[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆՔ ՀԱ­ՅԱՑ­ՔՈՎ ՊԵՏՔ Է ՇՐՋ­ՎԵՆՔ ԴԵ­ՊԻ ԳՅՈՒ­ՂԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ եր­կու նա­խա­րա­րու­թյուն­ներ` Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան և Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի վե­րա­կազ­մա­վոր­վե­ցին: Ստեղծ­վե­ցին Կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի, Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի, սպոր­տի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյուն­ներ: Այ­սինքն՝ մշա­կույ­թի ո­լորտն իր բազ­մա­թիվ ուղ­ղու­թյուն­նե­րով` գրա­դա­րան­ներ, թան­գա­րան­ներ, հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյուն, ազ­գա­յին ոչ նյու­թա­կան ժա­ռան­գու­թյուն, մշա­կու­թա­յին կր­թու­թյուն, ժա­մա­նա­կա­կից ար­վեստ, ազ­գա­յին ար­հեստ­ներ ան­ցան Կր­թու­թյան ո­լոր­տին: Տե­ղին է նշել, որ հա­սա­րա­կու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում այս ի­րո­ղու­թյու­նը դար­ձավ բուռն քն­նար­կում­նե­րի թե­մա: Ար­դյո՞ք ո­րո­շու­մը ճիշտ էր, և այս գե­րա­տես­չու­թյան ներ­քո մշա­կույ­թի ո­լոր­տի բա­զում խն­դիր­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վե՞տ կլուծ­վեն: Հի­շեց­նենք, նման ի­րա­վի­ճակ գո­յու­թյուն ու­ներ 2000-ա­կան թվա­կան­նե­րին: 2007-ին ո­լոր­տը դուրս բեր­վեց Կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից և ստեղծ­վեց նոր` Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյուն: 

Վե­րա­կազ­մա­վոր­ված նա­խա­րա­րու­թյան ղե­կա­վա­րի նոր նշա­նա­կու­մից ան­ցել է 100 օր: Ար­դյո՞ք այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը բա­վա­րար է` ո­լոր­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վեր­լու­ծե­լու և զար­գաց­ման նոր ու­ղի­ներ, նոր հա­յե­ցա­կարգ մշա­կե­լու:
Մեր զրու­ցա­կիցն է Կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ:

-Տի­կին Ղա­րա­խա­նյան, նա­խա­րա­րու­թյունն ու­նի՞, ար­դյոք, մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն` շա­րու­նա­կե­լու ո­լոր­տի ճյու­ղե­րի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը:
-Ա­յո, նա­խա­րա­րու­թյունն ար­դեն մշա­կել է 5 տար­վա ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր, որն ար­դեն ու­ղարկ­վել է ԱՀ նա­խա­գա­հին և ներ­կա­յաց­ված է կա­ռա­վա­րու­թյան քն­նարկ­մա­նը: Ան­շուշտ, մշակ­ման գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի մշա­կու­թա­բա­նու­թյան ամ­բիո­նի դա­սա­խո­սա­կան կազ­մը: Մաս­նա­վո­րա­պես կա­րող եմ նշել հնա­գի­տա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր-պրո­ֆե­սոր Համ­լետ Պետ­րո­սյա­նին:
- Ռազ­մա­վա­րա­կան այդ ծրագ­րում մշա­կույ­թի ո՞ր ո­լորտ­ներն են գտն­վում ա­ռա­վել ու­շադ­րու­թյան ներ­քո:
-Մինչ հար­ցին պա­տաս­խա­նե­լը, պետք է նշեմ մի կարևոր հան­գա­մանք: Մեր երկ­րի չճա­նաչ­ված, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից կտր­ված լի­նե­լը, մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին ան­դա­մակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լը բար­դու­թյուն­ներ են ստեղ­ծում ինչ­պես կր­թու­թյան, այն­պես էլ մշա­կույ­թի աս­պա­րեզ­նե­րում լիա­կա­տար քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում: Բայց, չնա­յած դրան, մենք պետք է կա­րո­ղա­նանք կարևոր այդ ո­լորտ­նե­րը զար­գաց­նել: Ի­հար­կե, նախ­կին տա­րի­նե­րին մշա­կույ­թի և կր­թու­թյան ո­լորտ­նե­րում ձեռք­բե­րում­ներ ե­ղել են` թե՜ օ­րեն­սդ­րա­կան դաշ­տի կար­գա­վոր­ման և թե՜ ո­լոր­տի այլ ճյու­ղե­րի զար­գաց­ման գոր­ծում: Որ­պես գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար, հատ­կա­պես կարևո­րում եմ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում մշա­կու­թա­յին կյանքն աշ­խու­ժաց­նե­լու, զար­գաց­նե­լու գոր­ծը: Եվ այս ռազ­մա­վա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծըն­թա­ցում ա­ռա­վել կարևո­րում եմ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում ար­վես­տի դպ­րոց­նե­րի հիմ­նումն ու զար­գա­ցու­մը: Մեծ աշ­խա­տանք է տար­վել մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը հան­րահռ­չա­կե­լու, մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ներ­կա­յաց­նե­լու, մշա­կու­թա­յին զբո­սաշր­ջու­թյու­նը զար­գաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Սա­կայն այ­սօր, պետք է ճշ­մար­տա­խոս լի­նել, ու­նենք լուրջ խն­դիր­ներ, հատ­կա­պես կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան բնա­գա­վա­ռում: Բարձր մա­կար­դա­կի մաս­նա­գետ­նե­րի խիստ պա­կա­սու­թյուն կա ոչ միայն թան­գա­րան­նե­րի, պատ­մամ­շա­կու­թա­յին մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան աս­պա­րեզ­նե­րում, այլև մշա­կու­թա­յին կր­թու­թյան բնա­գա­վա­ռում: Ու­նենք վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ­նե­րի, հնա­գետ­նե­րի, վի­մա­գե­տի, միջ­նա­դա­րա­գե­տի, ձե­ռագ­րա­գե­տի, ար­վես­տա­բա­նի, որմ­նան­կար­չի, ման­րան­կար­չի կա­րիք: Ու­նենք հին ազ­գա­յին գոր­ծիք­ներ տի­րա­պե­տող­նե­րի կա­րիք: Օ­րի­նակ, նա­խա­րա­րու­թյու­նը հա­տուկ ծրա­գիր է մշա­կել թա­ռա­հար­ներ պատ­րաս­տե­լու: Այն կի­րա­կա­նաց­վի հո­վա­նա­վոր­չա­կան մի­ջոց­նե­րով: Մշա­կել ենք Քար­վա­ճա­ռում ու­սու­ցիչ­նե­րից ու ա­շա­կերտ­նե­րից կազմ­ված ազ­գա­յին երգ ու պա­րի հա­մույ­թի, գոր­գա­գոր­ծու­թյան խմ­բա­կի ստեղծ­ման ծրա­գիր:

- Քար­վա­ճա­ռում ար­վես­տի դպ­րոց բա­ցե­լու ուղ­ղու­թյամբ ար­վո՞ւմ են քայ­լեր:
-Ա­յո, նա­խա­տե­սում ենք ար­վես­տի դպ­րոց բա­ցել: Բայց դա կա­ռա­վա­րու­թյու­նում դեռ պետք է քն­նարկ­վի և հաս­տատ­վի, որ­պես­զի 2021-ին կա­րո­ղա­նանք դա ի­րա­գոր­ծել պե­տա­կան մա­կար­դա­կով: Իսկ նշ­ված ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հո­վա­նա­վո­րի ֆի­նան­սա­վոր­մամբ հենց այս կի­սա­մյա­կում կյան­քի կկոչ­վի: Ընդ­հան­րա­պես, շր­ջան­նե­րում, խո­շոր գյու­ղա­կան վայ­րե­րում ար­վես­տի դպ­րոց­նե­րի հիմն­ման գոր­ծըն­թա­ցը պետք է շա­րու­նա­կենք: Ա­յո, գոր­ծըն­թա­ցը կապ­ված է կադ­րե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան հետ: Բայց մաս­նա­գետ­նե­րի խն­դի­րը լու­ծե­լով, աս­տի­ճա­նա­բար կլու­ծենք նաև ար­վես­տի դպ­րոց­նե­րի ցանցն ընդ­լայ­նե­լու հար­ցը:
-Ըստ ո­լորտ­նե­րի, ի՞նչ մշակ­ված ծրագ­րեր կի­րա­կա­նաց­վեն:
-Նախ` թվար­կեմ հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը. 177 մշա­կու­թա­յին տուն կամ ա­կումբ, 12 թան­գա­րան, 20 գրա­դա­րան, 6 մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րոն, 10 ար­վես­տի և 1 ե­րաժշ­տա­կան դպ­րոց, 1 մշա­կույ­թի պա­լատ, 2 ար­վես­տի միու­թյան կենտ­րոն, 2 թատ­րոն, 1 կա­մե­րա­յին նվա­գա­խումբ, 2 երգ­չա­խումբ, 1 էստ­րա­դա­յին հա­մույթ, 1 ջա­զա­յին նվա­գա­խումբ, 1 պա­րի և 1 եր­գի-պա­րի խմ­բեր: Մենք մի քա­նի ծրագ­րեր ենք մշա­կել, մաս­նա­վո­րա­պես` թան­գա­րա­նա­յին գոր­ծի զար­գաց­մանն ուղղ­ված: Թան­գա­րան­նե­րին թե­մա­տիկ նկա­րա­գիր ենք տա­լու, այ­սինքն` յու­րա­քան­չուր թան­գա­րան զար­գա­ցում կու­նե­նա մեկ թե­մա­յով: Փո­խե­լու ենք գրա­դա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյան դր­ված­քը: Սկա­նա­վո­րող սար­քեր ենք ձեռք­բե­րում, որ­պես­զի գրա­դա­րա­նը բնակ­չու­թյա­նը նաև առ­ցանց հա­սա­նե­լի դառ­նա: Նոր շենք կտ­րա­մադր­վի, որ­տեղ կտե­ղա­կայ­վեն մայ­րա­քա­ղա­քում գոր­ծող բո­լոր գրա­դա­րան­նե­րը: Կս­տեղծ­վի մեկ հս­կա գրա­դա­րան` իր ժա­մա­նա­կա­կից ու յու­րա­հա­տուկ մթ­նո­լոր­տով: Նախ­կին ՙՌո­սիա՚ կի­նո­թատ­րո­նի շենքն է լի­նե­լու: Բա­ցի գիրք կար­դա­լու, տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր հան­դի­սա­նա­լու կա­ռույց լի­նե­լուց, այն­տեղ կս­տեղ­ծենք նաև սո­ցիա­լա­կան մի­ջա­վայր: Գրա­դա­րան այ­ցե­լող­նե­րը կու­նե­նան հան­գս­տա­նա­լու, թեթև սնունդ ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն: Գրա­դա­րա­նը պետք է դառ­նա գի­տա­հե­տա­զո­տա­կան, մշա­կու­թա­յին հզոր կա­ռույց: Մեր գրա­դա­րան­նե­րը հա­մալ­րե­լու հա­մար ա­ռա­ջար­կել ենք Սփյուռ­քի մեր բա­րե­րար­նե­րին ժա­մա­նա­կա­կից ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն ձեռք­բե­րե­լու ծրա­գիր: Ա­յո, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյուն, իսկ մաս­նա­գի­տա­կա­նը ստա­նում ենք Հա­յաս­տա­նից: Մաս­նա­վո­րա­պես, օ­րերս Հա­յաս­տա­նի մշա­կու­թա­յին կր­թու­թյան հիմ­նադ­րա­մից ստա­ցել ենք ե­րաժշ­տու­թյա­նը, ար­վես­տին վե­րա­բե­րող գրա­կա­նու­թյուն: Ե­րաժշ­տու­թյան, ար­վես­տի բնա­գա­վա­ռում մտադ­րու­թյուն ու­նենք Երևա­նից բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ հրա­վի­րել` վար­պե­տու­թյան դա­սեր անց­կաց­նե­լու, և հա­կա­ռա­կը` մեր ու­սու­ցիչ­նե­րին ու­ղար­կել Երևան` վե­րա­պատ­րաստ­ման: Գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան բնույթ կու­նե­նա: Հա­մեր­գա­յին ծրագ­րեր ենք հո­վա­նա­վո­րում` առ­ցանց հա­ղոր­դե­լու հա­մար: Վեր­ջերս Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չա­խում­բը հա­մեր­գա­յին ծրա­գիր պատ­րաս­տեց, ո­րը կա­տար­վեց և նկա­րա­հան­վեց Ստե­փա­նա­կեր­տի նոր ե­կե­ղե­ցում, և թո­ղարկ­վեց առ­ցանց: Հա­մեր­գը տե­ղա­կայ­ված է նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջում, ցան­կա­ցող­նե­րը կա­րող են դի­տել: Գոր­ծըն­թա­ցը կշա­րու­նակ­վի, և նման հա­մեր­գա­յին ծրագ­րեր կպատ­րաս­տեն ջազ-նվա­գա­խում­բը, ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի նվա­գա­խում­բը:
-Որ­քան տե­ղյակ եմ, այդ եր­կու նվա­գախմ­բե­րում գոր­ծիք­նե­րի պա­կա­սու­թյուն կա: Նա­խա­րա­րու­թյունն ու­նի՞ հնա­րա­վո­րու­թյուն օգ­նել նրանց այդ հար­ցում:
-Ա­յո: Ա­ռա­ջին քայլն ար­դեն ար­վել է, ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի նվա­գախմ­բին մեծ քա­նա­կով գոր­ծիք­ներ ենք տրա­մադ­րե­լու: Նաև աշ­խա­տանք­ներ ենք տա­նում պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու, հան­րահռ­չա­կե­լու ուղ­ղու­թյամբ: Մաս­նա­վո­րա­պես, հու­շար­ձան­նե­րը 3D ֆոր­մա­տով լու­սան­կա­րել և հան­րահռ­չա­կել: Հա­մա­ձայն եմ, ծախ­սա­տար է, բայց պետք է ա­նենք: COVID-19 հե­տաքր­քիր տես­լա­կան­ներ է բա­ցել մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան զար­գաց­ման հա­մար: Հա­մա­վա­րա­կը միայն մար­տահ­րա­վեր չէ: Այ­սօր հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով լայն հե­ռան­կար­ներ է բաց­վել Ար­ցա­խի մշա­կույ­թի ի­րա­վուն­քը ի­րաց­նե­լու հա­մար:
-Ձեր` վեր­ջերս տված ա­սու­լի­սի ժա­մա­նակ, թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն ա­րե­ցիք: Ե՞րբ կսկս­վեն աշ­խա­տանք­նե­րը:
-2021-ի գար­նա­նը և շատ ա­րագ կըն­թա­նան: Նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վար­կա­յին աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են:

-Ա­սու­լի­սի ժա­մա­նակ մեծ նշա­նա­կու­թյուն եք տվել գյու­ղա­կան վայ­րե­րում մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մանն ու զար­գաց­մանն ուղղ­ված ծրագ­րե­րին: Ընդ­հան­րա­պես, մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան նոր տես­լա­կա­նի մա­սին եք խո­սել: Ո­րո՞նք են ա­ռաջ­նու­թյուն­նե­րը:
-Պատ­րաս­տել ենք Մշա­կույ­թի մա­սին օ­րեն­քի նա­խա­գի­ծը` կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու, քն­նար­կե­լու, ա­պա Ազ­գա­յին Ժո­ղո­վում ըն­դու­նե­լու հա­մար: Ա­ռաջ­նա­հերթ ենք հա­մա­րում մշա­կույ­թը հասց­նել գյու­ղեր: Այս նպա­տա­կի հա­մար շր­ջիկ ե­ղա­նա­կով մի­ջո­ցա­ռում­ներ կկազ­մա­կեր­պենք` հա­մերգ­ներ, ներ­կա­յա­ցում­ներ, ցու­ցա­հան­դես­ներ: Պետք է մշա­կույ­թը գյու­ղա­ցու ա­ռօ­րյա կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը դարձ­նել: Մենք հա­յաց­քով պետք է շրջ­վենք դե­պի գյու­ղը:
-Ձեր թվար­կած ծրագ­րե­րը, նա­խագ­ծե­րը բա­վա­կա­նին մեծ գու­մար­ներ են պա­հան­ջում: Նա­խա­րա­րու­թյունն ո՞ւ­նի նման հնա­րա­վո­րու­թյուն­ներ:
-Ա­յո, քա­նի որ դրանք կֆի­նան­սա­վոր­վեն և՜ պե­տա­կան, և՜ հո­վա­նա­վոր­չա­կան մի­ջոց­նե­րով:
-Տի­կին Ղա­րա­խա­նյան, մա­մու­լում, ինչ­պես և հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րում բարձ­րաց­վում է հան­րակր­թա­կան և ար­վես­տի դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի կար­գա­վի­ճա­կի տար­բե­րու­թյուն դնե­լու մա­սին խն­դի­րը: Այս տա­րի` հուն­վա­րի 1-ից, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը բարձ­րա­ցել է, իսկ ե­րաժշ­տա­կան, ար­վես­տի դպ­րոց­նե­րի դա­սա­տու­նե­րի­նը` ոչ: Մաս­նա­գետն իր ապ­րե­լու վայ­րից հե­ռու մի գյու­ղի հան­րակր­թա­կան դպ­րո­ցում դա­սա­վան­դե­լիս ի­րա­վունք ու­նի օգտ­վել պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վող ար­տո­նու­թյուն­նե­րից, իսկ գյու­ղի ար­վես­տի դպ­րո­ցում դա­սա­վան­դո­ղը` ոչ: Ձեր կար­ծի­քով, ար­դա­րա­ցի՞ է նման ի­րա­վի­ճա­կը:
-Կար­ծում եմ` ոչ: Մենք օ­րա­կարգ կբե­րենք հար­ցը և կքն­նար­կենք` ինչ­պես լու­ծել այն: Ար­դեն քայ­լեր ար­վում են: Ու­սուց­չի տո­նի առ­թիվ դրա­մա­կան պարգևներ են նա­խա­տես­ված, և ցան­կում նե­րառ­ված են ոչ միայն հան­րակր­թա­կան, այլև ե­րաժշ­տա­կան ու ար­վես­տի դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րը: Ա­յո, մշա­կու­թա­յին կր­թու­թյան օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում փո­փո­խու­թյուն­ներ, լրա­ցում­ներ կա­տա­րե­լու կա­րիք կա: Մենք կու­սում­նա­սի­րենք դաշ­տը և կոնկ­րետ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով կա­ռա­վա­րու­թյան քն­նարկ­մա­նը կներ­կա­յաց­նենք: Մշա­կու­թա­յին աս­պա­րե­զի վեր­լու­ծու­թյու­նը թույլ է տա­լիս ա­սել, որ հիմ­նա­կա­նում ու­շադ­րու­թյուն է դարձ­վել հա­մերգ­նե­րի, ներ­կա­յա­ցում­նե­րի, ցու­ցա­հան­դես­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը: Ա­յո, դա պետք է, բայց ըն­դա­մե­նը մշա­կու­թա­յին բա­րի­քի մա­տու­ցում է: Մեր կար­ծի­քով, մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա ճյուղ պետք է դի­տել մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի պահ­պա­նու­մը, ինչ­պես և մշա­կու­թա­յին կր­թու­թյան զար­գա­ցու­մը: Աշ­խար­հի մշա­կու­թա­յին գոր­ծըն­թաց­նե­րի ու­սում­նա­սի­րու­մը թույլ է տա­լիս ար­ձա­նագ­րել, որ« օ­րի­նակ« արևմտյան եր­կր­նե­րում հիմ­նա­կա­նում ու­շադ­րու­թյուն է դարձ­վում տե­ղա­կան հա­մայ­նք­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ա­պա­հով­մա­նը, ընդ­հա­նուր մշա­կու­թա­յին գոր­ծըն­թաց­նե­րին: Իսկ դա հնա­րա­վոր կլի­նի ի­րա­կա­նաց­նել, երբ պե­տա­կան սեկ­տո­րի գոր­ծու­նեու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի ու­նե­նան: Ոչ թե կենտ­րո­նա­մետ, այլ կենտ­րո­նա­խույս քա­ղա­քա­կա­նու­թյուն պետք է վա­րենք:
-Գյու­ղա­կան ա­կումբ­նե­րի կար­գա­վի­ճա­կի խն­դի­րը վա­ղուց է բարձ­րաց­վում մա­մու­լում, բայց մինչ այ­սօր հար­ցը լու­ծում չի ստա­ցել: Ի՞նչ մո­տե­ցում ու­նի նա­խա­րա­րու­թյունն այս հար­ցում:
-Ինչ­պես ա­սա­ցի, օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք կա: Եվ այդ փո­փո­խու­թյուն­նե­րը տե­ղի կու­նե­նան: Կմ­տա­ծենք գյու­ղա­կան ա­կումբ­նե­րի, մշա­կու­թա­յին տնե­րի հա­մար ծրագ­րեր: Եվ ե­թե տվյալ ա­կում­բի տնօ­րենն այդ ծրագ­րե­րը չի­րա­կա­նաց­նի, ա­պա մենք ի­րա­վունք կու­նե­նանք նրան աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու հարց բարձ­րաց­նել: Երբ ու­սում­նա­սի­րում էի աս­պա­րե­զը, զար­մա­ցել եմ մի ա­ղա­ղա­կող փաս­տից` գյու­ղա­կան հա­մայն­քի ա­կում­բի տնօ­րե­նը չու­նի մշա­կած մշա­կու­թա­յին ծրա­գիր: Այս 100 օր­վա մեջ ես հաս­կա­ցել եմ, որ մշա­կույ­թը մեզ հան­դուր­ժող դարձ­նող ֆակ­տորն է: Հան­դուր­ժող, մար­դա­սեր, փո­խըմ­բռ­նող, ի­րար սի­րող մարդ է դաս­տիա­րա­կում: Եվ մենք պետք է շատ ջան­քեր գոր­ծադ­րենք` մշա­կույ­թի ո­լոր­տը լիար­ժեք ու էա­պես զար­գաց­նե­լու: