[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏ­ԿԵ­ՐԱՍ­ՐԱ­ՀԻ ՀՅՈՒ­ՐԵ­ՐԸ ԽԱ­ՂԱ­ՂԱ­ՊԱՀ­ՆԵՐՆ ԷԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հը եր­կա­րատև ու հար­կադր­ված լռու­թյու­նից հե­տո մար­տի 2-ին հե­տաքր­քիր և ու­շագ­րավ մի­ջո­ցառ­մամբ բա­ցեց իր դռ­նե­րը. գե­ղար­վես­տա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կոն, որ կրում էր ՙԱր­վես­տով դե­պի խա­ղա­ղու­թյուն՚ խո­րա­գի­րը, պատ­կե­րաս­րա­հի տնօ­րի­նու­թյան և Ար­ցա­խում տե­ղա­կայ­ված խա­ղա­ղա­պահ­նե­րի հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյունն էր։ Իս­կա­պես, մշա­կույ­թը կա­մուրջ է, մտեր­մաց­նում է մարդ­կանց։

Պատ­կե­րաս­րա­հում ջերմ մթ­նո­լորտ տի­րեց, ա­ռա­ջին իսկ պա­հից, երբ սկ­սե­ցին հա­վաք­վել մի­ջո­ցառ­ման դե­րա­կա­տար­նե­րը՝ խա­ղա­ղա­պահ­նե­րը, Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չախմ­բի (գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Նի­նա Գրի­գո­րյան) մե­նա­կա­տար­նե­րը, մայ­րա­քա­ղա­քի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի, Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի, Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան տան դա­սա­տու­նե­րը և սա­նե­րը։
Ե­րաժշ­տու­թյան լե­զուն հաս­կա­նա­լի է բո­լո­րին. խա­ղա­ղա­պահ, փոխ­գն­դա­պետ Ի­գոր Յա­կուշևի դաշ­նա­մու­րի վրա հրա­շա­լի, ար­հես­տա­վարժ նվա­գին ձայ­նակ­ցում էր պե­տա­կան երգ­չախմ­բի մե­նա­կա­տար Ստե­փան Ջհան­գի­րյա­նը, որ կա­տա­րեց ռու­սա­կան դա­սա­կան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից։ Գրե­թե եր­կու ժամ տևած մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում կա­տար­վում էին հայ եր­գա­հան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գեր ու նվագ­ներ, որ հն­չե­ցին Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դա­սա­տու, եր­գիչ Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նի (ՙՄո­կաց Միր­զա՚), նույն քո­լե­ջի սա­ներ Սեդ­րակ Ա­վա­գյա­նի և Հով­հան­նես Գրի­գո­րյա­նի (ՙՍա­րի աղ­ջիկ՚, դու­դուկ) կա­տա­րում­նե­րով։
Գե­ղար­վես­տա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կո­յի, որ ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց խա­ղա­ղա­պահ, գն­դա­պետ Ի­գոր Սի­վա­կո­վը, մաս էր կազ­մում ստեղ­ծա­գոր­ծա­կան պա­հը. տե­ղադր­ված չորս սե­ղան­նե­րի մոտ, չորս խմ­բե­րով նկա­րում էին ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի կեր­պար­վես­տի խմ­բակ­նե­րի սա­նե­րը, ո­րոնց ուղ­ղու­թյուն էին տա­լիս մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից խա­ղա­ղա­պահ­նե­րը։
Մեր զրույ­ցը խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի սպա, փոխ­գն­դա­պետ Ի­գոր Յա­կուշևի հետ։ Ի դեպ, նա Մոսկ­վա­յում դա­սա­վան­դում էր ռազ­մա­կան ինս­տի­տու­տում, մաս­նա­գի­տու­թյամբ դի­րի­ժոր է և փող­հար։
-Քա­նի որ մի­ջո­ցա­ռու­մը մար­դա­սի­րու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է, մենք սի­րով ըն­դա­ռա­ջե­ցինք։ Ար­վես­տով տրա­մադ­րու­թյուն է ստեղծ­վում, ար­վես­տը օգ­նում է հետ­պա­տե­րազ­մյան սթ­րե­սա­յին հո­գե­վի­ճակ­նե­րը հաղ­թա­հա­րե­լու։ Մի քա­նի ա­միս է ար­դեն, ինչ մենք խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյուն ենք ի­րա­կա­նաց­նում Ար­ցա­խում, և հասց­րել ենք ինչ-որ չա­փով ծա­նո­թա­նալ մարդ­կանց հետ, մշա­կույ­թին։ Ան­կեղծ ա­սած, ինձ զար­մաց­րել է այս­տե­ղի ե­րա­ժիշտ­նե­րի, ման­կա­վարժ­նե­րի և սո­վո­րող­նե­րի ե­րաժշ­տա­կան կր­թա­կան մա­կար­դա­կը։ Այս­տեղ կան ե­րաժշ­տա­կան ազ­գա­յին կա­յուն ա­վան­դույթ­ներ, սո­վո­րող­նե­րից շա­տե­րը տա­ղանդ ու­նեն, ա­ռա­ջըն­թա­ցի, կա­տա­րե­լա­գործ­ման մեծ ձգ­տում­ներ կան։ Կա­րե­լի է ա­սել, որ ընդ­հա­նուր ե­րաժշ­տա­կան կր­թա­կան մա­կար­դա­կը չի զի­ջում մի­ջազ­գա­յի­նին. պե­տա­կան կա­պել­լա, պա­րա­յին խմ­բեր, ջազ նվա­գա­խումբ, կա­մե­րա­յին նվա­գա­խումբ, ազ­գագ­րա­կան ան­սամբլ, փո­ղա­յին նվա­գա­խումբ, ե­րաժշ­տա­կան դպ­րոց և քո­լեջ,- և այս ամ­բող­ջը գտն­վում է կր­թա­կան և կա­տա­րո­ղա­կան բարձր մա­կար­դա­կի վրա։ Ի դեպ, կր­թօ­ջախ­նե­րում մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա ար­վես­տի և այն կա­տա­րե­լա­գոր­ծե­լու հան­դեպ։ Այս­տեղ աշ­խա­տե­լը շատ հե­տաքր­քիր է…
-Ինչ­պե՞ս էիք պատ­կե­րաց­նում Ար­ցա­խը …

-Մինչև այս­տեղ գա­լը ես գի­տեի, որ Ար­ցա­խը հնա­գույն պատ­մու­թյուն և մշա­կույթ ու­նե­ցող եր­կիր է, որ այս­տեղ զբաղ­վում են երկ­րա­գոր­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Բայց պարզ­վեց, որ այս­տեղ մշա­կույ­թը գտն­վում է քա­ղա­քակր­թա­կան բարձր մա­կար­դա­կի վրա։ Մարդ­կանց հետ աշ­խա­տե­լը մի քիչ ՙծանր է՚, քա­նի որ նրանք չա­փա­զանց բա­րի և հյու­րա­սեր են, իսկ մեր խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյան մեջ մտ­նում են ինչ-ինչ սահ­մա­նա­փա­կում­ներ…
Այս մի­ջո­ցառ­մամբ մենք հա­մա­տեղ ձգ­տե­ցինք տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծել, և նման մի­ջո­ցա­ռում­նե­րը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու։
Ե­րաժշ­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ, հա­կում­ներ ու­նե­ցող մար­դիկ շատ զգա­յուն են լի­նում, և այն ին­չի մի­ջով նրանք ան­ցել են, ցա­վա­լի է, և կար­ծում եմ նրանք կապ­րեն, կաշ­խա­տեն, հո­գե­պես կա­պա­քին­վեն, կլց­վեն լա­վա­տե­սու­թյամբ։
Ե­լե­նա ԴԱ­ԴԱ­ՅԱՆ, պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն.-Մենք ան­ցանք դա­ժան պա­տե­րազ­մի մի­ջով, ծանր կո­րուստ­ներ ու­նե­ցանք՝ մարդ­կա­յին կյան­քի, տա­րած­քա­յին, մշա­կու­թա­յին. օ­րի­նակ, մեր պատ­կե­րաս­րա­հը Շու­շիի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հի հետ ժա­մա­նա­կա­վոր փո­խա­նա­կել էր կեր­պար­վես­տի գոր­ծեր, ո­րը մնաց թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Մենք ինչ­պես և ար­ցախ­ցի­նե­րը, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գնա­ցել էինք Հա­յաս­տան, բայց հետ վե­րա­դառ­նա­լու միտ­քը մեկ րո­պե ան­գամ մեզ չի լքել, հա­մոզ­ված էինք հաղ­թա­նա­կի մեջ, ո­րը ցա­վոք պար­տու­թյուն ե­ղավ։ Վե­րա­դառ­նա­լով՝ ձգ­տում ենք հո­գե­պես վե­րա­կան­գն­վել, լծ­վել աշ­խա­տան­քի, ակ­տի­վաց­նել պատ­կե­րաս­րա­հի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րի վկա­յու­թյու­նը հենց այ­սօր­վա մի­ջո­ցա­ռումն է, ո­րի մի­ջո­ցով փոր­ձում ենք տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծել, ո­գի բարձ­րաց­նել։ Քա­նի որ մեր անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վում են խա­ղա­ղա­պահ­նե­րը, ո­րո­շել ենք նրանց էլ ներգ­րա­վել մի­ջո­ցառ­ման մեջ, և ինձ թվում է` հա­ջող­վել է հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­նել նախ­նա­կան մտահ­ղա­ցու­մը կամ գա­ղա­փա­րը՝ ար­վես­տի մի­ջո­ցով փոքր-ինչ մեղ­մաց­նել ստա­ցած դա­ժան ցա­վե­րը։ ՙԱր­վես­տով դե­պի խա­ղա­ղու­թյուն՚ խո­րա­գիրն ա­մեն ինչ ա­սում է. թող մեր հո­ղում հա­րատև խա­ղա­ղու­թյուն լի­նի։