[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՓՅՈՒՌՔԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԵԿՏԵՂՄԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՑՔ՚

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մա­յի­սի 20-22-ն աշ­խա­տան­քա­յին այ­ցով ՌԴ Ղրի­մի Սիմ­ֆե­րո­պոլ քա­ղա­քում էին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը և սփյուռ­քի հար­ցե­րով ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նը, ո­րոնք այն­տեղ էին Ղրի­մի հայ հա­մայն­քի հրա­վե­րով` մաս­նակ­ցե­լու նրա հա­մա­ժո­ղո­վին:

Քն­նարկ­ված հար­ցե­րի, ստա­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րի շուրջ զրու­ցե­ցինք ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե ՂԱ­ՐԱ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

-Տի­կին Ղա­րա­խա­նյան, ի՞նչ հա­մա­ժո­ղով էր դա, ով­քե՞ր էին մաս­նակ­ցում, ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դում:
-ՙՂրի­մյան կա­մուրջ. ազ­գա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը գոր­ծո­ղու­թյան մեջ՚. այս խո­րա­գիրն էր կրում հա­մա­ժո­ղո­վը: Մաս­նակ­ցում էին հիմ­նա­կա­նում ՌԴ հա­րա­վա­յին տա­րա­ծաշր­ջա­նի՝ Կրաս­նո­դա­րի, Սո­չիի, Աբ­խա­զիա­յի, Դո­նի Ռոս­տո­վի, Ստավ­րո­պո­լի, Պյա­տի­գորս­կի, ինչ­պես նաև Մոսկ­վա քա­ղա­քի և մար­զի (ք. Լյու­բերցկ), Սանկտ Պե­տեր­բուր­գի, Տվե­րի, Սա­րա­տո­վի հայ հա­մայ­նք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, որ­տեղ ար­դեն 1 մլն 100 հա­զար հայ է բնակ­վում: Ղրի­մում հզոր հայ­կա­կան հա­մայնք կա, որ­տեղ հայ­կա­կա­նու­թյան ներ­կա­յու­թյու­նը մեծ է ճար­տա­րա­պե­տա­կան շի­նու­թյուն­նե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի և մարդ­կանց հա­մախ­մբ­վա­ծու­թյան ա­ռու­մով: Հա­մա­ժո­ղո­վում գլ­խա­վո­րա­պես քն­նարկ­վել են հա­մայն­քի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը, և թե հա­յու­թյունն ինչ­պես է ար­ձա­գան­քում դրանց: Որ­պես կարևո­րա­գույն մար­տահ­րա­վեր` դր­ված էր նաև ինք­նու­թյան պահ­պան­ման հար­ցը: Քն­նարկ­վել են հա­մայ­նք­նե­րի գոր­ծու­նեու­թյան հե­ռան­կար­նե­րը: Հա­մա­ժո­ղո­վի ա­ռանց­քա­յին թե­ման Ար­ցախն էր: Մենք հան­դես ենք ե­կել ե­լույթ­նե­րով: Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նը ներ­կա­յաց­րել է պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած Ար­ցա­խի ընդ­հա­նուր վնաս­նե­րը և ա­ռաջ քա­շել Շու­շիի 4 հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրա­գի­րը: Ես ներ­կա­յաց­րել եմ ԿԳՄՍ հա­մա­կար­գի նյու­թա­կան, ֆի­զի­կա­կան, բա­րո­յա­կան կո­րուստ­նե­րը, այս հա­մա­պատ­կե­րին մշակ­վող վե­րա­կան­գն­ման և զար­գաց­ման փու­լի ծրագ­րե­րը:
-Հա­վա­նա­բար շր­ջա­գա­յել եք նաև հայ­կա­կան տե­սար­ժան վայ­րե­րում, հան­դի­պում­ներ ու­նե­ցել:
- Ա­յո, ա­ռա­ջին օ­րը հյու­րըն­կալ­վել ենք Յալ­թա­յի Սուրբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցում, երկ­րորդ օ­րը` Սուրբ խաչ ե­կե­ղե­ցում, ո­րը 14-րդ դա­րի վա­նա­կան հա­մա­լիր է: Մեզ ծա­նո­թաց­րել են Սիմ­ֆե­րո­պո­լի սր­տում կա­ռուց­ված մի շի­նու­թյան հետ, ո­րը ծա­ռա­յե­լու է որ­պես հայ­կա­կան ազ­գագ­րու­թյան կենտ­րոն: Այն այժմ կա­հա­վոր­ման փու­լում է: Ծա­ռա­յե­լու է նաև որ­պես գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րոն, որ­տեղ մար­դիկ կծա­նո­թա­նան Ղրի­մի, և ոչ միայն, ռու­սա­հայ ներ­կա­յու­թյան հետ:
Ու­շագ­րավ էր, որ Սիմ­ֆե­րո­պո­լի ազ­գագ­րա­կան թան­գա­րա­նում կա ա­ռան­ձին հայ­կա­կան բա­ժան­մունք, որ­տեղ ներ­կա­յաց­ված են Ղրի­մի հա­յե­րի կեն­ցա­ղը, մշա­կույ­թը, ար­վեստն ար­տա­ցո­լող բազ­մա­թիվ նմուշ­ներ: Մա­յի­սի 21-ին այդ­տեղ կա­յա­ցել է գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րանս, որն ու­ղեկց­վել է մշա­կու­թա­յին ծրագ­րով: Հյու­րե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել է էքս­կուր­սիա թան­գա­րան­ներ, այդ թվում` Դոնս­կո­յի հայ­կա­կան ազ­գագ­րա­կան թան­գա­րան: Հե­տա­գա քն­նար­կում­ներն ըն­թա­ցել են ոչ ֆոր­մալ մթ­նո­լոր­տում. ե­կե­ղե­ցուն կից տա­նը, հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­հու­շա­հա­մա­լի­րում: Այս­տեղ նաև ծա­ղիկ­ներ ենք խո­նար­հել 1915թ. ցե­ղաս­պա­նու­թայն զո­հե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շար­ձա­նին:
Հա­մա­ժո­ղո­վից ա­մե­նատ­պա­վո­րիչ հա­ղոր­դագ­րու­թյունն այն էր, որ ի­մա­ցա Աբ­խա­զիա­յում գոր­ծող 24 հայ­կա­կան հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի մա­սին, ո­րոնք ա­ռաջ­նորդ­վում են նույն ծրագ­րե­րով, ինչ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դպ­րոց­նե­րը: Իսկ մնա­ցած հա­մայ­նք­ներն ու­նեն կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ:

-Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջարկ­ներ ե­ղե՞լ են:
- Հրա­վեր­ներ ենք ստա­ցել տար­բեր հա­մայ­նք­նե­րից, մաս­նա­վո­րա­պես` Կրաս­նո­դա­րի, Աբ­խա­զիա­յի: Ի դեպ, վեր­ջի­նիս հայ­կա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցի­չը Աբ­խա­զիա­յի ազ­գա­յին հե­րոս է, և ոտ­քը կորց­րել է Աբ­խա­զիա­յի մար­տե­րում` որ­պես ա­ռան­ձին հայ­կա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տար, որ­տեղ զոհ­վել է նաև 23 հայ զին­վոր: Ինչ­պես հաս­կա­ցա, Աբ­խա­զիա­յի ղե­կա­վա­րու­թյունն արժևո­րում է հա­յե­րի դե­րը, և այն­տեղ ստեղծ­ված են հա­մայն­քա­յին կյանքն ար­ժա­նա­պա­տիվ կազ­մա­կեր­պե­լու հա­մար բո­լոր պայ­ման­նե­րը: Ղրի­մում հա­մայնք կա Հայ­կա­վան ա­նու­նով, որ­տեղ բնակ­չու­թյան 90 տո­կո­սը հա­յեր են:
Շփ­վել ենք պե­տա­կան ու տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րում ի­րենց լավ դրսևո­րող շատ ազ­դե­ցիկ հա­յե­րի հետ: Նա­խա­տես­վում են հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի այ­ցեր Ար­ցախ:
-Ի՞նչ եք կար­ծում, լա՞վ է, որ հզոր հա­մայ­նք­ներ ու­նենք դր­սում:
- Ես եր­կա­կի զգա­ցում էի ապ­րում: Ա­ռա­ջի­նը, որ ու­րա­խա­լի է, այն էր, որ զգա­ցի հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի ապ­րու­մակց­ման խո­րը զգա­ցումն Ար­ցա­խի նկատ­մամբ: Երկ­րոր­դը, ո­րը տխ­րու­թյուն է պատ­ճա­ռում, այն է, որ հա­յե­րը հայ­րե­նի­քից դուրս հայ­րե­նիք են կա­ռու­ցում: Մր­ցակ­ցում են հայ­րե­նի­քից դուրս ե­կե­ղե­ցի­ներ կա­ռու­ցե­լու, կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ բա­ցե­լու հա­մար, բայց ո­րը, մեծ հաշ­վով, խաբ­կանք է: Սա­կայն հա­մա­ժո­ղո­վի ար­դյուն­քում մեկ կարևոր եզ­րա­հանգ­ման ե­կանք. սփյուռ­քը պետք է դի­տել մեր մտա­վոր, բա­րո­յա­կան ռե­սուրս­նե­րի մեկ­տեղ­ման ա­ռանցք: Մենք պետք է սփյուռ­քի մտա­վոր ու­ժե­րը նաև բե­րենք Ար­ցախ, և ոչ թե սփյուռ­քը դիտ­վի միայն նյու­թա­կան ռե­սուր­սի ըն­կա­լում­նե­րով: Դա սխալ է: Սփյուռ­քը պետք է դի­տել մեր միաս­նա­կա­նու­թյան, մեր ամ­բողջ ազ­գա­յին նե­րու­ժի մեկ­տեղ­ման, և հա­մընդ­հա­նուր ազ­գա­յին ծրագ­րե­րի մաս­նա­կից: Սփյուռ­քի լա­վա­գույն կադ­րե­րը պետք է հրա­վիր­վեն աշ­խա­տե­լու այս­տեղ: Մեր լա­վա­գույն ու­ղեղ­նե­րը, ո­րոնք ոչ ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում հե­ռա­ցել են, այ­սօր կա­րող են գալ ու մաս­նակ­ցել Ար­ցա­խի և ընդ­հան­րա­պես հա­յու­թյան փր­կու­թյա­նը:
Հա­մա­ժո­ղո­վը հու­զա­կա­նո­րեն հա­գե­ցած մի­ջո­ցա­ռում էր, բայց այդ­տեղ չկար պար­զու­նակ սեն­տի­մեն­տա­լու­թյուն: Հու­զա­ռատ էր, ո­րով­հետև ներ­կա­յաց­վում էր հետ­պա­տե­րազ­մյան վի­րա­վոր Ար­ցա­խը: Բայց Ար­ցա­խը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո կոնկ­րետ հա­մա­կարգ­ված ա­ռա­ջարկ­ներ ե­ղան, և տար­բեր հա­մայ­նք­նե­րի կող­մից պատ­րաս­տա­կա­մու­թյուն` ա­ռաջ մղել բո­լոր այն ծրագ­րե­րը, ո­րոն­ցով Ար­ցա­խը կմ­նա հայ­կա­կան, ոչ միայն կվե­րա­կան­գն­վի, այլև կզար­գա­նա: Մի քա­նի ծրագ­րեր տե­ղում ֆի­նան­սա­վոր­վե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն ե­ղել է, բայց դեռ չեմ ու­զում այդ մա­սին ժա­մա­նա­կից շուտ հայ­տա­րա­րել:
Հա­մա­ժո­ղո­վի ա­ռանց­քում ինք­նու­թյան՝ որ­պես քա­ղա­քակր­թա­կան բա­ղադ­րի­չի պահ­պա­նումն ու ար­դիա­կան­ցումն էր, ու հենց այդ հա­մա­տեքս­տում Ար­ցա­խի կող­քին կանգ­նե­լը: Ոչ մենք էինք` որ­պես պատ­վի­րակ­ներ, սփյուռքն ըն­կա­լել որ­պես նյու­թա­կան ռե­սուրս, ոչ էլ նա է մեզ դի­տում որ­պես օգ­նու­թյուն հայ­ցող օ­բյեկտ: Սխալ է սփյուռ­քի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դի­տար­կել սոսկ պրագ­մա­տիկ ըն­կա­լում­նե­րի կոն­ցեպ­տում: Սփյուռ­քը մենք պետք է օգ­տա­գոր­ծենք լոբ­բիս­տա­կան, ճիշտ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ ա­նե­լու, ինք­նու­թյու­նը պա­հե­լու, մեր հոգևոր ու գա­ղա­փա­րա­կան ինք­նա­կազ­մա­կերպ­մանն առ­նչ­վող հար­ցե­րով:
Հա­մա­ժո­ղո­վի նո­րու­թյունն այն էր, որ ո­րոշ­վեց ստեղ­ծել բո­լոր հա­մայ­նք­նե­րի ցան­ցա­յին, ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կարգ, որ­պես­զի մեկ հար­թա­կից հն­չեց­վեն բո­լոր խն­դիր­նե­րը, բո­լոր հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, և այն լի­նի թա­փան­ցիկ, հաշ­վե­տու, ինք­նա­վեր­լուծ­վող կա­ռույց: