Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԹԵՐՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՌՕՐՅԱՆ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղի ման­կա­պար­տե­զի տնօ­րեն Լաու­րա Պո­ղո­սյա­նը մեծ գո­հու­նա­կու­թյամբ է պատ­մում հա­րա­զատ կր­թօ­ջա­խի ա­ռօ­րյա կյան­քի, կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի և ե­րա­զանք­նե­րի մա­սին:

Հա­թեր­քի պե­տա­կան ման­կա­պար­տե­զը, վեր­հի­շում է նա, վե­րա­բաց­վել է 2007 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 7-ին: Ան­շուշտ, Հա­թեր­քում ման­կա­պար­տեզ միշտ էլ ե­ղել է, հաս­տա­տում է տնօ­րե­նը, դեռ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից էր գոր­ծում` հիմն­վել էր 1963-ին: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո` 1994-ին, վե­րա­բաց­վել է, 1996-ին` կր­կին փակ­վել` պե­տու­թյան մի­ջոց­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով: Սա­կայն Հա­թեր­քը մեծ գյուղ է, շեշ­տում է նա, բնա­կիչ­նե­րի մեծ մա­սը աշ­խա­տանք ու­նի, և ե­րե­խա­նե­րին պա­հե­լու խն­դիր կար: Հնա­րա­վոր չէր, որ դա հաշ­վի չառն­վեր: Ման­կա­պար­տե­զը գոր­ծում էր, պար­զա­պես` բա­րե­րար­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ:
Տի­կին Պո­ղո­սյա­նը ջեր­մու­թյամբ է խո­սում մե­ծա­նուն բա­րե­րար, ար­գեն­տի­նա­հայ Էռ­նեստ Էր­նե­կյա­նի մա­սին. ՙԵր­կար տա­րի­ներ նրա ա­ջակ­ցու­թյամբ պա­հել ենք ման­կա­պար­տե­զը,- խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյամբ ա­սում է նա:- Մենք նրան չէինք ճա­նա­չում: Հա­թերք­ցի Մար­կոս Խուր­շու­դյա­նի մի­ջո­ցով նա ի­մա­ցավ խնդ­րի մա­սին և օգ­նեց: Իսկ 2000 թվա­կա­նին Մար­տա­կեր­տի վար­չա­կազ­մի այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վար Սեր­գեյ Օ­հա­նյա­նի ա­ջակ­ցու­թյամբ բաց­վեց նաև ման­կա­պար­տե­զի երկ­րորդ խում­բը: Եվ այդ տա­րի­նե­րին գյու­ղում գոր­ծում էին եր­կու տար­բեր խմ­բեր, ո­րոնց հի­ման վրա էլ 2007-ին կր­կին բաց­վեց պե­տա­կան ման­կա­պար­տե­զը՚:
Մինչև 2013-ը գյուղն ու­ներ 3 խումբ և 90 ե­րե­խա, տե­ղե­կաց­նում է տնօ­րե­նը, բայց ընդ­լայն­վե­լու խն­դիր կար, քա­նի որ գյու­ղը մեծ է, ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­ներն էլ` բազ­մա­թիվ: Իսկ գյու­ղի ՙՅալ՚ թա­ղա­մա­սը կենտ­րո­նից բա­վա­կա­նին հե­ռու է, պար­զա­բա­նում է նա, և այն­տեղ ապ­րող ե­րե­խա­նե­րը մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րով էին հա­ճա­խում ման­կա­պար­տեզ: Ուս­տի այդ թա­ղա­մա­սի բնա­կիչ­նե­րի ե­րե­խա­նե­րի հա­մար ա­ռան­ձին խումբ բաց­վեց: ՙԱյդ ե­րա­զանքն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­ցին մոսկ­վա­յաբ­նակ հա­թերք­ցի Ռո­բերտ Բա­լա­սա­նյա­նը, Յու­րի Շի­րի­նյա­նը, Գա­գիկ Իս­կան­դա­րյա­նը,- հի­շում է տի­կին Պո­ղո­սյա­նը:- Նրանք բնա­կե­լի մի տուն ձեռք բե­րե­ցին, Մոսկ­վա­յում գոր­ծող հա­թերք­ցի­նե­րի բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րո­գե­ցին: Իսկ նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, նույն­պես բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով, ի­րա­կա­նաց­րին այդ թա­ղա­մա­սի բնա­կիչ­նե­րը՚:
Այ­սօր­վա դրու­թյամբ, ա­սում է տի­կին Պո­ղո­սյա­նը, ման­կա­պար­տեզն ու­նի 4 խումբ, որ­տեղ ընդգրկված է 110 ե­րե­խա: Նրանք մեծ հա­ճույ­քով են հա­ճա­խում ման­կա­պար­տեզ, ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սում է նա, քա­նի որ, նախ` լավ դաս­տիա­րակ­ներ են նրանց հետ աշ­խա­տում, և, երկ­րոր­դը` պայ­ման­նե­րը բա­վա­կա­նին բար­վոք են: ՙԻ­հար­կե, ար­դեն շեն­քի գո­նե կոս­մե­տիկ վե­րա­նո­րոգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Բա­ցի այդ, նշ­ված ՙՅալ՚ թա­ղա­մա­սում գոր­ծող խում­բը մեծ է իր քա­նա­կով: Այն նա­խա­տես­ված է 20-24 ե­րե­խա­նե­րի հա­մար, իսկ հա­ճա­խում է 28-30 ե­րե­խա, փաս­տա­ցի խմ­բում ցու­ցա­կագր­ված է 37 ե­րե­խա: Փր­կում է այն, որ մահ­ճա­կալ­նե­րը երկ­հար­կա­նի են` դեռ ստաց­վում է քնեց­նել բո­լոր ե­րե­խա­նե­րին՚: Տա­րած­քը մե­ծաց­նե­լու կա­րիք կա, ամ­փո­փում է տնօ­րե­նը, քա­նի որ ման­կա­պար­տեզ հա­ճա­խել ցան­կա­ցող­նե­րը գնա­լով շա­տա­նում են: Դրան զու­գա­հեռ՝ շեն­քի տակ ա­պաս­տա­րան կա­ռու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, որ­պես­զի, Աստ­ված մի ա­րաս­ցե, պա­տե­րազ­մի վերս­կս­ման դեպ­քում ե­րե­խա­նե­րին թաքց­նե­լու, պաշտ­պա­նե­լու տեղ ու­նե­նանք:
Գյու­ղի կենտ­րո­նում գոր­ծող ման­կա­պար­տե­զում, շա­րու­նա­կում է իր խն­դիր­նե­րով կիս­վել տի­կին Պո­ղո­սյա­նը, կան ե­րեք խմ­բեր` փոք­րե­րի, մի­ջին և բարձր տա­րի­քի, բայց այս­տեղ էլ նո­րոգ­ման խն­դիր­ներ կան` տա­նի­քի և ջրա­հե­ռաց­ման: ՙԵս դի­մել եմ հա­մայն­քի վար­չա­կազ­մին« խոս­տա­ցել են, որ մոտ ժա­մա­նակ­ներս հար­ցը կլուծ­վի: Մինչև գյու­ղի շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցի լու­ծու­մը, ման­կա­պար­տե­զի և՜ ջրի, և՜ զու­գա­րան­նե­րի վի­ճա­կը բա­վա­կա­նին բար­վոք է՚:
-Բանն այն է,- պար­զա­բա­նում է հա­մայն­քի ղե­կա­վար Վ. Գրի­գո­րյա­նը, ով, ի դեպ, ներ­կա էր հար­ցազ­րույ­ցին,- որ ման­կա­պար­տե­զի նախ­կին շեն­քում այ­սօր տե­ղա­կայ­ված է գյու­ղի հի­վան­դա­նո­ցը: Հա­մայն­քի ղե­կա­վա­րու­թյու­նը ա­ռա­ջար­կով դի­մել է հա­մա­պա­տաս­խան ա­տյան­ներ` նոր հի­վան­դա­նո­ցի շենք կա­ռու­ցե­լու: Հի­վան­դա­նո­ցի նախ­կին շենքն էլ, որ ի սկզ­բա­նե ման­կա­պար­տե­զի հա­մար էր կա­ռուց­վել, վե­րա­նո­րոգ­վել և տրա­մադր­վել է ման­կա­պար­տե­զին` ար­դեն բա­րե­լավ­ված պայ­ման­նե­րով, ընդ­լայն­ված, նոր խմ­բեր ըն­դու­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով:
Սա­կայն տի­կին Պո­ղո­սյա­նը հա­մա­ձայն չէր հա­մայն­քի ղե­կա­վա­րի ա­ռա­ջար­կի հետ, քա­նի որ գտ­նում էր, որ այժ­մյա հի­վան­դա­նո­ցի շենքն այդ­քան էլ լավ տար­բե­րակ չէ մեծ ման­կա­պար­տե­զի հա­մար: Իր տե­սա­կե­տը տի­կին Պո­ղո­սյա­նը հիմ­նա­վո­րում էր այն հան­գա­ման­քով, որ նշ­ված շեն­քի շր­ջա­կա տա­րած­քը փոքր է, ին­չը են­թադ­րում է, որ զբոս­նե­լու, խա­ղա­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ են լի­նե­լու: Դա ա­նըն­դու­նե­լի է փոք­րիկ­նե­րի հա­մար, պն­դում է նա, քա­նի որ, ըստ ըն­դուն­ված չա­փո­րո­շիչ­նե­րի, ե­րե­խա­նե­րը, հատ­կա­պես որ խմ­բե­րը շատ են ու մե­ծա­քա­նակ, պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան խա­ղա­լու, զբոս­նե­լու ըն­դար­ձակ խա­ղահ­րա­պա­րակ­նե­րում` բա­րե­կարգ­ված և հա­գե­ցած ատ­րակ­ցիոն­նե­րով ու այ­գի­նե­րով: Այ­նուա­մե­նայ­նիվ, հա­մա­ձայ­նում է նա, շեն­քի ա­ռա­ջին հար­կը, որ­տեղ այժմ տե­ղա­կայ­ված է ման­կա­պար­տե­զը, բա­վա­կա­նին լավ պայ­ման­ներ ու­նի: Թող վե­րա­նո­րոգ­վի նաև երկ­րորդ հար­կը, ա­ռա­ջար­կում է տնօ­րե­նը, և դրա հետ մեկ­տեղ բա­րե­լավ­վեն ա­ռա­ջին հար­կի պայ­ման­նե­րը, լուծ­վեն տա­նի­քի և ջրա­հե­ռաց­ման խն­դիր­նե­րը, ներ­կա ման­կա­պար­տե­զի շեն­քը, հա­մոզ­ված է նա, դեռ եր­կար ժա­մա­նակ կծա­ռա­յի գյու­ղի փաք­րիկ­նե­րին, այն­քան, մինչև ե­րա­զանք­նե­րի ման­կա­պար­տեզն ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա: