Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37)

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

Թե­մա­կան դպ­րոց… Ան­զու­գա­կան դպ­րոց…Ման­կա­կան հո­գու, զգաց­մունք­նե­րի, բա­րո­յա­կա­նու­թյան խո­շո­րա­գույն վար­պետ-դաս­տիա­րա­կիչ…
Նպա­տա­կիցս դուրս է ընդ­հան­րա­պես տալ ե­րաժշ­տու­թյան նշա­նա­կու­թյան ու նրա դե­րի մա­սին ման­կա­կան դաս­տիա­րակ­ման գոր­ծում, սա­կայն ցան­կա­նում եմ ցույց տալ, թե Թե­մա­կան դպ­րո­ցում ինչ չա­փով էր կի­րառ­վում ե­րաժշ­տու­թյու­նը։ Ի­հար­կե, նա զուրկ լի­նե­լով նյու­թա­կան մի­ջոց­նե­րից, չէր կա­րող կի­րա­ռել այն ա­մե­նը, ին­չը վե­րա­բե­րում է ե­րաժշ­տու­թյան բնա­գա­վա­ռին։ Օ­րի­նակ, ի՞նչ կա­րե­լի է պա­հան­ջել, երբ նրա միակ ե­րաժշ­տա­կան գոր­ծի­քը մի հին, խղ­ճուկ ֆիլ­հար­մո­նիա էր։ Սա­կայն էն ժա­մա­նակ­վա մեր մա­նուկ սերն­դի բե­րա­նում զն­գում էր եր­գը, իսկ մեզ­նից յու­րա­քան­չյու­րը լավ էր հաս­կա­նում նրա բա­րե­րար ներ­գոր­ծուն դե­րը դաս­տիա­րակ­ման գոր­ծում։
Ե­թե հա­մե­մա­տե­լու լի­նենք ներ­կա­յի Բաք­վի հայ­կա­կան դպ­րոց­նե­րը Թե­մա­կան դպ­րո­ցի հետ, մենք կտես­նենք, որ ներ­կա­յումս Բաք­վի այդ դպ­րոց­նե­րում սո­վո­րող հայ ե­րե­խա­նե­րը հայ­կա­կան եր­գե­րից միան­գա­մայն զուրկ են, և տար­րա­կան ու միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րում հա­մա­րյա գո­յու­թյուն չու­նեն եր­գե­ցո­ղու­թյան դա­սեր, հետևա­պես այդ ե­րե­խա­նե­րը զրկ­ված են հո­գե­կան ա­մե­նա­խո­շոր բա­նից։ Պա­տա­հա­կան երևույթ չէ, երբ հար­սա­նիք­նե­րին ու զա­նա­զան տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րին մեր ե­րե­խա­նե­րը, մե­ծե­րը, փոխ­նակ մեր ժո­ղովր­դա­կան գո­հար եր­գե­րը եր­գե­լու, եր­գում են ադր­բե­ջա­նա­կան և ռու­սա­կան եր­գեր։ Ադր­բե­ջա­նա­կան և ռու­սա­կան եր­գեր ի­մա­նա­լը դա մեծ ա­ռա­ջա­դի­մա­կան քայլ է, սա­կայն մայ­րե­նի, ման­կան հո­գուն հա­րա­զատ եր­գը չի­մա­նա­լը՝ խո­շո­րա­գույն հան­ցանք է, հան­ցանք, ո­րը պետք է վե­րաց­նել։
Ին­չի՞ նման է ե­րե­խան ա­ռանց եր­գի. ե­րե­խա­յից ան­ջա­տել եր­գը, նշա­նա­կում է ե­րե­խա­յին զր­կել հո­գե­կան ա­մե­նա­խո­շոր գան­ձից… Իմ կար­ծի­քով՝ դժ­բախտ է այն ե­րե­խան, ո­րը զրկ­ված է մայ­րե­նի քաղցր ու դյու­թիչ եր­գե­րից։

Ես Թե­մա­կան դպ­րո­ցում ու­նե­ցել եմ մի շարք նշա­նա­վոր ե­րաժշ­տու­թյան ու­սու­ցիչ­ներ, ո­րոնց այս տա­րի­քում վեր­հի­շե­լը ինձ միայն հրճ­վանք է պատ­ճա­ռում։
Իմ ման­կու­թյան ա­ռա­ջին՝ ա­շա­կեր­տա­կան օ­րե­րի ու­սու­ցի­չը մնում է ինձ հա­մար մի սի­րե­լի և ան­մո­ռա­նա­լի դեմք՝ ֆլեյ­տա­յի ելևէջ­նե­րով՝ պա­րոն Հա­պե­տը։ Սպի­րի­դոն Մե­լի­քյան, Ստե­փան Դե­մու­րյան, Ռու­բեն Մա­նա­սյան. դրանք իմ հո­գում խորն են նս­տած…
Թե­մա­կան դպ­րո­ցում միշտ եր­գը զն­գող է ե­ղել. մա­նուկ­նե­րիս հա­մար եր­գե­ցո­ղու­թյան ա­ռար­կան բո­լոր ա­ռար­կա­նե­րից քաղցր է ե­ղել։ Շա­բա­թա­կան 2 ժամ ու­նե­ցել ենք երգ, և մենք միշտ սր­տատ­րոփ սպա­սել ենք այդ բաղ­ձա­լի ժա­մին։
Ստե­փան Դե­մու­րյա­նը, եր­կար տա­րի­ներ աշ­խա­տե­լով Թե­մա­կան դպ­րո­ցում, խո­շոր աշ­խա­տանք է կա­տա­րել այդ ու­ղու­թյամբ։ Նա միշտ կազ­մա­կեր­պել է քա­ռա­ձայն խումբ՝ 70-80 հո­գուց՝ եր­կու սե­ռից կազմ­ված։ Քա­ռա­ձայն խում­բը միշտ հան­դես էր գա­լիս նշա­նա­վոր տո­նե­րին, հան­դես­նե­րին ու ե­րե­կույթ­նե­րին։
Դժ­բախ­տա­բար մեր այժ­մյան դպ­րոց­նե­րում աչ­քա­թող է ա­րած այդ ա­ռար­կան։

ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԻ ԹԵ­ՄԱ­ԿԱՆ ԴՊ­ՐՈ­ՑԻ
75-Ա­ՄՅԱ ՀՈ­ԲԵ­ԼՅԱ­ՆԸ
1913թ. ա­մա­ռը տե­ղի ու­նե­ցավ Թե­մա­կան դպ­րո­ցի 75-ա­մյա հո­բե­լյա­նը։ Հո­բե­լյա­նա­կան հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ ա­ռաջ­նոր­դա­րա­նի լայ­նա­ծա­վալ, ստ­վե­րա­խիտ, ծա­ռա­զարդ բա­կում։ Հան­դե­սին մաս­նակ­ցում էր հոծ բազ­մու­թյուն։ Մոսկ­վա­յից հրա­վիր­վել էր հայտ­նի կոմ­պո­զի­տոր Եղ. Բաղ­դա­սա­րյա­նը։ Մաս­նակ­ցում էին ղա­րա­բաղ­ցի­ներ՝ Էջ­միած­նի սի­նո­դի ան­դամ Բաբ­կեն վար­դա­պե­տը և Ղա­րա­բա­ղի թե­մի ա­ռաջ­նորդ Զա­վեն վար­դա­պե­տը։ Ի­սա­հակ Տեր-Ղա­զա­րյա­նի ջան­քե­րով հրա­տա­րակ­վեց մի փոք­րիկ գր­քույկ, որ­տեղ տր­ված էր 75 տար­վա ըն­թաց­քում ա­վար­տած բո­լոր ա­շա­կերտ­նե­րի և ու­սուց­չա­կան խմ­բե­րի ան­դամ­նե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը։
Ա­ռա­քել Բա­բա­խա­նյա­նը (Լեոն) նույն­պես ներ­կա էր, ո­րը Ղա­րա­բա­ղի կոն­սիս­տո­րիա­յի ար­խիվն օգ­տա­գոր­ծե­լով՝ գրում էր դպ­րո­ցի 75-ա­մյա պատ­մու­թյու­նը։ Մեր երկ­րի բո­լոր ծայ­րե­րից ե­կել էին պատ­գա­մա­վոր­ներ՝ մաս­նակ­ցե­լու հո­բե­լյա­նա­կան հան­դե­սին։
Դպ­րոցն ա­պա­հով­վեց նյու­թա­կա­նա­պես։