[ARM]     [RUS]     [ENG]

ԳԹԿ ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐՋԻՆ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐՆ Է ԱՆՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Շա­րու­նակ­վում է դի­մորդ­նե­րի` մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի և ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի հայ­տագր­ման գոր­ծըն­թա­ցը: Վերջ­նա­ժամ­կե­տը մա­յի­սի 10-ն է, սա­կայն ԱՀ գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նը հոր­դո­րում է այն ա­վար­տել մինչև մա­յի­սի 7-ը` ան­հար­կի խո­չըն­դոտ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար. հնա­րա­վոր է լի­նեն հա­մա­ցան­ցի հետ կապ­ված խն­դիր­ներ, ան­ճշ­տու­թյուն­ներ, որ­պես­զի ԳԹԿ-ում դրանք ժա­մա­նա­կին ճշգրտ­վեն և դի­մորդ­նե­րի հայ­տե­րը տվայլ­նե­րի բա­զա­յում ամ­րագր­վեն մինչև մա­յի­սի 10-ի 18.00-ն, ո­րից հե­տո այն փակ­վե­լու է: Նշենք, որ Ար­ցա­խի և ՀՀ դի­մորդ­նե­րի տվյալ­նե­րը մեկ ընդ­հա­նուր բա­զա­յում են:

ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյանն ա­սում է, որ մարտ ամ­սից են ըն­դու­նե­լու­թյան հետ կապ­ված բա­ցատ­րա­կան բո­լոր նյու­թերն ու­ղարկ­վել դպ­րոց­ներ, բա­ցի այդ, հան­դի­պում­ներ են ու­նե­ցել շր­ջա­նա­վարտ­նե­րի հետ, խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ անց­կաց­րել, պար­զա­բա­նել այս տար­վա ըն­դու­նե­լու­թյան կար­գի փո­փո­խու­թյուն­նե­րը, բո­լո­րին տրա­մադ­րել դի­մորդ­նե­րի քայ­լե­րի տեխ­նի­կա­կան ու­ղե­ցույ­ցը: Այ­նուա­մե­նայ­նիվ, դի­մորդ­նե­րի մոտ հար­ցեր են ա­ռա­ջա­նում և« չնա­յած հայ­տագ­րումն առ­ցանց է, նրան­ցից շա­տե­րը նա­խընտ­րում են ներ­կա­յա­նալ ԳԹԿ` տե­ղում լրաց­նե­լու հայ­տը:
Ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը լի­նե­լու են միաս­նա­կան, կենտ­րո­նաց­ված և ներ­բու­հա­կան: Կենտ­րո­նաց­ված քն­նու­թյուն­ներ այս տա­րի Ար­ցա­խի բու­հե­րում չկան, կան ՀՀ-ում. այդ­պի­սիք օ­տար լե­զու­նե­րի բա­նա­վոր քն­նու­թյուն­ներն են, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը:
Ներ­բու­հա­կա­նը ար­վես­տի, ֆիզ­կուլ­տու­րա­յի գծով քն­նու­թյուն­ներն են, ո­րոնք կան ՀՀ և Ար­ցա­խի բու­հե­րում:
Այս տար­վա գլ­խա­վոր նո­րու­թյունն այն է, որ դի­մոր­դը հայ­տագ­րում է մեկ մաս­նա­գի­տու­թյուն. ե­թե նա­խորդ տա­րի­նե­րին կա­րող էր հայ­տագ­րել մինչև 8 մաս­նա­գի­տու­թյուն ( եր­կու­սը` անվ­ճար, մնա­ցա­ծը՝ վճա­րո­վի), հի­մա` մեկ մաս­նա­գի­տու­թյուն` չորս բու­հի հա­մար: Օ­րի­նակ, ՀՀ բու­հե­րում Ար­ցախն ու­նի ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚ մաս­նա­գի­տու­թյան նպա­տա­կա­յին տեղ: Այդ մաս­նա­գիու­թյունն ու­նենք նաև Ար­ցա­խի պե­տա­կան, ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚, ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րան­նե­րում: Դի­մորդն ի­րա­վունք ու­նի հայ­տագր­վել ԵՊՀ ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚, 2-րդ , 3-րդ, 4-րդ հայ­տե­րով` Ար­ցա­խի բու­հե­րի նույն մաս­նա­գի­տու­թյան հա­մար, որ­պես­զի ե­թե չանց­նի մր­ցույ­թի ա­ռա­ջին փու­լով, դրա­կան ստա­ցած գնա­հա­տա­կան­նե­րով նույն մաս­նա­գի­տու­թյան հա­մար մաս­նակ­ցի թա­փուր տե­ղե­րի հա­մար մր­ցույ­թի լրա­ցու­ցիչ փու­լին: Նման ա­ռա­ջար­կու­թյուն միշտ ա­նում էր ԱՀ ԳԹԿ տնօ­րե­նը, բայց այս տա­րի է միայն այն կյան­քի կոչ­վում: Յու. Քա­րա­մյա­նը սրա ա­ռա­վե­լու­թյու­նը տես­նում է մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­մա­նը ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն տա­լու մեջ: Նախ­կի­նում, երբ ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚ դի­մած դի­մոր­դը չէր անց­նում մր­ցույ­թով, կա­րող էր մաս­նակ­ցել, ա­սենք, ՙՏար­րա­կան կր­թու­թյան և մե­թո­դի­կա­յի բա­ժին՚ մաս­նա­գի­տու­թյան մր­ցույ­թին և դուրս մղել մե­կին, որն իս­կա­պես ի­րեն տես­նում էր դաս­վար լի­նե­լու մեջ: Իսկ չկա­յա­ցած ի­րա­վա­բան-ու­սա­նո­ղը, ո­րը զբա­ղեց­րել է ա­պա­գա դաս­վա­րի տե­ղը, կյան­քը ցույց է տվել, որ ինչ-որ մի ձևով փո­խում է մաս­նա­գի­տու­թյու­նը և նս­տում ու­սա­նող ի­րա­վա­բան­նե­րի հետ:
Նշենք, որ ՀՀ-ում դի­մոր­դը կա­րող է հա­վակ­նել մեկ մաս­նա­գի­տու­թյան մեկ բու­հում: Սա պետք է ի­մա­նան այն ար­ցախ­ցի­նե­րը, ով­քեր դի­մում են ՀՀ բու­հեր` Ար­ցա­խին հատ­կաց­ված ոչ նպա­տա­կա­յին տե­ղե­րի հա­մար, այլ` ընդ­հա­նուր հի­մունք­նե­րով պետք է մաս­նակ­ցեն ըն­դու­նե­լու­թյա­նը:

Մյուս տար­բե­րու­թյու­նը ՀՀ-ի հա­մե­մատ ո­րոշ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի ա­ռար­կա­նե­րի մեջ է: Ընդ­հան­րա­պես, այս տա­րի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը եր­կու ա­ռար­կա­յից են: Նախ­կի­նում ո­րոշ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րից ե­րեք քն­նու­թյուն էին հանձ­նում: ԳԹԿ տնօ­րե­նի պար­զա­բան­մամբ` հնա­րա­վոր է նաև մեկ քն­նու­թյամբ ըն­դուն­վել չորս մաս­նա­գի­տու­թյու­նից, ո­րից եր­կու­սը ԱրՊՀ-ում (ՙՖի­զի­կա, մա­թե­մա­տի­կա՚, ՙՔի­միա, կեն­սա­բա­նու­թյուն՚)« եր­կուսն էլ Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում ագ­րա­րա­յին մաս­նա­գի­տու­թյուն­նե­րից: Այս­տեղ մեկ միաս­նա­կան քն­նու­թյու­նով կա­րող են ըն­դուն­վել վճա­րո­վի հա­մա­կարգ: ՀՀ-ում այս ձևով ըն­դու­նե­լու­թյուն կա միայն Հա­յաս­տա­նի ճար­տա­րա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նում:
Ինչ մնում է վերն աս­ված ա­ռար­կա­նե­րի տար­բե­րու­թյա­նը, ԳԹԿ տնօ­րենն ա­սաց, որ ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚, ՙՖի­նանս­ներ՚ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար օ­տար լեզ­վի փո­խա­րեն դի­մորդ­նե­րը կհանձ­նեն հա­յոց լե­զու: Նախ­կի­նում, երբ ե­րեք քն­նու­թյուն էր, այս ա­ռար­կա­ներն ա­ռան­ձին-ա­ռան­ձին էին հանձ­նում: Հե­տո միաց­րին` թող­նե­լով դի­մոր­դի հա­յե­ցո­ղու­թյա­նը` հանձ­նե­լու հա­յոց լե­զու կամ օ­տար լե­զու: Յու. Քա­րա­մյա­նը դա սխալ է հա­մա­րում, քա­նի այդ ա­ռար­կա­նե­րի չա­փո­րո­շիչ­նե­րը տար­բեր են: Դի­մորդ­նե­րը փաս­տո­րեն հայ­տն­վում են ան­հա­վա­սար պայ­ման­նե­րում: Տա­րի­նե­րի փոր­ձը ցույց է տվել, որ միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րում անգ­լե­րե­նի մի­ջին միա­վո­րը 16, 6 է, հա­յոց լեզ­վի­նը` 9, 6: Անգ­լե­րեն հանձ­նած դի­մոր­դը միան­գա­մից 7 միա­վո­րով բարձր է հա­յոց լե­զու հանձ­նած­նե­րից, ո­րոնք հիմ­նա­կա­նում գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի շր­ջա­նա­վարտ­ներն են: Իսկ ներ­կա կար­գով բո­լո­րը հա­յոց լե­զու հանձ­նե­լով` հա­վա­սար պայ­ման­նե­րում են:
Մյուս տար­բե­րու­թյու­նը: Յու. Քա­րա­մյանն ա­սաց, որ միշտ իր ցան­կու­թյունն ու ե­րա­զանքն է ե­ղել, որ­պես­զի դի­մորդ­նե­րը ոչ միայն քն­նու­թյան ժա­մա­նակ լի­նեն հա­վա­սար պայ­ման­նե­րում, ինչն ա­պա­հո­վում էր ԳԹԿ-ն, այլև` մր­ցույ­թի: Այս վեր­ջի­նը խախտ­վում էր, երբ դի­մոր­դը կա­րող էր թա­փուր վճա­րո­վի տե­ղե­րի հա­մար վերց­նել ա­տես­տա­տի գնա­հա­տա­կա­նը: Ըստ նրա` ոչ բո­լոր դպ­րոց­նե­րում են ե­րե­խա­նե­րը գնա­հատ­վում չա­փո­րո­շիչ­նե­րի հի­ման վրա. հա­ճախ պա­տա­հում է, որ հա­մե­մա­տա­կան գնա­հա­տա­կան է դր­վում: Հետևա­բար, ա­տես­տա­տի գնա­հա­տա­կա­նը միշտ չէ, որ ար­տա­ցո­լում է ե­րե­խա­յի ի­րա­կան գի­տե­լի­քը: Նոր կար­գով այն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րում, որ­տեղ հան­ձն­վում է մեկ քն­նու­թյուն և որ­պես երկ­րորդ քն­նու­թյան միա­վոր վերց­վում է ա­տես­տա­տի գնա­հա­տա­կա­նը, մր­ցույ­թի ժա­մա­նակ հանձ­նա­ժո­ղովն ա­ռաջ­նորդ­վե­լու է մեկ միաս­նա­կան քն­նու­թյան գնա­հա­տա­կա­նով, հա­վա­սար պայ­ման­նե­րի դեպ­քում միայն հաշ­վի կառն­վի ա­տես­տա­տի գնա­հա­տա­կա­նը:
Եվս մեկ նո­րույթ. ՀՀ բու­հե­րում նպա­տա­կա­յին անվ­ճար տե­ղե­րի հա­մար, որ­պես­զի դի­մորդն ի­րա­վունք ու­նե­նա մաս­նակ­ցել մր­ցույ­թին, պետք է վերց­րած լի­նի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի ա­ռա­վե­լա­գույն հան­րա­գու­մա­րի առն­վազն 75 տո­կո­սը (30 միա­վոր):
Սրանք են կար­գում կա­տար­ված հիմ­նա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը: Կա հան­րա­պե­տա­կան ըն­դու­նող հանձ­նա­ժո­ղով` ԿԳՄՍ նա­խա­րա­րի գլ­խա­վո­րու­թյամբ: Մր­ցույ­թի կազ­մա­կերպ­ման ժա­մա­նակ հանձ­նա­ժո­ղովն ի­րա­վունք ու­նի պա­հուս­տա­յին տե­ղե­րի հաշ­վին նոր ո­րո­շում­ներ ըն­դու­նել: Դա ար­դեն կերևա մր­ցույ­թի ժա­նա­նակ։
Յու. Քա­րա­մյա­նից տե­ղե­կա­ցանք, որ այս տա­րի տար­բեր պատ­ճառ­նե­րով տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյամբ (չնա­յած շր­ջա­նա­վարտ­նե­րի թի­վը շուրջ 500-ով պա­կաս է նա­խորդ տար­վա­նից) մե­ծա­ցել է ՀՀ բու­հեր (ոչ միայն նպա­տա­կա­յին տե­ղե­րով) դի­մորդ­նե­րի թի­վը: Ի դեպ, ՀՀ բու­հե­րում Ար­ցա­խի նպա­տա­կա­յին տե­ղե­րի հա­մար կա­րող են դի­մել միայն ԱՀ քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­ցող և Ար­ցա­խի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյունն ա­վար­տած ու նաև` մինչև սեպ­տեմ­բե­րի 27-ը 12-րդ դա­սա­րանն Ար­ցա­խում սո­վո­րած, բայց տե­ղա­հա­նու­թյան հետևան­քով ՀՀ-ում ա­պաս­տա­նած շր­ջա­նա­վարտ­նե­րը:
Ա­վե­լաց­նենք, որ այս տա­րի, ել­նե­լով հետ­պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կից, պե­տա­կան, պե­տա­կան ա­վար­տա­կան քն­նու­թյուն­ներ և գի­տե­լի­քի ստու­գում 4-րդ դա­սա­րա­նում չեն լի­նե­լու: