[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՐԱ­ՏԵ­ՎԵ­ԼՈՒ ԿԱՄ­ՔՈՎ

(Սկիզբը՝ ԱԱ թիվ 56)

 Մե­րի ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ.- Մար­տու­նու հ. 1 միջ­նա­կարգ/հոս­քա­յին դպ­րոց, 11-րդ

դա­սա­րան ( 2-րդ մր­ցա­նակ).

ՙԱ­մեն օր` ՙծաղ­կած՚ գե­րեզ­մա­նաթմ­բեր, ա­մեն օր` նոր շիր­մա­քա­րեր… Ցա­վոք, ճա­կա­տա­գի­րը ան­տար­բեր չան­ցավ նաև իմ կող­քով: Եղ­բայրս իր սուրբ պարտ­քը կա­տա­րեց և չխ­նա­յեց Աստ­ծո տված ա­մե­նա­մեծ պարգևը` կյան­քը: Ցա­վը տան­ջում է, գժ­վել կա­րե­լի է: Սա­կայն գժ­վե­լը փր­կու­թյուն չէ: Ապ­րել է պետք: Ի հե­ճուկս նենգ ու դա­ժան ո­սո­խի` պետք է ապ­րենք, շա­տա­նանք, հզո­րա­նանք: Հզո­րա­նանք այն­քան, որ այլևս ոչ մի ուժ մեզ չկա­րո­ղա­նա ընկ­ճել:
Իսկ կա՞ ար­դյոք ճա­նա­պարհ: Կա, և դա հա­մախ­մբ­վելն է: Ի՜մ սի­րե­լի ժո­ղո­վուրդ, ես հա­վա­տում եմ քո ներ­քին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ու­ժին ու ի­մաս­տու­թյա­նը և հա­մոզ­ված եմ, որ մի օր բո­լոր զա­վակ­ներդ կգի­տակ­ցեն միաս­նա­կա­նու­թյան և հա­վա­քա­կան ու­ժի զո­րու­թյունն ընդ­դեմ աշ­խար­հի, ո­րի խիղ­ճը լե­թար­գիա­կան քնի մեջ է, և ցույց կտան ի­րենց հա­րատևե­լու կամ­քի ու­ժը:
Ե­ռաբ­լու­րում ամ­փոփ­ված նա­հա­տակ­նե­րը մատ­ղաշ ծի­լե­րից կվե­րած­վեն հզոր ծա­ռե­րի, ծնունդ կտան մի հզոր ան­տա­ռի, ո­րը կփո­շիաց­նի իր ճա­նա­պար­հին խո­չըն­դո­տող ա­մեն ինչ:

Ան­նա ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ.- Ստե­փա­նա­կեր­տի հ.5 հիմն. դպ­րոց, 9-րդ դա­սա­րան
(3-րդ մր­ցա­նակ).

ՙԵս ա­տում եմ պա­տե­րազ­մը՝ այդ մեծ չա­րի­քը, որն ար­նո­տել է բո­լո­րիս հո­գին ու գա­րուն­նե­րը: Այս պա­տե­րազ­մը շատ դա­ժան, ա­րյու­նոտ, ա­նար­դար պա­տե­րազմ էր, ու հա­յոց բա­նակն այս ան­գամ, ցա­վոք, չկա­րո­ղա­ցավ պատ­վով դուրս գալ ծանր փոր­ձու­թյու­նից (կռ­վում էր գեր­տե­րու­թյուն­նե­րի դեմ), բայց կա­րո­ղա­ցավ ա­պա­ցու­ցել թուր­քին ու աշ­խար­հին, որ մենք ուժ, պատ­վախ­նդ­րու­թյուն, կամք ու քա­ջու­թյուն ու­նենք, որ նո­րից կա­զա­տագ­րենք մեր բռ­նագ­րավ­ված հո­ղե­րը, գե­րե­վար­ված սր­բու­թյուն­նե­րը: Ոչ մի ուժ չի կա­րող սա­սա­նել մեր ժո­ղովր­դի ա­զատ ապ­րե­լու կամ­քը, ո­րով­հետև մեր կամ­քը քա­րից էլ ա­մուր է, հա­յի ո­գին հան­ձն­վել չգի­տի: Այ­սօր ա­ռա­վել քան երբևէ մենք պետք է ա­պա­ցու­ցենք մեր գո­յատևե­լու, մեր հա­րատևե­լու կամ­քը՚:

Ա­րի­նա ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ.- Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ակ­նաղ­բյու­րի միջն. դպ­րոց,
12-րդ դա­սա­րան ( 3-րդ մր­ցա­նակ).

ՙՀայն այն ազգն է, որ ա­մեն կորս­տից հե­տո էլ ա­վե­լի է հզո­րա­ցել: Վս­տահ եմ, որ այս ան­գամ էլ նա վեր կհառ­նի: Ուղ­ղա­կի ժա­մա­նակ է պետք, մենք դեռ կոտր­ված ենք, մեզ շատ խորն են խո­ցել:
Կորց­րել եմ հո­րեղ­բորս, հա­րա­զատ մարդ­կանց, գյուղս: Ցա­վա­լի է գի­տակ­ցել, որ ինձ նման հա­զա­րա­վոր մար­դիկ կան: Մենք բո­լորս ուժ ենք գտել մեր մեջ և փոր­ձում ենք ապ­րել: … Այն­քա՛ն մոտ եմ իմ տա­նը և այն­քա՛ն հե­ռու: Այն­քան շատ եմ ու­զում նո­րից գալ քո գիր­կը: Վս­տահ եմ, որ կգա այն օ­րը, երբ նո­րից կապ­րեմ իմ տա­նը…՚:

Լիա ՄԱ­ՆԱ­ՍՅԱՆ.- Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջն. դպ­րոց,
11-րդ դա­սա­րան (3-րդ մր­ցա­նակ).

ՙԳի­շե­րը աչ­քե­րիս քուն չի գա­լիս, երբ հի­շում եմ, որ հա­րա­զատ Շու­շիս ցա­վից տն­քում է, ու­զում եմ տեր կանգ­նել, բայց ան­զոր եմ...
Իմ հայ ժո­ղո­վուրդ, դու շատ ցավ ես տե­սել, դու պի­տի վրեժ առ­նես ապ­րե­լով, ապ­րե­լով հա­մառ և միշտ ստեղ­ծե­լով՚:

Ա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ.- Մար­տա­կեր­տի հ. 1 միջն. դպ­րոց, 9-րդ դա­սա­րան
(գո­վա­սա­նա­գիր).

ՙԹշ­նա­մու նեն­գու­թյան աս­տի­ճա­նը վա­ղուց ար­դեն դա­դա­րել է մեզ զար­մաց­նել: Հա­մա­կերպ­վել ենք այն մտ­քին, որ մեզ վի­ճակ­ված է ու­նե­նալ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ա­մե­նա­բիրտ ՙար­ժա­նիք­նե­րով՚ օժտ­ված, մեր ազ­գի հան­դեպ ա­տե­լու­թյամբ ծն­վող ու սն­վող մարդ­կա­յին ու բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րից զուրկ թշ­նա­մի: Սա­կայն ա­րյամբ ներկ­ված մեր լեռ­նե­րը պար­տա­վո­րեց­նում են ա­վե­լի ա­մուր կառ­չել ի­րեն­ցից, դառ­նալ ժայ­ռե­րի գր­կում բու­սած ծառ` միայ­նակ կանգ­նած սաս­տիկ ու մո­լե­գին քա­մի­նե­րի դա­րա­վան­դում: Իսկ մեր հե­րոս­նե­րը, աստ­ղեր դար­ձած, հա­վա­տով են լու­սա­վո­րում գա­լիք­նե­րը ու հրա­մա­յում ապ­րել, ապ­րել նաև ի­րենց փո­խա­րեն՚:


Մա­րիամ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ.- Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջն. դպ­րոց,
12-րդ դա­սա­րան (գո­վա­սա­նա­գիր).

Մեզ էն գլ­խից են զար­կել, բայց նո­րեն Հա­յերն ապ­րել են, ապ­րում են, կապ­րեն (Հովհ. Շի­րազ): Սա է հա­յի ճա­կա­տա­գի­րը: Մեզ ա­նընդ­հատ զար­կում են, բայց ապ­րում ենք, կոտր­վում մի պահ, բայց հե­տո վե­րածն­վում ենք նոր ե­ռան­դով:
Մե­կը կորց­րել է իր որ­դուն, մյու­սը` ա­մուս­նուն, մեկն էլ ինձ պես սպա­սում է, թե հայ­րը կգա տուն… Սա մեծ ցավ է, մեծ սպի մեր սր­տե­րում, բայց կյան­քը շա­րու­նակ­վում է: Շա­րու­նա­կում ենք ապ­րել ու ապ­րեց­նել, չէ՞ որ բո­լորս էլ քաջ գի­տակ­ցում ենք, որ այս պայ­քա­րը դեռ չի ա­վարտ­վել, ուս­տի պետք է ուժ գտ­նենք մեր մեջ, կր­կին ոտ­քի կանգ­նենք, ան­սա­սան կանգ­նենք այս մի բուռ հո­ղի վրա: Մի ամ­բողջ սե­րունդ է սրի մատն­վել, ուս­տի նոր սե­րունդ է պետք հայ ժո­ղովր­դին` հա­յի ան­կոտ­րում ո­գով, խի­զա­խու­թյամբ օժտ­ված: Հա­յին ա­ռյու­ծա­սիրտ նոր քա­ջեր են պետք, որ մեր պատ­մու­թյան է­ջե­րը զար­դա­րեն նոր սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րով՚:

Ա­նի ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ.- Մար­տա­կեր­տի հ.1 դպ­րոց, 10-րդ դա­սա­րան (գո­վա­սա­նա­գիր).

ՙ21-րդ դա­րաս­կզ­բին հայ ժո­ղո­վուր­դը նո­րից ան­ցավ դան­թեա­կան դժոխ­քի մի­ջով աշ­խար­հի հզոր­նե­րի աչ­քե­րի ա­ռաջ:
Հի­մա մեր պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ա­վե­լի մեծ է, ո­րով­հետև մենք ապ­րում ենք հա­զա­րա­վոր հե­րոս­նե­րի փո­խա­րեն: Իմ սե­րուն­դը քաջ գի­տակ­ցում է հայ­րե­նի­քի գլ­խին կախ­ված վտան­գը: Ժա­մա­նակն է, որ բռուն­ցք­վենք ու միաս­նա­կան ու­ժով հայ­րե­նի­քը հայ պա­հե­լու վեհ ու­ղին բռ­նենք:
Մենք պետք է զս­պենք կորս­տի ցա­վը ու գնանք ա­ռաջ: Երդ­վում եմ, որ եր­բեք չեմ լքի հայ­րե­նիքս: Ար­ցա­խյան ա­մուր ու դա­րա­վոր կաղ­նու պես կկառ­չեմ հո­ղիս, ու ոչ մի հողմ չի սա­սա­նի ինձ, ո­րով­հետև ես հա­վա­տում եմ Ար­ցա­խիս լու­սա­վոր ա­պա­գա­յին:

Լու­սի­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ.- Նո­րա­գյու­ղի միջն. դպ­րոց, 11-րդ դա­սա­րան
(գո­վա­սա­նա­գիր).

ՙԵ­թե ա­ռաջ ու­զում էի ու­րիշ եր­կր­ներ տես­նել, հի­մա ե­րա­զում եմ մնալ իմ հայ­րե­նի­քում և վե­րա­դարձ­նել այն կեն­սա­խինդ ակն­թարթ­նե­րը, ո­րոնք ա­միս­ներ ա­ռաջ ուղ­ղա­կի չէի արժևո­րում: Ես հա­վա­տում եմ, ոչ, վս­տահ եմ, որ մենք մի օր կվե­րա­դարձ­նենք մեզ­նից խլած հո­ղե­րը: Բայց հի­մա պետք է ծաղ­կեց­նենք այն մի թիզ հո­ղը, որ այ­սօր ու­նենք: Եվ հոգ չէ, որ մեզ ոչ ոք չի ճա­նա­չում: Կարևո­րը, որ մենք մեզ ճա­նա­չենք: Մենք, որ Հայ­կի սե­րունդն ենք, մեզ նա­հան­ջել ու վա­խե­նալ չեն սո­վո­րեց­րել, մեր հողն է մեզ ուժ տվել, Աստ­ված է մեզ հույս տվել՚:

է­վե­լի­նա Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ.- Ստե­փա­նա­կեր­տի հ. 8 դպ­րոց, 10-րդ դա­սա­րան
(գո­վա­սա­նա­գիր).

ՙՄենք չենք հան­ձն­վել, չենք կորց­րել մեր հա­վա­տը, հույ­սը, չենք դա­դա­րե­լու կռ­վել թշ­նա­մու դեմ, ո­րը խլել է մեզ­նից մեր սուրբ հո­ղը: Մենք պար­տա­վոր ենք ապ­րել հա­նուն մեր ապ­րե­լու ի­րա­վուն­քի: Պար­տա­վոր ենք ապ­րել ար­ժա­նա­պատ­վո­րեն: Կարևոր է, որ պատ­րաստ լի­նենք մեր կյան­քը զո­հե­լու հա­նուն հայ­րե­նի­քի, բայց ա­վե­լի կարևոր է` պատ­րաստ լի­նենք ապ­րե­լու հա­նուն նրա՚:

Վի­լե­նա ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ.- Ստե­փա­նա­կեր­տի ֆիզ­մաթ հա­տուկ դպ­րոց, 1
0-րդ դա­սա­րան (գո­վա­սա­նա­գիր).

ՙ21-րդ դար. տեխ­նի­կա­յի գեր­հա­գե­ցա­ծու­թյան դա­րաշր­ջան, քա­ղա­քա­կիրթ հոր­ջորջ­վող աշ­խարհ: Չա­րա­բաս­տիկ սեպ­տեմ­բե­րյան օր. պայ­ծառ ու լու­սա­վոր մայ­րա­մու­տին հա­ջոր­դեց խա­վար ու դժո­խա­յին լու­սա­բաց: Եր­բեմ­նի ծաղ­կուն ու դրախ­տա­յին մեր Ար­ցա­խը մի ակն­թար­թում հայ­տն­վեց սա­տա­նա­յի ճի­րան­նե­րում: Ա­մեն մե­կի հո­գում այդ պա­հին մի հարց էր ծա­գում. ՙՈ՞վ եմ ես՚: Այս հար­ցին մի քա­նի ա­միս ա­ռաջ այլ կերպ կպա­տաս­խա­նեի: Իսկ այ­սօր... Ես Հայ­կի սերն­դից եմ, բայց այ­սօր՝ գլ­խի­կոր, բունս կորց­րած թռչ­նի նման: Ես Նոյ Նա­հա­պե­տի ա­րյունն եմ կրում, բայց այ­սօր իմ իսկ ա­րյան կող­մից դա­վա­ճան­ված: Ես Մով­սես Խո­րե­նա­ցու ՙՀա­յոց պատ­մու­թյան՚ շա­րու­նա­կու­թյան մի տողն եմ, բայց այ­սօր՝ խե­ղա­թյուր­ված: Ես Գրի­գոր Նա­րե­կա­ցու ա­ղոթք­նե­րով ա­ճած, հզո­րա­ցած, աստ­վա­ծա­պաշտ ու աստ­վա­ծա­վախն եմ, բայց այ­սօր՝ գլ­խի­կոր, խռո­ված, ա­նի­ծող, նզո­վող: Ես այ­սօր Նժ­դեհն եմ՝ աչ­քերս լց­ված վրե­ժի ա­րյու­նով: Ես այ­սօր նա­խա­մարդ եմ՝ ա­ռանց քա­ղա­քակր­թու­թյան, ո­րով­հետև ՙՈւ­ժե­ղի մոտ միշտ էլ թույլն է մե­ղա­վոր՚, որն էլ հաշ­վի առ­նե­լով՝ էլ չեմ ու­զում ազգս գառ լի­նի գայ­լի ե­րա­խում: Ու­զում եմ բիրտ ու կո­պիտ վի­կինգ լի­նել, բայց ազ­գիս պա­տի­վը բարձր լի­նի, տե­րը լի­նենք մեր հո­ղե­րի: Ո՞վ եմ ես: Ես օվ­կիա­նի մեջ մի լաստ եմ դես ու դեն քշ­վող, բայց կա­րող էի նաև ջրա­սույզ մի նավ լի­նել: Ես ա­մե­նա­վառ աստ­ղա­բույ­լի մի կետն եմ, ո­րին այ­սօր փոր­ձում են հան­գց­նել: Ես փյու­նիկ եմ՝ մո­խիր­նե­րից վեր հառ­նող: Ես աս­ֆալ­տը պատ­ռող ու կյան­քը շա­րու­նա­կող ծիլն եմ:
...Ես մեր մա­տաղ զո­հե­րի չապ­րած կյան­քե­րի շա­ռա­վիղն եմ, գա­լիք օրն եմ, լու­սա­վոր ա­պա­գան: Քան­զի չեմ ու­զում, որ շր­ջեն հա­յոց պատ­մու­թյան վեր­ջին է­ջը, ու­զում եմ պինդ սեղմ­վել իմ հայ­րե­նի­քին՝ իմ Ար­ցա­խին՚:

Ներ­կա­յաց­րեց
Սվետ­լա­