Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցածում ՛՛Շարժական գրադարան՛՛ ունենք

Անահիտ Հայրապետյան

 Արցախում  ՛՛Շարժական գրադարան՛՛ ունենք

Վերջին պատերազմից հետո շոշափելիորեն երկարել է Ադրբեջանի հետ շփման գիծը։ Բայց  մեկն է յուրաքանչյուր արցախցու ցանկությունը. Արցախում վերականգնել բնականոն կյանքը։ Հատկապես երիտասարդներն են նախաձեռնողների դերում։ Բազմաթիվ ծրագրերից մեկն էլ <<Ամուր սահման>>-ն է։ Գրեթե 1300 անդամ ունեցող ֆեյսբուքյան խմբի էջում հաճելի է կարդալ իրականացված բազում ծրագրերի մասին։

Նախաձեռնողներից Վաչե Վարդանյանը խմբի մասին պատմում է. <<Երբ պատերազմն ավարտվեց ու ես եկա Արցախ, պարզ էր, որ  ընկերներիս հետ պիտի շարունակեի լինել զինվորի կողքին։ Եվ քանի որ լսարանս մեծ էր, ստեղծեցինք խումբ՝ ավելի արդյունավետ կազմակերպելու աշխատանքը։ Խմբի անդամները հայեր են՝ աշխարհի տարբեր կողմերից։ Յուրաքանչյուրն իր աշխատավարձից հանգանակություն է կատարում։ Ամեն ամիս մենք նպատակներ ենք սահմանում  ու փորձում հասնել դրանց>>։

Այս անգամ անելիքների ցանկը թարմացրել է   <<Շարժական գրադարան>>-ը։ Այն նախատեսված է զինվորների ու սահմանամերձ գյուղերում բնակվող երիտասարդների համար։ Վաչեն նշում է, որ սրանով ինքն ու իր ընկերները ցանկություն ունեն ձևավորելու <<զինվորներին երախտագետ լինելու>> մշակույթը։                               

աղափարն առաջացել է հունվար ամսին, երբ զինվորներից մի քանիսը գիրք խնդրեցին, - ասում է  ու հավելում, որ անձամբ է հանձնում գրքերը և հետամուտ լինում, որպեսզի վերադարձվեն։ Գիրքը մակագրվում է նվիրողի կողմից, և ընթերցողը կարողանում է հեշտությամբ կապվել նվիրողի հետ՝ դրանով մի յուրովի ու անմիջական կապ ստեղծելով սահմանի ու թիկունքի միջև։                                               

Վաչեն տեղեկացնում է, թե ինչպես կարող են փոխանցել գրքերը.                      

 -Եթե ՀՀ-ում եք, ապա կարող եք մտնել <<Հայ կրթական հիմնարկության>> գրասենյակ, որը գտնվում է Երևանի Սայաթ-Նովա փողոցի վրա՝ <<Անի>> պլազայում, իսկ եթե Արցախում եք, կարող եք անմիջապես կապվել ինձ հետ։                                   

Հավելենք, որ այսօր տարբեր ժանրերի 100-ից ավելի գիրք  սպասում է իր ընթերցողին, իսկ նախաձեռնողները՝ նոր գրքերի։