[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել է ԱրՊՀ շրջանավարտների դիպլոմների տրամադրումը

Մեկնարկել է Արցախի պետական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների տրամադրման գործընթացը՝ ըստ ֆակուլտետների: Ինչպես տեղեկացնում են ԱրՊՀ հանրային կապերի և լրատվության բաժնից, հունիսի 16-ին տեղի է ունեցել բնագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի 155 շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին  ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, ֆակուլտետի դեկան Վալոդյա Միրզոյանը և  ամբիոնների վարիչներ: շրջանավարտներ:

Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. ուսանողները  ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում անմահացած  ուսանողների հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմում անմահացած տղաների հիշատակին: