Logo
Print this page

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հադ­րու­թի Մ. Ման­վե­լյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը տե­ղա­կայ­վել է Ալ. Գրի­բո­յե­դո­վի ան­վան հ. 3 միջ­նա­կար­գի շեն­քում: Տնօ­րեն Գա­յա­նե Գրի­գո­րյա­նի հետ զրու­ցե­ցինք հետ­պա­տե­րազ­մյան ի­րա­վի­ճա­կում, նոր պայ­ման­նե­րում մեկ­նար­կած ու­սում­նա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քի, ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի և այլ հար­ցե­րի շուրջ:

Դպ­րոցն իր գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է փետր­վա­րի 15-ից: Մինչև կո­լեկ­տիվն այս­տեղ տե­ղա­փոխ­վե­լը՝ փոխտ­նօ­րեն Սու­սան­նա Ղու­լյա­նը ան­հա­տա­կան աշ­խա­տանք է տա­րել ա­շա­կերտ­նե­րին ցու­ցա­կագ­րե­լու ա­ռու­մով. ծնող­նե­րի հետ կապ­վե­լով ճշ­տել է՝ ար­դյո՞ք դպ­րո­ցը վե­րա­գոր­ծար­կե­լու դեպ­քում ե­րե­խան հա­ճա­խե­լու է և հա­րյու­րին հաս­նե­լուց հե­տո սկ­սել է ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վի հա­մալ­րու­մը: Փետր­վա­րի 15-ի դրու­թյամբ ներ­կա­յա­ցել էր 82 ա­շա­կերտ, այ­սօր­վա դրու­թյամբ՝ շուրջ 170 և ա­մեն օր նրանց թիվն ա­վե­լա­նում է: Ա­շա­կերտ­նե­րը Հադ­րու­թից և շր­ջա­նի գյու­ղե­րից են, կան նաև Ստե­փա­նա­կեր­տից ու Մա­տա­ղի­սից: Դպ­րոցն ու­սու­ցիչ­նե­րով նույն­պես հա­մալր­ված է, հիմ­նա­կա­նում շր­ջա­նի գյու­ղե­րից են: 25 հո­գուց միայն 5-ն են 3-րդ դպ­րո­ցից՝ հաշ­վի առ­նե­լով, որ այդ կր­թօ­ջա­խի Կեր­պար­վեստ, Տեխ­նո­լո­գիա, Ին­ֆոր­մա­տի­կա ա­ռար­կա­ներն ու­նեն տեխ­նի­կա­պես հա­գե­ցած կա­բի­նետ­ներ, և որ­պես­զի հադ­րութ­ցի ա­շա­կերտ­նե­րը կա­րո­ղա­նան օգտ­վել դրան­ցից, այդ մաս­նա­գետ­նե­րին ևս ընդ­գր­կել են: Ու նաև ՙԱզ­գա­յին երգ-պար՚-ն են դա­սա­վան­դում հ. 3 կր­թօ­ջա­խի ու­սու­ցիչ­նե­րը:
Դպ­րոցն ու­նի 1-12-րդ դա­սա­րան­նե­րը, ընդ ո­րում, դրանք սա­կա­վա­կազմ չեն: 5-րդ դա­սա­րա­նում ար­դեն 22 ա­շա­կերտ կա: Հա­մե­մա­տա­բար փոք­րա­թիվ են ցածր դա­սա­րան­նե­րը: Դա էլ կապ­ված է այն բա­նի հետ, որ ե­րե­խան ինք­նու­րույն չի կա­րող քա­ղա­քի մի ծայ­րից մյու­սը տե­ղա­փոխ­վել, ծնո­ղը պետք է ու­ղեկ­ցի: Ու այս­տեղ մեծ դեր ու­նի նաև տրանս­պոր­տից օգտ­վե­լու հար­ցը. չաշ­խա­տող ծնո­ղի հա­մար օ­րա­կան 200 դրա­մը թանկ հա­ճույք է: Իսկ մնա­ցած 5-12-րդ դա­սա­րան­նե­րը 15-ից բարձր թվով են:
Հե­տաքր­քիրն այն է, որ հա­ճա­խող­նե­րի մեծ մա­սը Ստե­փա­նա­կեր­տի մյուս դպ­րոց­նե­րում սո­վո­րող հադ­րութ­ցի­նե­րը չեն, որ­տեղ նրանց թի­վը հաս­նում է 355-ի, այլ դպ­րո­ցը բաց­վե­լու կա­պակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նից նոր տե­ղա­փոխ­ված­նե­րը: Փաս­տո­րեն, Հադ­րու­թի դպ­րոցն այ­սօր տուն կան­չող օ­ջախ է:
ՙՄեր տրա­մադ­րու­թյու­նը մար­տա­կան է: Մեծ տար­բե­րու­թյուն կա, քա­նի որ հի­մա միա­սին ենք, որ մեր բար­բառն է հն­չում: Հույս ու­նենք, որ նոր ու­սում­նա­կա­նը սկ­սե­լու ենք Հադ­րու­թում, ա­մեն մեկս` մեր բնա­կա­վայ­րում: Ե­րե­խա­ներն էլ են նույն ձևով տրա­մադր­ված, որ այս ա­մե­նը ժա­մա­նա­կա­վոր է՚,-ա­սաց տնօ­րե­նը, ո­րին լրաց­նում էին մյուս ման­կա­վարժ­նե­րը:


Նրանց հա­մոզ­մամբ, ա­վե­լի շատ ըն­տա­նիք­ներ Ար­ցախ կտե­ղա­փոխ­վեին, ե­թե նրանց բնա­կա­րա­նա­յին հար­ցը լուծ­վեր: Հե­տաքր­քիրն այն է, որ Հադ­րու­թի շր­ջա­նի գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը ՀՀ-ից ա­վե­լի շատ են վե­րա­դառ­նում, քան բուն Հադ­րութ քա­ղա­քից: Ըստ տնօ­րե­նի, պատ­ճառն այն է, որ մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ սին խոս­տում­ներ են տա­լիս նրանց, հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ ներ­շն­չում. ՙՉե­ղած բան է, որ Հադ­րու­թը չլի­նի, Ղա­րա­բա­ղի ա­դա­ման­դը պի­տի վե­րա­դարձ­վի: Թե­կուզ ա­վեր­ված, թե­կուզ հր­դեհ­ված, մենք պի­տի վե­րա­դառ­նանք մեր հո­ղը՚,-այլ տար­բե­րակ չի տես­նում դպ­րո­ցի տնօ­րե­նը, և նույն տրա­մադ­րու­թյունն ու­նեն կո­լեկ­տիվն ու շր­ջա­պա­տը:
Իսկ աշ­խա­տա­վար­ձի, տան վար­ձի, Հադ­րու­թում թո­ղած փաս­տաթղ­թե­րի և այլ հար­ցե­րով պայ­մա­նա­վոր­ված քաշք­շուկ­նե­րը նա լուծ­վող է հա­մա­րում և ա­սում, որ պետք չէ դրան­ցից ող­բեր­գու­թյուն սար­քել, բայց և այն կար­ծի­քին է, որ չպետք է ա­ռանց այն էլ մարդ­կանց սա­սան­ված հա­վատն ա­վե­լի թու­լաց­նել:
Փետր­վա­րի 15-ից գոր­ծարկ­վել է նաև Հադ­րու­թի ար­վես­տի դպ­րո­ցը, ո­րը տե­ղա­կայ­ված է Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում: Միջ­նա­կարգ և ար­վես­տի դպ­րոց­ներն ի­րար հարևա­նու­թյամբ են, ի­րար մոտ լի­նե­լու հան­գա­ման­քը նույն­պես դրա­կան զգա­ցո­ղու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­րել հադ­րութ­ցի­նե­րի մոտ:
Ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րեն Տաթև Մկրտ­չյա­նը ստիպ­ված է ոչ միայն պա­տե­րազ­մի փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել. դեռ եր­կու ա­մի­սը չէր լրա­ցել, որ Հադ­րու­թում նշա­նա­կել էին տնօ­րեն, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը: Եվ այ­սօր ե­րի­տա­սարդ տնօ­րե­նը փոխտ­նօ­րեն Մա­րի­նե Միր­զա­ջա­նյա­նի հետ մեծ ջան­քեր պետք է գոր­ծադ­րի կո­լեկ­տի­վը նո­րից հա­վա­քե­լու և բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյուն սկ­սե­լու հա­մար:
Սկզ­բում բա­ցել են դաշ­նա­մու­րի բա­ժի­նը, ար­դեն 10 ա­շա­կերտ ու­նեն, 8 ա­շա­կեր­տով՝ եր­գե­ցո­ղու­թյան բա­ժի­նը: Պա­րի եր­կու խումբ են ձևա­վո­րել, ընդ ո­րում՝ անց­նում են պա­րի բո­լոր տե­սակ­նե­րը՝ դա­սա­կան, ժա­մա­նա­կա­կից, ժո­ղովր­դա­կան: Բա­ցել են կի­թա­ռի, ա­կոր­դեո­նի, դհո­լի, թա­տե­րար­վես­տի բա­ժին­ներ: Գո­բե­լե­նի և կեր­պար­վես­տի բա­ժին­ներ կբա­ցեն, երբ հա­մա­պա­տաս­խան նյու­թե­րը ու­նե­նան: Տնօ­րենն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց և՜ Հա­յաս­տա­նի, և՜ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րին, պատ­կան մար­մին­նե­րին՝ ցու­ցա­բե­րած ջեր­մու­թյան և ա­ջակ­ցու­թյան հա­մար:
ՙՄենք գի­տակ­ցում ենք, որ այ­սօր մեր պայ­քա­րի հ. 1 ձևն Ար­ցա­խում ապ­րելն է: Հա­վա­տով ենք ե­կել, իմ շր­ջա­պա­տում բո­լորն Ար­ցախ են ձգ­տում: Մե­զա­նից էլ կախ­ված է կեն­սու­նակ պա­հել մեր մշա­կույ­թը՚,-ի­րենց ա­ռա­քե­լու­թյան բարձր գի­տակ­ցու­մով ար­վես­տի դպ­րո­ցի աշ­խա­տանք­ներն է պլա­նա­վո­րում տնօ­րեն Տաթև Մկրտ­չյա­նը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.