[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԱԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

 

Մա­յի­սի 18-ին Երևա­նում՝ Հով­հան­նես Թու­մա­նյան թան­գա­րա­նում, ՙՅոթ սա­րի հետևում՚ մր­ցույթ-փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում, բաց­վեց Զոհ­րաբ Ըռ­քո­յա­նի ՙՀայ­կա­կան Քա­շա­թաղ՚ խո­րա­գի­րը կրող լու­սա­նա­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սը՝ ՙՔա­շա­թա­ղը՝ լու­սան­կար­նե­րում՚։ Այն նվիր­ված է Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 29-ա­մյա­կին, և կա­յա­ցել է լու­սան­կար­նե­րի հե­ղի­նակ Զոհ­րաբ Ըռ­քո­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու թան­գա­րա­նի տնօ­րե­նու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ Ցու­ցա­հան­դե­սը տևե­լու է 10 օր։ Լու­սան­կար­նե­րում ներ­կա­յաց­ված են շր­ջա­նի մի շարք սր­բա­վայ­րեր, այդ թվում՝ Ծի­ծեռ­նա­վան­քը, Վա­րազ­գո­մի վան­քը, Մկ­նա­տա­մի Խաչ մա­տուռ-ե­կե­ղե­ցին և այլն։

Մա­յի­սի 28-ին ցու­ցաս­րա­հում հան­դես կգան Բեր­ձո­րի ար­վես­տի դպ­րո­ցի պա­րի խմ­բա­կի պա­րու­հի­նե­րը /պա­րու­սույց՝ Ան­նա Մով­սե­սյան/ և երգ­չա­խում­բը /ղե­կա­վար՝ Հաս­միկ Գրի­գո­րյան/, ինչ­պես նաև՝ Երևա­նի Փի­րու­մյան պա­րա­յին ստու­դիա­յի սա­նե­րը՝ պա­րու­սույց Ռու­զան­նա Փի­րու­մյան։ Ցու­ցա­հան­դեսն ու­ղեկց­վում է դա­սա­խո­սու­թյուն­նե­րով՝ նվիր­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Քա­շա­թա­ղի շր­ջա­նի պատ­մու­թյա­նը։ Մա­յի­սի 19-ին ՙՔա­շա­թա­ղի վե­րա­հա­յա­ցու­մը՝ որ­պես Հա­յաս­տա­նի զար­գաց­ման դրսևո­րում, դա­սեր և հետևու­թյուն­ներ՚ թե­մա­յով հան­դես ե­կան քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բա­կյա­նը և արևե­լա­գետ, պ. գ. թ. Վա­րու­ժան Գե­ղա­մյա­նը։ Մա­յի­սի 20-ին դա­սա­խո­սու­թյան թե­ման էր՝ ՙՔա­շա­թա­ղի ամ­րոց­նե­րը՚։ Այդ մա­սին բա­նա­խո­սու­թյամբ հան­դես ե­կան հնա­գետ, պատ­մա­բան Գա­գիկ Սարգ­սյա­նը և հնա­գետ Լևոն Մկրտ­չյա­նը, ով­քեր տա­րի­ներ շա­րու­նակ Քա­շա­թա­ղի շր­ջա­նում հայտ­նա­բե­րել և ու­սում­նա­սի­րել են Քա­շա­թա­ղի տա­րած­քի մոտ 60 հնա­դա­րյան ամ­րոց ու ամ­րո­ցա­տե­ղի­ներ։ Լևոն Մկրտ­չյա­նը հան­դես ե­կավ ՙՔա­շա­թա­ղի ամ­րոց­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան նո­րա­գույն մե­թոդ­ներ, թվայ­նա­ցում և ե­ռա­չափ մո­դե­լա­վո­րում՚ դա­սա­խո­սու­թյամբ։
Գա­գիկ Սարգ­սյա­նը, խո­սե­լով այդ հե­տաքր­քիր հու­շար­ձան­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան մա­սին, տե­ղե­կաց­րեց՝ Քա­շա­թա­ղի շր­ջա­նը գրե­թե չէր ու­սում­նա­սիր­վել հայ գիտ­նա­կան­նե­րի կող­մից, և հատ­կա­պես ամ­րոց-հնա­վայ­րե­րի մա­սին քիչ տե­ղե­կու­թյուն կար։ Հա­վե­լեց՝ ՙGoogle planet՚ ծրագ­րով է կա­րո­ղա­ցել գտ­նել ար­դեն հայտ­նի և պաս­տառ­նե­րում ներ­կա­յաց­ված հու­շար­ձան­նե­րը։ Ցու­ցա­հան­դե­սում ա­ռան­ձին բաժ­նով ներ­կա­յաց­ված են Քա­շա­թա­ղի շր­ջա­նում հիմ­նա­կա­նում նոր հայտ­նա­բեր­ված ամ­րոց­ներ։ Ներ­կա­նե­րը ծա­նո­թա­ցան ցու­ցան­մուշ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նին, տե­ղադ­րու­թյան վայ­րին, պահ­պան­ված կա­ռույց­նե­րին։

Հայ ճար­տա­րա­պե­տու­թյունն ու­սում­նա­սի­րող /ՀՃՈՒ/ հիմ­նադ­րա­մի աշ­խա­տա­կից, ճար­տա­րա­պետ Ա­շոտ Հա­կո­բյա­նը մա­յի­սի 21-ին դա­սա­խո­սեց ՙՔա­շա­թա­ղի շր­ջա­նի միջ­նա­դա­րյան ճար­տա­րա­պե­տու­թյու­նը. վան­քեր և ե­կե­ղե­ցի­ներ՚ թե­մա­յով։ Նա ներ­կա­յաց­րեց շր­ջա­նի մի քա­նի կարևոր պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի ճար­տա­րա­պե­տու­թյու­նը։ Խո­սե­լով շր­ջա­նի ա­մե­նա­հին քրիս­տո­նեա­կան հու­շար­ձա­նի՝ Ծի­ծեռ­նա­վան­քի ճար­տա­րա­պե­տա­կան հո­րին­ված­քի մա­սին՝ տե­ղե­կաց­րեց. այս տա­ճա­րը ե­ռա­նավ բա­զի­լիկ ո­ճի կա­ռույց է, հիմ­նադր­վել է վաղ միջ­նա­դա­րում, հնա­րա­վոր է՝ հե­թա­նո­սա­կան տա­ճա­րի հիմ­քի վրա։ Ծի­ծեռ­նա­վան­քի Սուրբ Գևորգ տա­ճա­րը ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռույ­ցով նման է ՀՀ-ում գտն­վող մի քա­նի ե­կե­ղե­ցի­նե­րի, ո­րոնց կա­ռուց­ման ժա­մա­նա­կը հա­մընկ­նում է Ծի­ծեռ­նա­վան­քի հետ։ Ներ­կա­յաց­րեց Վա­րազ­գո­մի վանք կոչ­վող ե­կե­ղե­ցին, ո­րը գտն­վում է Հա­կա­րի գե­տի ձա­խա­կող­մյան բարձ­րա­դիր վայ­րում՝ Ծի­ծեռ­նա­վան­քից մոտ 10կմ հյու­սիս։ 9-րդ դա­րում կա­ռուց­ված այս սր­բա­տու­նը գտն­վում է խիստ վթա­րա­յին վի­ճա­կում։ Կենտ­րո­նագմ­բեթ ե­կե­ղե­ցին բա­ցա­ռիկ է իր ճար­տա­րա­պե­տա­կան ա­ռու­մով, ու­նի 2 խո­րան։ Գմ­բե­թը պա­հող սյու­նե­րին 4 ա­վե­տա­րա­նիչ­նե­րի բարձ­րա­քան­դակ­ներն են։ Մուտ­քը հա­րա­վից է։
Ճար­տա­րա­պետն անդ­րա­դար­ձավ նաև Մկ­նա­տա­մի խաչ մա­տուռ-ե­կե­ղե­ցուն, Ար­քո գյու­ղի տա­րած­քի միջ­նա­դա­րյան 2 սր­բատ­նե­րին, Վա­կու­նի­սի ու Շա­լուա­յի ե­կե­ղե­ցի­նե­րին և այլ հու­շար­ձան­նե­րին, ո­րոնք գտն­վում են Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, հա­վաս­տում են տա­րած­քի՝ հա­յոց ոս­տան լի­նե­լը։ Ա­մե­նա­կարևո­րը՝ այս տա­րած­քում հայ-քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­ներն ու այլ հու­շա­կո­թող­ներ թվագր­վում են վաղ միջ­նա­դա­րից և հաս­նում 18-րդ դա­րա­կես։ Դա­սա­խո­սու­թյա­նը ներ­կա էին հայ ճար­տա­րա­պե­տու­թյամբ հե­տաքր­քր­վող­ներ, հնա­գետ­ներ, ու­սա­նող­ներ, Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հիմ­նա­դիր ա­ռա­ջին ղե­կա­վար, պատ­մա­բան Ա­լեք­սան Հա­կո­բյա­նը, ով մա­յի­սի 25-ին ցու­ցաս­րա­հում հան­դես կգա ՙԾի­ծեռ­նա­վանք՚ թե­մա­յով։
Շա­բաթ օ­րը՝ մա­յի­սի 22-ին, պատ­մա­բան, պ.գ.թ. Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը դա­սա­խո­սեց առ­ցանց՝ Ստե­փա­նա­կեր­տից։ Նա­խա­տե­սած էր, որ պատ­մա­բա­նը պետք է գար Երևան, սա­կայն ո­րոշ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով, չկա­րո­ղա­ցավ և ՙՔա­շա­թա­ղի շր­ջա­նի էթ­նիկ նկա­րա­գի­րը՚ թե­մա­յով ներ­կա­յա­ցավ առ­ցանց։ Նշեմ՝ Լ. Հով­հան­նի­սյա­նը տա­րի­ներ շա­րու­նակ այ­ցե­լել է Քա­շա­թա­ղի շր­ջան, ու­սում­նա­սի­րել տար­բեր պատ­մա­կան հու­շար­ձան­ներ, ո­րոնք նա ներ­կա­յաց­րել է նաև ՙՄեր եր­կի­րը՚ հա­ղոր­դա­շա­րով։ Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին՝ Լ. Հով­հան­նի­սյա­նը կարևո­րեց նման մի­ջո­ցա­ռում­նե­րը, երբ լու­սան­կար­նե­րի ցու­ցադ­րու­թյա­նը զու­գա­հեռ տե­ղի են ու­նե­նում դրանց մա­սին դա­սա­խո­սու­թյուն­ներ։ Պատ­մա­բա­նը տե­ղե­կաց­րեց՝ մինչև 18-րդ դա­րա­կես Քա­շա­թա­ղի և Քար­վա­ճա­ռի շր­ջան­նե­րը ե­ղել են մար­դա­շատ, և այս հատ­ված­նե­րում հիմ­նա­կա­նում հա­յերն են բնակ­վել։ 16-18-րդ դա­րե­րում օ­տար նվա­ճող­նե­րը Սյու­նիքն Ար­ցա­խից տա­րան­ջա­տե­լու նպա­տա­կով մահ­մե­դա­կան ցե­ղեր են բե­րել և բնա­կեց­րել տա­րած­քում։ Իսկ տա­րած­քի հա­յա­թա­փու­մը վերջ­նա­կան տե­ղի ու­նե­ցավ 1918 թվա­կա­նին։ Հա­ջորդ դա­սա­խո­սու­թյու­նը կկա­յա­նա ե­րեք­շաբ­թի՝ մա­յի­սի 25-ին։
Դա­սա­խո­սու­թյուն­նե­րի սկզ­բում բա­նա­խոս­նե­րին ող­ջու­նում և ներ­կա­յաց­նում է թան­գա­րա­նի տնօ­րեն Ա­նի Ե­ղիա­զա­րյա­նը՝ հայտ­նե­լով շնոր­հա­կա­լու­թյուն ներ­կա­նե­րին և բա­նա­խոս­նե­րին, ով­քեր սի­րով են հա­մա­ձայ­նել ներ­կա­յա­նալ ցու­ցաս­րա­հում։