ե­ղել է ԼՂԻՄ ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան տան տնօ­րեն, Մ. Գոր­կու ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րե­նի օգ­նա­կան, ԼՂԻՄ եր­գի-պա­րի պե­տա­կան ան­սամբ­լի տնօ­րեն, գի­տա­մե­թո­դա­կան կա­բի­նե­տի տնօ­րեն, ԼՂՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան մշա­կույ­թի վար­չու­թյան պետ, ա­պա` նա­խա­րա­րի տե­ղա­կալ։ 1997-ից մինչև կեն­սա­թո­շա­կի անց­նելն աշ­խա­տել է կադ­րե­րի պատ­րաստ­ման, ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման հան­րա­պե­տա­կան ինս­տի­տու­տում:
Հայտ­նի են նրա ՙՆմուշ­ներ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նից՚ ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծուն (1978թ.), ՙՂա­րա­բա­ղյան ղո­ղանջ­ներ՚ մա­տե­նա­շա­րի ա­ռա­ջին գիր­քը (1983թ.), երկ­րորդ հա­վա­քա­ծուն (1987), ՙԹա­տե­րա­կան ինք­նա­գոր­ծու­նեու­թյու­նը Ար­ցա­խում՚ ու­սում­նա­սի­րու­թյու­նը (1990)։
Ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում լայն ար­ձա­գանք են գտել նրա ՙԻմ հա­վա­տը՚ (1994), ՙՔիչ մը ժպիտ՚ (1995), ՙՀա­վեր­ժա­կան սի­րո ճա­նա­պար­հը՚ (1998), ՙԺա­մանց կեն­դա­նա­բա­նա­կան այ­գում՚ (2010) ժո­ղո­վա­ծու­նե­րը։
Ռ. Ղահ­րա­մա­նյա­նը, լի­նե­լով ՙԶար­թոնք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, եր­կար տա­րի­ներ խմ­բագ­րել է ՙՄշա­կույթ՚ ամ­սա­գի­րը։
Հու­մո­րի ու եր­գի­ծան­քի հմուտ հե­ղի­նակ էր Ռ. Ղահ­րա­մա­նյա­նը, հարգ­ված գր­չըն­կեր, ըն­տա­նի­քի պաշտ­ված հայր, եր­ջա­նիկ պա­պիկ։
Ռ. Ղահ­րա­մա­նյա­նի ա­նու­նը վառ է մնա­լու Ար­ցա­խի մշա­կույթն ու­սում­նա­սի­րող­նե­րի, նրա հու­մո­րա­խառն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ըն­թեր­ցող­նե­րի, գր­չըն­կեր­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի սր­տե­րում։

Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյուն
ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի
խմ­բագ­րու­թյուն