[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղի ար­վես­տի դպ­րո­ցը Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով զրկ­վել է մշ­տա­կան հաս­ցե ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք­բե­րած ողջ գույ­քից, բայց պահ­պա­նել է ստեղ­ծա­գոր­ծե­լու իր կամքն ու ո­գին` իր ողջ կա­րո­ղու­թյու­նը` ներդ­նե­լով Ար­ցա­խի մի քա­նի գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րի մշա­կու­թա­յին կր­թու­թյան զար­գաց­ման գոր­ծում: Հու­նի­սի 10-15-ին Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը հաշ­վե­տու հա­մերգ­նե­րով եզ­րա­փա­կել է 2020-2021 ու­սում­նա­կան տա­րին։

Նշենք՝ Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը, պատ­կան կա­ռույց­նե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ, գոր­ծում է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ, Այ­գես­տան, Խնա­ծախ, ինչ­պես և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող ու Ա­ռա­ջա­ձոր գյու­ղե­րում։ Հաշ­վե­տու հա­մերգ­նե­րի մեկ­նար­կը տր­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան գյու­ղից, շա­րու­նակ­վել Նա­խիջևա­նիկ և Ա­ռա­ջա­ձոր գյու­ղե­րում։ Իսկ վեր­ջին հա­մեր­գը կա­յա­ցել է Ծմա­կա­հո­ղի դպ­րո­ցում։ Նշ­ված գյու­ղե­րում գոր­ծող ար­վես­տի դպ­րո­ցի այ­ցե­լու­նե­րի ե­լույթ­նե­րից հե­տո, հան­դես էին գա­լիս Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի սա­ներն ու նախ­կին շր­ջա­նա­վարտ­նե­րը։ Ի դեպ, վեր­ջին­ներս սո­վո­րում են Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում։ Ինչ­պես շեշ­տում է տնօ­րե­նը, ար­վես­տի դպ­րո­ցի դա­սա­տու­նե­րը տե­ղա­հան­ված ի­րենց սա­նե­րի հետ պա­րապ­մունք­ներն անց են կաց­նում ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում։ Հա­մերգ­նե­րը եզ­րա­փակ­վում էին ժո­ղովր­դա­կան եր­գի դա­սա­տու Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նի՝ ե­րե­խա­նե­րին հղած խրա­խու­սող խոս­քով և խրոխտ եր­գե­րով։ Բո­լոր գյու­ղե­րում էլ հա­մերգ­ներն ար­ժա­նա­ցել են ջերմ ըն­դու­նե­լու­թյան։
Հու­նի­սի 13-ին հա­մերգ է կա­յա­ցել նաև Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղում։ Ին­չո՞ւ նաև Հա­թեր­քում։ Ո­րով­հետև, ինչ­պես ա­սում է Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րեն Սու­սան­նա Բա­լա­յա­նը, կա մտադ­րու­թյուն` Հա­թեր­քում բա­ցե­լու ար­վես­տի դպ­րոց։ Նախ­նա­կան այց է կա­տար­վել գյուղ՝ ծա­նո­թա­նա­լու տե­ղի պայ­ման­նե­րին, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին։ Քա­նի որ գյու­ղը բա­վա­կա­նին հե­ռու է մայ­րա­քա­ղա­քից, նույն օ­րը գնալ, դա­սա­վան­դել ու հետ գալ, ինչ­պես մնա­ցած գյու­ղե­րում, անհ­նար կլի­նի. պետք է հո­գալ դա­սա­տու­նե­րի գի­շե­րա­կա­ցը։ Պարզ­վեց, որ բո­լոր մտա­հո­գիչ հար­ցե­րը լու­ծե­լի են, մնում էր դա­սա­տու­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Եվ հա­մեր­գով հան­դես գա­լը Հա­թեր­քում՝ բա­ցի հա­թերք­ցի­նե­րին լու­սա­վոր տրա­մադ­րու­թյուն հա­ղոր­դե­լուց, միտ­ված էր լու­ծե­լու մի շարք խն­դիր­ներ։
Պետք է ա­սել, որ Հա­թեր­քի գյու­ղա­պե­տա­րա­նին կից կա­ռուց­ված հա­մեր­գա­յին դահ­լի­ճը և հա­մայն­քին նվի­րա­բե­րած գեր­մա­նա­կան դաշ­նա­մու­րը ոգևո­րեց հա­մեր­գի մաս­նա­կից­նե­րին։ Ոգևո­րիչ էր նաև այն, որ Հա­թեր­քի դպ­րո­ցի 5-6-7-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը սո­վո­րում են ազ­գա­յին երգ-պար` դպ­րո­ցա­կան ծրագ­րով, և ու­սուց­չու­հի Նու­նե Դավ­թյա­նի հոր­դո­րով մեծ սի­րով միա­ցան հա­մեր­գի մաս­նա­կից­նե­րին։ ՙԱր­ցախ՚ հա­մա­րով միա­ցավ նաև հա­թերք­ցի դհո­լա­հա­րը և ար­դյուն­քում ստաց­վեց միա­ցյալ հա­մերգ, Մի խոս­քով՝ ան­մո­ռա­նա­լի տպա­վո­րու­թյուն­նե­րով Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի սա­ներն ու դա­սա­տու­նե­րը վե­րա­դար­ձան մայ­րա­քա­ղաք։
Դի­մե­ցինք տնօ­րեն Սու­սան­նա Բա­լա­յա­նին մի քա­նի հե­տաք­րք­րող հար­ցե­րով՝ Հա­թեր­քում ար­վես­տի դպ­րոց բա­ցե­լու, գյու­ղե­րում մշա­կու­թա­յին կր­թու­թյան զար­գաց­ման կարևո­րու­թյան մա­սին։
-Ընդ­հան­րա­պես, երկ­րի մշա­կու­թա­յին կր­թու­թյան նե­րու­ժի զգա­լի մա­սը պետք է ուղ­ղել գյու­ղա­կան մի­ջա­վայ­րում գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը։ Պետք չէ այն կու­տա­կել մայ­րա­քա­ղա­քում կամ շրջ­կենտ­րոն­նե­րում։ Անհ­րա­ժեշտ է յու­րա­քան­չյուր են­թաշր­ջա­նում գո­նե մեկ ար­վես­տի դպ­րոց հիմ­նել և ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն այն­պես կազ­մա­կեր­պել, որ­պես­զի տվյալ դպ­րո­ցում ընդգրկվեն են­թաշր­ջա­նի բո­լոր փոքր ու մեծ գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րը։ Այս ա­ռա­քե­լու­թյունն էր այն շար­ժիչ ու­ժը, որ 2005-ին տա­րավ ինձ Տող գյուղ և ստի­պեց մե­ծա­գույն ջան­քեր գոր­ծադ­րել՝ զրո­յից ար­վես­տի դպ­րոց հիմ­նե­լու նպա­տա­կով։ Այս դժ­վար ճա­նա­պա­հին իմ առջև դր­ված խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծում մե­ծա­գույն օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րել թե՜ տե­ղա­ցի և սփյուռ­քա­հայ բա­րե­րար­նե­րը, թե՜ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը։ Միաս­նա­կան այս ուժն է, որ նա­խորդ տա­րի­նե­րին դպ­րո­ցին մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ բե­րեց և այ­սու­հետ էլ կբե­րի. գյու­ղաբ­նակ մեր բո­լոր ե­րե­խա­նե­րը պետք է դառ­նան հայ­կա­կան հա­րուստ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան կրող­նե­րը, և գոր­ծըն­թացն այս շա­րու­նա­կա­կան բնույթ պետք է ու­նե­նա։ Հա­մոզ­ված եմ, որ ինչ­պես կա­րո­ղա­ցել ենք նա­խորդ ա­միս­նե­րին նշ­ված գյու­ղե­րում կազ­մա­կեր­պել ար­վես­տի դպ­րո­ցի գոր­ծու­նեու­թյու­նը, այն­պես էլ Հա­թերք հա­մայն­քում մեզ կհա­ջող­վի ի­րա­կա­նաց­նել տե­ղի ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյու­նը։