Logo
Print this page

Բաց դաս Աղավնո գյուղի դպրոցում

Ավա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Մարտի 20_ին  ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն,, ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցում կազմակերպվել է բաց դաս, նվիրված Քաշաթաղի շրջանի պատմաճարտարապետական ժառանգությանը։ Բաց դասը կազմակերպվել է հոսքային ձևաչափով, որին մասնակցել են բոլոր աշակերտները։ Ներկայացվել են Քաշաթաղի առավել հայտնի պատմամշակութային հուշարձանները։ Միջոցառմանn իր մասնակցությունն է ունեցել նաև ,,Կանցլեր,, ՍՊԸ` ի դեմս Սասուն Բարսեղյանի, ով զանազան գրենական պիտույքներ է նվիրաբերել դպրոցականներին։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները հույս են հայտնել, որ համագործակցությունը դպրոցի հետ տևական կլինի։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.