Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԽՈՍՔԸ ՄՆԱՑ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ

 

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Մեկ տա­րի ա­ռաջ, 2020-ի հու­նի­սի 3-ին կյան­քի 87-րդ տա­րում մահ­կա­նա­ցուն կն­քեց գրող, հրա­պա­րա­կա­խոս, քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Ար­ցա­խյան Շարժ­ման նվի­րյալ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը: Դժ­վար է հա­վա­տալ, որ մեզ հետ չէ գրո­ղը, նա, ում հա­մար Շար­ժումն սկս­վել էր 1988-ից դեռ շատ ա­ռաջ: Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն այն մտա­վո­րա­կան­նե­րից էր, ով­քեր պայ­քա­րում էին հա­նուն Մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­վե­լու: Գրո­ղը` Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ հայտ­նի ՙ13-ի նա­մակ՚-ի ստո­րագ­րող­նե­րից ու հա­մա­հե­ղի­նակ­նե­րից էր, երբ սկս­վեց ազ­գա­յին զար­թոն­քը, նա այն գրող­նե­րից էր, ով­քեր ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ, ի­րենց խոս­քով, գր­չով նվիր­վել էին ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան հա­մար պայ­քա­րին:

Հու­նի­սի 18-ին, Ստե­փա­նա­կեր­տում, գրո­ղի տա­նը հա­վաք­վել էին բա­րե­կամ­ներ, հա­րա­զատ­ներ, մտա­վո­րա­կան­ներ, գր­չա­կից ըն­կեր­ներ, մշա­կույ­թի աշ­խա­տող­ներ` մաս­նակ­ցե­լու նրա ՙԵր­կեր՚ (6-րդ հա­տոր) գր­քի շնոր­հան­դե­սին: Հա­տո­րում ամ­փոփ­ված են ՙՉաստ­ված­նե­րի խն­ջույ­քի՚ չորս պրակ­նե­րը, ար­ձակ է­ջեր, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­ներ՝ ՙՄտ­քեր և նկա­տա­ռում­ներ՚ խո­րագ­րի ներ­քո և հե­ղի­նա­կի՝ տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րին տված հար­ցազ­րույց­նե­րը։ ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը մաս­նա­վո­րա­պես նշեց, որ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը ֆի­զի­կա­պես չկա, բայց գի­րը մնա­ցել է մշ­տա­պես հի­շա­տա­կող։ Նա մեր ազ­գա­յին այն մշա­կույ­թի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից է, ու­մով կա­րող է հպար­տա­նալ հայ ժո­ղո­վուր­դը, քա­նի որ նա հայ մշա­կույ­թի մեջ թո­ղել է իր ձե­ռա­գի­րը։ Ա­ռանց վա­րա­նե­լու կա­րող ենք ա­սել. այն, ինչ Հրանտ Մաթևո­սյա­նը կա­տա­րեց հայ գրա­կա­նու­թյան երևա­նյան հատ­վա­ծում, Ար­ցա­խում նույնն ա­րեց Հով­հան­նի­սյա­նը։ Շո­շա­փած թե­մա­նե­րը, գե­ղար­վես­տա­կան խոս­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ նրա ժա­ռան­գու­թյու­նը բարձ­րաց­րել են հա­մա­հայ­կա­կան մշա­կույ­թի մա­կար­դա­կին. ՙԿցան­կա­նա­յի ըն­դգ­ծել հետևյալ գոր­ծո­նը,-ա­սաց Ս. Խա­նյա­նը։ -Յու­րա­քան­չյուր մարդ գոր­ծից բա­ցի թող­նում է ըն­տա­նի­քի ծիա­ծա­նը, որն այս դեպ­քում աղ­ջիկ­ներն են՝ Գո­հա­րը և Լի­լի­թը։ Գրո­ղի աղ­ջիկ լի­նե­լը դժ­վար է, միա­ժա­մա­նակ՝ պատ­վա­բեր՚։
ՙՄաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ տա­լուց հե­տո այն­քան փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել մեր կյան­քում, որ դժ­վար է գտ­նել գլ­խա­վորն ու ա­ռանց­քա­յի­նը, ո­րով կա­րող ենք բնու­թագ­րել մեր ա­ռօ­րյան նրա բա­ցա­կա­յու­թյամբ։ -Ա­սաց ԱՀ ԱԺ նախ­կին նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը։ -Տա­րիք­ներս առ­նե­լով մենք էլ հաս­կա­նում ենք, որ մե­ծե­րը հե­ռա­նա­լուց ինչ-որ մի բան հե­տը տա­նում են. Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը հե­ռա­ցավ, և նրա հե­ռա­նա­լուց հե­տո, կար­ծես, մեր կյան­քում սկ­սեց ա­վե­լի շատ երևալ խա­ղա­ղու­թյան, հա­մե­րաշ­խու­թյան, միաս­նու­թյան պա­կա­սը, և վեր­ջա­պես մենք բախ­վե­ցինք այս ազ­գա­յին ա­ղե­տին՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մին, և սկ­սում ենք վեր­հի­շել, թե մե­ծե­րը ինչ են ա­սել, ինչ են թո­ղել, և ա­վե­լի լավ ա­ռիթ, քան նրա ՙԵր­կե­րի՚ 6-րդ հա­տո­րի հրա­տա­րա­կու­թյու­նը, չէր կա­րե­լի մտա­ծել, և ես ու­զում եմ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել նրանց, ով­քեր հա­վա­քել, դա­սա­վո­րել, պատ­րաս­տել, հրա­տա­րա­կել են, և բա­վա­րա­րու­թյուն զգա­ցի հի­շե­լով, որ երբ տա­րի­ներ ա­ռաջ գիրք տպագ­րե­լը այն­քան էլ հեշտ չէր, մի ա­ռի­թով մենք հան­դի­պե­ցինք և օգ­նե­ցինք նրան հրա­տա­րա­կել ՙՉաստ­ված­նե­րի խն­ջույ­քի՚ ա­ռա­ջին պրա­կը։ Այն ա­մե­նը, ին­չը մենք ապ­րել ենք, ինչն ա­մեն օր տե­սել ենք, զգա­ցել ենք, այդ ա­մե­նը գրո­ղը խտաց­րած ձևով հա­վա­քել է, և նրա մեջ կա­րե­լի է տես­նել մեր բո­լո­րի ման­կու­թյու­նը, պա­տա­նե­կու­թյու­նը, դժ­վա­րին կյան­քը, մեր ծնող­նե­րի՝ ա­վագ սերն­դի ան­ցած դժ­վա­րին ճա­նա­պար­հը։ Այն, ին­չը Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը գրել է, ա­վե­լաց­նե­լով ար­ցա­խյան համն ու հո­տը, կո­լո­րի­տը, այդ ժա­ռան­գու­թյու­նը օգ­նել և օգ­նե­լու է շա­րու­նա­կել մեր կյան­քը՝ ներ­կա­յիս ա­վե­լի դժ­վար պայ­ման­նե­րում, և ես ու­զում եմ, որ նրա մա­սին խո­սենք որ­պես մե­կը, որ մեզ հետ է, և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նենք ճա­կա­տագ­րին, որ մենք նրա ժա­մա­նա­կա­կիցն ենք՚։
ՙՄաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի հետ ես աշ­խա­տել եմ, ինձ հա­մար նա կյան­քի դպ­րոց է, իսկ ե­թե փոր­ձենք խո­սել նրա թո­ղած ժա­ռան­գու­թյան մա­սին, կցան­կա­նա­յի մեջ­բե­րել Հրանտ Մաթևո­սյա­նի՝ ան­վա­նի գրո­ղի մա­սին աս­ված ար­տա­հայ­տու­թյու­նը՝ ՙբա­նի գե­նե­րա­լը՚: -Ա­սաց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։ -Մենք պետք է ա­շա­կեր­տու­թյան, ու­սա­նո­ղու­թյան շր­ջա­նում կազ­մա­կեր­պենք ըն­թեր­ցում­ներ, քա­նի որ Հով­հան­նի­սյան գրո­ղը մեր օ­րե­րում ար­դիա­կան ու պա­հանջ­ված է, և այն հո­գե­բա­նա­կան նր­բե­րանգ­նե­րը, վա­վե­րագ­րա­կա­նու­թյու­նը, բազ­մա­շեր­տու­թյու­նը, որ կա, ազն­վաց­նում է։ Պա­տիվ է, որ թե­կուզ փոքր ժա­մա­նա­կա­հատ­ված շփ­վել եմ նրա հետ, ինչ որ- բան իմն եմ դարձ­րել, և հպարտ եմ, որ հայ ար­ձա­կում կա նման մե­ծու­թյուն։ Կար­դանք նրան և ազն­վա­նանք՚։
ԱՀ պետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը նշեց, որ ըն­թեր­ցել է, բայց ամ­բող­ջու­թյամբ ծա­նոթ չէ գրո­ղի ժա­ռան­գու­թյա­նը, որ ա­ռիթ չի ե­ղել նրա հետ շփ­վե­լու, սո­վո­րե­լու, բայց հա­մոզ­ված է, որ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կար­դա­լով ե­րի­տա­սարդ սե­րուն­դը կա­րող է հա­ղոր­դա­կից լի­նել Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի փի­լի­սո­փա­յու­թյա­նը, աշ­խար­հա­յաց­քին։
Գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Բաղ­րյանն իր ե­լույ­թում մաս­նա­վո­րա­պես նշեց, որ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը գրող լի­նե­լուց զատ՝ Ար­ցա­խի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ՙկն­քա­հայրն է՚։ Խս­տա­պա­հանջ էր, և՜ իր, և՜ ու­րիշ­նե­րի խոս­քի նկատ­մամբ, և ե­թե այ­սօր մենք լրագ­րո­ղա­կան դաշ­տում ինչ-որ բան ենք թո­ղել և թող­նում ենք, պար­տա­կան ենք ան­վա­նի գրո­ղին։
Նշ­վեց, որ դս­տեր՝ Գո­հար Հով­հան­նի­սյա­նի ջան­քե­րով տպագ­րու­թյան է պատ­րաստ­վում գրո­ղի մա­սին հու­շե­րի գիր­քը: