Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Պոլ Է­լուա­րի Տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի Կենտ­րո­նում կկազ­մա­կերպ­վեն լու­սան­կար­չու­թյան և թվա­յին ար­վես­տի ցու­ցադ­րու­թյուն, ե­րաժշ­տա­կան կա­տա­րում­ներ, կի­նո­դի­տում­ներ և ստեղ­ծա­գոր­ծա­կան վար­պե­տու­թյան դա­սեր՝ ՙSunrise Stepanakert՚ խո­րագ­րով։ Այս մա­սին տե­ղե­կաց­րեց ՙԱր­ցախ արտ՚ նա­խագ­ծի հե­ղի­նակ Շու­շան Քե­շի­շյա­նը՝ հա­վե­լե­լով, որ մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­գործ­վում են ՙԱր­ցախ արտ՚-ի և ՙԳա­լուստ Գյուլ­բեն­կյան՚ հիմ­նար­կու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։

ՙArtsakh art՚ նա­խա­գի­ծը ստեղծ­վեց Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին, երբ ար­վես­տի տար­բեր գոր­ծիչ­ներ սկ­սե­ցին Ար­ցա­խին նվիր­ված գոր­ծեր ստեղ­ծել։ Նա­խագ­ծի հե­ղի­նակ Շու­շան Քե­շի­շյա­նի խոս­քով՝ այդ աշ­խա­տանք­նե­րը մեկ հար­թա­կում ներ­կա­յաց­նե­լու հա­մար ո­րոշ­վեց կազ­մա­կեր­պել առ­ցանց ցու­ցա­հան­դես։
-Պա­տե­րազ­մից հե­տո ար­դեն կազ­մա­կեր­պե­ցինք ա­ռա­ջին՝ ՙՆշույլ­ներ՚ խո­րագ­րով բա­րե­գոր­ծա­կան ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քը, որ­տեղ ներ­կա­յաց­ված էին Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի և սփյուռ­քա­հայ շուրջ 15 գե­ղան­կար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Երևա­նում կա­յա­ցած ցու­ցա­հան­դե­սի ըն­թաց­քում 400 հա­զար դրամ գու­մար հան­գա­նակ­վեց։ Այն տրա­մադր­վել է ՙԹա­փան­ցիկ Բա­րե­գոր­ծու­թյուն՚ ՀԿ-ին, որն ա­ջակ­ցում է Ար­ցա­խից տե­ղա­հան­ված ան­ձանց,- ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց Շու­շան Քե­շի­շյա­նը։
Մի­ջո­ցառ­ման նպա­տակն է հա­մախմ­բել հա­յու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես կենտ­րո­նա­նալ Ար­ցա­խում գտն­վող ար­վես­տա­գետ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի վրա և ճիշտ կեր­պով լու­սա­բա­նել նրանց աշ­խա­տանք­նե­րը։
Կազ­մա­կեր­պիչ­նե­րը նպա­տակ ու­նեն փա­ռա­տո­նը ա­մե­նա­մյա դարձ­նել ՝ընդ­գր­կե­լով Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի այլ բնա­կա­վայ­րեր նույն­պես։
Անդ­րա­դառ­նա­լով խո­րագ­րի ընտ­րու­թյա­նը՝ Շու­շան Քե­շի­շյանն ա­սաց, որ հա­տուկ են ընտ­րել՝ Sunrise, քա­նի որ մայ­րա­մու­տին միշտ հա­ջոր­դում է լու­սա­բա­ցը։
Նրա խոս­քով՝ մարդ­կանց նոր հույս և ուժ է անհ­րա­ժեշտ՝ շա­րու­նա­կա­կան ստեղ­ծա­գոր­ծե­լու, ա­րա­րե­լու և ար­վես­տի մի­ջո­ցով ոտ­քի կանգ­նե­լու հա­մար։
Ա­ռա­ջին մուլ­տի­մե­դիա ար­վես­տի փա­ռա­տո­նի պաշ­տո­նա­կան բա­ցու­մը նա­խա­տես­ված է ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սի 25-ին։
Շ. Քե­շի­շյա­նի հա­ղորդ­մամբ՝ մի­ջո­ցառ­ման բաց­մա­նը նա­խա­տես­վում է նաև գե­ղան­կա­րիչ Պե­տո Պո­ղո­սյա­նի`տե­ղում նկա­րած կտա­վի ա­ճուրդ։ Հա­սույ­թը կն­վի­րա­բեր­վի Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­մա­նը։
Փա­ռա­տո­նին ներ­կա­յաց­վե­լու են ժա­մա­նա­կա­կից մի շարք ան­վա­նի նկա­րիչ­նե­րի թվա­յին ար­վես­տի և լու­սան­կար­չա­կան գոր­ծեր։ Նա­խա­տես­վում է նաև ե­րեք կի­նո­դի­տում, կցու­ցադր­վեն ռե­ժի­սոր­ներ՝ Սիլ­վա Խն­կա­նո­սյա­նի, Է­մի­լի Մկրտ­չյա­նի և Մա­րիամ Ա­վե­տի­սյա­նի ֆիլ­մե­րը։ Նա­խա­տես­ված են հա­մերգ­ներ ՝ՙԱր­ցա­խի Ձայ­ներ՚-ի, ՙՏիե­զերք Բենդ՚-ի, ՙՔինգզ Բենդ՚-ի և ՙԱր­ցա­խիկ­ներ՚-ի կա­տար­մամբ։
ՙSunrise Stepanakert՚ փա­ռա­տո­նի մուտքն ա­զատ կլի­նի։Նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րը կազ­մա­կեր­պե­լու են նաև մաս­նա­կից­նե­րի տե­ղա­փո­խու­մը։