[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐՈ՝ ՄԵԾԱՐԱՆՔԻ ՆՎԱԳՆԵՐ

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 Բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը ծն­վել, ու­սա­նել, ապ­րում ու ստեղ­ծա­գոր­ծում է Ստե­փա­նա­կեր­տում։ Նա բա­նաս­տեղ­ծա­կան չորս ժո­ղո­վա­ծու­նե­րի (ՙԽո­տի ա­ղեր­սանք՚, ՙԹի­թե­ռա­խաղ՚, ՙՀա­յաց­քի մեր­կու­թյուն՚, ՙԳրիչս ե­րազ է տես­նում՚) և ՙՄաք­սիմ Հով­հան­նի­սյան. Գրող և հրա­պա­րա­կա­խոս՚ մե­նագ­րու­թյան հե­ղի­նակ է։


Ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է բա­նաս­տեղ­ծու­հու հեր­թա­կան՝ հին­գե­րորդ գիր­քը՝ ՙՊա­տե­րազ­մից հե­տո՚ խո­րագ­րով (Երևան, ՙՎՄՎ-Պրինտ՚ 2021թ.)։ Այս ժո­ղո­վա­ծու­նե­րում Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյանն ամ­բողջ ձայ­նով հն­չեց­նում է կյան­քի ձայ­նը, մար­դու նե­րաշ­խար­հի պես-պես նր­բե­րանգ­նե­րը, նրա ան­հա­տա­կա­նու­թյու­նը՝ բա­ցա­հայ­տե­լով ա­վե­լի հա­րուստ շեր­տեր ու մտազ­գա­ցա­կան պատ­կեր­ներ։ Հատ­կան­շա­կան է, որ ժո­ղո­վա­ծու­նե­րի ինք­նա­տիպ խո­րագ­րերն ար­դեն իսկ կողմ­նո­րո­շում են ըն­թեր­ցո­ղին, որ Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը քնա­րա­խո­հա­կան խառն­ված­քի, դրա­մա­տիկ շն­չի, ազ­նիվ ներ­շն­չանք­նե­րի, բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կե­ցու­թյան փի­լի­սո­փա­յու­թյամբ շա­ղա­խե­լու ա­նու­րա­նա­լի հատ­կա­նիշ­նե­րով է օժտ­ված։ Իսկ ՙՊա­տե­րազ­մից հե­տո՚ ժո­ղո­վա­ծուն լի­նե­լով ո­րա­կա­կան նոր հատ­կա­նիշ­նե­րով է հայ­տանշ­վում ու ա­ռանձ­նա­նում բա­նաս­տեղ­ծու­հու կեն­սագ­րու­թյան մեջ։ Հե­ղի­նա­կի դա­սա­կար­գու­մով ՙՊա­տե­րազ­մից հե­տո՚ հա­վա­քա­ծուն բո­վան­դա­կում է ՙՔեզ տես­նե­լիս եր­գում են հո­գուս աչ­քե­րը՚, ՙԱ­ռանց քեզ՝ եր­կն­քի կա­պույտն էլ ան­գույն է՚ և ՙՊա­տե­րազմ՝ պա­տե­րազ­մից հե­տո՚ շար­քե­րը, ո­րոնք ըստ էու­թյան ներ­կա­յաց­նում են Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հի, ար­դի պոե­զիա­յի, մեր պատ­մու­թյան նոր հատ­վա­ծի տար­բեր եզ­րե­րը՝ սի­րո՝ պան­ծաց­ման ու մե­ծա­րան­քի և հայ­րե­նազ­գա­ցու­թյան ան­բռ­նազ­բոս շեշ­տե­րով։
Ըստ ո­րում՝ այդ ա­մե­նը ոչ թե ար­տա­քին թե­մա­տիկ նշան­նե­րով, այլ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, ՙան­տե­սա­նե­լի՚ գու­նագ­ծե­րի, բա­ռա­պատ­կեր­նե­րի, ձևա­կա­ռուց­ված­քա­յին ա­ռինք­նող պա­տում­նե­րի հու­զա­կան, վա­րա­կիչ, ներ­գոր­ծուն մտա­ծո­ղու­թյամբ և ո­ճա­կա­ռուց­ված­քա­յին կեն­դա­նի շն­չով։
Աստ­վա­ծա­յին սի­րո պան­ծաց­ման ու մե­ծա­րան­քի, ծն­րա­դիր հա­վա­տի ու ան­կեղծ ներ­շն­չան­քի պա­տում­նե­րում Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը դա­վա­նում է այն ար­ժեք­նե­րին, ո­րոնք անհ­րա­ժեշտ են մեծ ու դա­ժան աշ­խար­հում լիար­ժեք ու ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու, ա­րա­րե­լու, սի­րե­լու և սիր­վե­լու հո­գե­բա­րո­յա­կան թր­թիռ­նե­րով, մարդ­կա­յին կա­յուն սկզ­բունք­նե­րով, ա­պա­ցու­ցե­լով, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ճշ­մա­րիտ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ապ­րում և շն­չում է հո­գե­նյու­թով։
Ա­լի­սա­յի պոե­զիա­յում ա­մեն ինչ են­թարկ­վում է սր­տի ու մտ­քի չա­փում­նե­րին՝ ընդ­գր­կե­լով հոգևոր և նյու­թա­կան աշ­խար­հը, ո­րոնց կենտ­րո­նում ա­մե­նա­զոր, ա­մե­նա­խե­լա­միտ մարդն է՝ իր բո­լո­րան­վեր սի­րով, բա­րու­թյամբ ու հա­վա­տամ­քով։ Ա­հա՜ տո­ղեր, ամ­փոփ մտ­քեր սի­րո թե­մա­յին նվիր­ված նրա է­ջե­րից. ՙՍե­րը մտ­նում է հո­գի­ներն ու արև նկա­րում՚ , ՙՄեկ­նիր ձեռ­քերդ, Շո­յիր ե­րա­զան­քիս վար­սե­րը՚, ՙԴու մի նոր ե­րանգ մտց­րիր իմ կյանք՚, ՙՔո համ­բույր­նե­րից գե­ղեց­կա­նում են շուր­թերս՚, ՙՄի նոր կյանք ենք նկա­րում՚, ՙԴու ես արևը, լու­սի­նը, Շա­բաթ­վա բո­լոր օ­րե­րը, Ու նաև գա­րու­նը՚, ՙՍե­րը գժու­թյուն է՚, ՙՔեզ տես­նե­լիս եր­գում են աչ­քերս՚, ՙՄիայն ես ու դու՚, ՙԵվ միայն այս­տեղ ու հի­մա՚... Այս­պես սի­րո թե­մա­յին նվիր­ված ՙՔեզ տես­նե­լիս եր­գում են հո­գուս աչ­քե­րը՚, ՙԱ­ռանց քեզ՝ եր­կն­քի կա­պույտն էլ ան­գույն է՚ շար­քե­րից կա­րե­լի է մեջ­բե­րել նաև ամ­բող­ջա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։ Ճիշտ է, բո­լո­րը հա­մար­ժեք չեն ի­րենց մտա­ծո­ղու­թյամբ ու թար­մու­թյամբ, բայց հո­գու մի ՙբե­կոր՚ են՝ ապ­րող ու ապ­րեց­նող։ Այս ի­մաս­տով Ա­լի­սա­յի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը կա­րե­լի է ա­սել իր ՙհո­գու օ­րագ­րերն են՚, ո­րոնք նույն­քան հուզ­մունք, տրա­մադ­րու­թյուն են պարգևում նաև ըն­թեր­ցո­ղին, քան­զի միա­սին են ծն­վում սիրտն ու միտ­քը և հա­ճախ են խո­սում մե­կը մյու­սի ա­նու­նից. չէ ո՞ր ճշ­մա­րիտ պոե­զիան նաև գոր­ծող բա­րո­յա­կա­նու­թյուն է, ազն­վաց­նող ու բարձ­րաց­նող ա­ռա­քի­նու­թյուն է։
ՙՊա­տե­րազմ՝ պա­տե­րազ­մից հե­տո՚ շար­քում սի­րած էա­կի նկատ­մամբ քնա­րա­կան հե­րո­սի սե­րը ա­վե­լի կրա­կոտ ու ան­զի­ջում է դառ­նում հայ­րե­նի ոս­տա­նի նկատ­մամբ, քան­զի Հայ­րե­նի­քը ոչ թե հո­ղա­տա­րածք է, այլ ար­ժա­նա­պատ­վու­թյուն է, վսեմ կեր­պար, ազ­գա­յին ե­զա­կի ար­ժեք։
Ա­հա մի քա­նի ֆրագ­մենտ­ներ. ՙՀայ­րե­նիքս քո դեմքն է ստա­նում, և ես քե­զա­նից խլում եմ ինձ, Որ հայ­րե­նիքս հաղ­թա­նակ տա­նի՚, ՙՄիտքս ան­կում­նե­րից վեր է բարձ­րա­նում, իսկ հաղ­թա­նակս բարձ­րա­նալ-կանգ­նելն է՚, ՙԵվ ապ­րոմ ենք, Մահ­վան սար­սուռ­նե­րից ա­վե­լի ու­ժե­ղա­ցած՚, ՙՍիրտ չմ­նաց, կո­րուստ­նե­րի ցա­վից մեռ­նում է ժա­մա­նա­կը՚, ՙՀայ­րե­րը զա­վակ­նե­րին ինչ­քի փո­խա­րեն՝ Պայ­քա­րի ո­գի են կտա­կում՚, ՙԹևա­ծում են օ­դում, Սու­տը տնից տուն մտած՝ Խլաց­նում է բո­լո­րին՚, ՙՑա­վը սևով է ներ­կել եր­կին­քը՚, ՙՀրա­ժեշ­տի խոս­քե­րը՝ Վե­րա­դար­ձի ո­գով են զին­ված՚, ՙԵրկ­րիս հո­գու զար­կե­րում Հու­շե­րը դրոշ­նե­րի պես Սթափ­վե­լու կո­չեր են ա­նում՚ և այլն, և այլն։ Ա­ֆո­րիս­տիկ այս մտ­քե­րից, քնա­րա­կան հե­րո­սի սր­տից ու մտ­քից հայ­րե­նա­սի­րու­թյան զո­րա­կոչ է ա­սես պատ­գամ­վում, հա­վա­տի ու հույ­սի դրո­շակ­ներ են ծա­ծան­վում, ո­րոնք ազ­դա­րա­րում են, որ վաղ թե ուշ հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու։ Ընդ ո­րում, գր­քի տար­բեր է­ջե­րում այս դա­վա­նան­քը ոչ թե մեր­կա­պա­րա­նոց է հն­չում, այլ դրսևոր­վում, ի­մաս­տա­վոր­վում է բա­նաս­տեղ­ծա­կան շա­ղա­խում։
Ա­լի­սա­յին հա­ջող­վել է ստեղ­ծել բա­նաս­տեղ­ծա­կան գե­ղե­ցիկ, բո­վան­դա­կա­լից կա­ռուց­վածք­ներ, ո­րոնք ազ­գա­յին են ու հա­մա­մարդ­կա­յին։