[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ, Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Արցախի պետական համալսարանը տարեվերջյան թոհուբոհի մեջ է. ոմանք ավարտում են համալսարանը, ոմանք էլ նախապատրաստվում սպասվող ընդունելիության քննություններին: Մի խոսքով` քննական եռուզեռ է:

    Օրերս ԱրՊՀ լրատվության բաժնի ղեկավար Զարինե Սառաջյանի ուղեկցությամբ ներկա եղանք հեռակա սովորող ուսանողների դասապրոցեսներին՝ կատարածի ու  անելիքների մասին ավելի ընդհանրացված պատկեր ունենալու համար: 

    19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության մասին դաս-քննարկում էր անցկացնում դասախոս Լալայանը, երբ մենք փորձեցինք համալսարանական անցուդարձի դիմագծերը ստանալ դասապրոցեսից:

   Տարեվերջյան անհանգստությունը և ուսումնական տարին ավարտելու բավականությունը  արտացոլված էր ուսանողների աչքերում: Նրանցից շատերը ուսումնական տարվա ավարտը վերջին ժամանակների համար նոր ձեռբերում են համարում. չէ՞ որ այդ երիտասարդներից շատերը, ըդամենը մի քանի ամիս առաջ, աջաջնագծում էին, հայրենական պատերազմի ամենթաեժ կետերում:

   Մեր ֆոտոապարատի կադրից դուրս չմնաց նաև համալսարանի փառքի նոր անկյունը, որտեղ Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված ԱրՊՀ ուսանողների հայացքներն էին… այստեղ են ասում՝ լռությունը հավերժության վերածվելու հատկություն ունի:

    Արցախի պետական համալսարանի ըդամենը մի մասնաշենքի մեջ ամբողջացած է օրվա իրականությունը՝ նրա ցավալի և միևնույն ժամանակ շարունակության համար պայքարող արժեքների անթաքույց հրճվանքի գույներով: Այսպիսնն ենք մենք համալսարանում, տանը, թե առաջնագծում:

   Արցախի պետական համալսարանի շինարարական աշխատանքների ընթացքին ևս փորձեցինք ծանոթանալ: Շինարարների պնդմամբ՝ նոր ուսումնական տարին կսկվի ԱրՊՀ-ի նոր շենքում:

 

Հ.գ.

   Կրթությունը յուրաքանչյուր երկրի ամենազգայուն և ամենակարևոր օղակն է, այնտեղից է սկսվում հայրենիքի անվտանգությունը: