[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն այ­սօր ու­նեն նաև Աստ­ղա­շե­նի փոք­րիկ­նե­րը։ ՚Աստ­ղիկ՚ման­կա­պար­տեզ ՊՈԱԿ-ը որ­պես նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ ա­ռա­ջինն է գյու­ղում։ Այն իր գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է ըն­թա­ցիկ տար­վա փետր­վա­րի 22-ից։ Ման­կա­պար­տե­զի վա­րիչ Ան­նա Ջհան­գի­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ շեն­քը շա­հա­գործ­ման էր հան­ձն­վել դեռևս 2020 թվա­կա­նի մարտ ամ­սին, սա­կայն, հա­մա­վա­րա­կը, հե­տո նաև պա­տե­րազ­մը խա­թա­րե­ցին կր­թօ­ջա­խի գոր­ծու­նեու­թյու­նը։

Շենքն այն­քան էլ մեծ չէ, բայց շատ հար­մա­րա­վետ է և նա­խա­տես­ված է մեկ խմ­բի հա­մար՝ մինչև 30 ե­րե­խա­յի ընդգրկմամբ։ Այ­սօր ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում 25 սան։ Ե­րի­տա­սարդ կադ­րե­րի պա­կաս չկա։ Ինչ­պես նկա­տում է ման­կա­պար­տե­զի վա­րի­չը՝ դժ­վա­րու­թյուն­նե­րը շատ են և կարևոր է փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցելն ու փոր­ձի փո­խա­նա­կու­մը։
Կո­լեկ­տի­վում ա­մեն ինչ ա­նում են ե­րե­խա­նե­րի ինք­նու­րույ­նու­թյան ձևա­վոր­ման հա­մար։ Ե­րե­խա­ներն այս­տեղ ու­նե­նում են հե­տաքր­քիր ու հա­գե­ցած ա­ռօ­րյա՝ նկար­չու­թյուն, ապ­լի­կա­ցիա, խոս­քի ու­սու­ցում։ Կազ­մա­կերպ­վում են ա­վան­դա­կան հան­դես­ներ ու տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ Դաս­տիա­րակ ըն­կեր Նա­րի­նեի բնո­րոշ­մամբ՝ չկա միա­տարր մե­թոդ կամ մո­տե­ցում, ո­րը կի­րառ­վում է բո­լոր ե­րե­խա­նե­րի դեպ­քում։ Ըստ նրա? յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի նկատ­մամբ ցու­ցա­բեր­վում է ան­հա­տա­կան մո­տե­ցում։ Իր համ­բե­րա­տա­րու­թյամբ, նր­բան­կատ վե­րա­բեր­մուն­քով, սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ ե­րե­խա­նե­րի սի­րե­լին է դա­յակ ըն­կեր Սիլ­վան։ Իսկ ա­հա խո­հա­րա­րի կարևոր գոր­ծը ման­կա­պար­տե­զում ստանձ­նել է ըն­կեր Ա­նա­հի­տը։
Գյու­ղում ա­պաս­տա­նած տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րը նույն­պես հա­ճա­խում են ման­կա­պար­տեզ` անվ­ճար հի­մունք­նե­րով։
Փոք­րիկ­նե­րի աշ­խույժ աղ­մու­կից թվում է մաքր­վել են պա­տե­րազ­մի հետ­քե­րը, սա­կայն մարդ­կանց ապ­րում­ներն ու հու­շե­րը չեն մա­րել։
Խա­ղա­ղու­թյան ար­ժե­քը դեռևս լիո­վին չգի­տակ­ցող փոք­րիկ­նե­րի շուր­թե­րից, այ­նուա­մե­նայ­նիվ, որ­պես ե­րա­զանք խա­ղա­ղու­թյուն բառն է հն­չում և գյու­ղից այլևս հար­կադր­ված չհե­ռա­նա­լու մեծ ցան­կու­թյու­նը։