[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԻՈ­ՍԻ­ՖՅԱ­ՆԻ ՀԱՅ­ՐԱ­ԿԱՆ ՏՈՒ­ՆԸ ԿԴԱՌ­ՆԱ ՏՈՒՆ-ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող գյու­ղը գտն­վում է ար­ցա­խյան գե­ղե­ցիկ բնու­թյան գողտ­րիկ մի ան­կյու­նում: Թի­կուն­քով, կար­ծես, հեն­ված է ան­տա­ռին, ինքն էլ ընկ­ղմ­ված է խիտ այ­գի­նե­րի մեջ: Բնու­թյան ու մարդ­կանց միջև ներ­դաշ­նակ­ված այս մի­ջա­վայ­րում ապ­րում էր Իո­սի­ֆյան­նե­րի մեծ, հա­մե­րաշխ գեր­դաս­տա­նը, որ­տեղ և 1905թ. հու­լի­սի 8-ին ծն­վեց Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը:

Նրա հայ­րա­կան տու­նը Ծմա­կա­հո­ղում պահ­պան­վել է գրե­թե նույ­նու­թյամբ: Անդ­րա­նի­կի պա­պը հոգևո­րա­կան էր, հայ­րը՝ նույն­պես: Գյու­ղի ծխա­կան դպ­րո­ցում դա­սա­վան­դում էր կրո­նի պատ­մու­թյուն, հա­յոց լե­զու: Անդ­րա­նի­կը 5 տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վեց Հյու­սի­սա­յին Կով­կաս, ուր հայ­րը քա­հա­նա էր նշա­նակ­վել հայ­կա­կան ե­կե­ղե­ցում՝ 1918-ին ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վեց Թուրք­մենս­տան, մեկ տա­րի անց` նո­րից Ղա­րա­բաղ՝ հայ­րե­նի Ծմա­կա­հող: 20 տա­րե­կա­նում Իո­սի­ֆյանն ա­վար­տում է լուս­ժող­կո­մի հան­րակր­թա­կան կուր­սե­րը և ըն­դուն­վում Բաք­վի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տուտ: Այս­տեղ էլ ի հայտ են գա­լիս հայ ե­րի­տա­սար­դի հնա­րամ­տու­թյունն ու բնա­տուր տա­ղան­դը:
Հայ ճար­տա­րա­գետ, ֆի­զի­կոս ու գյու­տա­րար Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը, ծն­վե­լով, ըստ էու­թյան, 20-րդ դա­րի հետ, ի­րա­կա­նաց­րել է ԽՍՀՄ-ի է­լեկտ­րա­ֆի­կա­ցու­մը, մաս­նակ­ցել տիե­զեր­քի նվաճ­մա­նը և հա­մա­կարգ­չի ստեղծ­մա­նը: Նա ոչ միայն դա­րի ծնունդ էր, այլև ինքն էր դա­րի կեր­տող­նե­րից մե­կը:
Կար­ծում եմ` այ­սօր­վա սերն­դից շա­տե­րը չեն ի­մա­նա, որ 20-րդ դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը պա­հում էր գաղտ­նի: Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին նա ղե­կա­վա­րում էր ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան գոր­ծա­րան՝ ստեղ­ծե­լով զենք ու զի­նամ­թերք: Պա­տե­րազ­մից հե­տո էլ նա շա­րու­նա­կում էր մնալ քո­ղարկ­ված: Ռազ­մա­կան և տիե­զե­րա­կան հր­թի­ռա­շի­նու­թյան գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր­նե­րից մեկն էր, ո­րոնց ա­նուն­նե­րը հայտ­նի են դառ­նում միայն մա­հից հե­տո: Ա­ռա­ջին տիե­զե­րա­նա­վերն ամ­բող­ջու­թյամբ հա­գե­ցած էին Իո­սի­ֆյա­նի ստեղ­ծած ե­զա­կի է­լեկտ­րա­սար­քա­վո­րում­նե­րով: Մաս­նա­գետ­նե­րը նրան դա­սում էին Կուր­չա­տո­վի, Կո­րո­լյո­վի և Կել­դի­շի կող­քին: Խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը նրան բազ­միցս պարգևատ­րել է պե­տա­կան մր­ցա­նակ­նե­րով, սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րո­սի կո­չու­մով, Մոսկ­վա­յի պաշտ­պա­նու­թյան հա­մար և բազ­մա­թիվ այլ մե­դալ­նե­րով, պարգևնե­րով: Ե­րեք ան­գամ ըն­տր­վել է Հայ­կա­կան ՍՍՀ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի փոխ­նա­խա­գահ և ար­ժա­նա­ցել ա­կա­դե­մի­կո­սի կոչ­ման: Ապ­րել է գի­տա­կան բուռն կյան­քով, ու­նե­ցել է 30-ից ա­վե­լի գյու­տեր, և այն եր­ջա­նիկ գիտ­նա­կան­նե­րից էր, ո­րի բո­լոր գյու­տերն ի­րա­կա­նաց­վել են իր կյան­քի ժա­մա­նակ: Մա­հա­ցել է 1993թ. ապ­րի­լի 13-ին Մոսկ­վա­յում:

Այ­սօր Իո­սի­ֆյան­նե­րի պա­պա­կան ըն­դար­ձակ տա­նը ապ­րում են գիտ­նա­կա­նի հա­րա­զատ քրոջ ու եղ­բոր որ­դի­նե­րը` Վլա­դիկ Ա­վե­տի­սյա­նը և Ա­րամ Իո­սի­ֆյա­նը: Տան վե­րա­նո­րոգ­ման հե­ղի­նակն ու ի­րա­կանց­նո­ղը Վլա­դիկ Ա­վե­տի­սյանն է: Ին­չո՞ւ ո­րո­շեց վե­րա­նո­րո­գել պա­պա­կան տու­նը: ՙՆախ,- բա­ցատ­րում է նա,- ես ծն­վել եմ այս տա­նը, և այն ինձ հա­մար հա­րա­զատ օ­ջախ է, ինչ­պես և գեր­դաս­տա­նի մյուս ան­դամ­նե­րի հա­մար՚: Վ. Ա­վե­տի­սյա­նը տե­ղե­կաց­նում է, որ տու­նը սկ­սել է կա­ռու­ցել մեծ պա­պը 1897 թվա­կա­նին և ա­վար­տել 1901-ին: Փաս­տո­րեն, նկա­տում է նա, տու­նը կա­ռու­ցեց գեր­դաս­տա­նը՝ Ղևոնդ Իո­սի­ֆյա­նի և նրա կնոջ` Օլ­գա Բա­լա­սա­նով­նա­յի հա­մար: Ու­նե­ցան 7 ե­րե­խա, ո­րոն­ցից 2-ը մա­հա­ցել են մա­նուկ հա­սա­կում, 5-ը ողջ են մնա­ցել` Անդ­րա­նի­կը, Սու­րե­նը, Ա­հա­րո­նը, Եփ­րակ­սիան ու Ռո­զան: Փաս­տո­րեն, Ղևոն­դի և Օլ­գա­յի հինգ ե­րե­խա­նե­րից պա­պա­կան տա­նը ապ­րում էր Վլա­դիկ Ա­վե­տի­սյա­նի մայ­րը` Ռո­զան: ՙ1969-ին մա­հա­ցավ Օլ­գա տա­տիկս,- վեր­հի­շում է նա,- իսկ էս­տա­ֆե­տը տա­տի­կի ձեռ­քից վերց­րեց մայրս՝ 1972-ից: Այդ ժա­մա­նակ մենք ար­դեն Մոսկ­վա­յից տե­ղա­փոխ­վել էինք Երևան: Տան տն­տե­սու­թյու­նը նա հա­ջո­ղու­թյամբ էր վա­րում` թռ­չուն­ներ, մե­ղու­ներ էր պա­հում, այ­գի էր մշա­կում: Նա մա­հա­ցավ 2001-ին: Այ­սինքն, գեր­դաս­տանն այս տանն ապ­րեց ու­ղիղ 100 տա­րի՚:
Բարդ ժա­մա­նա­կաշր­ջան­ներ է ապ­րել ըն­տա­նի­քը` անց­նե­լով հե­ղա­փո­խու­թյան, պա­տե­րազմ­նե­րի, հետ­պա­տե­րազ­մյան ծանր տա­րի­նե­րով: Ռո­զա մայ­րի­կից էս­տա­ֆե­տը վերց­րեց Վլա­դի­կի քույ­րը` Սվետ­լա­նան, ով, ցա­վոք, եր­կու տա­րի ա­ռաջ հե­ռա­ցավ կյան­քից: Ամ­ռանն, ան­շուշտ, բո­լո­րը հա­վաք­վում էին պա­պա­կան տա­նը, այ­գին ու բան­ջա­րա­նո­ցը մշա­կում, շփ­վում գյու­ղա­ցի­նե­րի հետ: Տան վե­րա­նո­րոգ­ման գա­ղա­փա­րը միշտ էլ կար, ա­սում է Վ. Ա­վե­տի­սյա­նը: ՙՉէ՞ որ այս տունն Իո­սի­ֆյան­նե­րի գեր­դաս­տա­նի բույնն է,- շեշ­տում է նա,- որ­տեղ ծն­վել ենք մենք բո­լորս: Դա պար­տա­վո­րեց­նում է մեզ: Ա­յո, գյու­ղում գոր­ծող դպ­րո­ցը կրում է Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ա­նու­նը, բայց այս տունն օր­գա­նա­պես կապ­ված է նրա հետ, գեր­դաս­տա­նի նրա սերն­դի հետ: Գա­ղա­փա­րը, որ այն պետք է վե­րած­վի տուն-թան­գա­րա­նի` թե՜ Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի, թե՜ Իո­սի­ֆյան­նե­րի գեր­դաս­տա­նի, միշտ էլ ե­ղել է: Աստ­ված հնա­րա­վո­րու­թյուն տվեց, և տու­նը կա­մաց-կա­մաց սկ­սե­ցինք վե­րա­նո­րո­գել՚:
Վ. Ա­վե­տի­սյա­նը հպար­տու­թյամբ է նշում, որ նո­րոգ­ման գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցում են գեր­դաս­տա­նի ու­ղիղ ժա­ռանգ­նե­րը: Ոչ մի հո­վա­նա­վո­րի, պե­տա­կան որևէ ա­ջակ­ցու­թյուն չի ե­ղել: Եվ դա ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի, ըն­դգ­ծում է նա: ՙՄենք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք կյան­քի կո­չել մեր մեջ ապ­րող գա­ղա­փա­րը, և մենք դա ա­րե­ցինք,- ան­կեղ­ծա­նում է նա: - Դա մեզ հա­մար բնա­կան է, քա­նի որ դա մեր պար­տա­կա­նու­թյունն է: Մենք ծն­վել ենք, մե­ծա­ցել, ապ­րել այս տա­նը: Մենք ու­զում ենք, որ մե­զա­նից հե­տո ոչ թե փլա­տակ­ներ թող­նենք ե­կող սե­րունդ­նե­րին, այլ՝ վառ հի­շա­տակ՚:

Այ­սօր­վա դրու­թյամբ տու­նը վե­րա­կան­գն­ված է ամ­բող­ջու­թյամբ« իր նախ­նա­կան` պատ­մա­կան տես­քով: ՙԱմ­բող­ջը թո­ղել ենք այն­պես, ինչ­պես կա­ռու­ցել են մեր պապն ու տա­տը,- ա­սում է Վ. Ա­վե­տի­սյա­նը: -Տան մյուս թևե­րը կա­ռուց­վել են շատ ա­վե­լի ուշ` 1960-ա­կան­նե­րին: 1965-ին մեծ շու­քով գյու­ղում նշ­վեց Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի 60-ա­մյա­կը: Մենք նաև այդ հատ­ված­նե­րը նո­րո­գե­ցինք այն նպա­տա­կով, որ այդ­տեղ կա­րո­ղա­նան ապ­րել ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը: Բնա­կան է, ինչ­քան մենք ողջ ու ա­ռողջ ենք, այդ­քան այդ տանն ենք ապ­րե­լու: Չէ՞ որ տու­նը կեն­դա­նի է իր մեջ ապ­րող մարդ­կան­ցով՚:
Աստ­ծո կա­մոք, երկ­րորդ հրաշ­քը տե­ղի ու­նե­ցավ, հա­մոզ­ված է Վ. Ա­վե­տի­սյա­նը, երբ եղ­բայ­րը` Ա­րամ Իո­սի­ֆյա­նը, ո­րո­շեց վե­րա­դառ­նալ գյուղ և ապ­րել պա­պա­կան տա­նը: Նա ծն­վել, մե­ծա­ցել, իր ողջ կայնքն ապ­րել է Երևա­նում, բայց Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո ո­րո­շեց վե­րա­դառ­նալ հա­րա­զատ գյուղ: ՙԱյս վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո,- պատ­մում է Ա. Իո­սի­ֆյա­նը,- որ մեզ հա­մար ու­նե­ցել է շատ ծանր հետևանք­ներ, ո­րո­շե­ցի տե­ղա­փոխ­վել գյուղ: Ճիշտ է, մենք բո­լորս մեծ քա­ղաք­նե­րում ենք ծն­վել, մե­ծա­ցել, քա­ղա­քա­յին մշա­կույ­թով սն­վել, դաս­տիա­րակ­վել, և գյու­ղա­կան ապ­րե­լաձևը, մի­ջա­վայ­րը խորթ է: Հա­րա­զատ­ներս դա հրաշք հա­մա­րե­ցին, իսկ ես` Աստ­ծո ճա­նա­պարհ՚:
Բանն այն է, բա­ցատ­րում է Ա­րամ Իո­սի­ֆյա­նը, որ եր­կու նա­խա­պա­պե­րից մե­կը՝ մայ­րա­կան կող­մից« Հա­սան Ջա­լա­լյան իշ­խա­նա­կան տոհ­մից է: Ա­րա­մը հա­ճախ էր ամ­ռան ար­ձա­կուրդ­նե­րին հան­գս­տա­նում գյու­ղում: 14 տա­րե­կա­նից, երբ սկ­սեց լուրջ զբաղ­վել սպոր­տով, ար­դեն քիչ էր գյուղ գա­լիս, իսկ հե­տա­գա­յում` դեպ­քից-դեպք: Ապ­րում, աշ­խա­տում էր Երևա­նում, իսկ 1990-ա­կան­նե­րի ծանր տա­րի­նե­րին մեկ­նեց ԱՄՆ, ա­պա` Ռու­սաս­տան: Ապ­րում էր Ար­ցա­խից հե­ռու, բայց հա­րա­զատ երկ­րի խն­դիր­նե­րով, ցա­վով: Ու­զում էր դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գալ Ար­ցախ` օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով: ՙԴեռ հոկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին հաս­կա­ցա, որ պա­տե­րազ­մի ա­վար­տը կան­խա­տես­ված է,- ա­սում է նա:- Շատ ծանր հետևանք­ներ ու­նե­ցանք: Տե­սա, որ այս­տեղ ապ­րե­լով, աշ­խա­տե­լով« այս ծանր ի­րա­վի­ճա­կում ա­մե­նա­մեծ օ­գու­տը կբե­րեմ իմ հայ­րե­նի­քին: Եվ ո­րո­շե­ցի գալ: Ին­չո՞վ կա­րող եմ օգ­նել գյու­ղա­ցի­նե­րին: Ես լավ ի­րա­վա­բան եմ` քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վուն­քի գծով: Օգ­նում եմ գյու­ղի Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րին: Հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րից մար­դիկ են ե­կել, չա­փագ­րում­ներ ի­րա­կա­նաց­րել, կա­տա­րել նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վար­կա­յին աշ­խա­տանք­ներ, ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դին: Մեզ վս­տա­հեց­րել են, որ շու­տով կսկ­սեն վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը՚:
Ամ­փո­փե­լով ա­սա­ծը` Վ. Ա­վե­տի­սյանն ու Ա. Իո­սի­ֆյանն այն կար­ծի­քին են, որ Իո­սի­ֆյան­նե­րի պատ­մա­կան տու­նը պետք է ու­նե­նա տուն-թան­գա­րա­նի կար­գա­վի­ճակ: Իսկ հե­տա­գա­յում կա­ռու­ցած հատ­ված­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ապ­րել, հյու­րըն­կալ­վել ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, հա­րա­զատ­նե­րը, ըն­կեր­նե­րը: Ան­շուշտ, մո­տա­կա տնե­րում կա­րե­լի է կա­ռու­ցել հյու­րատ­ներ զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար, բայց դա, պն­դում են եղ­բայր­նե­րը, հե­տա­գա ա­նե­լիք­ներ են և ոչ ի­րենց գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նա­կից: Սա­կայն պատ­մա­կան տու­նը, մեծ խնամ­քով հա­վաք­ված ի­րե­ղեն մա­սը, որ ար­դեն տե­ղադր­ված է, պատ­րաստ է իր դռ­նե­րը բա­ցել այ­ցե­լու­նե­րի առջև: