[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՆՐԱՑՈՂ ՁՅՈՒՆ

Անի Մանգասարյան

 Արցախի գրական ընտանիքը  44-օրյա պատերազմից հետո  առաջին անգամ  հանդիպեց գրքի քննարկման շուրջ: Ընթերցողի սեղանին է  երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի «Ծանրացող ձյուն»  գիրքը՝  Նեմրութ ստորագրությամբ: Արցախի գրողների միության նախաձեռնությամբ  մայիսի 11-ին տեղի ունեցավ  գրքի գինեձոնը:

 

Երգեր կան,

որոնք

 կիսատ են

 երգվում:

Ձիերը

նրանց փոխարեն են

հայտնվում

ճանապարհներին:

 

-Մեր տարածքում այս տողերը նորույթ են, կասեի՝ հայտնություն: Սերգեյի բառն իր շուրջը տարածք է ստեղծում, ասել է թե՝ մաշված բառերի չի ձեռք  մեկնում: Նա բառաստեղծ է: Սերգեյը կարողացել է  ստեղծել իր աշխարհը,-բացման խոսքում ընդգծեց  Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ բավականին խիստ ընտրությամբ է գիրքը կազմված:

-Խոստովանեմ, ինձ համար հաճելի և հետաքրքիր էր խմբագրել  Նեմրութի գիրքը: Ինչու՞, որովհետև բանաստեղծությունները  հասուն էին, բաբախուն, հեռու շինծու հայրենասիրական երանգներից: Կարծում եմ, ժամանակին ու գրքին բնորոշ է նաև «Ծանրացող ձյուն»-ը,-նշեց  ավագ գրչընկեր, գրքի խմբագիր Նորեկ Գասպարյանը:

 

Սա միակ

երկիրն է,

 ուր ծննդատունը

 զինկոմիսարիատն է…

…և հակառակը:

 

«Ծանրացող ձյուն»-ից մի կտոր ընթերցելով բ.գ.դպրոֆեսոր, բանաստեղծ  Սոկրատ Խանյանն  ասաց. «Մենք  ունենք ևս մի բանաստեղծ, որն արդեն իր տեղն ունի մեր ընտանիքում: Նեմրութն ինքնատիպ գրիչ ունի: Ժամանակակից պոեզիայում թարմ էջեր է ստեղծում»:

-«Ծանրացող ձյուն»գրքի ծնունդն ասես լույս է այս համատարած խավարի մեջ, չնայած այն ամբողջությամբ պատերազմի և նրա թողած ծանր հետևանքների մասին է,- գրականագետ, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանի կարծիքն է:- Գիրքը փոքրածավալ է, սակայն  բովանդակային առումով կուռ է, ասելիքը՝ խորը, ձևակերպումները բանաձևային վստահ, զգացումներն՝ ապրված: Հեղինակը լինելով դաժան իրադարձությունների կիզակետում, ձուլված է իր հայրենի հողին և չի ընկրկում, ավելին՝ իրավունք է վերապահում ասելու. «Հայրենիք ինձ էլ խառնիր քո խորանին»:

«Ծանրացող ձյուն»գրքի շնորհանդեսին խոսք ասացին բանաստեղծուհի Սոնա Համբարձումը, Տաթև Սողոմոնյանն ու Ալիսա Բաղդասարյանը: Միջոցառմանը ներկա էին գրական ընտանիքի անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը  և արվեստասեր մարդիկ:

Գինեձոնից հետո  «Ազատ Արցախ» -ի  հարցերին պատասխանեց  Սերգեյ Սաֆարյանը:

-Ո՞վ է Նեմրութը:  

-Դժվար հարց է, բայց փորձեմ պատասխանել ։ Նեմրութը  բառին, տողին ծառայող մեկն է, ում համար երանություն է հայտնվել այնպիսի իրավիճակներում, որտեղ բացառապես հայտնվում են սկիզբ ու վերջ չճանաչողները։

նչո՞ւ   «Ծանրացող ձյուն »:

- Ընտրությունը գրքի խմբագիր , իմ ավագ գրչընկեր  Նորեկ Գասպարյանինն է: Երբ գրքի խմբագրման համար դիմեցի նրան, նաև ասացի , որ վերնագրի ընտրության հարցն եմ թողնում իր հայեցողությանը: Այդպես եմ գործել նաև նախորդ գրքիս պատրաստման ժամանակ , վերնագրի ընտրությունը թողնելով բանաստեղծուհի  Ժաննա Բեգլարյանին։ Նորեկ Գասպարյանը գիրքը խմբագրելուց հետո,  գրքի թեմատիկայի ու ժամանակի համադրությունը ամբողջացնելով կանգ առավ հենց այդ վերնագրին։ ԵՎ հավատացեք, ես հիմա այլ վերնագիր չեմ էլ պատկերացնում, որ կարող էր լիներ։

-Գրքի  սկզբում բանաստեղծ Ն. Գասպարյանի խոսքն է. «Նեմրութը կարգին  բանաստեղծություններ է գրում  և ամենակարևորը՝  համարձակությունը  լի ու լի  բավարարում է անմշակ  տարածքներում հայտնվելու, չի վախենում մոլորվելուց»: Չե՞ս վախենում  նման գնահատականից:

-Վախենալու համար ժամանակ պարզապես չունեմ։  Գրչին հավատարիմ մարդը  պետք է խենթ լինի, երբեմն անկանխատեսելի։  Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ գրեթե մշակված տարածքներ չկան և եթե դու պատրաստ չես հայտնվելու այդ տարածքներում, ուրեմն այսօր,  վաղը և ընդմիշտ դատապարտված ես ապրելու առանց քո սեփական արժեքների։ Այսպիսի մի խոսք կա,ասում են՝ գորտի ձայն ունեցիր, բայց քոնը։

-Գրքում երկիրն  է  ևդու՝այդ երկրի կողքին: Ի՞նչնէր  սարսափեցնում 44-օրյա արյունոտ օրերին:

-Շարունակությունը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մտածում եմ, որ որքան սարսափելի է պատերազմը , նույնքան էլ սարսաելի է հետպատերազմյա իրականությունը, հատկապես,երբ գիտակցում ես, որ սա դեռ վերջը չէ։

-Պատերազմի  օրերին  ևսստեղծագործում էիր, ինչը  ողջունվեց  արվեստի  մարդկանց  կողմից: Ասումեն՝ այդ օրերին միտքն  ամուլ է  դառնում, թանաքը՝ չորանում

-Ստեղծագործում էի այո, քանի որ դա է եղել իմ զենքը և ես փորձել եմ ընդամենը  հավատարիմ մնալ իմ առաքելությանը։ Գրել պատերազմի օրերին,  սարսափելի մի բան է, բայց չգրելն ավելի սարսափելի է։

-Ինչպե՞ս  ես վերաբերվում քննադատություններին:

- Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է պատրաստ լինի առաջին հերթին քննադատության։ Միայն պետք է կարողանալ տարբերակել առողջ քննադատությունը անտաղանդ կրիտիկայից։

-Քոառաջինգրքի՝  «Ինքնության  դաշտ»-ի շնորհանդեսն ընդամենը ամիսներ առաջ էր, Շուշիումոչ մեկը չէր կասկածում, որ քո յուրաքանչյուր  գրքի շնորհանդես հենց այդ հնամյա բերդաքաղաքում  էր կազմակերպվելու: Տեսնո՞ւմ  ես վերադարձի  ճանապարհը:

-Ամիսներ առաջ համացանցում մի հոդված կարդացի, հեղինակին չեմ հիշում,որտեղ իմ նկարն էր ու կից գրած. «Վերջին պոետը, ով գրքի  գինեձոնն արեց բերդաքաղաքում»։ Ծանր էր կարդալ այդ տողերը, բայցև հպարտության զգացողություն կար։ Հավատում եմ,  որ մի օր իսկապես  կգտնենք վերադարձի ճանապարհը։